M.I.L.F. $

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«M.I.L.F. $»
«M.I.L.F. $» սինգլի շապիկը (Ֆերգի, )
Ֆերգիի սինգլը
«Double Dutchess» ալբոմից
Թողարկվածհուլիսի 1, 2016
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2016
Ժանրթրեփ
ԵրգահանՍթեյսի Ֆերգյուսոն, Ջամալ Ջոնս, Ջոզելին Դոնալդ
Տևողություն2:42
Լեյբլwill.i.am, Interscope
ՊրոդյուսերPolow da Don, AnonXmous

«M.I.L.F. $» (հնչում է, որպես «Milf Money»), ամերիկացի երգչուհի Ֆերգիի սինգլը, նրա երկրորդ Double Dutchess ալբոմից: Թողարկվել է 2016 թվականի հուլիսի 1-ին[1][2], նույն օրում էլ նաև թողարկվել է տեսահոլովակը[3]:

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կողմից «Milf Money» արտահայտությունը կարելի է ասել նաև «Milk Money»: Դա ասելով նկատի են ունենում այն գումարը, որը մայրերը տալիս են իրենց երեխաներին դպրոցում կաթ խմելու համար[2]:

Մյուս կողմից էլ MILF հապավումը բացվում է, որպես «Mother I’d Like to Fuck», այսինքն «Մայրիկը, ում հետ ես կքնեի»: Տեսահոլովակում այդ հապավումը բացվում է, որպես «Moms I’d Like to Follow», ինչը նշանակում է «Մայրերը, ում ես կհետևեի»: Ֆերգիի խոսքերով նրանք ցանկանում էին ավելի ընդարձակել այդ հասկացությունը, քանի որ «կանայք նույնպես կառուցում են կարիերա, զբաղվում են ընտանիքով, բայց դրա հետ մեկտեղ հասցնում են հետևել իրենց և լինել սեքսուալ»[3]:

2013 թվականին Ֆերգին մայր դարձավ՝ ծնվեց նրա որդի Էքսլը: Նրա խոսքերով հենց դա էլ նրան ոգեշնչել է այդ երգը գրելուց[4]:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորը Կոլին Թիլլին է, նկարահանումները անցակցվել են Լոս Անջելեսում: Գործողությունները տեղի են ունենում մի քանի վայրերում, որոնք զարդարված էին 1950-ականների ոճով[3]:

Բացի Ֆերգիից տեսահոլովակում նկարահանվել էին նաև այլ հայտնի անձիք՝ Քիմ Քարդաշյանը, Նատաշա Պոլին, Քրիսի Թեյգենը (դստեր Լունայի հետ), Ալեսսանդրա Ամբրոսիոն (դստեր Անայի հետ), Սիարան, Ջեմմա Ուորդը, Թարա Լինը, Դևոն Աոկին, Անջելա Լինդվալը, Իզաբելի Ֆոնտանան և Էմբեր Վալեթան: Տղամարդկանց դերերը տարել են Ջոն Կորթահարենը կաթ վաճառողի դերում և Ջորդան Բարեթը՝ բարմենի[3][5][6]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Slant Magazine ամսագրի քննադատ Ալեքսա Քեմփը նշել է, որ այն հիթային երգ չէ, բայց որպես ալբոմի առաջին երգ, այն լիովին համապատասխանում է[7].

Թողարկման ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «M.I.L.F. $» — 2:42

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր Զբաղեցրած
կարգավիճակ
Australia (ARIA)[8] 26
Canada (Canadian Hot 100)[9] 28
France (SNEP)[10] 89
Germany (Official German Charts)[11] 89
Hungary (Single Top 40)[12] 22
Ireland (IRMA)[13] 78
Italy (FIMI)[14] 82
New Zealand Heatseekers (Recorded Music NZ)[15] 1
Portugal (AFP)[16] 95
Scotland (Official Charts Company)[17] 28
UK Singles (Official Charts Company)[18] 56
UK Download (Official Charts Company)[19] 23
UK R&B (Official Charts Company)[20] 7
US (Billboard Hot 100)[21] 34
US (Billboard Hot Rap Songs)[22] 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]