Ջեմմա Ուորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջեմմա Ուորդ
Gemma Ward.jpg
Հասակը 176 սմ[1]
Ծնվել է նոյեմբերի 3, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:3|2|0}}) (29 տարեկան)
Ծննդավայր Պերթ, Ավստրալիա
Կրթություն Shenton College[2]
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն մոդել, դերասան և կինոդերասան

Ջեմմա Ուորդ (անգլ.՝ Gemma Louise Ward, նոյեմբերի 3, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:3|2|0}}), Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալացի սուպերմոդել և դերասանուհի[3]: Աշխարհի ամենահարուստ սուպերմոդելներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Ուորդ ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին, Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Նա Գարի Ուորդի (ավստրալացի բժիշկ) և Քլերի (անգլիացի բուժքույր) չորս երեխենարից երկրորդն է[4]: Նա ունի նաև մեկ քույր՝ Սոֆի Ուորդը (ով նույնպես աշխատում է որպես մոդել) և երկու զույգ եղբայրներ՝ Օսքարն ու Հենրին։ Կրթություն ստացել է Պրեսբիտերական լեդիների քոլեջում (անգլ.՝ Presbyterian Ladies' College) և Պերթ քաղաքի Շանթոնա քոլեջում (անգլ.՝ Shenton College)[5] Ջեմման ընտանիքի ծաղրածուն էր, ով ցանկանում էր դառնալ դերասանուհի[6]: Դերասանության նկատմամբ սերը առաջացավ 1997 թվականին, երբ 10 տարեկան հասակում նա դպրոցում Հենզելը և Գրետելը բեմադրության մեջ վհուկի դեր էր տանում[7]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Ոուրդը «Մոդայի շաբաթ»-ի ժամանակ, Սան Ֆրանցիսկո, 2007 թվական

16 տարեկանում Ջեմման ամենաերիտասարդ մոդելն էր, ով երբևէ Vogue ամերիկական ամսագրի թոփ ցուցակում։ Նա հայտնվել է այնպիիսի մոդելների ցուցադրություններում, ինիչպիսիք են Prada, Versace, Jean Paul Gaultier, Lanvin, Gucci, Chanel, Valentino, Alexander McQueen և այն մոդելներ։

Ջեմման «զարդարել է» այնպիսի հայտնի ամսագրերի շապիկները, ինչպիսիք են Vogue-ն և TIME Magazine-ն։ 2004 թվականի սեպտեմբերին Ջեմման հայտնվել է Teen Vogue ամսագրի շապիկին։

2005 թվականը 17-ամյա Ջեմմային բերեց իսկական փառք, երբ նա պայմանագիր ստորագրեց Vogue հանրաճանաչ հրատարակչության չինական տարբերակի հետ, որի արդյունքում 300 000 շապիկներ Ջեմմայի մասնակցությամբ մի քանի ժամվա ընթացքում ցրվեցին։ Նույն թվականին Ջեմման դառնում է «Քելվին Քլայն» ընկերության նոր դեմքը։ «Քելվին Քլայն» ընկերության հետ պայմանագիրը նրան բերեց ավելի քան 1000000 դոլար: Ավելի ուշ համանման գումար Ջեմմա Ուորդին սկսեցին վճարել նաև Burberry-ն և Valentino-ն։

2007 թվականի հուլիսին, Ջեմման, անցած տարի աշխատելով մոտ 3 միլիոն դոլար հանտնվում է Forbes ամերիկական ամսագրի թոփ ցուցակի տասներորդ հորիզոնականում, որպես աշխարհի ամենահարուստ սուպերմոդել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմման փաստացի ամուսանացած է Դեյվիդ Լեթթսի հետ։ Զույգը ունի մեկ աղջիկ՝ Նեյյա Լեթթսը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին)[8]:

Ներկայումս Ջեմման ապրում է Նյու Յորքում և պահում է ընկերական հարաբերություններ այլ հայտնի մոդելների հետ (Լիլի Դոնալդսոն, Դարեյ Վերբովոյ և Քերոլին Վինբերգ)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեմմայի կարիերան սկսվել է պատահական։ Նրան նկատել է մոդելային գործակալության մի սկաուտ «Սուպերմոդելների փնտրտուքներով» ավստրալական շոուի համար ընթացող քասթինգի ժամանակ, ուր նա գնացել էր աջակցելու իր ընկերներին[9]:
  • Ջեմմա Ուորդը հաճախել է նաև ջութակի դասերի։

Կինոնկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Վարդագույն գիշերազգեստ Pink Pyjamas Հայդի
2008 ֆ Սև գունդ The Black Balloon Ջեքքի Մասթերս
2008 ֆ Անծանոթներ The Strangers Անծանոթուհի
2011 ֆ Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides ջրահարս Տամարա
2013 ֆ Մեծն Գեթսբին The Great Gatsby աղջիկ Գեթսբիի երեկույթում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gemma Ward» (անգլերեն)։ Fashion Model Directory։ Վերցված է 2015-12-16 
  2. Who's Who in Australia
  3. Gaimari, Angela. "Bang a Gong", Fashion Week Daily, 6 September 2006. Retrieved on 20 December 2007.
  4. DailyTelegraph.com.au Gemma Ward.
  5. «Gemma Ward»։ OK!։ 18 June 2010։ Վերցված է 18 April 2011 
  6. Overton Peter (24 September 2006)։ «The It-girl: Gemma Ward»։ 60 Minutes։ Վերցված է 18 April 2011 
  7. Rule Billy (6 February 2011)։ «Heath was one of a kind»։ Herald Sun։ Australia։ Վերցված է 18 April 2011 
  8. First photo of Gemma Ward’s baby girl
  9. «Статья: Джемма Ворд – фарфоровый ангел Австралии» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-31-ին։ Վերցված է 2010-02-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]