Jump to content

Քորմաք Մաքքարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորմաք Մաքքարթի
անգլ.՝ Cormac McCarthy
Ծննդյան անունանգլ.՝ Charles Joseph McCarthy Jr.[1]
Ծնվել էհուլիսի 20, 1933(1933-07-20)[2][3][4][…]
ԾննդավայրՓրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 13, 2023(2023-06-13)[5][6] (89 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Ֆե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[6]
Գերեզմանանհայտ[7]
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, գրող, կինոսցենարիստ և սցենարիստ
Լեզուանգլերեն և իսպաներեն[8]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹենեսիի համալսարան (1953)[9] և Knoxville Catholic High School? (1951)[10]
Ուշագրավ աշխատանքներSuttree?, Blood Meridian?, All the Pretty Horses?, The Border Trilogy?, Սա ծերերի տեղը չէ, The Road?, Stella Maris? և The Passenger?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[11]
ԱշխատավայրՍանտա Ֆե ինստիտուտ
Պարգևներ
Изображение автографа
Կայքcormacmccarthybooks.com
 Cormac McCarthy Վիքիպահեստում

Քորմաք Մաքքարթի (անգլ.՝ Cormac McCarthy, ծնյալ Չարլզ Մաքքարթի (անգլ.՝ Charles McCarthy)[20], հուլիսի 20, 1933(1933-07-20)[2][3][4][…], Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - հունիսի 13, 2023(2023-06-13)[5][6], Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[6]), ժամանակակից ամերիկացի վիպասան, թատերագիր, սցենարիստ։ Արդեն հեղինակել է տասը վեպ՝ կիրառելով հարավգոթական, արևմտյան, ապոկալիպսիսային ու հետապոկալիպսիսային ոճերի տարրեր։

Մաքքարթիի հինգերորդ վեպը՝ «Արյան միջօրեական»-ը (Blood Meridian, 1985), տեղ է զբաղեցրել 2005 թվականին Time ամսագրի կազմած «1923 թվականից ի վեր հրատարակված 100 լավագույն անգլիալեզու գրքեր» ցանկում[21]։

«Բոլոր չքնաղ նժույգները» (All the Pretty Horses, 1992) վեպի համար նրան շնորհվել են Գրքի ազգային մրցանակ[22] և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ։ 2005 թվականին հրատարակված «Ծերերին տեղ չկա» (No Country for Old Men) վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն գեղարվեստական կինոնկար, որն ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է շահել չորս անվանակագերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար» անվանակարգում[23]։ Էկրանավորվել են նաև նրա «Բոլոր չքնաղ նժույգները», «Ճանապարհը» (The Road) և «Աստծո երեխան» (Child of God) վեպերը[24], իսկ «Խավարից դուրս» (Outer Dark) ստեղծագործության հիման վրա էլ նկարահանվել է կարճամետրաժ կինանկար՝ 15 րոպե տևողությամբ։

2006 թվականին լույս տեսած «Ճանապարհը» վեպի համար Մաքքարթին 2007 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում շահել է Պուլիտցերյան մրցանակ[25] և James Tait Black Memorial մրցանակ[26]։ 2010 թվականին The Times-ը «Ճանապարհը» վեպին առաջին տեղն է հատկացրել իր կազմած «Անցած տասը տարիների 100 լավագույն գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր» ցանկում։ Գրաքննադատ Հարոլդ Բլումը Մաքքարթիին հռչակել է իր ժամանակի ամերիկացի չորս լավագույն վիպասաններից մեկը՝ Դոն Դելիլոյի, Թոմաս Փինչոնի և Ֆիլիպ Ռոթի հետ մեկտեղ[27], իսկ «Արյան միջօրեականը» համարել է «մեծագույն գիրքը Վիլյամ Ֆոլքների As I Lay Dying վեպի լույսընծայումից ի վեր»[28]։

Քորմաք Մաքքարթիին հաճախ անվանում են «մեր ժամանակների Ֆոլքներ», նրան հիշատակում են որպես գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդի։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակներ և պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Wake for Susan" (1959)[31]
  • "A Drowning Incident" (1960)[32]
  • "The Dark Waters" (1965)[33]
  • "The Kekulé Problem" (2017)[34]
  • The Sunset Limited (2011)
  • The Stonemason (:Category:1995 plays|1995) ISBN|978-0-679-76280-5}}
  • The Sunset Limited (:Category:2006 plays|2006) 0-307-27836-0

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսային
  • The Gardener's Son (եթեր է հեռարձակվել 1977 թվականի հունվարին՝ մաս կազմելով Public Broadcasting Service (PBS)-ի սերիաների շարքի)։ Մաքքարթին սցենարը գրել է՝ ընդառաջելով ռեժիսոր Ռիչարդ Փիրսի խնդրանքին[37]
  • The Sunset Limited (2006) HBO մալուխային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել 2011 թվականի փետրվարին։ Գլխավոր դերերը կատարել են Թոմի Լի Ջոնսը (ով նաև բեմադրության ռեժիսորն է) և Սեմյուել Ջեքսոնը[38]
Կինոնկարներ
  • 2000 — «Բոլոր չքնաղ ձիերը» / All the Pretty Horses — կինոռեժիսոր՝ Բիլլի Բոբ Թորնթոն, գլխավոր դերերում՝ Մեթ Դամոն և Պենելոպե Կրուս
  • 2007 — «Ծերերին տեղ չկա» / No Country for Old Men — ռեժիսորներ՝ Քոեն եղբայրներ, գլխավոր դերերում՝ Թոմի Լի Ջոնս, Ջոշ Բրոլին, Խավիեր Բարդեմ. ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգում, որոնցից չորսում («Լավագույն կինոնկար», «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար») հաղթանակ է գրանցել։
  • 2009 - «Ճանապարհը» - կինոռեժիսոր՝ Ջոն Հիլքոութ[39]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգո Մորտենսենը[40], Քոդի Սմիթ-Մաքֆին, Շառլիզ Թերոնը[41], Ռոբերտ Դյուվալը։ Կինոնկարը, որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին, քննադատների կողմից մեծ մասամբ դրական գնահատականի է արժանացել[42]։
  • 2013 - «Աստծո երեխան» - կինոռեժիսոր՝ Ջեյմս Ֆրանկո, պրեմիերան կայացել է Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում[43]
Կարճամետրաժ կինոնկար
  • 2009 - «Խավարը դրսից» / Outer Dark - կինոռեժիսոր Սթիվեն Իմվոլի նկարահանած 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը[44], թողարկվել է ԱՄՆ փառատոնի շրջանակում
Ըստ լուրերի
  • Վերջին տարիներին լուրեր են շրջանառվում «Արյան միջօրեական» վեպի ակնկալվող էկրանավորման վերաբերյալ, հնչեցվում են կինոռեժիսորներ Ջեյմս Ֆրանկոյի, Թոդ Ֆիլդի, Սքոթ Ռուդինի, Ռիդլի Սքոթի անունները՝ որպես այդ նախագծի հետ առնչվող բեմադրիչների, սակայն այդ նախագին առնվազն երկու անգամ արդեն տապալվել է[45][46]։
  • 1959, 1960 Ingram-Merrill համալսարանական հիմնադրամի պարգևներ
  • 1965 Ճամփորդելու դրամաշնորհ՝ Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայից
  • 1966 Վիլյամ Ֆոլքներ հիմնադրամի մրցանակ «Առաջին նշանակալից վեպ» անվանակարգում՝ «Այգեպանը» վեպի համար[47]
  • 1969 Գուգենհայմի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում
  • 1981 Մաքարթուր մրցանակ
  • 1992 Գրքի ազգային մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[22] and the National Book Critics Circle Award for All the Pretty Horses[48]
  • 1996 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Գծից անց» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2000 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Հարթավայրի քաղաքները» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2006 James Tait Black Memorial Prize և Believer գրական մրցանակ «Ճանապարհը» վեպի համար
  • 2007 Պուլիտցերյան մրցանակ «Ճանապարհը» վեպի համար[25]
  • 2007 2000 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ծերերին տեղ չկա» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների կրճատված ցանկում)
  • 2008 Maltese Falcon Award, Ճապոնիա, «Ծերերին տեղ չկա» վեպի համար
  • 2008 Premio Ignotus՝ «Ճանապարհը» վեպի համար
  • 2008 * 1996 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ճանապարհը» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2008 PEN/Saul Bellow Award՝ «ամերիկյան գեղարվեստական արձակում ձեռք բերած նվաճումների համար, որոնք նրան դասում են ամերիկյան գրականության բարձրագույն շարքում»
  • 2012 James Tait Black մրցանակին հավակնող երկերի կրճատված ցուցակում տեղ է գրավել «Ճանապարհը» վեպը[49][50]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Frye S. Cormac McCarthy in Context — 2020. — P. 4. — doi:10.1017/9781108772297.002
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 NooSFere (ֆր.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 Cormac McCarthy, Novelist of a Darker America, Is Dead at 89The New York Times.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Cormac McCarthy, spare and haunting novelist, dies at 89Washington Post.
  7. Find A Grave — 1996.
  8. White C. T. Dreaming the Border Trilogy: Cormac McCarthy and Narrative CreativityPenn State University Press, 2015. — Vol. 13, Iss. 1. — P. 121–142. — ISSN 2333-3065; 2333-3073doi:10.5325/CORMMCCAJ.13.1.0121
  9. Frye S. Cormac McCarthy in Context — 2020. — P. 4. — ISBN 978-1-108-77229-7doi:10.1017/9781108772297.002
  10. Luce D. C. Cormac McCarthy in High School: 1951Penn State University Press, 2009. — Vol. 7, Iss. 1. — P. 1–6. — ISSN 2333-3065; 2333-3073
  11. Cormac McCarthy — 2023.
  12. https://www.nationalbook.org/books/all-the-pretty-horses/
  13. https://www.pulitzer.org/prize-winners-by-year/2007
  14. 14,0 14,1 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  15. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  16. https://www.ed.ac.uk/events/james-tait-black/winners/fiction
  17. https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
  18. Asociación Española de Fantasía, Ciencia Ficción y TerrorAsociación Española de Fantasía, Ciencia Ficción y Terror: Premios Ignotus 2008
  19. https://www.bookcritics.org/page/3/?s=fiction&post_type=award
  20. Don Williams. «Cormac McCarthy Crosses the Great Divide». New Millennium Writings. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  21. Lev Grossman and Richard Lacayo (2005 թ․ հոկտեմբերի 16). «All Time 100 Novels – The Complete List». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.
  22. 22,0 22,1 "National Book Awards – 1992". National Book Foundation; retrieved March 28, 2012.
    (With acceptance speech by McCarthy and essay by Harold Augenbraum from the Awards 60-year anniversary blog.)
  23. «'No Country for Old Men' Wins Four Oscars». NPR. 2008 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  24. Hoffman, Jordan (2014 թ․ հուլիսի 31). «Child of God review – James Franco misfires with this punishing thriller». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  25. 25,0 25,1 "Fiction". Past winners & finalists by category, Pulitzer.org; retrieved March 28, 2012.
  26. Mccarthy, Cormacmes. «Winner of James Tait Black Award ». James Tait Black. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Bloom, Harold (2003 թ․ սեպտեմբերի 24). «Dumbing down American readers». Boston Globe. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
  28. Bloom, Harold (2009 թ․ հունիսի 15). «Harold Bloom on Blood Meridian». A.V. Club. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  29. Cities of the Plain (novel)(անգլ.) // Wikipedia. — 2018-12-28.
  30. «The Cormac McCarthy Papers». thewittliffcollections.txstate.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  31. McCormack, McCarthy (2011 թ․ փետրվարի 2) [October 1959]. «Wake for Susan». The Phoenix. էջեր 3–6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  32. McCarthy, Cormac (1960 թ․ մարտ). «A Drowning Incident». The Phoenix. էջեր 3–4.
  33. McCarthy, Cormac (Spring 1965). «The Dark Waters». The Sewanee Review. էջեր 210–16. JSTOR 27541110.
  34. McCormack, McCarthy (2017 թ․ ապրիլի 17) [April 2017]. «The Kekulé Problem». Nautilus. էջեր 3–6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  35. «Author Cormac McCarthy Sells His First Spec Script THE COUNSELOR». Collider. էջ 138813. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  36. McCarthy, Cormac (2013 թ․ հունիսի 10). «Scenes of the crime». The New Yorker. 89 (17): 66–69. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  37. Woodward, Richard B. (1992 թ․ ապրիլի 19). «Cormac McCarthy's Venomous Fiction – Biography». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  38. Maerz, Melissa (2011 թ․ հունվարի 9). «Midseason Television preview: 'The Sunset Limited'». Los Angeles Times.
  39. «John Hillcoat Hits The Road». Empire Online UK.
  40. «Is Guy Pearce Going on 'The Road'?». Cinematical.com. 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 11-ին.
  41. Staff (2008 թ․ հունվարի 15). «Theron Hits The Road». Sci Fi Wire. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.
  42. Zeitchik, Steven (2008 թ․ հոկտեմբերի 18). «Road rerouted into 2009 release schedule». The Hollywood Reporter. Reuters.
  43. Rooney, David (2013 թ․ օգոստոսի 31). «Child of God: Venice Review». The Hollywood Reporter.
  44. «Outer Dark (2009)». imdb.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  45. Staskiewicz, Keith. «EW exclusive: James Franco talks directing William Faulkner, and how Jacob from 'Lost' helped him land 'Blood Meridian'». ew.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  46. Anderton, Ethan. «James Franco Maybe Adapting 'As I Lay Dying' & 'Blood Meridian'». firstshowing.net. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  47. Woodward, Richard (1998 թ․ մայիսի 17). «Cormac McCarthy's Venomous Fiction». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  48. «National Book Critics Circle: awards». bookcritics.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  49. Russell Leadbetter. «Book prize names six of the best in search for winner». Herald Scotland. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  50. «Authors in running for 'best of best' James Tait Black award». BBC News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Frye, Steven (2009). Understanding Cormac McCarthy. Columbia, SC: University of South Carolina Press. ISBN 978-1570038396.
  • Frye, Steven, ed. (2013). The Cambridge Companion to Cormac McCarthy. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-1107644809.
  • Luce, Dianne C. (2001). «Cormac McCarthy: A Bibliography». The Cormac McCarthy Journal. 1 (1): 72–84. JSTOR 4290933. (updated version published 26 October 2011)
  • «Connecting Science and Art». Science Friday. 2011 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորմաք Մաքքարթի» հոդվածին։