Քորմաք Մաքքարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորմաք Մաքքարթի
անգլ.՝ Cormac McCarthy
Cormac McCarthy (Child of God author portrait - high-res).jpg
Ծննդյան անունանգլ.՝ Charles McCarthy
Ծնվել էհուլիսի 20, 1933(1933-07-20)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, կինոսցենարիստ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԹենեսիի համալսարան և Knoxville Catholic High School?
Ուշագրավ աշխատանքներSuttree?, Blood Meridian?, All the Pretty Horses?, The Border Trilogy?, No Country for Old Men? և The Road?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՍանտա Ֆե ինստիտուտ
Պարգևներ
Изображение автографа
Կայքcormacmccarthy.com
Commons-logo.svg Cormac McCarthy Վիքիպահեստում

Քորմաք Մաքքարթի (անգլ.՝ Cormac McCarthy, ծնյալ Չարլզ Մաքքարթի (անգլ.՝ Charles McCarthy)[7], հուլիսի 20, 1933(1933-07-20)[1][2][3][…], Փրովիդենս, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի վիպասան, թատերագիր, սցենարիստ։ Արդեն հեղինակել է տասը վեպ՝ կիրառելով հարավգոթական, արևմտյան, ապոկալիպսիսային ու հետապոկալիպսիսային ոճերի տարրեր։

Մաքքարթիի հինգերորդ վեպը՝ «Արյան միջօրեական»-ը (Blood Meridian, 1985), տեղ է զբաղեցրել 2005 թվականին Time ամսագրի կազմած «1923 թվականից ի վեր հրատարակված 100 լավագույն անգլիալեզու գրքեր» ցանկում[8]։

«Բոլոր չքնաղ նժույգները» (All the Pretty Horses, 1992) վեպի համար նրան շնորհվել են Գրքի ազգային մրցանակ[9] և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ։ 2005 թվականին հրատարակված «Ծերերին տեղ չկա» (No Country for Old Men) վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն գեղարվեստական կինոնկար, որն ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է շահել չորս անվանակագերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար» անվանակարգում[10]։ Էկրանավորվել են նաև նրա «Բոլոր չքնաղ նժույգները», «Ճանապարհը» (The Road) և «Աստծո երեխան» (Child of God) վեպերը[11], իսկ «Խավարից դուրս» (Outer Dark) ստեղծագործության հիման վրա էլ նկարահանվել է կարճամետրաժ կինանկար՝ 15 րոպե տևողությամբ։

2006 թվականին լույս տեսած «Ճանապարհը» վեպի համար Մաքքարթին 2007 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում շահել է Պուլիտցերյան մրցանակ[12] և James Tait Black Memorial մրցանակ[13]։ 2010 թվականին The Times-ը «Ճանապարհը» վեպին առաջին տեղն է հատկացրել իր կազմած «Անցած տասը տարիների 100 լավագույն գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր» ցանկում։ Գրաքննադատ Հարոլդ Բլումը Մաքքարթիին հռչակել է իր ժամանակի ամերիկացի չորս լավագույն վիպասաններից մեկը՝ Դոն Դելիլոյի, Թոմաս Փինչոնի և Ֆիլիպ Ռոթի հետ մեկտեղ[14], իսկ «Արյան միջօրեականը» համարել է «մեծագույն գիրքը Վիլյամ Ֆոլքների As I Lay Dying վեպի լույսընծայումից ի վեր»[15]։

Քորմաք Մաքքարթիին հաճախ անվանում են «մեր ժամանակների Ֆոլքներ», նրան հիշատակում են որպես գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Wake for Susan" (1959)[18]
  • "A Drowning Incident" (1960)[19]
  • "The Dark Waters" (1965)[20]

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Kekulé Problem" (2017)[21]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Sunset Limited (2011)

Թատերախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Stonemason (:Category:1995 plays|1995) ISBN|978-0-679-76280-5}}
  • The Sunset Limited (:Category:2006 plays|2006) 0-307-27836-0

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային
  • The Gardener's Son (եթեր է հեռարձակվել 1977 թվականի հունվարին՝ մաս կազմելով Public Broadcasting Service (PBS)-ի սերիաների շարքի)։ Մաքքարթին սցենարը գրել է՝ ընդառաջելով ռեժիսոր Ռիչարդ Փիրսի խնդրանքին[24]
  • The Sunset Limited (2006) HBO մալուխային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել 2011 թվականի փետրվարին։ Գլխավոր դերերը կատարել են Թոմի Լի Ջոնսը (ով նաև բեմադրության ռեժիսորն է) և Սեմյուել Ջեքսոնը[25]
Կինոնկարներ
  • 2000 — «Բոլոր չքնաղ ձիերը» / All the Pretty Horses — կինոռեժիսոր՝ Բիլլի Բոբ Թորնթոն, գլխավոր դերերում՝ Մեթ Դամոն և Պենելոպե Կրուս
  • 2007 — «Ծերերին տեղ չկա» / No Country for Old Men — ռեժիսորներ՝ Քոեն եղբայրներ, գլխավոր դերերում՝ Թոմի Լի Ջոնս, Ջոշ Բրոլին, Խավիեր Բարդեմ. ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգում, որոնցից չորսում («Լավագույն կինոնկար», «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար») հաղթանակ է գրանցել։
  • 2009 - «Ճանապարհը» - կինոռեժիսոր՝ Ջոն Հիլքոութ[26]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգո Մորտենսենը[27], Քոդի Սմիթ-Մաքֆին, Շառլիզ Թերոնը[28], Ռոբերտ Դյուվալը։ Կինոնկարը, որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին, քննադատների կողմից մեծ մասամբ դրական գնահատականի է արժանացել[29]։
  • 2013 - «Աստծո երեխան» - կինոռեժիսոր՝ Ջեյմս Ֆրանկո, պրեմիերան կայացել է Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում[30]
Կարճամետրաժ կինոնկար
  • 2009 - «Խավարը դրսից» / Outer Dark - կինոռեժիսոր Սթիվեն Իմվոլի նկարահանած 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը[31], թողարկվել է ԱՄՆ փառատոնի շրջանակում
Ըստ լուրերի
  • Վերջին տարիներին լուրեր են շրջանառվում «Արյան միջօրեական» վեպի ակնկալվող էկրանավորման վերաբերյալ, հնչեցվում են կինոռեժիսորներ Ջեյմս Ֆրանկոյի, Թոդ Ֆիլդի, Սքոթ Ռուդինի, Ռիդլի Սքոթի անունները՝ որպես այդ նախագծի հետ առնչվող բեմադրիչների, սակայն այդ նախագին առնվազն երկու անգամ արդեն տապալվել է[32][33]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959, 1960 Ingram-Merrill համալսարանական հիմնադրամի պարգևներ
  • 1965 Ճամփորդելու դրամաշնորհ՝ Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայից
  • 1966 Վիլյամ Ֆոլքներ հիմնադրամի մրցանակ «Առաջին նշանակալից վեպ» անվանակարգում՝ «Այգեպանը» վեպի համար[34]
  • 1969 Գուգենհայմի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում
  • 1981 Մաքարթուր մրցանակ
  • 1992 Գրքի ազգային մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[9] and the National Book Critics Circle Award for All the Pretty Horses[35]
  • 1996 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Գծից անց» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2000 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Հարթավայրի քաղաքները» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2006 James Tait Black Memorial Prize և Believer գրական մրցանակ «Ճանապարհը» վեպի համար
  • 2007 Պուլիտցերյան մրցանակ «Ճանապարհը» վեպի համար[12]
  • 2007 2000 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ծերերին տեղ չկա» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների կրճատված ցանկում)
  • 2008 Maltese Falcon Award, Ճապոնիա, «Ծերերին տեղ չկա» վեպի համար
  • 2008 Premio Ignotus՝ «Ճանապարհը» վեպի համար
  • 2008 * 1996 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ճանապարհը» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
  • 2008 PEN/Saul Bellow Award՝ «ամերիկյան գեղարվեստական արձակում ձեռք բերած նվաճումների համար, որոնք նրան դասում են ամերիկյան գրականության բարձրագույն շարքում»
  • 2012 James Tait Black մրցանակին հավակնող երկերի կրճատված ցուցակում տեղ է գրավել «Ճանապարհը» վեպը[36][37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. Guggenheim Fellows database
  5. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  6. http://www.aefcft.com/premios-ignotus-2008
  7. Don Williams։ «Cormac McCarthy Crosses the Great Divide»։ New Millennium Writings։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է February 8, 2016 
  8. Lev Grossman and Richard Lacayo (October 16, 2005)։ «All Time 100 Novels – The Complete List»։ Time։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2008-ին։ Վերցված է June 3, 2008 
  9. 9,0 9,1 "National Book Awards – 1992". National Book Foundation; retrieved March 28, 2012.
    (With acceptance speech by McCarthy and essay by Harold Augenbraum from the Awards 60-year anniversary blog.)
  10. «'No Country for Old Men' Wins Four Oscars»։ NPR։ February 25, 2008։ Վերցված է July 15, 2017 
  11. Hoffman Jordan (July 31, 2014)։ «Child of God review – James Franco misfires with this punishing thriller»։ The Guardian։ Վերցված է July 15, 2017 
  12. 12,0 12,1 "Fiction". Past winners & finalists by category, Pulitzer.org; retrieved March 28, 2012.
  13. Mccarthy Cormacmes։ «Winner of James Tait Black Award .»։ James Tait Black։ Վերցված է օգոստոսի 27, 2018 
  14. Bloom Harold (September 24, 2003)։ «Dumbing down American readers»։ Boston Globe։ Վերցված է December 4, 2009 
  15. Bloom Harold (June 15, 2009)։ «Harold Bloom on Blood Meridian»։ A.V. Club։ Վերցված է March 3, 2010 
  16. Cities of the Plain (novel)(անգլ.) // Wikipedia. — 2018-12-28.
  17. «The Cormac McCarthy Papers»։ thewittliffcollections.txstate.edu։ Վերցված է July 14, 2017 
  18. McCormack, McCarthy (February 2, 2011) [October 1959]։ «Wake for Susan»։ The Phoenix։ էջեր 3–6։ Վերցված է July 14, 2017 
  19. McCarthy, Cormac (March 1960)։ «A Drowning Incident»։ The Phoenix։ էջեր 3–4 
  20. McCarthy, Cormac (Spring 1965)։ «The Dark Waters»։ The Sewanee Review։ էջեր 210–16։ JSTOR 27541110 
  21. McCormack, McCarthy (April 17, 2017) [April 2017]։ «The Kekulé Problem»։ Nautilus։ էջեր 3–6։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2020-ին։ Վերցված է July 1, 2018 
  22. «Author Cormac McCarthy Sells His First Spec Script THE COUNSELOR»։ Collider։ էջ 138813։ Արխիվացված է օրիգինալից April 2, 2015-ին։ Վերցված է July 14, 2017 
  23. McCarthy, Cormac (June 10, 2013)։ «Scenes of the crime»։ The New Yorker 89 (17): 66–69։ Վերցված է July 14, 2017 
  24. Woodward Richard B. (April 19, 1992)։ «Cormac McCarthy's Venomous Fiction – Biography»։ The New York Times։ Վերցված է January 11, 2010 
  25. Maerz Melissa (January 9, 2011)։ «Midseason Television preview: 'The Sunset Limited'»։ Los Angeles Times 
  26. «John Hillcoat Hits The Road»։ Empire Online UK 
  27. «Is Guy Pearce Going on 'The Road'?»։ Cinematical.com։ November 5, 2007։ Արխիվացված է օրիգինալից March 11, 2008-ին 
  28. Staff (January 15, 2008)։ «Theron Hits The Road»։ Sci Fi Wire։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2008-ին։ Վերցված է May 24, 2006 
  29. Zeitchik Steven (October 18, 2008)։ «Road rerouted into 2009 release schedule»։ The Hollywood Reporter (Reuters) 
  30. Rooney David (August 31, 2013)։ «Child of God: Venice Review»։ The Hollywood Reporter 
  31. «Outer Dark (2009)»։ imdb.com։ Վերցված է January 30, 2018 
  32. Staskiewicz Keith։ «EW exclusive: James Franco talks directing William Faulkner, and how Jacob from 'Lost' helped him land 'Blood Meridian'»։ ew.com։ Վերցված է September 28, 2011 
  33. Anderton Ethan։ «James Franco Maybe Adapting 'As I Lay Dying' & 'Blood Meridian'»։ firstshowing.net։ Վերցված է September 28, 2011 
  34. Woodward Richard (May 17, 1998)։ «Cormac McCarthy's Venomous Fiction»։ The New York Times։ Վերցված է July 14, 2017 
  35. «National Book Critics Circle: awards»։ bookcritics.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է 2019-06-20 
  36. Russell Leadbetter։ «Book prize names six of the best in search for winner»։ Herald Scotland։ Վերցված է July 14, 2017 
  37. «Authors in running for 'best of best' James Tait Black award»։ BBC News։ Վերցված է July 14, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են