Jump to content

Քեթրին Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Ջոնսոն
անգլ.՝ Katherine Johnson
Քեթրին Ջոնսոն
Քեթրին Ջոնսոնը 2008 թվականին
Ծնվել էօգոստոսի 26, 1918(1918-08-26)[1][2][3]
White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 24, 2020(2020-02-24)[5][6][7] (101 տարեկան)
Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[8]
ԳերեզմանHampton Memorial Gardens[9]
Բնակության վայր(եր)Հեմփթոն, Վիրջինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ֆիզիկոս, flight engineer, մաթեմատիկոս և ուսուցչուհի
Հաստատություն(ներ)ՆԱՍԱ[4][10] և Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե[11]
Գործունեության ոլորտաստղադինամիկա[5], Ավիատիեզերական տեխնիկա, մաթեմատիկա[5][12], Հաշվողական մաթեմատիկա և ֆիզիկա[12]
ԱնդամակցությունAlpha Kappa Alpha[13]
Ալմա մատերԱրևմտյան Վիրջինիայի պետական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[12] և ֆրանսերեն
Ինչով է հայտնիՀաշվարկներ ՆԱՍՍԱ-ի համար
Ազդվել էAngie Turner King?[14], Դորոթի Վոն[5] և William Claytor?[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ջեյմս Գոբլ,Ջիմ Ջոնսոն
 Katherine Johnson Վիքիպահեստում

Քեթրին Քոլման Գոբլ Ջոնսոն (օգոստոսի 26, 1918(1918-08-26)[1][2][3], White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4] - փետրվարի 24, 2020(2020-02-24)[5][6][7], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[8]), աֆրոամերիկացի մաթեմատիկոս և ֆիզիկոս[24], որը ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական ծրագրերում ներդրումներ է կատարել ՆԱՍԱ-ի թվային էլեկտրոնային համակարգիչների վաղ կիրառման միջոցով։ Այս ընթացքում նա հաշվարկել է հետագծեր, սկավառակների և արտակարգ իրավիճակների վերադարձման ուղիներ, հաշվարկել է նաև մի շարք ծրագրեր ու նախագծեր որոնցից մեկն էր Մերկուրիի ծրագիրը։ Նրա հաշվարկների շնորհիվ հաջողությամբ ընթացել է «Տիեզերանավ» ծրագիրը[25][26][27]։ Ջոնսոնի հաշվարկները կարևոր էին նաև մի շարք տիեզերական առաքելությունների համար։

2015 թվականին Ջոնսոնը ստացել է Ազատության Նախագահական Պատվո մեդալ։ Նա հաջորդ տարում ընդգրկվել է BBC-ի կողմից նկարահանվող 100 կանանց վավերագրական ֆիլմերի շարքում։

Ջոնսոնը ծնվել է 1918 թվականին Ուայթ Սալփր Սփրինգսում։ Նա հանդիսանում էր Ջոշուա և Ջոյլեթ Քոլմանների[24][28] դուստրը։ Քոլմանների ընտանիքում Քեթրինը ամենաերիտասարդն էր[29]։ Նրա հայրը աշխատում էր Գրինբրիր հյուրանոցում, իսկ նրա մայրը՝ ուսուցչուհի էր[24][30]։

Ջոնսոնը վաղ տարիքից ցույց է տվել իր տաղանդը մաթեմատիկայի մեջ։ Քանի որ քաղաք Գրինբրիրում ութերորդ դասարանից սկսած աֆրոամերիկացի ուսանողների համար հանրակրթական դպրոց չկար, Ջոնսոնը սովորում էր Արևմտյան Վիրջինիայի ինստիտուտի միջնակարգ դպրոցում։ Այս դպրոցը Արևմտյան Վիրջինիայի պետական քոլեջի (WVSC) ուսանողական ավանում էր[31]։ Այս ամենի մասին Ջոնսոնը խոստովանել է, երբ նա ընդամենը 10 տարեկան էր[32]։

Ջոնսոնը ավագ դպրոցը ավարտում է երբ նա ընդամենը 14 տարեկան էր և ընդունվում է Արևմտյան Վիրջինիայի պետական քոլեջ։ Որպես ուսանող, նա մասնակցում էր քոլեջի կողմից կազմակերպված բոլոր մաթեմատիկայի դասընթացներին։ Այստեղ նրա գիտելիքները հայտվում է ուշադրության կենտրոնում, նրան նկատում են մի շարք պրոֆեսորներ, այդ թվում նաև՝ քիմիկոս և մաթեմատիկոս Անջի Թերներ Քինգը, ով ավագ դպրոցում նույնպես ուսուցանել էր աղջկան։ Քոլեջի պրոֆեսորներից մեկը նույնիսկ հատուկ դասեր է կազմակերպում Քեթրինի համար։ Նա ավարտում է  summa cum laude 1937 թվականին մաթեմատիկայի և ֆրանսերենի գիտական աստիճանով 18 տարեկանում[28][30][32][33][34] : Դրանից հետո նա սկսում է դասավանդել Վիրջինիայի դպրոցներից մեկում։

1939 թվականին Ջեյմս Գոբլի հետ ամուսնանալուց հետո, Ջոնսոնը թողնում է ուսուցչական աշխատանքը և շարունակում է բարձրագույն կրթությունը, սակայն մեկ տարի անց նա ավելի շատ է կենտրոնանում ընտանիքի վրա։ Ջոնսոնը համարվում է այն բացառիկ կանանցից մեկը, ով ընտրել էր բարձրագույն կրթությունը դպրոցը ավարտելուց հետո (1938)։ Այդ ժամանակաշրջանում դատարանը որոշում է կայացնում սևամորթ ուսանողների բարձրագույն կրթության մասին, ըստ որի սևամորթ ուսանողները կարող են ստանալ բարձրագույն կրթություն այնպես ինչպես սպիտակամորթ ուսանողները[30][35]։

Ջոնսոնը ՆԱՍԱ-ում 1966 թվականին

Ջոնսոնը որոշեց կարիերան շարունակել, որպես մաթեմատիկոս, չնայած դա համարվում էր ամենաբարդ ճանապարհներից մեկը։ Առաջին աշխատատեղերը գտնվում էին կրթական ոլորտում։ Մինչև 1952 թվականին իր բարեկամներից մեկը նրան առաջարկում է աշխատել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NACA) և այնտեղ զբաղվել մաթեմատիկական հաշվարկների աշխատանքով։ Ջոնսոնը ընդունում է այդ առաջարկը և դառնում է ՆԱՍԱ-ի վաղ շրջանի թիմի մի մասը։

1953-1958 թվականներին Ջոնսոնն աշխատել է որպես «համակարգիչ»[36], վերլուծելով մի շարք թեմաներ, որոնք առնչվում էին տիեզերանավերի աշխատանքի հետ։ Շուտով Ջոնսոնը նշանակվում է Լանգլիի թռիչքի հետազոտման բաժնի ղեկավարության և վերահսկողության բաժնի անդամ։ Այս բաժինը աշխատում էր սպիտակամորթ արհեստավարժների կողմից ըստ պետական ռասայական օրենքների և 20-րդ դարի սկզբին Նախագահ Վուդրո Վիլսոնի օրոք ներկայացված դաշնային աշխատատեղերի մասին օրենքի, Ջոնսոնը և համակարգում աշխատող մնացած աֆրոամերիկացի կանայք պահանջում էին աշխատել, ուտել և օգտագործել զուգարաններ, որոնք ընդ որում առանձին էին սպիտակամորթների համար։ Այս ամենի մասին Ջոնսոնը բազմիցս անգամ խոսել է մի շարք հարցազրույցների ժամանակ։

1958 թվականից մինչև 1986 թվականը Ջոնսոնն աշխատում է որպես օդուժի տեխնոլոգ, իր կարիերայի ընթացքում տեղափոխվելով տիեզերանավերի վերահսկման մասնաճյուղ։ Նա հաշվարկել է 1961 թվականի մայիսի 5-ին տիեզերքի առաջին ամերիկացի Ալան Շեպարդի տիեզերական թռիչքի հետագիծը։ Նա նաև հաշվարկել է իր 1961 թվականի Մերկուրի[37] առաքելության մեկնարկային պատուհանը։ Ջոնսոնը էլեկտրոնային ձախողումների դեպքում ծրագրել է նաև նավիգացիոն  գծապատկերներ տիեզերագնացների համար։ Երբ Ջոն Գենը պետք է թռչեր տիեզերք նա խնդրեց, որ իր թռիչքի հաշվարկները կատարվի հենց Քեթրին Ջոնսոնի կողմից, այլապես նա չի թռչի[25][38][39]։  Biography.com-ը նշում է, որ դրանք «շատ ավելի բարդ հաշվարկներ էին, հաշվի առնելով երկնային մարմինների ձգողականությունը»։ 

Ջոնսոնը աշխատել է նաև թվային համակարգիչների հետ։ Նրա ունակություններն ու հեղինակությունը նպաստեցին նոր տեխնոլոգիաների նկատմամբ վստահության հաստատմանը։ 1961 թվականին Ջոնսոնի աշխատանքը օգնեց ապահովել, որ Ալան Շեպարդի Ազատության 7 Մերկուրիի պարկուճը վայրէջքից հետո հայտնաբերվի[40]։

Նա նաև օգնեց հաշվարկել Լուսնի 1969 թվականի Apollo 11 թռիչքի հետագիծը։ 1970 թվականին Ջոնսոնն աշխատել է Apollo 13 Լուսնի առաքելության վրա։ Երբ առաքելությունը չեղյալ հայտարարվեց, կրկնօրինակման ընթացակարգերի և գծապատկերների աշխատանքը նպաստեց անձնակազմի անվտանգ վերադարձի ճանապարհին, ստեղծելով մեկ աստղանի դիտարկման համակարգ, որը թույլ կտա տիեզերագնացներին իրենց գտնվելու վայրը ճշգրտությամբ որոշել։ 2010 թվականի հարցազրույցներից մեկում Ջոնսոնը հիշեցրեց, որ «բոլորը մտահոգված էին այնտեղ հասնելու համար, իսկ մենք մտահոգված էինք, որ նրանք վերադառնան»[41]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Ջոնսոնն ամուսնանում է Ջեյմս Ֆրենսիս Գոբլինի հետ։ Նրանք ունենում են երեք դուստր՝ Կոնսթենսը, Ջոյլիթը և Քեթրինը։ 1953 թվականին նա և Ջեյմսը ընտանիք են տեղափոխվում։ 1956 թվականին Ջեյմս Գոբլը մահանում է գլխուղեղի ուռուցքից։

1959 թվականին Ջոնսոնը ամուսնանում է երկրորդ անգամ Ջեյմս Ա. Ջոնսոնի հետ, ով բանակում լեյտենանտ էր եղել և հանդիսանում էր Կորեական պատերազմի վետերան։

Քեթրին Ջոնսոնը շարունակում է իր կարիերան ՆԱՍԱ-ում։ Նա 50 տարի շարունակ երգում էր Կարուեր Պրեսրիտերյան եկեղեցու երգչախմբում։ Ջոնսոնը անդամակցում էր Ալֆա Կապպա Ալֆա Սորորիտի քոլեջին։ Ջոնսոնը և նրա ամուսինը ունեն 6 թոռ և 11 ծոռ, ապրում են Հեմփթոնում՝ Վիրջինիայում։ Ջոնսոնը շարունակեց խրախուսելը իր թոռներին ու աշակերտներին իրենց ներդրումն ունենալ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում մինչև իր կյանքի վերջը[42]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Black Women Scientists in the United StatesIU Press, 1999. — P. 140—147. — ISBN 978-0-253-33603-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://www.nasa.gov/content/katherine-johnson-biography
  6. 6,0 6,1 6,2 Legendary NASA mathematician Katherine Johnson dies at 101DMG Media, 1896. — ed. size: 1648853 — ISSN 0307-7578
  7. 7,0 7,1 7,2 Katherine Johnson, ‘hidden figure’ at NASA during 1960s space race, dies at 101 // The Washington Weekly Post / M. MurrayWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  8. 8,0 8,1 8,2 Fox M. Katherine Johnson Dies at 101; Mathematician Broke Barriers at NASA / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  9. Find A Grave — 1996.
  10. https://www.thehistorymakers.org/biography/katherine-g-johnson-42
  11. Encyclopædia Britannica
  12. 12,0 12,1 12,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  13. http://akapioneers.aka1908.com/index.php/aka-media/54-video-interviews/180-johnson-katherine
  14. https://doi.org/10.1090%2Fnoti1809
  15. Honoring NASA's Katherine Johnson, STEM PioneerWhite House, 2015.
  16. https://edu.lva.virginia.gov/changemakers/va-women-2016
  17. BBC 100 Women 2016: Who is on the list? // BBC News Online — 2016.
  18. https://astrosociety.org/who-we-are/awards/arthur-bc-walker-ii-award.html/title/inaugural-recipient-katherine-johnson
  19. https://www.congress.gov/bill/116th-congress/house-bill/1396?q=%7B%22search%22%3A%5B%22hr1396%22%5D%7D
  20. https://www.ncwit.org/profile/katherine-johnson
  21. https://blog.nationalgeographic.org/2020/09/22/meet-the-2020-national-geographic-award-recipients/
  22. https://www.womenofthehall.org/2022-inductees/
  23. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  24. 24,0 24,1 24,2 «Katherine Johnson – Oral History». National Visionary Leadership Project. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  25. 25,0 25,1 Smith, Yvette (2015 թ․ նոյեմբերի 24). «Katherine Johnson: The Girl Who Loved to Count». NASA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին. «Her calculations proved as critical to the success of the Apollo Moon landing program and the start of the Space Shuttle program, as they did to those first steps on the country's journey into space.»
  26. «Katherine G. Johnson Biography». Biography.com. 2016 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  27. Shetterly, Margot Lee (2016 թ․ դեկտեմբերի 1). «Katherine Johnson Biography». NASA. NASA. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին. «When asked to name her greatest contribution to space exploration, Katherine Johnson talks about the calculations that helped synch Project Apollo's Lunar Lander with the moon-orbiting Command and Service Module.»
  28. 28,0 28,1 Gale, Thomas (2005). «Johnson, Katherine Coleman Goble». Encyclopedia.com. Cengage Learning. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  29. Shetterly, Morgot Lee (2016 թ․ դեկտեմբերի 1). «The Woman the Mercury Astronauts Couldn't Do Without». Nautilus. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. 30,0 30,1 30,2 Gutman, David (2015 թ․ դեկտեմբերի 26). «West Virginian of the Year: Katherine G. Johnson». Charleston Gazette-Mail. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  31. Shetterly, Margot Lee (2016 թ․ դեկտեմբերի 1). «From Hidden to Modern Figures – Katherine Johnson Biography». NASA. NASA. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. «By thirteen, she was attending the high school on the campus of historically black West Virginia State College. ... enrolled in the college itself, where she made quick work of the school's math curriculum and found a mentor in math professor W. W. Schieffelin Claytor, the third African American to earn a PhD in Mathematics. Katherine graduated with highest honors in 1937 and took a job teaching at a black public school in Virginia.»
  32. 32,0 32,1 Yvette Smith, ed. (2015 թ․ նոյեմբերի 24). «Katherine Johnson: The Girl Who Loved to Count». NASA. NASA. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. «Fascinated by numbers and smart to boot, for by the time she was 10 years old, she was a high school freshman – a truly amazing feat in an era when school for African-Americans normally stopped at eighth grade for those who could indulge in that luxury. Katherine skipped several grades to graduate from high school at 14 and from college at 18.»
  33. «Katherine G. Johnson – Presidential Honorary Doctorate of Humane Letters». West Virginia University. WVU. 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. «Katherine Johnson graduated from high school at age 14 and from college at 18.»
  34. Gutman, David (2015 թ․ նոյեմբերի 16). «WV native, NASA mathematician to receive Presidential Medal of Freedom». WV Gazette Mail: Charleston Gazette-Mail. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  35. «Missouri ex rel. Gaines v. Canada 305 U.S. 337 (1938)». Justia US Supreme Court. 1938. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  36. Hodges, Jim (2008 թ․ օգոստոսի 26). «She Was a Computer When Computers Wore Skirts». Langley Research Center. NASA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  37. Whitney, A. K. (2015). «The Black Female Mathematicians Who Sent Astronauts to Space». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  38. «Makers Profile: Katherine G. Johnson». Makers. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  39. Sloat, Sarah (2016 թ․ օգոստոսի 15). «'Hidden Figures' Gives NASA Mathematicians Long Overdue Movie». Inverse.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  40. Bartels, Meghan (2016 թ․ օգոստոսի 22). «The unbelievable life of the forgotten genius who turned Americans' space dreams into reality». Business Insider. Business Insider Inc. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին. «In 1961, on the strength of Johnson's work, Alan Shepherd became the first American to go into space. Johnson calculated his trajectory, the path he would take from launch to landing. If she was wrong, the best case scenario was that NASA wouldn't have known where to pick him up.»
  41. Guglielmi, Jodi (2016 թ․ օգոստոսի 26). «Katherine Johnson, Legendary Mathematician and Inspiration for the Upcoming Film Hidden Figures, Turns 98». People. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  42. «The Untold History of Women in Science and Technology». The White House. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ջոնսոն» հոդվածին։