Ալան Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox astronaut.png
Ալան Շեփարդ
Business suit portrait of Al Shepard.jpg
Ալան Շեփարդ
Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Alan Shepard
Ի ծնե Ալան Բարտլետ Շեփարդ
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն տիեզերագնաց օդաչու
Զինվորական կոչում փոխծովակալ
Ծնվել է նոյեմբերի 18, 1923(1923-11-18)[1][2][3][…]
Ծննդավայր {Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դերի, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել է հուլիսի 21, 1998(1998-07-21)[2][3][4] (74 տարեկան)
Մահվան վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փեբլբիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Պարգևներ

Ալան Բարթլեթ Շեփարդ կրտսեր (անգլ.՝ Alan Bartlett Shepard Jr., նոյեմբերի 18, 1923(1923-11-18)[1][2][3][…], Դերի, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հուլիսի 21, 1998(1998-07-21)[2][3][4], Pebble Beach, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային նավատորմի փոխծովակալ։

1944 թվականին ավարտել է ծովային ակադեմիան, 1958 թվականին՝ Ռազմածովային քոլեջը։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի մայիսի 5-ին, ԱՄՆ-ում առաջինը, մերձուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 15 րոպե։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Էդգար Միթչելի և Ստյուարտ Ռուսայի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժամ 30 րոպե և 2 անգամ (9 ժ տևողությամբ) դուրս եկել Լուսնի մակերևույթ։ Ամերիկյան առաջին տիեզերագնացի հայրենի քաղաքը ստացել է Սպեյսթաուն (անգլ.՝ Spacetown - տիեզերական քաղաք) պատվանունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 489 CC BY-SA icon 80x15.png