Ստյուարտ Ռուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox astronaut.png
Ստյուարտ Ռուսա
Roosa cropped.jpg
Մասնագիտություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ծնվել է օգոստոսի 16, 1933(1933-08-16)[1]
Ծննդավայր {Դուրանգո, Կոլորադո, ԱՄՆ
Մահացել է դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1] (61 տարեկան)
Մահվան վայրը Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ
Պարգևներ

Ստյուարտ Ռուսա (անգլ.՝ Stuart Allen «Stu» Roosa, օգոստոսի 16, 1933(1933-08-16)[1], Դուրանգո, Կոլորադո, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի մայոր։

Ծնվել է Դուրանգոյում (Կոլորադո նահանգ), մանկությունն անցկացրել Քլերմորում (Օկլահոմա

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ծառայության է անցել 1953 թվականին։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1962), ստացել գիտությունների բակալավրի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1971 թվականի փետրվարի 1-10-ն Ալան Շեփարդի և Էդգար Միթչելի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Թռիչքը տևել է 216 ժամ 2 րոպե (մերձլուսնային ուղեծրում եղել է 2 օր, Լուսնի շուրջը կատարել 35 պտույտ)։

Օդաչու Ստյուարտ Ռուսայի հրամանատարական մոդուլի անձնական ուղեբեռում լուսնային ուղեծրին մոտ եղել են մոտ ծառերի 500 սերմեր։ Թռիչքից հետո սերմերից աճել են սածիլներ, որոնք 20-րդ դարի 70-ական թվականներին տնկել են ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում և որոշ արտասահմանյան երկրներում։ «Լուսնային ծառերը» դարձել են «Ապոլոն» ծրագրի և անձամբ Ստյուարտ Ռուսայի համար կենդանի հուշարձաններ[3]։

1971 թվականին «Մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է ՆԱՍԱ-յի մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 34 CC BY-SA icon 80x15.png