Դորոթի Վոն
Դորոթի Վոն | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 20, 1910[1][2][3] Կանզաս Սիթի[2][3] |
| Մահացել է | նոյեմբերի 10, 2008[1][2][3] (98 տարեկան) Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1][3] |
| Բնակության վայր(եր) | Նյուփորտ Նյուս |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ամերիկացիներ և աֆրոամերիկացի |
| Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող և մաթեմատիկոս |
| Հաստատություն(ներ) | ՆԱՍԱ[1][4] և Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե |
| Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[5] և ծրագրավորում[5] |
| Ալմա մատեր | Ուիլբերֆորսի համալսարան (1929)[1] |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Դորոթի Վոն (անգլ.՝ Dorothy Vaughan, սեպտեմբերի 20, 1910[1][2][3], Կանզաս Սիթի[2][3] - նոյեմբերի 10, 2008[1][2][3], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1][3]), աֆրոամերիկացի մաթեմատիկոս, ով աշխատել է Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեում (NACA), որը հանդիսանում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) իրավահաջորդը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոնն աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ Վիրջինիա նահանգի Ֆարմվիլի «Ռոբերտ Ռուսա Մոնտոն» ավագ դպրոցում։ 1943 թվականից սկսել է աշխատել ՆԱՍԱ-ի Լենգլի հետազոտական կենտրոնի լաբորատորիայում[6]։ 1949 թվականին դարձել է աֆրոամերիկացի կին մաթեմատիկոսներից կազմված «West Area Computers» խմբի ղեկավարը[7]։ Նախքան Լենգլիի թռիչքային հետազոտական բաժին տեղափոխվելը Կատրին Ջոնսոնն աշխատանքի է նշանակվել Վոնի խմբում։
Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեում (NACA) աշխատելուց հետո Վոնը շարունակել է աշխատանքը Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (NASA)՝ իր հետագա գործունեության ընթացքում մասնագիտանալով էլեկտրոնային ծրագրերի և «Ֆորտրան» բարձր մակարդակի ծրագրավորման լեզվի ուսումնասիրությունների մեջ։ Աշխատել է Լենգլիի հետազոտական կենտրոնի վերլուծության և հաշվառման բաժնում, Ութլոպսսում (Wallops Flight Facility) մասնակցել է «Սքօութ ծրագրի» (Solid Controlled Orbital Utility Test system) փորձարկմանը[8]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՆԱՍԱ-ից թոշակավորվել է 1971 թվականին, մահացել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Dorothy J. Vaughan // Daily Press — Hampton, Newport News: 2008. — ISSN 2767-5971; 2163-7156
- 1 2 3 4 5 6 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.blackpast.org/african-american-history/vaughan-dorothy-johnson-1910-2008/
- ↑ Dorothy Vaughan
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Dorothy Vaughan Obituary - Hampton, VA - Daily Press». Daily Press.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «The Women In Aeronautical Research- Beverly Golemba, 1990» (PDF). NASA.
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2008 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին մաթեմատիկոսներ
- Կին մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի կին համակարգչային գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ