Քաղաքացիական ցույցերը Սիրիայում (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական բողոքները Սիրիայում
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2011 թվական մարտի 152011 թվական հուլիսի 29
ՎայրՍիրիա
ՊատճառԳործազրկություն, Կաշառակերություն, Ավտորիտարիզմ
ՆպատակԲաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
ՄեթոդՑույց, վանդալիզմ, դասալքություն բանակից ու ոստիկանությունից
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ
Ձերբակալություններ, և այլն
Զոհված՝ 1800-2100 սպանված
Վիրավորված՝ հազարավոր
Ձերբակալված՝ 12,617
Զոհված՝ 400-500 սպանված

Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության Արաբական գարնան նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար - հուլիս)։

Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ որպես Արաբական գարնան շարժում։ Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից կատարվող մարդու իրավունքների խախտմանը։

Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը՝ շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից։ Այդ ժամանակ ցուցարարների դեմ դուրս եկան կառավարական զորքերը։ Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին։ Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը[4]։

Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին բանակից մասշտաբային դասալքությունների և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը, հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց զինված ապստամբության։ 2011 թվականի հուլիսի 29-ին ստեղծվեց ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը, ինչից հետո հակամարտությունը վերաճեց քաղաքացիական պատերազմի։

Հունվար-փետրվար 2011` ցույցերի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում առաջին հակակառավարական ելույթները սկսվեցին 2011 թվականի հունվարի 26-ին, որոնք կրում էին մեծ չափով պատահական բնույթ։ Հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացավ նոր խումբ «Սիրիական հեղափոխություն-2011» անվանմամբ, որի հիմնական նպատակն էր անցկացնել «Զայրույթի օր» Սիրիայի խոշոր քաղաքներում՝ ընդդեմ երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադի։ Քաղաքական ֆլեշմոբի անցկացման առաջին օրը ընտրվեց չորեքշաբթին` փետրվարի 4-ը։ Սակայն նշանակված օրին ու ժամին այն այդպես էլ չկայացավ։ Առաջին վարկածով դրա պատճառը դարձավ տեղատարափը, իսկ ուրիշ վարկածով սիրիական իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունները[5]։ Ցույցը Դամասկոսում անցկացվեց միայն փետրվարի 17-ին, սակայն այն արագ ցրվեց ոստիկանության կողմից։

Մարտ 2011` առաջին բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակառավարական ցույց Հոմս քաղաքում

Անկարգություններն Դամասկոսում և Հալեպում վերսկսվեցին մարտի 15-ին։ Առաջին մասշտաբային ցույցերը սկսվեցին Դառաա քաղաքում, որը հայտնի դարձավ որպես «հեղափոխության օրրան»[6]։ Ցույցերը պատճառ հանդիստացան 15 մարդու ձերբակալության և խոշտանգման, ովքեր ձերբակալվել էին դեռ մարտի 6-ին հակակառավարական գրաֆիտիի համար[7][8][9]։ Սկսվեցին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև։ Մարտի 18-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, ցույցի դուրս եկան հազարավոր մարդիկ, մի քանի մարդ սպանվեց։ Մարտի 20-ին ամբոխը այրեց Բաաս կուսակցության գրասենյակը և ուրիշ հասարակական շենքեր։ Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա։ Արդյունքում Դառաայում երկօրյա բախումների ընթացքում սպանվեց 15 մարդ[10]։

Փոքր ելույթներ անցկացվեցին նաև երկրի ուրիշ շրջաններում։ Ցուցարարները պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակում, արտակարգ դրության չեղարկում, որը ձգվում էր 48 տարի[11]։ Մարտի 18-ին կայացավ մասշտաբային ցույցեր Բանիաս, Դամասկոս, Ալ-Հասաքա, Դառաա, Դեր Զոր և Համա քաղաքներում։ Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով, ջրցաններով և ցուցարարների կոտորածներով։ Սպանվեց առնվազն 6 մարդ, շատերը վնասվածքներ ստացան[12]։

Մարտի 25-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, ամբողջ երկրում անցկացվեցին մասշտաբային բողոքի ցույցեր[10]։ Միայն Դառաա քաղաքում փողոց դուրս եկավ ավելի քան 100 հազար մարդ[13], ամենաքիչը սպանվեց 20 ցուցարար։ Ցույցերը անցկացվեցին և ուրիշ սիրիական քաղաքներում, ինչպիսիք են` Հոմս, Համա, Բանիաս, Ջասիմ, Հալեպ, Դամասկոս և Լաթակիա։ Սպանվածների թիվը ընդհանուր առմամբ կազմեց ավելի քան 70 մարդ[14]։

Ցուցարարները Դամասկոսի հարավային արվարձանում, 2011 թվականի ապրիլի 8

Ճնշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիական ՕՄՕՆ-ը Դամասկոսում

Մինչ ապստամբությունը Սիրիայի կառավարությունը անցկացրեց մասշտաբային ձերբակալություններ քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց Ասադի կառավարությունը հայտարարեց «ահաբեկիչներ»։ Ձերբակալվեցին քաղաքական ընդդիմության առաջնորդներ Հասսան ալ-Նաջարը[15], Աբբաս Աբբասը[16] և Ադնան Մուստաֆան[17]։

Մասշտաբային ցույցերի սկսվելուց հետո կառավարությունը կազմակերպեց ձերբակալությունների արշավ։ Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ ձերբակալվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ընդունվեց օրենք, ըստ որի՝ ոստիկանությանը և ցանկացած 18 հատուկ ծառայություններին թույլատրվում էր ձերբակալել կասկածյալին ութ ժամվա ընթացքում առանց թույլատվության։ Ձերբակալվեցին հիմնականում երկու խմբի մարդիկ՝ քաղաքական ակտիվիստները և տղամարդիկ, ովքեր իրենց բնակավայրերում առաջացնում էին ամենամեծ կասկածները իշխանության կողմից[18]։ Ձերբակալվածներից շատերը ենթարկվեցին կտտանքների, ծեծի և դաժան վերաբերմունքի։ Ըստ Human Rights Watch-ի տվյալների՝ 2012 թվականի հուլիսի 3-ի դրությամբ գործել են սիրիական հատուկ ծառայությունների առնվազն 27 կտտանքային կենտրոններ[19]։

Նախագահ Ասադը հայտարարեց ընդդիմությանը իսլամական ահաբեկիչներ, իսկ իրեն ներկայացրեց որպես աշխարհիկ կառավարման երաշխավոր[20]։ Ապրիլի սկզբին անվտանգության խոշոր ուժերը ուղղվեցին վրանային քաղաքի՝ Լաթակիայի վրա։ Մի քանի քաղաքներում ստեղծվեցին բլոկպոստեր ցույցերը կանխելու նպատակով։ Չնայած ճնշմանը՝ մասշտաբային ցույցերը մեկ ամսվա ընթացքում շարունակվեցին Դառաա, Բանիաս, Ալ-Կամիշլի, Հոմս, Դումա և Հառասթա քաղաքներում[21]։

Զիջումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմության ցույցը Բանիաս քաղաքում

Մարտի ու ապրիլի ընթացքում սիրիական կառավարությունը հույս ուներ թուլացնել ընդվզումը՝ առաջարկելով քաղաքական զիջումների և բարեփոխումների շարք։ Կրճատվեց զինակոչն[22] ու հրաժարական տվեց Դառաայի մարզպետը[23]։ Կառավարությունը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին, նվազեցնել հարկերը, բարձրացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ապահովել ավելի շատ մամուլի ազատություն, ինչպես նաև բարձրացնել զբաղվածության մակարդակը[24]։ Թվարկված խոստումներից իրականացվեց ընդամենը մի քանիսը[25]։

Կառավարությունը, ղեկավարվելով կրոնական ալավիների կողմից, գնաց որոշակի զիջումների սուննիների նկատմամբ, ովքեր մեծամասնություն էին կազմում Սիրիայի բնակչության մեջ և ազգային որոշ փոքրամասնությունների նկատմամբ։ Այդպես չեղարկվեց աշխատանքային վայրում ուսուցիչների ավանդական մուսուլմանական նիկաբ կրելու արգելքը։ Փակվեց երկրում միակ խաղատունը[26]։ Կառավարությունը նաև քաղաքացիություն տվեց նախկինում «օտարերկրացի» անունը ստացած սիրիացի քրդերին[27]։

Ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը արտակարգ դրության չեղարկումն էր, որը Սիրիայում գործում էր գրեթե 50 տարի։ Արտակարգ դրության մասին օրենքը կառավարությանը հնարավորություն էր տալիս կամայական ձերբակալությունների և քաղաքական ընդդիմության արգելում։ 2011 թվականի ապրիլի 21-ին՝ մի քանի շաբաթ տևած բանավեճից հետո, Բաշշար Ասադը ստորագրեց հրամանագիր, ըստ որի չեղարկվում էր արտակարգ դրությունը[28]։ Այնուամենայնիվ հակակառավարական ցույցերը շարունակվում էին, քանի որ ակտիվիստները բարենորոգումները համարում էին շատ մշուշոտ[29]։

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլ 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցերի շարունակման հետևանքով սիրիական կառավարությունն այն ճնշելու նպատակով սկսեց օգտագործել կանոնավոր զորքը, որը դարձավ հակամարտությունում նոր էսկալացիա։ Ապրիլի 25-ին բանակը պաշարեց Դառաա քաղաքը, որը հանդիսանում էր ապստամբության կենտրոնը։ Զինվորները գնդակահարում էին ցուցարարներին և խուզարկում նրանց տները, որի արդյունքում ձերբակալվեցին հարյուրավորները[30][31]։ Առաջին անգամ ցուցարարների դեմ կիրառվեցին տանկեր և դիպուկահարներ[30]։ Հատուկ ծառայությունները անջատում էին բնակելի թաղամասերում ջուրը, էլեկտրաէներգիան և հեռախոսային գծերը, ինչպես նաև վերցնում էին ալյուր և այլ սննդամթերքներ։ Բախումները բանակի և ցուցարարների միջև, որի մի մասը այդ ժամանակ զինված էր, հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան[31][32]։ Մինչև մայիսի 5-ը ցույցերի մեծամասնությունը ճնշվեց, և բանակը դուրս բերվեց քաղաքից, բացառությամբ փոքր կայազորի։

Մայիս 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները նման էին Դառաայի իրադարձություններին. նույնը տեղի ունեցավ Բանիասում, Հոմսում, Թելլ Քալահում, Լաթաքիայում և ուրիշ քաղաքներում[33]։ Բռնությունները քաղաքների բնակիչների հանդեպ շարունակվեցին նաև գործողություններից հետո[34]։ Ըստ Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության՝ մայիսի վերջին սպանվածների թիվը գերազանցեց 1000-ը[35]

Հունիս - հուլիս 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

սիրիական ընդդիմության դրոշը

Սակայն ընդդիմական ուժերը դարձել էին ավելի կազմակերպված և լավ զինված[36]։ Ընդդիմության առաջին զինված ելույթը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսի 4-ին Ջիսր ալ-Շուղուր քաղաքում՝ Իդլիբի մարզում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ։ Ապստամբները հրկիզեցին անվտանգության վարչությունը, երբ կրակ բացեցին թաղման արարողության վրա։ Դրա հետևանքով զոհվեցին անվտանգության ծառայության ութ աշխատակից, ինչից հետո ապստամբները գրավեցին շենքը և վերցրեցին շենքում գտնվող զենքերը։ Բախումները ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև շարունակվեցին հետագա օրերին։ Դրանից հետո անվտանգության ծառայության որոշ սպաներ անցան ապստամբների կողմը՝ որպես գաղտնի ոստիկանության աշխատակիցներ, կրակ բացեցին զինվորների վրա, ովքեր հրաժարվում էին կրակ բացել խաղաղ բնակիչների վրա։ Հունիսի 6-ին սուննիական ոստիկանությունը և զինվոր-փախստականները դարան սարքեցին դեպի քաղաք շարժվող անվտանգության ուժերի շարասյունում։ Վախենալով բանակի վրեժխնդրությունից՝ ոստիկանության անդամները և փախստականները, ինչպես նաև քաղաքի մոտ 10 հազար բնակիչներ վազեցին Թուրքիայի սահմանի երկայնքով[10]։

Հունիսին և հուլիսին ցույցերը շարունակվեցին այն պատճառով, որ կառավարական զորքերը ընդլայնեցին իրենց գործողությունները՝ կրակ բացելով ցուցարարների վրա և օգտագործելով տանկեր ցուցարարների դեմ։ Հունիսի սկզբին պաշարման ենթարկվեցին Ռաստան և Թելլ-Բիսա քաղաքները, ինչպես նաև Մաարրաթ ալ-Նուման քաղաքը[37]։ Հունիսի 30-ին մասսայական ցույցեր բռնկվեցին Հալեպում՝ Սիրիայի ամենամեծ քաղաքում[38]։ Հուլիսի 3-ին բանակը օգտագործեց տանկ Համայում այն բանից հետո, երբ քաղաքում տեղի ունեցավ մասսայական ցույց ընդդեմ Բաշշար ալ-Ասադի[39]։

Հուլիսի 29-ին սիրիական բանակից դասալքված սպաների մի խումբ հայտարարեցին Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին։ Բանակը կազմվեց ապստամբների կողմն անցած սիրիական բանակի զինծառայողներից։ Բանակի գլխավոր նպատակը Բաշշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Kurdish Democratic Union Party
  2. Bashar al-Assad's inner circle // BBC, 30.07.2012
  3. Syria: feared militia kills up to 21 people as protests continue // The Daily Telegraph, 27.03.2011
  4. Обнародован новый доклад о ситуации с правами человека в Сирии // Центр новостей ООН, 15.08.2012
  5. Пользователи Facebook готовят новую революцию — в Сирии // информагентство «Балтинфо» от 27 февраля 2011
  6. «Mid-East unrest: Syrian protests in Damascus and Aleppo». BBC. 2011 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  7. Fahim, Kareem; Saad, Hwaida (2013 թ․ փետրվարի 9). «A Faceless Teenage Refugee Who Helped Ignite Syria's War». The New York Times.
  8. Droz-Vincent, Philippe (Winter 2014). «"State of Barbary" (Take Two): From the Arab Spring to the Return of Violence in Syria». Middle East Journal. Middle East Institute. 68 (1). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին – via HighBeam Research. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  9. Middle East unrest: Silence broken in Syria By Lina Sinjab BBC News 19 March 2011 | http://www.bbc.com/news/world-middle-east-12794882
  10. 10,0 10,1 10,2 Holliday, Joseph (2011 թ․ դեկտեմբեր). «The Struggle for Syria in 2011» (PDF). Institute for the Study of War.
  11. «Officers Fire on Crowd as Syrian Protests Grow». The New York Times. 2011 թ․ մարտի 20. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. Iddon, Paul (30 July). «A recap of the Syrian crisis to date». Digital Journal. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  13. Palmer, Will. «Now That We Have Tasted Hope (Excerpt)». McSweeney's. «Demonstrations in Daraa that day reportedly swelled to more than 100,000 people.»
  14. Slackman, Michael (2011 թ․ մարտի 25). «Syrian Troops Open Fire on Protesters in Several Cities». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  15. «Arrest of leader of the Islamic Democratic movement in Syria». Elaph. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Jailed prominent Syrian opposition for seven and a half years» (Arabic). free-syria.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Syrian authorities detain national identity Adnan Mustafa Abu Ammar» (Arabic). free-syria.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Syrian Arrests Are Said to Have Snared Tens of Thousands». The New York Times. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Syria: Torture Centers Revealed». Human Rights Watch. 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Opposition: 127 dead as Syrian forces target civilians». CNN. 2012 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  21. Oweis, Khaled (2011 թ․ ապրիլի 22). «Almost 90 dead in Syria's bloodiest day of unrest». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  22. «Syrian mourners call for revolt, forces fire tear gas». Reuters. 2011 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  23. «President al-Assad Issues Decree on Discharging Governor of Daraa from His Post». Syrian Arab News Agency. 2011 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  24. «In Syrian flashpoint town, more deaths reported». CNN. 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  25. al-Hatem, Fadwa (2011 թ․ մայիսի 31). «Syrians are tired of Assad's 'reforms'». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  26. «Syria lifts niqab ban, shuts casino, in nod to Sunnis». Reuters. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  27. «Stateless Kurds in Syria granted citizenship». CNN. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  28. Oweis, Khaled Yacoub; Karouny, Mariam; al-Khalidi, Suleiman; Aboudi, Sami (2011 թ․ ապրիլի 21). «Syria's Assad ends state of emergency». Reuters. Beirut, Amman, Cairo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  29. Stack, Liam (2011 թ․ ապրիլի 1). «Syrian Protesters Clash With Security Forces». The New York Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. 30,0 30,1 Shadid, Anthony (2011 թ․ ապրիլի 25). «Syria Escalates Crackdown as Tanks Go to Restive City». The New York Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  31. 31,0 31,1 «Five dead in 'Day of Defiance'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  32. «Civilian killings in Syrian demonstrations rises to 800». Jerusalemn Post. 2011 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  33. «Syrian army tanks 'moving towards Hama'». BBC News. 2011 թ․ մայիսի 5. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  34. «Shallow grave yields several bodies in Syrian city marked by unrest». CNN. 2011 թ․ մայիսի 16. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  35. «Syria death toll 'surpasses 1,000'». Al Jazeera. 2011 թ․ մայիսի 24.(չաշխատող հղում)
  36. Dagher, Sam (2012 թ․ հուլիսի 6). «In Paris, Diplomats Cheer Syria General's Defection». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  37. «Syrian forces take over northwestern town of Maaret al-Numan». Haaretz. 2011 թ․ հունիսի 17.
  38. «Syria unrest: Protests in Aleppo as troops comb border». BBC News. 2011 թ․ հունիսի 30. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  39. «Syria: 'Hundreds of thousands' join anti-Assad protests». BBC. 2011 թ․ հուլիսի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.