Ջրցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոստիկանական ջրցանի կիրառումը 2001 թվականին Գերմանիայում

Ջրցան, մեծ ճնշման տակ ջուրը նետող սարքավորում։

Ջրցանները օգտագործվում է ոստիկանության կողմից (սովորաբար տեղադրվելով մեքենաների վրա) ագրեսիվ ամբոխի, զանգվածային անկարգությունների ցրման համար։ Առաջին անգամ նման ջրցան մեքենաները կիրառվել են Գերմանիայում 1930-ականներին: Ջրցան մեքենայի ժամանակակից օրինակներից է ռուսական Լավինա-Ուրագանը:

Հիդրոմոնիտոր կոչվող ջրցան թնդանոթները օգտագործվում են նաև հանքագործությունում օգտակար հանածոների արյունահանման ընթացքում լեռնատեսակների քայքայման և ողողման ճանապարհով։

Հրետասայլի թնդանոթ կոչվող ջրցանները (սովորաբար տեղադրված են հրշեջ մեքենաների, հրշեջ գնացքների և հրշեջ կատերների վրա) օգտագործում են հրդեհը հանգցնելու համար։

Ջրցան մեքենաները կիրառվում են ՀՀ Ոստիկանության կողմից, այդ թվում նաև Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարների դեմ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]