Փողոցային սնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոքմայի վաճառք Բոդրումում(Թուրքիա)
Ձկան և տապակած կարտոֆիլի վաճառք Թաիլանդում

Փողոցային սնունդ (անգլ.՝ streetfood), արագ սննդի տեսակ, պատրաստի ուտելիք և խմիչք, որը վաճառվում է առևտրականների կամ վաճառողների կողմից փողոցում կամ այլ հասարակական վայրերում (օրինակ՝ շուկաներ, տոնավաճառներ, մարզադաշտեր, երկաթուղային կայարաններ[1]) եւ նախատեսված է փողոցում անմիջական սպառման համար։ Նման սննդամթերքի վաճառքի համար նախատեսված են հատուկ կրպակներ, սայլեր, ֆուրգոններ և այլն։ Փողոցային ճաշատեսակների մեծ մասը նկատելիորեն ավելի էժան է, քան սրճարաններում կամ ռեստորաններում առաջարկվող նմանատիպ ուտեստները։

Փողոցային սննդի տեսակները մեծապես տարբերվում են երկրից երկիր և տարածաշրջան՝ պայմանավորված մշակութային ավանդույթներով[2]։ Փողոցային սննդի որոշ տեսակներ տեղական են մեկ երկրի կամ նույնիսկ որոշակի տարածաշրջանի համար (օրինակ՝ ակառաջե, յակիտորի), բայց շատերը ճանաչված են ամբողջ աշխարհում (օրինակ՝ հոթ-դոգ, պիցցա)։ Իր ցածր գնով և սպառման դյուրինության պատճառով փողոցային սնունդն ամեն օր կերակրում է մոտ 2,5 միլիարդ մարդու աշխարհում (ուսումնասիրություն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից 2007 թվականին)[3].

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Հին Հունաստանում փողոցում վաճառողները մանր տապակած ձուկ էին վաճառում, որոնք հաճախորդները տեղում ուտում էին[4]։ Հայտնի փիլիսոփա Թեոփրաստեսը արհամարհանքով էր վերաբերվում փողոցային սննդի սովորույթին[1]։ Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել են փողոցային սննդի վաճառքի ապացույցներ[5]։ Փողոցային սնունդը լայնորեն սպառվում էր Հին Հռոմի աղքատ բնակիչների կողմից, որոնց տները չունեին վառարաններ կամ օջախներ[6]։ Հին Չինաստանում փողոցային սնունդը տարածված էր աղքատների շրջանում, չնայած հայտնի է, որ հարուստ բնակիչներն իրենց ծառաներին ուղարկում էին փողոցային սնունդ գնելու և այն բերելու իրենց տերերին, որպեսզի նրանք կարողանան այն ուտել իրենց տներում[6]։

Մի ճանապարհորդ ֆլորենսացի 14-րդ դարի վերջին հայտնել է, որ Կահիրեում մարդիկ բերում էին հում կաշվից սփռոցներ, որպեսզի փռեին փողոցներում և նստեին, մինչ նրանք ուտում էին գառան քյաբաբ, բրինձ և տապակած մրգեր, որոնք գնել էին փողոցային վաճառողներից[7]։ Վերածննդի դարաշրջանում Թուրքիայում փողոցների շատ անկյուններում վաճառվում էր «տաք մսի անուշահոտ կտորներ», այդ թվում՝հավ և գառ[7]։ 1502 թվականին Օսմանյան Թուրքիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը օրենսդրորեն ընդունեց և ստանդարտացրեց փողոցային սնունդը[8]։

Ացտեկների շուկաներում կային առևտրականներ, ովքեր վաճառում էին ըմպելիքներ, մոտ 50 տեսակի թամալ (հնդկահավից, նապաստակից, գորտից և ձկից մինչև մրգեր, ձու և եգիպտացորենի ծաղիկներ)[9] և միջատներ և շոգեխաշած բաղադրիչներով[10]։

Ամերիկյան գաղութատիրության ժամանակ «փողոցային վաճառողները բնակչության բոլոր խավերին ցածր գներով վաճառում էին ոստրեներ, խորոված եգիպտացորեն, մրգեր և կոնֆետներ»։ Հատկապես ոստրեները փողոցային սննդի էժան և տարածված տեսակ էին մինչև 1910 թվականը, երբ չափից ավելի ձկնորսությունն ու աղտոտվածությունը հանգեցրին դրանց գների բարձրացմանը։ Զարգացող Նյու Յորքում փողոցային սննդի վաճառողները բախվեցին ուժեղ դիմադրության. սկզբում նրանց բացման ժամերը խիստ սահմանափակված էին, իսկ 1707 թվականին դրանք ամբողջովին արգելված էին[1]։

Շատ աֆրոամերիկացի կանայք 18-րդ և 19-րդ դարերում Ամերիկայում փողոցային սնունդ վաճառելով(մրգեր, տորթ և ընկույզ Սավաննայում, Ջորջիա, սուրճ, թխվածքաբլիթներ, պրալինաներ և այլ քաղցրավենիք Նյու Օռլեանում, Լուիզիանա), ապրուստ էին վաստակում[11]։ Այժմ աշխարհահռչակ Cracker Jack-ը սկսեց որպես 1893 թվականի Համաշխարհային տոնավաճառի շատ սովորական փողոցային սննդի ցուցանմուշներից մեկը[12].

19-րդ դարում Տրանսիլվանիայի փողոցային սննդի վաճառողները վաճառում էին կոճապղպեղ, ընկույզ, եգիպտացորենի հետ խառնած սերուցք և բեկոն և այլ միս՝ կերամիկական անոթներում, որոնց ներսում տաք ածուխ էր դրված[13].

Վիկտորիանական Լոնդոնում շատ փողոցային սննդի վաճառողներ կային. նրանք անցորդներին առաջարկում էին խոզապուխտ, սիսեռով ապուր, սիսեռի պատիճներ կարագի մեջ, ծովախեցգետին օձաձուկ[14]

Փողոցային սննդի վաճառքը Չինաստանում սկսվել է հազարավոր տարիներ առաջ և դարձել է չինական սննդի մշակույթի անբաժանելի մասը Տանգ կայսրության ժամանակ։ Մինչ օրս փողոցային սնունդը շարունակում է կարևոր դեր խաղալ չինական խոհանոցում, իսկ տարածաշրջանային փողոցային սնունդը մեծ հետաքրքրություն է առաջացնում սննդի զբոսաշրջության նկատմամբ։ Չինական մեծ սփյուռքի շնորհիվ չինական փողոցային սնունդը մեծ ազդեցություն է թողել Ասիայի և նույնիսկ այլ մայրցամաքների խոհանոցների վրա։ Փողոցային սննդի մշակույթը Հարավարևելյան Ասիայում ստեղծվել է 19-րդ դարի վերջին Չինաստանից եկած վարձու աշխատողների կողմից[15]։

20-րդ դարի սկզբին չինացի ներգաղթյալների կողմից Ճապոնիա բերված ռամենը սկսեց որպես էժան փողոցային սնունդ բանվորների և ուսանողների համար, այն շուտով դարձավ «ազգային ուտեստ» և նույնիսկ ձեռք բերեց տարածաշրջանային տարատեսակներ[16]։

Թաիլանդում փողոցային սնունդը սովորաբար վաճառում են չինացիները։ Այն առանձնապես տարածված չդարձավ բնիկ թաիլանդցիների շրջանում մինչև 1960-ականների սկիզբը, երբ քաղաքային բնակչության թվի և եկամուտների աճը հանգեցրեց «տնային խոհանոցի տեղահանմանը»[17].

Ինդոնեզիայում, հատկապես Ճավա կղզում, շրջագայող սննդամթերքի և խմիչքների վաճառողները երկար պատմություն ունեն, որոնք պատկերված են 9-րդ դարով թվագրվող տաճարների ռելիեֆների վրա, ինչպես նաև հիշատակվում են որպես զբաղմունք 14-րդ դարի արձանագրություններում։ Մեր օրերում փողոցային սննդի մշակույթը երկրում աճում է ուրբանիզացիայի պատճառով, հատկապես Ջակարտա, Բանդունգ և Սուրաբայա շրջաններում[18]։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փողոցային վաճառողների կողմից վաճառվող սննդամթերքի աղտոտվածությունը նույն մակարդակի վրա է, ինչ ռեստորանի աղտոտվածությունը[19]։ Որոշ մշակույթներում դրսում ուտելը անքաղաքավարություն է համարվում[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Артемис П. Симопулос, Рамеш Венкатарамана Бхат. «Street Foods» (2000) // изд. Karger Publishers[en] / ISBN 978-3-8055-6927-9 / Արխիվացված է Հուլիս 14, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  2. Кристофер Ванжек. «Food at Work: Workplace Solutions for Malnutrition, Obesity and Chronic Diseases» (2005, стр. 278) / изд. Международная организация труда/ ISBN 9789221170150 / Արխիվացված է Հուլիս 14, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  3. School kids and street food(անգլ.) //ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն|fao.org]], արխիվացված է [1]
  4. Кэти К. Кауфман. «Cooking in Ancient Civilizations» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2006) // изд. Greenwood Publishing Group // стр. 75 // ISBN 978-0-313-33204-3
  5. Пол Фридмен. «Food: The History of Taste» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2007) // изд. University of California Press // стр. 97 // ISBN 978-0-520-25476-3
  6. 6,0 6,1 Б. У. Хигмен. «How Food Made History» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2011) // изд. John Wiley & Sons // ISBN 978-1-4443-4465-3
  7. 7,0 7,1 Мэри Эллен Снодграсс. «Encyclopedia of Kitchen History» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2004) // изд. Taylor & Francis // ISBN 978-0-203-31917-8
  8. Брюс Крэйг, Коллин Тейлор. «Street Food around the World: An Encyclopedia of Food and Culture» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2013) // изд. ABC-CLIO // стр. 358 // ISBN 978-1-59884-955-4
  9. Сьюзан Тоби Эванс, Дэвид Л. Уэбстер. «Archaeology of Ancient Mexico and Central America» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2001) // изд. Taylor & Francis // стр. 276 // ISBN 978-0-8153-0887-4
  10. Лонг Тауэлл Лонг, Джанет Лонг-Солис, Луис Альберто Варгас. «Food Culture in Mexico» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2005) // изд. Greenwood Publishing Group // ISBN 978-0-313-32431-4
  11. Энн Бауэр. «African American Foodways: Explorations of History and Culture» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2008) // изд. Иллинойсского университета // стр. 71 // ISBN 978-0-252-07630-5
  12. Эндрю Ф. Смит. «Eating History: 30 Turning Points in the Making of American Cuisine» (2009) // Издательство Колумбийского университета, стр. 100 // ISBN 978-0-231-14093-5
  13. Харлан Уокер. «Oxford Symposium on Food and Cookery 1991» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (1992) // изд. Oxford Symposium // ISBN 978-0-907325-47-5
  14. Кларисса Диксон Райт. «A History of English Food» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2011) // изд. Random House // стр. 331 // ISBN 978-1-4481-0745-2
  15. Карло Петрини, Бен Уотсон. «Slow Food: Collected Thoughts on Taste, Tradition and the Honest Pleasures of Food» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2007) // изд. Chelsea Green Publishing[en] // стр. 63 // ISBN 978-1-60358-172-1
  16. Стефани Эссманн, Эрик Рэт. «Japanese Foodways, Past and Present» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2010) // изд. Иллинойсского университета // стр. 260 // ISBN 978-0-252-07752-4
  17. Дэвид Томпсон. «Thai Street Food: Authentic Recipes, Vibrant Traditions» Արխիվացված 2022-07-14 Wayback Machine (2009) // изд. Ten Speed Press[en] // ISBN 978-1-58008-284-6
  18. Томми Фирмен. Urbanization and urban development patterns Արխիվացված 2022-01-19 Wayback Machine(անգլ.) // The Jakarta Post[en]
  19. 19,0 19,1 History of Street Food and Interesting Facts Արխիվացված 2019-08-02 Wayback Machine(անգլ.) historyoffastfood.comկայք