Փոլ Բաքմասթեր
Փոլ Բաքմասթեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paul Buckmaster |
Ծնվել է | հունիսի 13, 1946[1][2][3] Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 2017[4][1][2][…] (71 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | թավջութակ և սինթեզատոր |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Պարգևներ |
Փոլ Ջոն Բաքմասթեր (անգլ.՝ Paul John Buckmaster, հունիսի 13, 1946[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 7, 2017[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր։
Չորս տարեկանից սկսել է թավջութակ նվագել։ 11 տարեկան հասակում ընդունվել է երաժշտության թագավորական քոլեջ, որն ավարտել է 16 տարեկանում[5]։
Լայն ճանաչման է արժանացել հատկապես Էլտոն Ջոնի, Դևիդ Բոուիի, Շոն Ֆիլիփսի, Հարրի Նիլսոնի, The Rolling Stones-ի, Քարլի Սայմոնի, Լեոնարդ Քոհենի, Մայլս Դևիսի, Grateful Dead-ի հետ դեռևս 1970-ական թվականներից համագործակցելու շնորհիվ։ Հետագայում գործակցել է հանրահայտ այլ երաժիշտների հետ ևս, այդ թվում՝ Սթիվի Նիքսի, Լայոնել Ռիչիի, Սելին Դիոնի, Քերրի Ընդրվուդի, Քենի Ռոջերսի, Թեյլոր Սվիֆթի, ինչպես նաև Guns N’ Roses, Something Corporate, Train, Heart երաժշտախմբերի։ Բաքմասթերն առաջին հերթին համբավվել է որպես վարպետ թավջութակահար, սակայն նա հանդես է եկել նաև բազմաթիվ հիթային երգերի գործիքավորողի դերում։ Բացի այդ, երաժշտություն է գրել մի շարք կինոնկարների համար, ներառյալ 1995 թվականին կինոռեժիսոր Թերրի Գիլիամի նկարահանած «12 կապիկ» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի գլխավոր կերպարներին մարմնավորել են հանրաճանաչ կինոդերասաններ Բրյուս Ուիլլիսը, Մեդելին Սթոուն և Բրեդ Փիթը։
2002 թվականին Փոլ Բաքմասթերին «Գրեմմի» հեղինակավոր մրցանակ է շնորհվել «Լավագույն գործիքավորում» անվանակարգում՝ «Drops of Jupiter (Tell Me)» երգի համար[6]։
Ընտրովի սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blood, Sweat & Tears
- No Sweat
- Bee Gees
- Odessa («Odessa (City on the Black Sea)» երգի թավջութակով նվագակցություն)
- Բեն Ֆոլդս և Նիք Հորնբի
- Lonely Avenue ալբոմ
- Դևիդ Բոուի
- Space Oddity ալբոմ
- Անջելո Բրանդուարդի
- Angelo Branduardi '74 (գործիքավորումներ, «Eppure chiedilo agli uccelli» երգի կոմպոզիտոր)
- Branduardi '81 («La collina del sonno»-ի գործիքավորում)
- Chitinous Ensemble
- Chitinous (կոմպոզիտոր և գործիքավորող)
- Լեոնարդ Քոհեն
- Songs of Love and Hate
- Լլոյդ Քոուլ
- Don’t Get Weird on Me Babe
- Էլտոն Ջոն
- Elton John ալբոմ
- Tumbleweed Connection
- Friends (սաունդթրեք)
- Madman Across the Water
- Don’t Shoot Me I’m Only the Piano Player
- Blue Moves
- Made in England ալբոմ
- Songs from the West Coast
- Ալեքս Ջոնսոն
- Weight ալբոմ
- Voodoo ալբոմ
- Միկա
- Life in Cartoon Motion
- Հարրի Նիլսոն
- Nilsson Schmilsson
- Son of Schmilsson
- Ամանդա Փալմեր
- Who Killed Amanda Palmer
- Շոն Ֆիլիփս
- Contribution
- Collaboration
- Second Contribution
- Faces
- Quatermass
- Quatermass
- The Rolling Stones
- Sticky Fingers («Sway» և «Moonlight Mile»)
- Քարլի Սայմոն
- No Secrets (ալբոմի 3 թրեքը)
- hotcakes ալբոմ
- Guns N’ Roses
- Chinese Democracy
- 10,000 Maniacs
- Our Time in Eden
- Third Ear Band
- Music from Macbeth
- Train երաժշտախումբ
- Drops of Jupiter
- Թեյլոր Սվիֆթ
- Speak Now
- Ռոդնի Ֆրանկլին
- You'll Never Know
- Tears for Fears
- Secret World
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 David Bowie and Elton John arranger Paul Buckmaster dies at 71
- ↑ Биография Пола Бакмастера на сайте Allmusic
- ↑ Награды Грэмми за альбом Drops of Jupiter на Allmusic
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dueblin, Christian (13 September 2009) Հարցազրույց Փոլ Բաքմասթերի հետ, Xecutives.net կայքում
- Փոլ Բաքմասթեր Internet Movie Database կայքում
- Paul Buckmaster: In His Own Words at eltonjohn.com
- Paul Buckmaster at The Music Aficionado
- Փոլ Բաքմասթերի պաշտոնական կայքէջը
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 2017 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Թավջութակահարներ
- Անգլիացի երաժիշտներ
- 20-րդ դարի երաժիշտներ
- 21-րդ դարի երաժիշտներ
- Կոմպոզիտորներ
- 20-րդ դարի կոմպոզիտորներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ