Հարրի Նիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Նիլսոն
Harry Nilsson (1972).png
Բնօրինակ անունանգլ.՝ Harry Nilsson
Ի ծնե անունանգլ.՝ Harry Edward Nilsson III[1]
Ծնվել էհունիսի 15, 1941(1941-06-15)[2][3][4][…]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[4][2]
Մահացել էհունվարի 15, 1994(1994-01-15)[2][3][1][…] (52 տարեկան)
Agoura Hills, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանValley Oaks Memorial Park[1]
Ժանրերռոք, սոֆթ ռոք, բարոկո փոփ, փսիխոդելիկ ռոք, sunshine pop?, Brill Building? և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահար, դերասան, սցենարիստ, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[5], դաշնամուր[5], վոկալ[5] և Q3846212?[5]
ԼեյբլTower Records?, RCA Records, Մերկուրի Ռեքորդս, RCA Victor, Musicor Records? և PolyGram Records, Inc.?
ԿրթությունDaniel Murphy High School?
Պարգևներ
Կայքharrynilsson.com
Commons-logo.svg Harry Nilsson Վիքիպահեստում

Հարրի Նիլսոն, ծնյալ Հարրի Էդվարդ Նիլսոն (անգլ.՝ Harry Edward Nilsson III, հունիսի 15, 1941(1941-06-15)[2][3][4][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հունվարի 15, 1994(1994-01-15)[2][3][1][…], Agoura Hills, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][6]), երգիչ, դաշնակահար-ստեղնահար, կիթառահար, կոմպոզիտոր, երգերի տեքստերի հեղինակ, պրոդյուսեր, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր։ Բարոկկո փոփի, սոֆթ ռոքի, հոգեմետ փոփի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը[7]։ Նրա առավել լայնորեն տարածված ու սիրված ստեղծագործություններից են Without You (1971, Badfinger երաժշտախմբի երգի վերամշակում), Everybody’s Talkin’ (1969, օգտագործվել է «Գիշերային կովբոյը» ֆիլմում), Jump into the Fire և Coconut (երկուսն էլ՝ 1972 թ.) երգերը[8]։ Ընդ որում՝ Without You-ն տևական ժամանակ առաջին տեղեր է գրավել ամերիկյան ու բրիտանական բարձր վարկանիշային չարթերում[9][10]։ Ստեղծագործական ոճը նկատի առնելով՝ Նիլսոնին ժամանակին երբեմն կոչել են ««Բիթլզ»-ի հինգերորդ անդամ», «Ամերիկացի Բիթլ» Նա ընկերական սերտ հարաբերություններ է պահպանել հատկապես Ջոն Լենոնի և Ռինգո Սթարի հետ. 1970-ական թվականներին երեքով անդամակցել են խմողների Hollywood Vampires ակումբին, հաճախակի հայտնվել ալկոհոլային սկանդալային պատահարներում։ Եռյակի համագործակցությամբ թողարկվել է ընդամենը մեկ ալբոմ՝ Pussy Cats-ը (1974)։

Հարրի Նիլսոնի երաժշտությունը հնչում է տասնյակ կինոնկարներում, որոնց թվում են «Փառավոր տղերք»-ը, «Կատաղի շներ»-ը, «Ֆորեսթ Գամփ»-ը... Նրա արվեստը զգալի ազդեցություն է գործել փոփի և հատկապես ինդի ռոքի հետագա ներկայացուցիչների վրա[11]։ Rolling Stone ամսագիրը 2015 թվականին կազմած «Բոլոր ժամանակների երգերի 100 լավագույն հեղինակներ» ցանկում Հարրի Նիլսոնին հատկացրել է 62-րդ տեղը՝ նրան բնորոշելով որպես "a pioneer of the Los Angeles studio sound" and "a crucial bridge" between 1960s psychedelic music and the 1970s singer-songwriter era[12]: Նրա ալբոմներից երկուսը՝ Nilsson Schmilsson-ը և Son of Schmilsson-ը (1972), որոնցից յուրաքանչյուրը վաճառվել է 500.000-ից ավելի օրինակով, արժանացել են «ոսկե» հավաստագրի։ Նիլսոնին երկու անգամ շնորհվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ. 1970 թվականին՝ Everybody's Talkin-ի և 1973 թվականին՝ Without You-ի համար։

Վախճանվել է 1994 թվականին, սրտային անբավարարությունից[13]։ Մահվան պահին ֆինանսական խնդիրներ է ունեցել, քանի որ նրա ֆինանսական խորհրդատուն յուրացրել է նրա վաստակած գումարները[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967: Pandemonium Shadow Show
  • 1968: Aerial Ballet
  • 1968: Skidoo
  • 1969: Spotlight
  • 1969: Harry
  • 1970: Early Years
  • 1970: Nilsson Sings Newman
  • 1971: Aerial Pandemonium Ballet
  • 1971: The Point
  • 1971: Nilsson Schmilsson
  • 1972: Son Of Schmilsson
  • 1973: A Little Touch Of Schmilsson In The Night
  • 1974: Son Of Dracula
  • 1974: Pussy Cats
  • 1975: Duit On Mon Dei
  • 1976: Sandman
  • 1976: That’s The Way It Is
  • 1977: Knnillssonn
  • 1977: Early Times
  • 1978: The World’s Greatest Lover
  • 1978: Nilsson’s Greatest Music
  • 1978: Greatest Hits
  • 1979: Night After Night
  • 1979: Harry & …
  • 1980: Flash Harry
  • 1980: Popeye
  • 1983: Private School
  • 1988: A Touch More Schmilsson In The Night
  • 1988: Diamond Series — Nilsson
  • 1990: Without Her — Without You
  • 1993: All The Best
  • 1995: Personal Best — The Harry Nilsson Anthology
  • 1995: Nilsson’62 — The Debut Sessions

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Notable Names Database — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de (գերմ.) — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #134473752 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Strong Martin C. (2000)։ The Great Rock Discography (5th (April 9, 2001) ed.)։ Edinburgh: Canongate Books։ էջեր 697–698։ ISBN 1-84195-017-3 
  7. Unterberger Richie։ «Harry Nilsson - Music Biography, Credits and Discography»։ AllMusic։ Վերցված է May 1, 2013 
  8. Strong, Martin C. (2000). The Great Rock Discography (5ª ed.). Edinburgo: Mojo Books. ISBN 1-84195-017-3
  9. "Awards" på Allmusic
  10. Nilsson på UK Official Charts
  11. Gallucci Michael (January 14, 2015)։ «The Day That Harry Nilsson Died»։ Ultimate Classic Rock։ Վերցված է January 14, 2018 
  12. The 100 Greatest Songwriters of All Time։ Rolling Stone։ Վերցված է August 25, 2015 
  13. "In The End, Only Creditors Talked To Nilsson". Los Angeles Times
  14. The Seattle Times: "In The End, Only Creditors Talked To Nilsson" av James Bates

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]