Ցեֆազոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեֆազոլին
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներAncef, Cefacidal, other
AHFS/Drugs.comMonograph
Հղիության
կատեգորիա
  • AU: B1
  • US: B (առանց ռիսկի կենդանիների վրա կատարված փորձարկումներում)
Դեղի կարգառաջին սերնդի ցեֆալոսպորին
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ԿենսամատչելիությունNA
ՆյութափոխանակությունN-մեթիլթիոդիազոլ
Կիսատրոհման պարբերություն1.8 ժամ (ն/ե)
2 ժամ (մ/մ)
Դուրսբերումերիկամ, չփոփոխված
Նույնացուցիչներ
CAS համար25953-19-9
PubChem CID33255
DrugBank01327
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.043.042 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC14H14N8O4S3
Մոլային զանգված454.51 գ/մոլ g·mol−1
3D մոդել (JSmol)
Հալման ջերմաստիճան198 to 200 °C (388 to 392 °F) (dec.)

Ցեֆազոլին, հայտնի է որպես ցեֆազոլին, կիրառվում է որոշ բակտերիալ վարակներ բուժելու համար[1]։ Հակաբիոտիկ է, հատկապես կիրառվում է ցելյուլիտների, միզուղիների վարակների, թոքաբորբերի, էնդոկարդիտների, համակարգային վարակների և լեղուղիների վարակների դեպքում[1]։ Կիրառվում է նաև որպես B խմբի ստրեպտոկոկային հիվանդությունների կանխարգելիչ, որոնք առկա են ծննդաբերության և հետվիրահատական շրջանում[1]։ Դեղորայքի ընդունումը կիմնականում կատարվում է ներերակային կամ միջմկանային ներարկման միջոցով[1]։

Կողմնակի ազդեցություններին են պատկանում լուծը, փսխումը, կանդիդոզը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են գերզգայունության ռեակցիա պենիցիլինի նկատմամբ։ Այն համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ընթացքում կիրառելիս[1][2]։ Ցեֆազոլինը պատկանում է առաջին սերնդի ցեֆալոսպորիններին և պայքարում է բակտերիաների բջջապատի դեմ[1]։

Ցեֆազոլինը արտոնագրվել է 1967 թվականին և մտել առևտրային տիրույթ 1971 թվականին[3]։ Այն ներառվում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որտեղ ներառված են ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները առողջության համար[4]։ Այն ջեներիկ դեղամիջոց է[1]։ Զարգացող աշխարհում դրա մեծածախ գինը 1․20-1․41 ԱՄՆ դոլար է[5]։ ԱՄՆ-ում մեկ բուժման կուրսը կազմում է 25-50 ԱՄՆ դոլար[2]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆազոլինը կիրառվում է բազմազան վարակների ժամանակ, հաշվի առնելով թե, որ օրգանիզմներն են ներգրավված նրա զգայունության նկատմամբ։ Ցուցված է այն կիրառել հետևյալ վարակների ժամանակ[6]

Այն կարող է կիրառվել նախավիրահատական և հետվիրահատական վարակների կանխարգելման նպատակով, նաև նախընտրելի է վիրաբուժական պրոֆիլակտիկայում[6]։

Այն չի թափանցում կենտրոնական նյարդային համակարգ և հետևաբար անարդյունավետ է ուղեղի թաղանթների բորբոքման ժամանակ[7]։

Ցեֆազոլինի արդյունավետությունը ներկայացված է մեթիցիլին-զգայուն Staphylococcus aureus (MSSA), ի նկատմամբ, բայց այն չի աշխատում մեթիցիլին-կայուն Staphylococcus aureus (MRSA), ի դեպքում[6]։ Շատ ստաֆիլոկոկային վարակների դեպքում, ինչպիսիք են՝ բակտերեմիան, ցեֆազոլինը համարվում է այլընտրանք այն պացիենտների համար, ովքեր ալերգիկ են պենիցիլինի նկատմամբ[7]։ Ցեֆազոլինի նկատմամբ կայուն են մի քանի բակտերիաների ձևեր, ինչպիսիք են՝ Mycoplasma-ն և Chlamydia-ն, որոշ դեպքերում ցեֆալոսպորինների այլ սերունդների կիրառումը լինում է ավելի արդյունավետ[8]։ Ցեֆազոլինը չի պայքարում էնտերոկոկերի, անաերոբ բակտերիաների դեմ[7]։

Բակտերիալ զգայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆազոլինը ինչպես մյուս առաջին սերնդի ցեֆալոսպորինները առավելապես ակտիվ են գրամ դրական բջջապատ ունեցող բակտերաների և որոշ գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[6]։ Նրա ազդեցության ոլորտը կախված է բակտերաների β-լակտամազայից[7]։

Ակտիվության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրամ դրական աէրոբներ[6][7]։

Ակտիվ չեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալներն ակտիվ չեն[6][7]։

Հատուկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆազոլինը պատկանում է հղիության B կատեգորիային, որը ցույց է տալիս դրա կիրառման անվտանգությունը հղիության ժամանակ։ Պետք է պահպանել զգուշություն կրծքով կերակրման ժամանակ, քանի որ ցեֆազոլինը քիչ քանակությամբ թափանցում է կրծքի կաթ[6]։ Ցեֆազոլինը կարող է կիրառվել ընդդեմ B խմբի ստրեպտոկոկային վարակների, չնայած դրան, պենիցիլինը և ամպիցիլինը համարվում են ստանդարտ ընդդեմ B խմբի ստրեպտոկոկերի պրոֆիլակտիկայի համար։ Պենիցիլինի նկատմամբ գերզգայունություն ուղեցող կանայք կարող են դրանց փոխարեն կիրառել ցեֆազոլին։ Այդպիսի հիվանդները պետք է գտնվեն ուշադիր հսկողության ներքո, կա նաև փոքր հավանականություն, որ ալերգիկ ռեակցիաները կարող են զարգանալ հակաբիոտիկի ձևափոխման ելքային նյութերից[9]։

Նորածիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի ապացուցվել ցեֆազոլինի կիրառման անվտանգությունը մանուկների և նորածինների դեպքում[6]։

Ծերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերերի և երիտասարդների միջև ոչ մի ընդհանուր տարբերություններ արդյունավետության և անվտանգության առումով չեն դիտվել կլինիկական փորձերի ժամանակ, բայց դա դեռևս չի բացառում այն հնարավոր հանգամանքը, որ որոշ ծեր անհատներ կարող են ունենալ գերզգայունություն դեղի նկատմամբ[6]։

Հավելյալ նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ ովքեր ունեն երիկամային հիվանդություն կամ օգտնվում են հեմոդիալիզից, նրանց տրվող դեղաչափը կարիք ունի ճշտգրտման[6]։

Ինչպես մյուս հակաբիոտիկները, ցեֆազոլինը նույնպես կարող է փոխազդել ընդունվող այլ դեղերի հետ։ Որոշ կարևոր դեղերից է պրոբենեցիդը, որը կարող է փոխազդել ցեֆազոլինի հետ[7]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցությունները կապված ցեֆազոլինի կիրառման հետ ներառում են հետևյալները[6]՝

Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունեցող հիվանդների մոտ պետք է ստուգել նաև ցեֆազոլինի և այլ ցեֆալոսպորինների նկատմամբ զգայունությունը, հնարավոր ռեակցիան պարզելու նպատակով։ ՀԻվանդները, ովքեր բուժման փուլից 3 ամսվա ընթացքում կունենան ջրային կամ արյունային լուծ՝ պետք դիմեն իրենց բժշկին։

Մյուս մի քանի ցեֆալոսպորինների նման, ցեֆազոլինի քիմիական կառուցվածքը կազմում է N-մեթիլթիոդիազոլային կողմնակի օղակը։ Քանի որ, ինչպես որոշ հակաբիոտիկներ, ցեֆազոլինը նույնպես քայքայվում է օրգանիզմում առաջացնելով ազատ N-մեթիլթիոդիազոլ, որը կարող է առաջ բերել օրգանիզմում պրոթրոմբինի քչացման (ընտրողաբար ընկճում է վիտամին K էպօքսիդ ռեդուտազա) և քանի որ, ընկճում է ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտին, փոխազդում է էթանոլի նման դիսուլֆիրամի (անտաբուս) հետ[11]։ Պենիցիլինի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ կարող է առաջանալ խաչաձև ռեակցիա ցեֆազոլինի նկատմամբ[12][13]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆազոլինը ընկճում է բակտերիաների բջջապատի սինթեզը՝ կապվելով պենիցիլին կապող սպիտակուցների հետ (ՊԿՍ), որով կանխում է պեպտիդոգլիկանի սինթեզը։ ՊԿՍ-ները դրանք սպիտակուցներ են, որոնք արագացնում են պեպտիդոգլիկանի սինթեզի վերջին փուլը, որն անհրաժեշտ է բակտերիալ նոր բջջապատ սինթեզելու համար։ Նրանք հեռացնում են D-ալանինը պեպտիդոգլիկանի նախատիպից։ Սիթեզի բացակայությունը բերում է բակտերիալ բջջի մահվան, քանի որ, առանց բջջապատի այն չի կարող գոյատևել։ Ցեֆազոլինը համարվում է բակտերիասպան հակաբիոտիկ, այսինքն ոչ թե կասեցնում է դրանց աճը, այլ սպանում է։

Բրենդի անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում այն վաճառվել է GlaxoSmithKline-ի կողմից Ancef վաճառքային անունով։

Այլ անվանումներից են Cefacidal, Cefamezin, Cefrina, Elzogram, Faxilen, Gramaxin, Kefzol, Kefol, Kefzolan, Kezolin, Novaporin, Reflin, Zinol և Zolicef։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Cefazolin Sodium». The American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 84. ISBN 9781284057560.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 493. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. International Drug Price Indicator Guide. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 «DailyMed - CEFAZOLIN - cefazolin sodium injection, powder, for solution». dailymed.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Katzung, Bertram; և այլք: (2015). Basic & Clinical Pharmacology. New York: McGraw Hill Education. էջեր 776–778. ISBN 978-0-07-182505-4.
  8. «Cefazolin (Injection Route)». Mayo Clinic. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Prevention of Perinatal Group B Streptococcal Disease». www.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. «Cefazolin Prescribing Information» (PDF). FDA. 2004. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  11. Stork, CM (2006). Antibiotics, antifungals, and antivirals. New York: McGraw-Hill. էջ 847.
  12. «Pharmaceutical Sciences CSU Parenteral Antibiotic Allergy cross-sensitivity chart» (PDF). Vancouver Acute Pharmaceutical Sciences, Vancouver Hospital & Health Sciences Centre. 2016. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  13. Gonzalez-Estrada, A.; Radojicic, C. (2015). «Penicillin allergy: A practical guide for clinicians». Cleveland Clinic Journal of Medicine. 82 (5): 295–300. doi:10.3949/ccjm.82a.14111. ISSN 0891-1150.