Տուլսկի (Ադըղեա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տուլսկի (Մայկոպի շրջան)ից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Տուլսկի
ռուս.՝ Тульский
ադըղե.՝ Еджэркъоежъ
Դրոշ
Flag of Tulsky (Adygeya).png

Կոորդինատներ: 44°31′00″ հս․ լ. 40°10′29″ ավ. ե. / 44.51667° հս․. լ. 40.17472° ավ. ե. / 44.51667; 40.17472
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԱդըղեայի Հանրապետություն
ՇրջանՄայկոպի շրջան
Հիմնադրված է1862 թ.
Այլ անվանումներստանիցա Եգերուխաևսկայա, ստանիցա Տուլսկայա
Տվյալ կարգավիճակում2011 թվականից
ԲԾՄ279 մ
Պաշտոնական լեզուռուսերեն, ադըղեերեն
Բնակչություն10878 մարդ (2017)
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ, ադըղեներ, գնչուներ
Կրոնական կազմուղղափառ քրիստոնյաներ, հայ-լուսավորչականներ, սուննիներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87777
Փոստային ինդեքսներ385730[1]
Ավտոմոբիլային կոդ01
ՍՎՏԲՀԴ79222551000
##Տուլսկի (Ադըղեա) (Ռուսաստան)
Red pog.png
##Տուլսկի (Ադըղեա) (Ադըղեա)
Red pog.png

Տուլսկի (ռուս.՝ Тульский, ադըղե.՝ Еджэркъоежъ), ավան (մինչև 2011 թվականը՝ քաղաքատիպ ավան) Ռուսաստանի Դաշնության Ադըղեայի Հանրապետության Մայկոպի շրջանում։ Տեղակայված է Բելայա գետի աջ ափին։ Գտնվում է Մայկոպից 12 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 279 մ բարձրության վրա: Մայկոպի շրջանի և Տուլսկիի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1959 6414
1970 7077
1979 8024
1989 9538
2002 10 502
2010 10 732
2015 10 869
2016 10 862
2017 10 878

Ավանի բնակչությունը բազմազգ է: 2010 թվականի տվյալներով Տուլսկիում ապրում էր 10 732 մարդ, որոնցից 10 548 մարդ նշել է իր ազգային պատկանելիությունը[2]:

Ազգությունը Թվաքանակը
Ռուսներ 8425 (78,17%)
Հայեր 1330 (12,61%)
Ուկրաինացիներ 158 (1,50%)
Ադըղեներ 125 (1,19%)
Գնչուներ 125 (1,19%)
Գերմանացիներ 68 (0,64%)
Քրդեր 59 (0,56%)
Թաթարներ 47 (0,45%)
Բելառուսներ 42 (0,40%)
Չեչեններ 20 (0,19%)

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի, արևածաղկի, ծխախոտի և բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ավանում գործում են միջնակարգ և երաժշտական դպրոցներ, գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, անտառկոմբինատ, սննդի կոմբինատ, հացի կոմբինատ և երկաթբետոնե իրերի գործարան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1862 թվականին` ստանիցա Եգերուխաևսկայա անունով, իսկ 1867 թվականին վերանվանվել է Տուլսկի[3]: 2011 թվականին քաղաքատիպ ավանից վերածվել է գյուղական ավանի[4][5][6]:

Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից` 1882 թվականին:

Տուլսկիում է ծնվել խորհրդային գրող Վլադիմիր Դյատլովը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png