Շահան (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուտոր
Շահան
ռուս.՝ Шахан
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԱդըղեայի Հանրապետություն
ՇրջանՄայկոպի շրջան
Հիմնադրված է1946 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն, ադըղեերեն
Բնակչություն0 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87777

Շահան (ռուս.՝ Шахан), լքված հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ադըղեա Հանրապետության Մայկոպի շրջանում։ Գտնվում էր շրջկենտրոն Տուլսկիից 31 կմ հարավ, Բելայա գետի ափին։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուտորի բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց և ակումբ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահանը հիմնադրվել էր 1946 թվականին։ 2002 թվականին, կորցնելով բնակավայրին բնորոշ հատկանիշները, լուծարվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։