Տոնսենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Տոնսենգ
Tongseng Dish.jpg
Տեսակսննդամթերք
Ենթատեսակապուր, սննդամթերք և այծի մսով ուտեստ
Առաջացման երկիրFlag of Indonesia.svg Ինդոնեզիա[1]
Հիմնականգառան միս, coconut milk? և Տավարի միս
Tongseng Վիքիպահեստում

Տոնսենգ կամ տոնգսենգ (ինդոն.՝ tongseng), ինդոնեզական խոհանոցի ավանդական մսային ուտեստ։ Այն նման է թանձր ապուրի, ավելի հաճախ` հեղուկ ռագուի։

Այն կարելի է պատրաստել ցանկացած տեսակի մսով, ամենից հաճախ՝ գառան և այծի, տարբեր բանջարեղենների հավելմամբ։ Միսը խաշում են ջրում կամ ջրի խառնուրդով կոկոսի կաթով և շատ համեմունքներով։ Այս ուտեստի հայրենիքը` Կենտրոնական Ճավան, առանձնանում է տոնսենգի բաղադրատոմսերի հանդեպ հատուկ մոտեցմամբ։

Ծագում և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնսենգը ճավայական խոհանոցի ավանդական ուտեստ է, որում նշանակալի տեղ են զբաղեցնում ջրով կամ կոկոսի կաթով պատրաստված ապուրները։ Այս ուտեստի հայրենիքը Կենտրոնական Ճավայում գտնվող Սուրակարտա քաղաքն է, այս քաղաքը և նրա շրջակայքը առանձնանում են տոնսենգի բաղադրատոմսերի հատուկ բազմազանությամբ[2][3][4]։

Սկզբնապես ճանաչված լինելով Կենտրոնական Ճավայի բնակիչների շրջանում՝ ժամանակի ընթացքում տոնսենգը զգալի տարածում է գտել ողջ Ճավայում, ինչպես նաև Ինդոնեզիայի այլ կղզիներում։ Բացի այդ, այս ուտեստի պատրաստումը կիրառվում է արտասահմանում բնակվող ճավայական համայնքներում և հայտնվել է Ինդոնեզիայի էթնիկ ռեստորանների ցանկում, մասնավորապես Եվրոպայում[3][4][5]։

Պատրաստում և տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգսենգը շատ դեպքերում պատրաստում են կոկոսի կաթով, որը երբեմն օգտագործում են իր մաքուր ձևով, բայց ավելի հաճախ խառնում են ջրի հետ։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք եփում են ջրով՝ առանց կոկոսի կաթ ավելացնելու, կան նաև այնպիսիները, որոնց ջրի մեջ անելացնում են քիչ քանակությամբ կովի կաթ[5][6][7]։

Ճաշատեսակի հիմնական բաղադրիչը միսն է, սովորաբար պատրաստում են ոսկորների վրայից կտրված կամ թռչնամսի ամենաքիչ պետքական՝ եզրային հատվածներից[6][7]։ Ամենից հաճախ օգտագործվում են ոչխարի, այծի և հավի միս, հազվադեպ՝ տավարի, գոմեշի, բադի, ձիու միս[5]։ Մի շարք վայրերում, հատկապես Կենտրոնական Ջոկյակարտում, կիրառվում է կենդանիների և թռչունների մսից տոնգսենգ պատրաստելը, խոհարարական առումով շատ էկզոտիկ է օձի, չղջիկի, կրիայի, ճնճղուկի մսից պատրաստված տոգսենգը (մանր կենդանիների և թռչունները սովորաբար խաշում են ամբողջությամբ)[3][8][9]։ Հատկանշական է, որ այս ճաշատեսակում գործնականում չի օգտագործվում ենթամթերք, տոնգսենգը առանձնացնում է Ինդոնեզիայի ավանդական շատ այլ ուտեստներից, մասնավորապես` ռոնդանգից և գուլայից, որոնք նույնպես եփվում են կոկոսի կաթով կամ դրա ջրային խառնուրդով[10][6][7]։

Մսից բացի, տոնգսենգի բաղադրիչներից են նաև բանջարեղենները, որոնք այս ուտեստին ավելացվում են բավականաչափ մեծ քանակությամբ՝ սովորաբար մսի քանակին համեմատելի։ Սա ևս մեկ էական տարբերություն է տոնգսենգի և ռենդանգի կամ գուլայի միջև, որոնցում բանջարեղենը ավելացվում է երբեմն և շատ քիչ քանակով։ Տոնգսենգ պատրաստելու համար ամենից հաճախ օգտագործվում են կաղամբ, կարտոֆիլ, սոխ, գազար, լոլիկ, կանաչ լոբի, երբեմն նաև մաշ, ծաղկակաղամբ, ջրային սպանախ, ուտելի պնակախոտ։ Բացի բանջարեղենից, մրգերի որոշակի տեսակներ ևս կարող են օգտագործվել, օրինակ, ջեկֆրուտ և արտոկապուս, ինչպես նաև տոֆու, տեմպե և սնկեր[5][6][7]։ Կան նույնիսկ տոնսենգի բուսակերական մի շարք բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործում են մի քանի տեսակի բանջարեղեն կամ բանջարեղենի խառնուրդ սնկով, տոֆուով կամ տեմպեով։ Օրինակ՝ սնկով տոնսենգ պատրաստելը Բորոբուդուր տաճարի հարակից տարածքներում համարվում է խոհարարական հմտություն[4]։

Միսը, որը մանր կտորներով կտրված է, տապակվում է արմավի յուղով, որի մեջ նախապես տաքացվում է բավականին շատ մանրացված համեմունքներ։ Վերջինը, որպես կանոն, օգտագործում են սխտոր, սոխի թերեր, համեմունքներ, չիլի պղպեղ, մատնունի, դափնու տերև, ցիմբոպոգոն, համեմ, կոճապղպեղ։ Տապակած միսը լցվում է ջրով կամ ջրի խառնուրդով կոկոսի կամ հասարակ կաթով, որից հետո ուտեստը եփվում է ցածր ջերմությամբ։ Պատրաստման ընթացքում դրան ավելացվում են կտրատված բանջարեղեն, ինչպես նաև գրեթե միշտ` սոյայի սոուս և հնդկարմավի հյութ, իսկ երբեմն` արմավի շաքար, աղ, պտուղներ և լայմի տերևներ[6][7]։

Պատրաստի տոնգսենգը խիտ ապուր է, որի հեղուկ մասը սովորաբար բաց գույնի է կամ մուգ կրեմագույն։ Այս ուտեստի որոշ տեսակներ, որոնք ունեն խիտ լուծույթ, ավելի շատ նման են ռագուի կամ ստյուի։ Մեծ քանակությամբ համեմունքներն ուտեստին տալիս են շատ սուր համ և թունդ բույր[6][7]։

Մատուցում և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնգսենգը ոչ միայն սիրված տնային կերակուր է, այլև հաճախ մատուցվում է հասարակական սննդի հաստատություններում, ինչպես նաև վաճառվում է շուկաներում և անհատ ձեռներեցների տաղավարներում։ Ընդունված է ուտել տաք վիճակով՝ պատրաստելուց հետո հնարավորինս շուտ։ Երբեմն նախքան մատուցելը վրան ավելացնում են կրուպուկ (չիպսի տեսակ) կամ տապակած սոխ[5][10][11]։

Որպես խավարտ հիմնականում ծառայում է եփած բրինձը։ Երբեմն տոնգսենգի մեջ որպես լրացուցիչ համեմունք ավելացնում են խաշած լապշա. այդպիսի խառը սնունդը առանձնահատուկ տարածում է վայելում, հատկապես Կենտրոնական Ճավայում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.tribunnews.com/travel/2016/08/31/asal-usul-makanan-tongseng-di-indonesia-konon-dari-daerah-inilah-kuliner-tersebut-diciptakan
  2. Nasihin Masha։ «Mantan Pebulu Tangkis Nasional Buka Warteg di Berlin» (ինդոնեզերեն)։ Republika։ Վերցված է 2016-07-28 
  3. 3,0 3,1 3,2 Hamim Thohari։ «Tongseng Burung Emprit dan Codot, Berani Coba?» (ինդոնեզերեն)։ Kompas։ Վերցված է 2016-07-28 
  4. 4,0 4,1 4,2 Ahmad Islamy Jamil։ «Nyam.... Lezatnya Tongseng Jamur di Borobudur» (ինդոնեզերեն)։ Republika։ Վերցված է 2016-07-28 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Resep Tongseng Kambing Pedas» (ինդոնեզերեն)։ Tempo։ Վերցված է 2016-07-29 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Koleksi Resep, 2015, էջ 320
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Diah Didi, 2015, էջ 23
  8. «Kelelawar dan Burung Emprit Diracik Jadi Tongseng, Waw Lezatnya» (ինդոնեզերեն)։ Bangka Pos։ Վերցված է 2016-07-29 
  9. Irma Wulandari։ «12 Kuliner Ekstrim Di Yogya Yang Patut Dicoba» (ինդոնեզերեն)։ Harian Depok։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին։ Վերցված է 2016-07-29 
  10. 10,0 10,1 10,2 Andi Annisa Dwi Rahmawati։ «Ini 5 Tempat Makan Tongseng yang Gurih Berempah» (ինդոնեզերեն)։ Detik։ Վերցված է 2016-07-29 
  11. 11,0 11,1 «Harum Tongseng Ayam Kampung Bantul Yogyakarta» (ինդոնեզերեն)։ Tempo։ Վերցված է 2016-07-29 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Погадаев В. А. (составитель) Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. — М.: Восточная книга, 2012. — 798 p. — ISBN 978-5-7873-0658-3
  • Arum, Dewi Asih Koleksi Resep Soto & Sup Nusantara. — Jakarta: Kawan Pustaka, 2015. — 336 p. — ISBN 978-979-7575-87-8
  • Diah Didi 62 Masakan Lezat untuk Menu Sehari-hari. — Jakarta: FMedia, 2015. — 120 p. — ISBN 978-979-0065-44-2