Մաշ
Արտաքին տեսք
Մաշ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Phaseoleae |
Ցեղ | Մաշ (Vigna) Savi |
Մաշ, (լատին․՝ Vigna), բակլազգիների ընտանիքի միամյա բույս։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն կամ կիսականգուն՝ 30-150 սմ բարձրությամբ, տերևները եռմասնյա են, հերթադիր, ծաղկաբույլը՝ ողկույզ, պտուղը ունդ է՝ դեղին կամ մուգ դեղին։ Սերմերը՝ ձվաձև, երիկամաձև, սպիտակ, վարդագույն, շագանակագույն։ 1000 սերմի կշիռը 300 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է որպես պարեն, կեր, ինչպես նաև կանաչ պարարտացման համար։ Ունի աֆրիկական ծագում։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կաբայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում և այլուր,։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Azukia Takah. ex Ohwi
- Condylostylis Piper
- Dolichovigna Hayata
- Haydonia R. Wilczek
- Liebrechtsia De Wild.
- Plectrotropis Schumach.
- Scytalis E. Mey.
- Voandzeia Thouars
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Павлова А. М. Vigna Savi — Вигна // Культурная флора СССР. — М.—Л.: Сельхозгиз, 1937. — Т. IV. Зерновые бобовые. — С. 623—646.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vigna. Արխիվացված 2004-09-26 Wayback Machine Integrated Taxonomic Information System (ITIS).
- GRIN Species Records of Vigna. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Germplasm Resources Information Network (GRIN).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 258)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշ» հոդվածին։ |
|