Տողի արվեստի դպրոց
Տողի արվեստի դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 2005 |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Տող |
Տողի արվեստի դպրոց, գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում։ Այն մշակութային կենտրոն է ոչ միայն Տող գյուղի, այլև ողջ ենթաշրջանի բնակչության համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 2005 - 2006 թվականներին լրագրող և երաժիշտ Սուսաննա Բալայանի մտահղացմամբ և բարերարներ Արթուր Աղաբեկյանի, ԱՄՆ Արևելյան ափի «Համազգային» մարզամշակութային կենտրոնի նախագահ Հովսեփ Հակոբյանի, «Թուֆենկյան» հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի, իսկ հետագայում բազմաթիվ այլ բարերաների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ[1]։
Մինչև 2008 թվականը դպրոցը գործում էր որպես մասնավոր բարեգործական կրթամշակութային հաստատություն։ 2008 թվականից սկսած ստացավ ԼՂՀ իշխանությունների հովանավորությունը և պետականացվեց։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տողի արվեստի դպրոցում գործում են երաժշտական, ժողովրդական երգեցողության, գեղարվեստական, պարի, թատերական և կիրառական արվեստի բաժինները։
Երաժշտական բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջինը բացվեցին հետևյալ դասարանները՝
- քանոնի
- շվի-դուդուկի
- դաշնամուրի
- վոկալի
- ջութակի
- Խմբերգային երգեցողության դասարաններ (36 տողեցի աշակերտ)
Ժողովրդական երգեցողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագայում այդ բաժնում բացվեցին նաև ժողովրդական երգեցողության հետևյալ դասարանները՝
Գեղարվեստական բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ տարիների ընթացքում բացվեց նաև գեղարվեստական բաժինը, որտեղ առայսօր դասավանդում են հետևյալ առարկաները՝
Դպրոցի գործունեության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր դպրոցում սովորում են ենթաշրջանի Տող, Մեծ Թաղեր, Մոխրենես, Ազոխ, Դրախտիկ, Մարիամաձոր, Ծակուռի, Թղուտ, Հակակու, մյուս ենթաշրջանի Քյուրաթաղ, Ուխտաձոր գյուղերից 200-ից ավելի երեխաներ։ Դասավանդում է 25 դասատու։ Վարչական կազմում ընդգրկված է 5 տեղացի բժիշկ[2]։
2016 թվականին Տողի արվեստի դպրոցը նշեց իր 10-ամյակը։ Հունիսին տոնական համերգ է կազմակերպվել Տողում, այնուհետև Ստեփանակերտում[3]։ Այնուհետև արվեստի դպրոցի սաները համերգային ծրագրով ժամանել են Շուշի։ Կերպարվեստի պետական թանգարանում կազմակերպված միջոցառմանը ներկայացվեցին ժողովրդական երգեր, ռազամական ու ազգային պարեր։ Միջոցառմանը ներկա էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ Իր ելույթում՝ Ն. Աղաբալյանը շնորհավորելով Տողի արվեստի դպրոցի 10-ամյակը ասաց.
Գիտեմ՝ մշակույթի այս օջախը ստեղծվել ու պահպանվել է անկախ քաղաքական, տնտեսական զարգացումների, այսինքն՝ դա հետևողական աշխատաքների արդյունք է, ինչը մեր ժամանակներում հազվագյուտ երևույթ է։ Տողի արվեստի դպրոցն այն բացառիկ երևույթներից է, որ կյանքի է կոչվել անկախ բոլոր հանգամանքներից։ Պետք է ամեն ինչ անել դպրոցին աջակցելու համար։ Մենք պետք է ճանապարհ տանք այդ նախաձեռնությանը, ապահովենք դրա ընդլայնումն ու զարգացումը, որպեսզի դա օրինակելի դառնա և տարածվի հարևան գյուղերում[4]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դաշնամուր երկնքից. ԼՂՀ գյուղում ուրախ են արվեստի դպրոց ունենալու համար». https://www.armenianow.com/hy. 18.07.08.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=
- ↑ «Տողի արվեստի դպրոցի մասին». http://www.artsakhtert.com/arm/index.php. 2015 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «ՏՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ». http://www.artsakhtert.com/arm/index.php. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Տողի արվեստի դպրոցի սաները համերգային ծրագրով ժամանել են Շուշի». http://www.artsakhyouth.am/wp/%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?lang=hy. 2016 թ․ օգոստոսի 22.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=