Տյուբետեյկա
Տյուբետեյկա (բաշկիրերեն՝ түбәтәй, ղազ.՝ төбетей, тақия, ղրղզ.՝ тебетей, չեչեներեն՝ пяс, թաթ.՝ түбәтәйтүбәтәй, թուրքմ.՝ tahýa, ադրբ.՝ araxçın/арахчын), թյուրքական ժողովուրդների տղամարդու կամ կանացի գլխարկ, տյուբետեյկա բառն առաջացել է թաթարերեն/բաշկիրերեն түбәтәй բառից, որը թաթարերեն եւ բաշկիրերեն նշանակում է կլոր գլխարկ։
Գոյություն ունեն ինչպես գլանաձեւ-կոնաձեւ կտրվածքով, այնպես էլ քառակողմ տյուբետեյկաներ։ Ավանդաբար տյուբետեյկաներ կրել են Կենտրոնական Ասիայի (ժամանակակից Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի տարածք) ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական վայրերում, ռուսական Պովոլժիեյում եւ Անդրուրալում (Բաշկորտոստան եւ Թաթարստան), ինչպես նաև Ղրիմում։ Ղրղզստանում տեբետեյ բառի տակ հասկանում են գեղեցիկ մորթիով զարդարված տղամարդու ձմեռային գլխարկը, իսկ թեթեւ, առանց սեռային տարբերակման գլխարկները կոչվում են տոպու (ղրղզ.՝ топу, ուզբ.՝ do'ppi/дўппи, ույգ.՝ доппа/دوپپا, տաջ.՝ тўппӣ (հյուսիսային բարբառ), тоққӣ (հարավային բարբառ))։
Տյուբետեյկաները մեծ ժողովրդականություն են վայելել ԽՍՀՄում 1940-ական թվականների վերջերում եւ 1950-ական թվականներին։ Այդ ժամանակ միջինասիական հանրապետություններից տարհանվածներից շատերն էին կրում տյուբետեյկաներ (հատկապես երեխաները), անկախ ազգային պատկանելությունից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի. Ե. Ռեպին, հովանավոր կոմսուհի Մառա Կոնստանտինովնա Օլիվի դիմանկարը
Մաքսիմ Գորկին տյուբետեյկայով, 1934 թվական
Փոստային նամականիշ Ռուսաստան, 2010 թվական
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тюбетейка // Башкирская энциклопедия. — Уфа: ГАУН «Башкирская энциклопедия», 2013. — ISBN 978-5-88185-306-8.
- Тюбетейка, история.
- Татарские тюбетейки.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տյուբետեյկա կատեգորիայում։ |