Տիգրան Խաչատուրով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Տիգրան Խաչատուրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6 (19), 1906 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1989 (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | MSU Faculty of Ethnology? |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Աբել Աղանբեկյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Տիգրան Սերգեյի Խաչատուրով (ծն. սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6) 1906, Մոսկվա - սեպտեմբերի 14, 1989, Մոսկվա), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ Տրանսպորտի էկոնոմիկա է դասավանդել Մոսկվայի համալսարանում (1930 - 1931), տրանսպորտային ինժեներների ինստիտուտում (1931 - 1954), երկաթուղային տրանսպորտի ակադեմիայում (1947 - 1954), Տրանսպորտա-տնտեսագիտական ինստիտուտում (1952 - 1963) և այլ բուհերում։ Եղել է Երկաթուղային տրանսպորտի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Տեխնիկա ժելեզնիխ դորոգ» («Texника железных дорог») ամսագրի խմբագիր (1945 - 1949)։ Կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստիտուտը (1955-1959)։ 1957 թվականից ԽՍՀՄ Պետպլանի էքսպերտ հանձնաժողովի անդամ է, ԽՍՀՄ ԳԱ կապիտալ ներդրումների արդյունավետության և նոր տեխնիկայի գիտական խորհրդի նախագահ, «Վոպրոսի էկոնոմիկի» («Bonpосы экономики») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, 1966 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1967-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ՝ էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1970 թվականից՝ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ։ Հեղինակ է տրանսպորտի էկոնոմիկայի, կապիտալ ներդրումների արդյունավետության, վերարտադրության տեսության, սովետական էկոնոմիկայի զարգացման հարցերին նվիրված շուրջ 20 մենագրության, գրքույկի և 300 հոդվածի, որոնցից շատերը հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, բուլղարերեն են)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Размещение транспорта в капиталистических странах и в СССР, М., 1939.
- Пути развития транспорта СССР, М., 1941.
- Основы экономики железнодорожного транспорта, ч. 1, М., 1946.
- Экономика транспорта, М., 1959.
- Экономическая эффективность капитальных вложений, М., 1964.
- Социалистическое расширенное воспроизводство, М., 1971.
- Советская экономика на современном этапе, М., 1975.
- Интенсификация и эффективность в условиях развитого социализма, 352 с. 21 см., М. Наука 1978.
- Эффективность капитальных вложений, 335 с. 22 см., М. Экономика 1979.
- Экономика природопользования, 2-е изд. М. Наука 1987.
- Современная экономика Советского Союза, 485 с. 18 см., М. Прогресс 1979.
- Избранные труды. В 2 т. / Т. С. Хачатуров, 590 с., 23 см, М. Вольное экон. о-во России: ООО "Дедал Арт" 1996.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tигран Сергеевич Хачатуров, Биобиблиография, M., 1969.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Хачатуров Тигран Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 24)։ ![]() |
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս տնտեսագետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ