Jump to content

Տանյա Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Լեոն
Ծնվել էմայիսի 14, 1943(1943-05-14)[1] (81 տարեկան)
Հավանա, Կուբա[2][3]
Երկիր Կուբա
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Բրուքլինի քոլեջ
ԿրթությունՄշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[4]
Պարգևներ
Կայքtanialeon.com
 Tania León Վիքիպահեստում

Տանյա Լեոն (իսպ.՝ Tania León, մայիսի 14, 1943(1943-05-14)[1], Հավանա, Կուբա[2][3]), չին-կուբայական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հավանայի համալսարանը և 1967 թվականին մեկնել Նյու Յորք[9]։ 1969 թվականին դարձել է Հարլեմի պարային թատրոնի երաժշտական ղեկավարը[10]։ Թենգլվուդի երաժշտական կենտրոնում դիրիժորական արվեստ է սովորել Լեոնարդ Բերնսթայնի և Սեյջի Օզավայի մոտ։ Որպես դիրիժոր նա աշխատել է հայտնի նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Լատինական Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։

Լավագույն աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Beloved, բալետ (1972)
  • Haiku, բալետ (1973)
  • Dougla, բալետ (1974)
  • Concerto Criollo (1980)
  • Maggie Magalita, երաժշտություն ներկայացման համար (1980)
  • Belé, բալետ (1981)
  • The Golden Windows, երաժշտություն ներկայացման համար Ռոբերտ Ուիլսոն (1982)
  • Bata նվագախմբի համար (1985)
  • Kabiosile, համերգ դաշնամուրի և նվագախմբի համար (1988)
  • Carabalí նվագախմբի համար (1991)
  • Para viola y orquesta (1994)
  • Or like a… խոսք՝ Ջոն Էշբերիի (1994)
  • Seven Spirituals (1995)
  • Hechizos բարիտոնի և նվագախմբի համար (1995)
  • Singin' Sepia սոպրանոյի, կիթառի և նվագախմբի համար (1996)
  • Drummin' նվագախմբի և մուլտիմեդիա համար (1997)
  • Horizons սիմֆոնիկ նվագախմբի համար (1999)
  • Desde… նվագախմբի համար (2000)
  • Axon
  • Duende (2003)
  • Rezos,
  • Samarkand (
  • Atwood Songs
  • Alma ֆլեյտայի և դաշնամուրի համար (2007)
  • Inura, բալետ (2009)
  • Esencia լարային քառյակի համար (2009)

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետության դասեր է անցկացրել Համբուրգում, հրավիրված պրոֆեսոր է եղել Հարվարդի և Եյլի համալսարաններում։ Բրուքլին քոլեջում դասավանդում է երաժշտություն։

Կոլգեյթի համալսարանի պատվավոր դոկտոր (1999), Նյու Յորքի համալսարանիի վաստակավոր պրոֆեսոր, «Խոսե Մարտի» հիմնադրամի «Սպիտակ Վարդ» մեդալակիր, Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ (2010)։

Մայքլ Բլեքվուդի «Բնության զգայական ձայնը» վավերագրական ֆիլմի հերոսուհի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.tanialeon.com/about
  3. 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  4. https://artsandletters.org/academy-members/
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. https://artsandletters.org/awards/
  7. https://www.pulitzer.org/winners/tania-leon
  8. https://www.npr.org/2022/07/21/1112443668/george-clooney-and-gladys-knight-are-among-the-2022-kennedy-center-honorees
  9. Borroff, Edith (2003 թ․ հունիսի 18). Music Melting Round: A History of Music in the United States (անգլերեն). Scarecrow Press. ISBN 978-1-4617-1680-8.
  10. «Tania León at Pytheas ~ Contemporary, Modern, New, Non-Pop Art Music Composers, Ensembles & Resources». www.pytheasmusic.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Լեոն» հոդվածին։