Թաիրովի մանկության տարիները անցել են հարազատ գյուղում։ 10 տարեկանում մահանում է նրա մայրը, նա 4 եղբայրների և 2 քույրերի հետ տեղափոխվում են Բաքու՝ քեռու մոտ։ Ձմռանը սովորում է առևտրական ուսումնարանում, իսկ ամառային ամիսներն անց է կացնում հարազատ գյուղում։ 1915 թվականին ընդունվում է Կիևի առևտրական ինստիտուտը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինստիտուտը էվակուացվել են Սարատով։ Այստեղ Թաիրովը երկու ամսով ձերբակալվում է սոցիալ դեմոկրատական շարժման մասնակից լինելու պատճառով։ Բանտից ազատվելուց հետո տեղափոխվում է Մոսկվա և ընդունվում առևտրային ինստիտուտը (այժմ Գ.Ա. Պլեխանովի անվան ժող-տնտեսության ինստիտուտ)։ Ինստիտուտը ավարտելուց հետո նրան նշանակել են Մոսկվայում գործող 4-րդ բանակի պետական հանձնակատար։ Նա եղել է ՌԽՖՍՀ-ի պետական բանկի կառավարիչը և միաժամանակ Մոսկովյան քաղսովետի ֆինանսների անդամ։
1918 թվականին Թաիրովը ընդունվել է Կարմիր բանակի շարքերը և պայքարել է Կամշինյան դիվիզիայի 10-րդ բանակում։ 1918 թվականի հոկտեմբերին նրան նշանակել են Կամշինկինի մարզի զինվորական հեղափոխության հարավային Ֆրոնտի խմբի ղեկավար։ 1919 թվականի հունիսին եղել է 9-րդ և 10-րդ բանակի շտաբի կոմիսար։ Թաիրովը երկու անգամ վիրավորվել է Բալաշով և Կամշին քաղաքների ազատագրման ժամանակ։ Արիության և խիզախության համար Թաիրովը կրկնակի պարգևատրվել է Կարմիր Դրոշի Շքանշանով։ 1922 թվականին խիզախ հրամանատար Թաիրովը աշխատել է լեգենդար Բուդեննիի բանակում, որպես քաղաքական կոմիսար։ Այդ նույն տարում Թաիրովը բաժանվել է թագավորական բանակից և ընդունվել Մ.Վ. Ֆրունզեի անվան Զինվորական ակադեմիան, և այն ավարտելուց հետո նշանակվել ԽՍՀՄ-ի դեսպանը Չինաստանում։ Երկար ժամանակ աշխատել է նաև ֆրանսիական դեսպանատանը։ Տիրապետել է ռուսաց, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներին։ Մեկ տարուց հետո ճակատագրի բերումով Թաիրովը եղավ Խաբարովսկում, որտեղ դարձավ հեռավոր արևելքի Կարմիր բանակի զիվորական խորհրդի անդամ, որտեղ աշխատում էր լեգենդար հրամանատար մարշալ Վ.Կ. Բլուխերը։ 1935 թվականին Թաիրովին նշանակում են ԽՍՀՄ-ի դեսպանը Մոնղոլիայի Ժողովրդական հանրապետությունում, որտեղ աշխատեց 2 տարի։ Սովետական կառավարությունը բարձր գնահատեց Թաիրովի աշխատանքը կապված դեսպանի աշխատանքի հետ և 1937 թվականի հունվարի 26-ին նրան պարգևատրեցին Լենինի շքանշանով[2]։ 5 ամիս անց Թաիրովին հետ կանչեցին Մոսկվա և 1937 թվականի հունիսի 4-ին չհասնելով Կազանի կայարան նրան կնոջ հետ ձերբակալեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 123)։