Վիքիպեդիա:Ռիսկի հրաժարագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընդհանուր հրաժարագիրՌիսկի հրաժարագիրԲժշկական հրաժարագիրԻրավաբանական հրաժարագիրԲովանդակության հրաժարագիր


ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻՑ ՔԱՂԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ ԵՔ ՄԻԱՅՆ ԴՈՒՔ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԳԻՏԱԿՑԵԼ, ՈՐ ՎիքիպԵԴԻԱՅՈՒՄ ՁԵԶ ՊԱՏԱՀԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՍԽԱԼԱԿԱՆ, ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ, ՎՏԱՆԳԱՎՈՐ, ՄՈԼՈՐԵՑՆՈՂ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ։

Վիքիպեդիայում զետեղված որոշ տեղեկություններ կարող են ընթերցողներին ենթարկել չարդարացված ռիսկի, եթե վերջիններս որոշեն կիրառել կամ օգտագործել այդ տեղեկությունները իրենց անձնական գործունեության մեջ կամ խրախուսել երրորդ կողմերի օգտագործել դրանք։

Հեղինակներից, ներդրողներից, հովանավորներից, ադմինիստրատորներից, անգամ վանդալներից ոչ մեկը, և ոչ էլ Վիքիպեդիայի հետ առնչություն ունեցող որևէ այլ անձինք ոչ մի կերպ և ոչ մի առումով չեն կարող պատասխանատվություն կրել այս վեբային էջերում պարունակվող կամ այս էջերից հղված որևէ տեղեկատվություն ձեր կողմից օգտագործելու արդյունքում ծագած հետևանքների համար։

Խնդրում ենք կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը Վիքիպեդիայից ձեր քաղած տեղեկությունների ճշտության և վավերականության մեջ համոզվելու համար։ Ստուգեք հոդվածների վերջում տեղադրված հղումները: Ընթերցեք հոդվածների քննարկման էջերը՝ հոդվածների բովանդակաության հետ առնչվող բանավեճային թեմաներին իրազեկ լինելու համար ։ Կրկնակի ստուգեք տեղեկությունները՝ համեմատելով դրանք անկախ աղբյուրների հետ։

Եթե որևէ հոդված այնպիսի առաջարկներ է պարունակում, որոնք վերաբերում են վտանգավոր, անօրինական կամ անբարոյական գործողությունների, ապա հիշեք, որ ցանկացած մեկը կարող է նմանատեսակ տեղեկույթ տեղադրել Վիքիպեդիայի էջերում։ Հոդվածների հեղինակները կարող են համապատասխան որակավորում չունենալ ձեզ ամբողջական տեղեկություններ հաղորդելու, կամ համապատասխան անվտանգության միջոցների մասին տեղեկացնելու, կամ որևէ հնարավոր մարմնական վնասի, ձեր անձին, կամ սեփականությանը, կամ հեղինակությանը այդ տեղեկությունների օգտագործման արդյունքում սպառնացող հնարավոր վտանգների մասին նախազգուշացնելու համար։ Եթե ձեզ անհրաժեշտ է յուրահատուկ կամ որոշակի տեսակի խորհրդատվություն (օրինակ բժշկական, իրավաբանական, ֆինանսական, ընտանեկան/ամուսնական կամ ռիսկերի կառավարման հարցերում) խնդրում ենք դիմել այդ ոլորտում արտոնագրված կամ բանիմաց մասնագետի խորհրդատվությանը։

Վիքիպեդիայի խմբագրումը մասնակիցների կողմից, համակարգված ու համապարփակ բնույթ չի կրում։ Ճիշտ է, ընթերցողները կարող են ուղղել հոդվածների մեջ պատահած սխալները, հեռացնել սխալ և ապակողմնորոշող առաջարկները, բայց նրանք դրա համար իրավաբանորեն պարտավորված չեն։ Կայքում եղած ամբողջ տեղեկատվությունը որևէ նպատակի կամ օգտագործման համար որևէ կերպ երաշխավորված չէ։

Ոչ մի տեսակի հետևանքների համար Վիքիպեդիան ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն կամավոր հիմունքներով միավորված անհատների ամբողջություն է, որի գործունեության նպատակն է ստեղծել ազատ օգտագործման համար արտոնագրված առցանց կրթական, մշակութային և տեղեկատվական պաշարներ։ Այս տեղեկատվությունը անշահախնդրորեն է տրամադրվում ձեզ, և ձեր կողմից այդ տեղեկատվության օգտագործման կամ այն փոփոխելու մասին ձեր և Վիքիպեդիայի միջև որևէ պայմանագիր կամ փոխըմբռնման հանգամանք գոյություն չունի, բացի Creative Commons Attribution-Sharealike 3.0 Unported License (CC-BY-SA) և GNU Free Documentation License (GFDL) ազատ օգտագործման ընդհանուր արտոնագրային փաստաթղթերից։

ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԻ ՎՍՏԱՀԵՔ ՎիքիպԵԴԻԱՅՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՈՐԵՎԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ