Վիքիպեդիա:Պաշտոնաթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երբեմն ակտիվ մասնակիցները որոշում են պաշտոնաթող լինել, կամ հեռանալ Վիքիպեդիայից։ Մասնակիցները կարող են պաշտոնաթող լինել օրինակ տհաճ միջադեպերում ներքաշվելու արդյունքում, կամ պարզապես խմբագրելու նկատմամբ հետաքրքության կորստի պատճառով։ Կիսապաշտոնաթող նշանակում է` մասնակցի ակտիվության մակարդակի զգալիորեն նվազում, չնայած նրան, որ նա ամբողջությամբ չի լքում Վիքիպեդիան։ Պաշտոնաթող լինելը չպետք է շփոթել վիքիարձակուրդ գնալու հետ, քանի որ ի տարբերություն վիքիարձակուրդի` պաշտոնաթող լինելը հիմնականում կրում է մշտական կարգավիճակ, այլ ոչ թե ժամանակավոր դադար է։ Մասնակիցները, ովքեր պաշտոնաթող են եղել, կարող են վերադառնալ ցանկացած պահի, չնայած պետք է նշել, որ ժամանակավոր կամ բազմաթիվ անգամներ պաշտոնաթող լինելը ավելորդ դրամա է։

Պաշտոնաթող[խմբագրել կոդը]

Պաշտոնաթող լինելը տարբերակ է ասելու, որ մասնակիցը ընդմիշտ հեռանում է Վիքիպեդիայից։ Մասնակիցները հիմնականում պաշտոնաթող են լինում նախագծի նկատմամբ հետաքրքրության կորստի կամ անձնական պատճառներով։ Պաշտոնաթող լինելու անձնական պատճառներից կարող են լինել աշխատանքի անցնելը, ուսման վրա ավելի շատ կենտրոնանալու ցանկությունը կամ կյանքը փոխող մեկ այլ իրադարձություն, որի պատճառով մասնակիցը գտնում է, որ ապագայում չի կարողանալու այլևս խմբագրել։ Եթե մասնակիցը գտնում է, որ իր անձնական կյանքը կարող է ժամանակավորապես խանգարել իր վիքիակտիվությանը, ապա պաշտոնաթողի փոխարեն նա կարող է իր էջում դնել վիքիարձակուրդի կաղապարը։

Կիսապաշտոնաթող[խմբագրել կոդը]

Կիսապաշտոնաթողը նման է պաշտոնաթողին, սակայն սա նշանակում է, որ նվազելու է մասնակցի ակտիվությունը, այլ ոչ թե նա ընդմիշտ լքում է նախագիծը։ Կիսապաշտոնաթողի ակտիվության մակարդակը կարող է տարբեր լինել։ Օրինակ կիսապաշտոնաթող եղած մի մասնակիցը, ով նախկինում ամսական հազարավոր խմբագրումներ էր անում, կարող է արդեն ամսական հարյուրավոր խմբագրումներ կատարել, իսկ մեկ այլ կիսապաշտոնաթող եղած մասնակից, կարող է մի քանի ամիսը մեկ խմբագրում կատարել։ Չնայած այս ամենին կիսապաշտոնաթող եղած մասնակցի հետ դեռ հնարավոր է կապվել, թեև կարող է երկար ժամանակ պահանջվի մինչև որ նա կպատասխանի քննարկմանը։

Կաղապարներ[խմբագրել կոդը]

Այս կաղապարներից որևէ մեկը մասնակիցը տեղադրում են իր մասնակցային էջում, որպեսզի հայտարարի պաշտոնաթող եղած իր կարգավիճակի մասին․