Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2012 - Հուլիս 2012
Պատկերազարդում
[խմբագրել կոդը]Վիքիպահեստում Հայաստանի վերաբերյալ պատկերներ շատ քիչ կան, մեծ մասամբ տուրիստների կողմից հիմնական ճարտարապետական հուշարձաններն են ու մի քանի այլ վայրեր։ Ափսոս, բայց ուրիշ թեմատիկայի պատկերներ շատ քիչ են, կամ էլ չկան (փողոցներ, պետական հաստատություններ, բնակավայրեր, նույնիսկ քաղաքների մեծ մասի պատկերները չկան, հայաստանյան կենցաղը)։ Կարծում եմ շատ մեծ հնարավորություն կա այդ պատկերները աշխարհին ներկայացնելու համար։ Եթե ամեն մասնակից գոնե շաբաթը մեկ անգամ աշխատանքի կամ ուսման վայր գնալիս մեկ փողոց կամ մեկ շենք նկարի, ինչ-որ մի վայր, այդ դեպքում կկարողանանք Վիքիպեդիայում Հայաստանի մասին հոդվածները ավելի հետաքրքիր դարձնել այդ լուսանկարներով։--तावूश 19։21, 11 Մայիսի 2012 (UTC)
- Համաձայն եմ, իհարկե... Սա հին թեմա է: Ինչ ճիշտ է, այն ճիշտ է, սակայն հարց է՝ արդյոք հնարավո՞ր է այդ ամենը իրագործել: Ամեն մեկն էլ դժվար թե համոզի ինքն իրեն, շաբաթը մեկ զբոսնել քաղաքի տեսարժան վայրերով, լրագրողի պես լուսանկարել դրանք, հետո համակարգիչ գցել, հետո այստեղ և այլն... Եվ դեռ հարց է ծագում, արդյո՞ք լուսանկարը հաստատ կօգտագործվի, թե ոչ: Դրա համար էլ այս թեման միշտ անավարտ է մնում, ինչպես և ցուցափեղկը: Hovhannes (talk) 11:47, 12 Մայիսի 2012 (UTC)
- Հայաստանի օրենքով հուշարձանի կամ շենքի ճարտարապետի մահվանից հետո 70 տարի պետք է անցած լինի, որ կարողանաս ստեղծագործության պատկերը բեռնես վիքիպահեստ: Երևանի հուշարձանների հետ կապված ես դրանում համոզվեցի, բոլորը բացառությամբ Տեր-Մարուքյանի Աբովյանի արձանի, որը 20-ականների գործ է, մնացածը ջնջեցին, նույնը ճարտարապետական հուշարձանները: Ընդհանուր պատկերները այլ բան են: Ինչ վերաբերվում է օգտագործելուն, ապա պարտադիր չէ, որ բեռնված լուսանկարը անպայման օգտագործվի, դրա համար էլ պահեստ է: Մեր մոտից եթե չօգտագործվող նկարները ջնջում ենք, հիմնականում ղաբյուրներն ու հեղինակը չնշելու և հեղինակային իրավունքի հետ կապված հարցերի պատճառով:--Bekoքննարկում 12:18, 12 Մայիսի 2012 (UTC)
- Ի դեպ, լավ կլինի որ ապագա «Վիքիմեդիա Հայաստանը« զբաղվի նաև այս ուղղությամբ՝ այսինքն պահանջի, որ ՀՀ օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ արվեն, որ ազատ կարողանանք օգտագործել քանդակների և ճարտարապետական կոթողների լուսանկարները՝ որպես համայնապատկերի մաս, ինչպես դա արվում է շատ երկրներում։ --vacio 13:30, 12 Մայիսի 2012 (UTC)
- Իսկ որ օրենքում է այդ նորմը ամրագրված, կար՞ող եք նշել կամ հղում տալ: Մի փոքր դժվար է հավատալ, որ նման բան կարող է գոյություն ունենալ: Ուրեմն այդ տրամաբանությամբ, պետք է ջնջել ՀՀ տարածքում գտնվող բոլոր ժամանակակից կառուցյների պատկերները, օրինակ. 1, 2 և այլն: Դժվարությամբ կարող եմ հավատալ, որ համացանցում բացի եկեղեցիներին և բնությանը վերաբերվող լուսանկարները ջնջելու ենթակա են: Կարծում եմ իզուր դժվարացնում ենք մեր կյանքը: --तावूश 13:56, 12 Մայիսի 2012 (UTC)
- Ահա նայիր՝ commons:FOP#Former Soviet Union, սա էլ կոնկրետ Հայաստանի օրենքը այդ մասին Copyright law of Armenia, §16։ --Bekoքննարկում 14:30, 12 Մայիսի 2012 (UTC)
- Ասում էի ինքներս ենք ամեն ինչ դժվարացնում... Քոմոնսում ասվում է.
- Ահա նայիր՝ commons:FOP#Former Soviet Union, սա էլ կոնկրետ Հայաստանի օրենքը այդ մասին Copyright law of Armenia, §16։ --Bekoքննարկում 14:30, 12 Մայիսի 2012 (UTC)
- Իսկ որ օրենքում է այդ նորմը ամրագրված, կար՞ող եք նշել կամ հղում տալ: Մի փոքր դժվար է հավատալ, որ նման բան կարող է գոյություն ունենալ: Ուրեմն այդ տրամաբանությամբ, պետք է ջնջել ՀՀ տարածքում գտնվող բոլոր ժամանակակից կառուցյների պատկերները, օրինակ. 1, 2 և այլն: Դժվարությամբ կարող եմ հավատալ, որ համացանցում բացի եկեղեցիներին և բնությանը վերաբերվող լուսանկարները ջնջելու ենթակա են: Կարծում եմ իզուր դժվարացնում ենք մեր կյանքը: --तावूश 13:56, 12 Մայիսի 2012 (UTC)
- Նույնը ասում է նշած ՀՀ օրենք 16-րդ հոդվածը.
Այսինքն, եթե տվյալ շենքի հետ նկարին կա(ն) ուրիշ օբյեկտ(ներ) և այն օգտագործվելու է ոչ առևտրային նպատակներով, ապա այդ պատկերով մենք հեղինակային իրավունքների սեփականատիրոջ իրավունքները չենք խախտում (ամեն դեպքում այս հարցը հաստատ պարզաբանած կլինի ՀՀ համապատասխան դատարանը, ինքն էլ մեր օգտին, պետք է միայն գտնել որոշումը)։ Վիքիպահեստում կան տասնյակ հազարով շենքերի պատկերներ Ռուսաստանից և ԽՍՀՄ այլ նախկին երկրներից և ոչ մի նկարն էլ ջնման ենթակա չի։ Տեսնում ենք, որ ՀՀ-ի օրենքը նույնն է, ինչպես մյուսներինը։
Ի դեպ, նշված ՀՀ օրենքը ընդունվել է 1999 թվականի դեկտեմբերի 8-ին, բայց համացանցում գտա, ինչպես հասկացա, այդ օրենքի նոր տարբերակը՝ առ 15.06.2006։ ՀՀ այդ օրենքից մի քանի մեջբերում.
Այսինքն նոր (եթե ճիշտ եմ հասկացել) օրենքի խմբագրությունից հանած է վերարտադրման կամ հեռարձակման հիմնական օբյեկտ լինելու (is the main object of such reproduction or broadcasting) հարցը։ Վիքիպեդիան էլ ոչ առևտրային կազմակերպություն է, ուրեմն ստացվում է նյութերն էլ տեղադրելիս մենք այն չենք օգտագործում առևտրային նպատակներով։--तावूश 21։39, 12 Մայիսի 2012 (UTC)
Սրանով մենք ոչ ոքի իրավունքներն էլ չենք խախտում։--तावूश 21։40, 12 Մայիսի 2012 (UTC)
- Այս նկարով հաստատ խախտում չկա քանի որ XVIII—XIX դարերի շենք է։ Օրենքի նոր տարբերակը տեսել էի, բայց ոչ առևտրային նպատակով օգտագործելու դեմ, վիքիպահեստում փաստում են, որ քո տեղադրածը կօգտագործի ուրիշը։ Իմ տեղադրած Հրազդանի մեծ կամրջի այս նկարը Վիքիպահեստում ջնջեցին՝ համալիրի պատճառով, բայց մինչև ջնջելը կամ գուցե մեր վիքիից այն պատճենել են և երբ կամուրջից մարդ է նետվում այս նկարը տարբեր ԶԼՄ-ում տեղադրում են հոդվածի վերևում։ Նրանց բերած փաստարկը աշխատում է՝ Վիքի ռեսուրսի պատկերներից և ոչ միայն շատ են պատճենում ու մենք իրավունք չունենք խախտումով նյութ տեղադրել։--Bekoքննարկում 05:03, 13 Մայիսի 2012 (UTC)
- Բայց դա ինչ տրամաբանություն է?!! Մեզ ինչ, թե ուրիշները ինչպես կօգտագործեն մեզ մոտ տեղադրված նյութը? Մենք ինչու պիտի տուժենք ուրիշների սխալի համար? Կարծում եմ այս հարցը պետք է ավելի լավ ուսումնասիրել, մենք շատ բան չգիտենք, դրա համար էլ պատկերները ջնջում են: Ի դեպ, եթե տեսնեում ես որ քո նկարը տպում են ԶԼՄ-ներում, կարելի է նկարի էջում նախպես զգուշացնել, թե էս իմ նկարն է, այն առանց իմ թույլատվության (իհարկե, եթե արտոնագիրը դա պահանջում) օգտագործել են, և խնդրում եմ հետո ինձ չասեք, որ ես եմ դա պատճենել: Երբեմն օգնում է:--तावूश 07:01, 13 Մայիսի 2012 (UTC)
- Տրամաբանությունը այն է (որքան ես եմ հասկանում), որ Վիքիմեդիայի նպատակը բաց արտոնագրի ներքո նյութեր ստեղծելն ու տարածելն է, այսինք այն պատկերները, որոնք բեռնվում են Վիքիպահեստ, պետք է օրենքով թույլատրելի լինի ազատ օգտագլրծել, այդ թվում առևտրական նպատակով։ --vacio 08:35, 13 Մայիսի 2012 (UTC)
- Այո, commons-ը արդար օգտագործում (fair use) չի ընդունում։--Bekoքննարկում 08:42, 13 Մայիսի 2012 (UTC)
- Տրամաբանությունը այն է (որքան ես եմ հասկանում), որ Վիքիմեդիայի նպատակը բաց արտոնագրի ներքո նյութեր ստեղծելն ու տարածելն է, այսինք այն պատկերները, որոնք բեռնվում են Վիքիպահեստ, պետք է օրենքով թույլատրելի լինի ազատ օգտագլրծել, այդ թվում առևտրական նպատակով։ --vacio 08:35, 13 Մայիսի 2012 (UTC)
Այլ լեզուներով
[խմբագրել կոդը]Սիրելի մասնակիցներ, այսօր պատահական մտա թուրքական ու ադրբեջանական վիքիպեդիաներ։ Տեսա, որ երկու տեղում էլ ձախ կողմից ներքևում գտնվող՝ այլ լեզուներով բաժիններում, բացակայում է հայերեն վիքիպեդիային հղման նիշքը։ Հետո մտա հայերեն նախագիծը և տեսնելով, որ մեր մոտ առկա են և ադրբեջանականը և թուրքականը, շատ զարմացա։ Չե՞ք կարծում, որ մենք էլ պետք է հեռացնենք այդ երկու լեզվով նախագծերին հղվող նիշքերը, այլ լեզուներով բաժնի միջից։ Եթե նրանք պրինցիպիալ չեն դնում հայերենը, ապա մենք էլ պետք է նրանցը չդնենք։ Դա ճիշտ կլինի։ Դա պատվի հարց է։ Պատկերացրեք, որ մի թուրք կամ ադրբեջանցի մտնի մեզ մոտ, տեսնի իրենց հղումները և պատկերացնում եմ թե ինչպես կծիծաղա, կծաղրի, կասի, որ հայերն ինքնասիրություն չունեն և այլն... Եվ իսկապես դա ինքնասիրության հարց է։ Ի՞նչ կարծիքի եք... Hovhannes (talk) 13։54, 19 Մայիսի 2012 (UTC)
- Հայերենի հղումը չկա նաև հունգարերեն, էստոներեն, ինդոնեզական, հրեերեն, բուլղարերեն, պորտուգալերեն, գերմաներեն, անգլերեն և այլ լեզուներով վիքիներում։ Պարզապես հոդված չենք գրում, որ քանակ հավաքվի ու մեզ էլ, թեկուզ և քանակի պատճառով, տեղ տան իրենց հղումներում։--Bekoքննարկում 14:22, 19 Մայիսի 2012 (UTC)
- Ինձ թվում է հոդվածների քանակը կապ չունի, որովհետև օրինակ՝ ռուսերենում (ամենազարգացած ու լավերից է) հայերեն հղումը կա: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները պարզ է, որ միայն այդ պատճառին չեն հետևում, այլ շատ ուրիշ... Եվ ընդհանրապես ինչու՞ պետք է մեր նախագծում նրանցը լինի, եթե մերը չկա այնտեղ: Մենք էլ շատ պատճառներ ունենք, որպեզի նրանց պես վարվենք: Նորից եմ կրկնում, որ դա ինքնասիրության, պատվի հարց է: Չնայած՝ ինչպես միշտ, վարվեք ինչպես կկամենաք: Իմ գործն առաջարկելն էր: Պատիվ ունեմ: Hovhannes (talk) 14:45, 19 Մայիսի 2012 (UTC)
- Զարմանալի է Հովհաննես, սակայն նույն բանն էլ ես եմ նկատել և մտածում: Իմ կարծիքով էլ ադրբեջանական ու թուրքական վիքիների հղումների պետք է հանվի:--Արամ-Վան 16:11, 19 Մայիսի 2012 (UTC)
- Ինչո՞ւ։ --vacio 18:02, 19 Մայիսի 2012 (UTC)
- Զարմանալի է Հովհաննես, սակայն նույն բանն էլ ես եմ նկատել և մտածում: Իմ կարծիքով էլ ադրբեջանական ու թուրքական վիքիների հղումների պետք է հանվի:--Արամ-Վան 16:11, 19 Մայիսի 2012 (UTC)
- Ինձ թվում է հոդվածների քանակը կապ չունի, որովհետև օրինակ՝ ռուսերենում (ամենազարգացած ու լավերից է) հայերեն հղումը կա: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները պարզ է, որ միայն այդ պատճառին չեն հետևում, այլ շատ ուրիշ... Եվ ընդհանրապես ինչու՞ պետք է մեր նախագծում նրանցը լինի, եթե մերը չկա այնտեղ: Մենք էլ շատ պատճառներ ունենք, որպեզի նրանց պես վարվենք: Նորից եմ կրկնում, որ դա ինքնասիրության, պատվի հարց է: Չնայած՝ ինչպես միշտ, վարվեք ինչպես կկամենաք: Իմ գործն առաջարկելն էր: Պատիվ ունեմ: Hovhannes (talk) 14:45, 19 Մայիսի 2012 (UTC)
- Եթե չեմ սխալվում Ռուսերեն Վիքիպեդիայում ուղղակի ընդունել են տեղադրել նախկին ԽՍՀՄ-ի բոլոր 16-1=15 հանրապետությունների ազգային վիքիպեդիաներին հղումը, այսքան բան: Պատվի հարցը ոչ թե մեզ մոտ այդ երկու վիքիպեդիաներին հղում տեղադրելն է, այլ այն, որ մենք «պատվով» զբաղեցնում ենք 75-րդ հորիզոնականը, իսկ նրանք՝ 23 և 42: Ինքներդ եզրակացրեք, թե ում պատիվն է այս հարցում բարձր:--तावूश 21:17, 19 Մայիսի 2012 (UTC)
- Հոդվածները քանակը շատ քիչ բան է ասում նախագծի «պատվի» մասին։ Օրինակ ադրբեջաներենը այդքան շատ հոդված ունենալով հանդերձ շատ վատ համբավ է վայելում։ Անգլերեն Վիքիպեդիայում նույնիսկ մի անգամ չթողեցինք վիքիպեդիաների կաղապարի մեջ ադրբեջաներենը փոխադրել 50.000+ ցանկի մեջ այն պատճառով, որ հոդվածների մեծ մասը «փուճ» է։ --vacio 10:29, 20 Մայիսի 2012 (UTC)
- Դա հասկանալի է: Փաստը այն է, որ թուրքերենը ունի 186 հազար հոդված, իսկ ադրբեջաներենը 86 հազար: Սովորաբար եթե վիքին ունի ավելի քան 100 հազար հոդված՝ այն ընդգրկում են վիքիհղումների մեջ համարյա բոլոր նախագծերում: Այդպիսով թուրքերենը պարտադիր պետքէ լինի, իսկ ադրբեջաներենն էլ շուտով կհասնի այդ եզրին, բացի այդ դա տարածքային առումով կովկասյան լեզու է և լավ կլինի դա էլ ընդգրկել, ինչպես վրացերենը: Որ մենք հանեմ այդ հղումը ոչ մի բան չի փոխվի, ինչպես ասել է Բյուլ Բյուլ օղլուն «ոչ հայերը տիեզերք կթռչեն, ոչ էլ ադրբեջանցիները», ամեն դեպքում տվյալ առաջարկը հարցի լուծումը չէ: Գումարած դրա ես կարծում եմ, թե մեզ չպետք է հետաքրքրի այն, թե ինչ է կատարվում ադրբեջաներեն վիքիպեդիայում, դա մեզ համար չափանիշ չե:--तावूश 14:17, 20 Մայիսի 2012 (UTC)
- Հոդվածները քանակը շատ քիչ բան է ասում նախագծի «պատվի» մասին։ Օրինակ ադրբեջաներենը այդքան շատ հոդված ունենալով հանդերձ շատ վատ համբավ է վայելում։ Անգլերեն Վիքիպեդիայում նույնիսկ մի անգամ չթողեցինք վիքիպեդիաների կաղապարի մեջ ադրբեջաներենը փոխադրել 50.000+ ցանկի մեջ այն պատճառով, որ հոդվածների մեծ մասը «փուճ» է։ --vacio 10:29, 20 Մայիսի 2012 (UTC)
Բարև ձեզ, եկեք շառաջնորդվենք ցածրակարգ ազգի վարած քաղաքականությամբ, թէ չէ վոր սին հոդվածներ ստեղծելով լիներ մեր վիքին ԹՈՓ 10-ում հավանաբար կընդգրկվեր։--Narek75 (talk) 17։38, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ես համոզված եմ, որ մենք լուրջ շանսեր ունենք կարճ ժամանակում անցնելու մեր հիմնական «մրցակիցներին» (եկեք ոչ մի ազգի ցածրակարգ չկոչենք)։ Բայց դրա համար մեր նախագիծը պետք է ունենա ամրակուռ հիմքեր, որպեսզի հոդվածների թվի թռիչքը անցանկալի ու անդառնալի հետևանքներ չունենա։ «Ամրակուռ հիմքեր» ասելով, նկատի ունեմ (1) մատչելի և հասկանալի լեզվով գրված կանոնակարգեր, ուղեցույցներ և օգնության էջեր, (2) դրանցով ուղղորդվող համայնք, (3) որակի ապահովման որոշակի մեխանիզմներ և (4) մասնակիցների ակտիվության կայուն աճ։ Այս չորսի առկայության դեպքում, գտնում եմ իմաստ կունենա, շարունակել դադարեցված «10.000» նախագիծը և սկսել հաջորդը։ --vacio 17:49, 26 Հունիսի 2012 (UTC)
- Համաձայն եմ, իհարկե: Օրինակ՝ անձամբ ինձ համար այս նախագծում ամենագլխավոր բանը, դա հոդված գրելն է: Եթե ամենքս գրենք նորմալ հոդվածներ, ապա կհասնենք մեր «մրցակիցների» մակարդակին: Նորմալ ասելով, ի նկատի ունեմ՝ կարգին ծավալ ունեցող, ընդլայնված հոդվածներ, այլ ոչ թե երկու տողանոց, մեկ պատկերով: Յուրաքանչյուրս պետք է հետևենք դրան: Հոդվածը պետք է իր մեջ ներառի, իրեն վերաբերող ամբողջ ինֆորմացիան: Կամ գոնե հիմնականը: Դրա համար ես կարծում եմ, որ այսօրվա օրով, հայերեն Վիքիպեդիայում շատ քիչ են իսկական հոդվածները, այնպես որ հոդվածների այդ վիճակագրական թվաքանակը, լուրջ բան չէ: Եվ հետո պետք է ամե՛ն ինչ զարգացնել: Ցուցափեղկից սկսած, մինչ Ընտրյալ ցանկեր և պորտալներ էջը, եթե ուզում ենք զարգացած նախագիծ ունենալ: Պատիվ ունեմ: Hovhannes (talk) 18:09, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ես էլ եմ կարծում, որ 2 տողանոց հոդվածներ ստեղծելը մեծ մասամբ իմաստ չունի, ոչ միայն այն պատճառով, որ դրանք աղքատիկ տեսք են տալիս մեր նախագծին, այլև նրա համար, որ շատ դեպքերում ավելի նպատակահարմար է դրանք կիսաավտոմատացված եղանակով, միանգամից հազարներով ստեղծելը (անշուշտ սա վերաբերում է միայն կրկնվող բովանդակությամբ հոդվածների, ինչպես՝ քաղաքներ, շրջաններ, աստղեր, միջատներ և այլն...)։ Որոշ դեպքերում էլ ավելի լավ Է 2 տողանոց հոդված ունենալ, քան ընդհանրապես ոչինչ (մանավանդ, երբ այդ թեմայով շատ քիչ տեղեկություններ կան)։ --vacio 18:23, 26 Հունիսի 2012 (UTC)
- Այո, սակայն մյուս կողմից էլ արի նայենք: Օրինակ՝ ես, այնպիսի մասնակից եմ, որ երկու տողանոց հոդվածները էլ չեմ զարգացնում, քանի որ կարծում եմ, որ, եթե հոդվածը ես չեմ ստեղծել, ուրեմն այլևս տրամադրություն չկա ուրիշինը բարելավել: Գիտեմ, դա շատ սխալ մտածելակերպ է, սական այդպես շատերն են մտածում: Ես կաշխատեմ փոխել իմ այդ վարվելաձևն ու այլ կերպ վարվել: Սակայն իմ այս ասածը նա է, որ ստեղծելով երկու տողանոց հոդվածներ, մենք նույնիսկ վնասում ենք այդ թեմային: Գիտե՞ք ինչու: Որովհետև վերը նշված մտածելակերպով մասնակիցները, չեն զարգացնի այդ հոդվածներն ու վերջիններս այդպես էլ որբ ու ախքատիկ կմնան, իրենց ոչ բարով երկու տողի հետ: Իսկ եթե այդ երկու տողանոցները ստեղծված չլինեյին, ապա այդ մասնակիցները մեծ հաճույքով կստեղծեյին այդ թեմայով հոդվածներն ու լավ էլ կբարելավեյին դրանք: Ասածս նա է, որ սխալ է երկու տողանոց էջեր բացելը: Վաղ թե ուշ նրանց կբացեն այն անձիք, ովքեր կուզենան մինչև վերջ զարգացնել թեման: Կարծում եմ ասածիս մեջ հետաքրքիր տրամաբանություն կա: Hovhannes (talk) 12:08, 30 Հունիսի 2012 (UTC)
Հարգելի Հովհանես, պետք է ասեմ, որ ձեզ նկատածը ճիշտ է առաջին հայացքից թվում է որ փոքր մանրուք է, բայց այնուամենայնիվ այդ մանրուքը ինձ շատ հետաքրքրեց։ Ես կարծում էր, որ այդ այլ լեզուների վրա հղումները ավտոմատ կերպով են կատարվում, և բավական է, որ հողվածը գրելու հետո, մասնակիցը, կատարի մեկ կամ երկու հղում այլ լեզուների վրա և արդեն մի քանի ժամից համակարգը (ռոբոտների օդնությամբ)ավտոմատ կերպով կտեղադրի այդ հոդվածի հղումը բոլոր մյուս լեզուներով գրված վիքիպեդիաների մեջ, որտեղ առկա է այդ հոդվածը, բայց պարզվում է, ինչքան ես հասկացա, որ դա այդպես չէ, ինչը, ընդ որում, գտնում եմ, որ շատ սխալ է։ Փաստարեն ստացվում է, որ ամեն մի վիքիպեդիայում, այդ վիքիպեդիայի մասնակիցները, իրենք են, որ որոշում են, թե որ լեզուների վիքիպեդիաների վրա հղումներ պետք է լինեն, իսկ որ լեզուների վիքիպեդիաների վրա ոչ։ Hayk S 10։02, 27 Հունիսի 2012 (UTC)
- Հայկ, ոչ դուք ճիշտ եք հասկացել, հոդվածների և այլ էջերի դեպքում, միջլեզվային հղումները տեղադրում և թարմացնում են, հատուկ ծրագրերը, բոտերը։ Ընդ որում, հղումը մի վիքից մյուսին բավարար չէ, պետք է լինի պատասխան հղում երկրորդ վիքիից, առաջին վիքիին։ Բայց Գլխավոր էջը, բացառություն է, և բոտերը այդ էջում միջլեզվայիններին չեն կպնում, և շատ դեպքերում, ոչ էլ կարող են, քանի որ Գլխավոր էջերի ճնշող մեծամասնությունը պաշտապնված է լինում։ Եվ այո Գլխավոր էջի դեպքում, համայնքներն են որոշում, թե որը դնել, որը չէ, որպես կանոն լեզուների բայց կարծում եմ, դա կարևոր չէ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 05:04, 28 Հուլիսի 2012 (UTC)
Pictures without license and/ or source
[խմբագրել կոդը]I've noticed that there are a lot of pictures on the Armenian Wikipedia which don't have a license and/ or a source given (see for example Սպասարկող:Պատկերներիցանկը/Jossian, I have already contacted this user, but didn't get a reply). On Wikimedia projects (if not stated otherwise, which is not the case for this wiki) only Free Content Licensed images are allowed. If images aren't under a free license (I'm pretty sure the ones listed above aren't) and/ or the users aren't able to state the source, please delete them, thanks. Further information - Hoo man (talk) 00։10, 20 Մայիսի 2012 (UTC) |
Armenian translation / Թարգմանություն.
Ես նկատեցի, որ Հայերեն Վիքիպեդիայում բազմաթիվ պատկերներ կան, որոնց արտոնագիրը և/կամ աղբյուրը նշված չէ (տե՛ս օրինակ Սպասարկող:Պատկերներիցանկը/Jossian, ես այս մասնակցին գրել եմ, սակայն պատասխան չեմ ստացել)։ Վիքիմեդիա նախագծերում (եթե բառացառություն արված չէ, իսկ այս վիքիի դեպքում այդպես չէ) կարելի է օգտագործել միայն Ազատ Բովանդակություն Արտոնագրով պտակերներ։ Եթե պատկերները ազատ արտոնագրով չեն (ես չեմ կասկածում, որ վերը նշված պատկերների ազատ չեն) և/կամ եթե մասնակիցը չի կարող նշել աղբյուրը, ապա ջնջեք դրանք, շնորհակալություն։ Հավելյալ տեղեկություններ |
- Hi, thanks for your remark! We were discussing this issue in our Wikipedia for a while. The problem is that for many years everyone uploaded whatever they wanted without any concern about copyright.. Now, the question is which of these files can be kept and which deleted. Files without any information about its author or source, will be naturally deleted. But the copyright/license issue isn't so clear for me.. In particular, it was difficult to understand which images can be used under fair use license.
- Now I realize, thanks to your post, that we actually can't use them at all. I personally would agree with that we then should delete almost everything uploaded in Armenian Wikipedia (I believe that the mission of Wikipedia is to share only free knowledge). As far as I know we don't have something similar to fair-usein Armenia so we can't add an exemption doctrine policy, but I will discuss the matter with fellow Wikipedians below. Regards. --vacio 10:54, 20 Մայիսի 2012 (UTC)
|
Shortened Armenian translation / Հակիրճ Թարգմանություն. Ողջույն Հու Ման և շնորհակալություն համայնքի ուշադրությունը սրա վրա դարձնելու համար։ Պատկերների արդար օգտագործման համար կա անհրաժեշտ իրավական հիմքը։ Օրենսդրույթունը քչից շատից նման է այլ երկների օրենքներին և բավակնին ազատակն է, երբ խոսքը գնում է ոճ առևտային և կրթականան օգտագործման համար։ Այսպիսով ոչ–ազատ պատկերները կարող են օգտագործվել Վիքիպեդիայում, եթե չկա այլընտրանք և այն հնարավոր չէ ստեղծել և եթե օգտագործում ենք այն նվազագույն, մեզ անհրաժեշտ չափով։ Իհարկե պետք է հիմնավոր նման պատկերի ամեն մի գործածումը։ Պետք է հաշվի առնել, որ հայերեն վիքիփեդիան սկսել է աճել միայն վերջին 2 տարում, և այն դեռ ավելի շատ հիմնվում է մարդկանց և ոչ քաղաքականությունների վրա։ Մենք նոր–նոր գրի ենք առնում որոշումները, քաղականության ձևով։ Այս հարցը բազմիցս հիշատակվել է, այստեղ, Խորհդարանում և մասնակիցների քննարկման էջերում, ես ինքս այս տարի հարյուրավոր պատկերներ եմ ջնջել։ Կարծում եմ քո գրառումը, հավելյալ պատճառ կհանդիսանա այս հարցի լուծխումը արագացնելու և ավելի բարձր առաջնություն տալու համար, այստեղ և Մետայում նկարագրելու և քաղաքականությունը և քաղաքականությունը իրագործելու համար։ Շնորհակալություն սրա համար։ Հավելյալ տեղեկություններ |
Great to see that you are taking care of those issues. If you want to use pictures which aren't under a free license, you have to create a local policy as described here. If managing images locally is to much work for the community, or you want to focus on other things, you might want to disable local uploads like many projects did before and only use files from Commons (Further information) and previously uploaded ones. But still you should find a way to review all files uploaded to this wiki so far, and make sure, that all have a valid license and source. - Hoo man (talk) 23։51, 22 Մայիսի 2012 (UTC)
Պատկերների արտոնագրերի հարցը
[խմբագրել կոդը]Հարգելի ընկերներ։ Ինչպես կարող եք տեսնել վերևում, Մետավիքիի ադմիններից մեկը մտահոգություն է հայտնում, որ մեզ մոտ բազմաթիվ ՀԻ խախտումով պատկերներ կան, և առաջարկում է մեզ ջնջել դրանք։ Սակայն ինչ է ավելի կարևոր. ֆեյր յուզ (բարեխիղճ գործածում) տարբերակը ըստ նրա Հայերեն Վիքիպեդիայի համար չի կարող գործել։ Ինչո՞ւ։
Նախ և առաջ բոլոր Մեդիավիքի նախագծերը պարտավոր են օգտագործել միայն ազատ բովանդակության նյութեր։ Դա Մեդիավիքի հիմնադրամի առաքելությունն է՝ ստեղծել և տարածել ազատ բովանդակություն։ Արտոնագրի քաղաքականության մասին Վիքիմեդիայի արձանագրության մեջ ամրագրվել է, որ պետք է այդ կանոնից շեղվով բոլոր պատկերները ջնջել։
Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշ նախագծերում կարող է կիրառվել բացառություն (Exemption Doctrine Policy), սակայն դա այն դեպքում միայն, որ այն երկրում, որտեղ հիմնականում օգտվում են տվյալ նախագծից (Հայերեն Վիքիպեդիայի դեպքում դա Հայաստանի Հանրապետությունն է) գործի հեղինակային իրավունքները սահմանափակող օրենք (ինչպես fair-use-ն է ԱՄՆ-ում)։ Որքան գիտեմ նման օրենք ՀՀ-ում չի գործում, համենայն դեպս քանի դեռ դա ՄետաՎիքիի համապատասխան բաժնում, Հայերեն Վիքիպեդիայի մասին նման նշում չկա, fair-use կիրառելու իրավունք չունենք։ Փաստորեն, որքան հասկանում եմ, ցայսօր Հայերեն Վիքիպեդիա բեռնված պատկերների 90%-ը ջնջման ենթակա են, իսկ ապագայում էլ պատկերների բեռնումը խիստ պետք է սահմանափակվի։ Սպասում եմ ձեր արձագանքներին։ --vacio 11։22, 20 Մայիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով, ամեն ինչ հարկավոր է թողնել այնպս, ինչպես կա: Բոլորը դրան են սովոր: Շատերը կհիասթափվեն, երբ տեսենեն, որ իրենց բոլոր բեռնած պատկերները ջնջվել են և ինչից բնականաբար տուժելու են բազմաթիվ հոդվածներ: Պատկերացնու՞մ եք ինչ խառնաշփոթ կտիրի ամբողջ նախագծում: Հիմա ամեն մի մասնակից կարող է հեշտ ու հանգիստ յուրաքանչյուր նիշք բեռնել, իսկ երբ տեսնի, որ բեռնման կանոնները փոխվել են ու կդժվարանա անել այդ գործողությունները, հաստատ գիտեմ, որ կհիասթափվի ու կպասիվանա: Հենց դրանով էր մեր նախագիծը լավը, որ այստեղ այդ ռոբոտային կանոնները չկային: Ես որ կտրականապես Դեմ եմ նոր ու բարդ փօփոխության: Բայց դե ինչպես միշտ վարվեք, ինչպես կկամենաք: Hovhannes (talk) 12:14, 20 Մայիսի 2012 (UTC)
- Խնդիրը միայն այն չէ, թե ինչ ենք կամենում, այլ, թե ինչն է կարելի ըստ Մեդիավիքիի կանոնների։ Բացի այդ, պետք է նաև ճիշտ տեսնել խնդրի փիլիսոփայական կողմը։ Վիքիմեդիայի նպատակն այն է, որ մարդիկ սովորեն իրենց ունեցած նյութերը հասանելի դարձնեն բոլորին՝ բաց արտոնագրով, եթե մենք օգտագործում ենք ոչ ազատ պատկերեր, դրանով ըստ էության հակառակն ենք անում. ալևս ի՞նչ կարիք կա օրինակ իմ նկարահանած ֆիլմի պաստառը ազատ արտոնագրով հրապարակել, եթե առանց դրա էլ այն կհայտնվի Վիքիպեդիայում։ --vacio 12:20, 20 Մայիսի 2012 (UTC)
- Դրա համար էլ նախորոք կռահեցի ու ասացի, «ինչպես միշտ վարվեք ինչպես կկամենաք»: Hovhannes (talk) 12:23, 20 Մայիսի 2012 (UTC)
- Ինչպես նշեցի, առաջին հերթին խնդիրը այն չէ, թե ինչ ենք կամենում, այլ թե ինչն է թույլատրելի։ Եթե կամենում եք, որ ազատ բեռնենք ինչ ուզում ենք, առաջարկե՛ք եղանակներ ինչպես դա թույլատրելի դարձնենք։ --vacio 13:13, 20 Մայիսի 2012 (UTC)
- Դրա համար էլ նախորոք կռահեցի ու ասացի, «ինչպես միշտ վարվեք ինչպես կկամենաք»: Hovhannes (talk) 12:23, 20 Մայիսի 2012 (UTC)
- Խնդիրը միայն այն չէ, թե ինչ ենք կամենում, այլ, թե ինչն է կարելի ըստ Մեդիավիքիի կանոնների։ Բացի այդ, պետք է նաև ճիշտ տեսնել խնդրի փիլիսոփայական կողմը։ Վիքիմեդիայի նպատակն այն է, որ մարդիկ սովորեն իրենց ունեցած նյութերը հասանելի դարձնեն բոլորին՝ բաց արտոնագրով, եթե մենք օգտագործում ենք ոչ ազատ պատկերեր, դրանով ըստ էության հակառակն ենք անում. ալևս ի՞նչ կարիք կա օրինակ իմ նկարահանած ֆիլմի պաստառը ազատ արտոնագրով հրապարակել, եթե առանց դրա էլ այն կհայտնվի Վիքիպեդիայում։ --vacio 12:20, 20 Մայիսի 2012 (UTC)
- Սակայն երբ նայում ես ՀՀ Հեղինակային Իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի 21-րդ հոդվածը նույն fair-use-ը չէ՞։ Եթե դա նույնն է ապա այս օրենքի անգլերեն տարբերակը կարո՞ղ ենք գտնել ու ուղարկել Մետավիքի, քանի որ այտեղ միշտ Soviet Union նշվում է, որ բացի մերձբալթյան երկրներից նախկին սովետական երկրները ազատ օգտագործում չունեն։
- Եվ անկախ այս ամեն ինչից մեր վիքիպեդիայի բեռնված նկարները հարկավոր է կարգի բերել։ Փորձից ելնելով կարծում եմ մի երկու հոգու գործ չէ այսքան նկարները հնարավորին չափ լիցենզիայի տակ մտցնելն ու հնարավոր դեպքում Վիքիպահեստ տեղափոխելը։ Շաբաթօրյակ է հարկավոր կազմակերպել։ Նախ ակտիվ մասնակիցները իրենց գործերը ֆիլտրով անցկացնեն՝ լիցենզավորեն ըստ հնարավորինս, տեղափոխեն կամ էլ ջնջեն կամ ներկայացնեն ջնջման։ Իսկ հետո նույն գործողությունները ոչ ակտիվ մասնակիցների բեռնած նիշքերի հետ։--Bekoքննարկում 13:55, 20 Մայիսի 2012 (UTC)
- Ահա անգլերեն տարբերակը, հարկավոր է ճշտել այս 2006 թվականի կատարված փոփոխությունը fair-use-ին փոխարինում է, թե ոչ։ Վաղը կկզանգեմ ՀԻ գծով փաստաբանին։--Bekoքննարկում 14:04, 20 Մայիսի 2012 (UTC)
- Իսկապես շատ կարևո8 հարց է քննարկվում: Ինքս բավականին պատկերներ եմ բեռնել ու կուզեի ուղղել ինչպես այդ, այնպես էլ մյուս պատկերների հետ կապված խնդիրները: Համաձայն եմ շաբաթօրյակին ու պատրաստ եմ մասնակցել: ERJANIK 16:04, 20 Մայիսի 2012 (UTC)
- Ողջույն մասնակիցներ, ՀՀ ՀԻ օրենքի 22 հոդվածը, թույլ է տալիս արդար օգտագործումը, այնպես որ 90% չենք ջնջելու։ :) Բայց ոչ ազատ պատկերը կարող ենք օգտագործել միայն եթե այլ ճառ չկա, այն իրոք կարևոր է հոդվածում և նման պատկերի ամեն մի գործածման անհրաժեշտություն հիմնավորումը տրված է պատկերի էջում։ Սա նոր բան չէ, սրա մասին 100 անգամ գրվել է, այն որ վաղ թե ուշ խնդիր է լինելու, նույնպես ամեն հավաքին ասում էինք, օգտագործման ձևը նույնիսկ կաղապարներում է արտացոլված, բայց մեկ է դրան շատ քչերն էին հետևում։ Եթե սպասում էիք որ դրսից ուշադրությունը դրա վրա դարձնեն, դարձրեցին։ Ես միևնույն է նախընտրում եմ, երբ մենք ենք բացատրական աշխատանք տանում նորեկների հետ, և իհարկե նախընտրում եմ երբ դա հասկանում են և հետևում են, առաջին անգամից։
- Մեկ էլ, որքան էլ մենք սիրենք ՎՊ–ի շունչը, միասին քննարկելու և որոշելու մշակույթը, եկեք չմոռանանք, որտեղ է վերջանում ՎՊ–ն և մեր որոշելու լիազորությունները և սկսվում են այլ ոլորտներ/դառը իրականությունը։ Այն ինչ վերավերվում է հեղինակային իրավունքներին, մենք չենք որոշում, ու դա քննարկելը գրեթե 2+2=4 քննարկում է։ :) Ու ոչ էլ դա Վիքիմեդիա հիմնարադամի հորինված պահանջներն են։ Դա գալիս է տեղական և միջազգային օրենսդրությունից և եթե մենք ուզում ենք այն փոխել, ապա պետք է ոչ թե այստեղ քննարկենք, այլ աշխատնեք մեր նորընտիր Ազգային ժողովի հետ։ Օրինակ նույն, վերևներում հիշատակված համայնապատկերի ազատություն/freedom of panorama կամ հարկատուների գումարներով ստեղծած աշխատանքները հանրային սեփականություն ճանաչելու վրա, կարող ենք աշխատել ԱԺ–ի հետ, բայց որոշել որ Հոլիվուդի սարքածի հետ ինչ ուզես կարող ենք անել, չենք կարող։ Իսկ «ցանկցած մեկը, ցանկցած նկար» բեռնելու հնարավորություն այստեղ երբեք չի ունեցել, և չէր կարող ունենալ և դրա մասին գրվել է, այդ թվում ձեր քննարկման էջերում։ Ուղղակի հիմա փորձառու մասնակիցներից քչերն են ակտիվ, և մեկ անգամից ավել չեն հասնում դա կրկնել։ Այնուամենայնիվ հավատում եմ, որ մեկին ով իրոք ուզում է ազատ հանրագիտարան ստեղծել, օրենք չխախտելը և այլ հեղինակների աշխատանքն հարգելը չպետք է «հիասթափեցնի կամ պասիվացնի»։
- Շաբաթօրյակը լավ միտք է, սեփական նկարներով անցնելու, և այն ինչ կարելի է տեղափոխել Վիքիպահեստ տեղափոխելը, այն ինչ պետք է ջնջվի, ջնջելը, էլ ավելի լավ միտք է ու ես միանում եմ։ Կաշխատեմ նաև բեռնման էջը ավելի հեշտ ու ավելի ակնհայտ ու համոզիչ զգուշացնող սարքել։ Եթե Մետայում իմ կարիքը լինի բզեք, ցավոք սրտի շաբաթը 1-2 անգամից շատ դժվարանում եմ այցելել։ Հիասթափվել–միասթափվել չկա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:57, 22 Մայիսի 2012 (UTC)
- Ալեքսեյ ջան, շնորհակալություն արձագանքի համար։ Իմ կարծիքով հատ-հատ մասնակիցներին բացատրելը շատ անարդյունավետ է, երբեք հնարավոր չի լինի այդպես բոլորին հասցնել։ Ես ու Բեկոն քննարկում էինք, որ այս պահին հրամայական է ունենալ մի կանոնակարգ, որտեղ սպառիչ կերպով բացատրված է՝ ինչ կարելի է բեռնել, ինչպես, ինչ չափով, ինչ պայմաններով։ Ինձ մեկ էլ մտահոգում էր այն, որ «իրոք կարևոր է հոդվածի համար» հիմնավորումը ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել ու այնումենայնիվ կստացվի, որ «ցանկցած մեկը, ցանկցած նկար» սկզբունքն է էլի գործում։ Դրա համար էլ առաջարկում եմ, որ վիքիհամայնքը որոշում կայացնի այն մասին, թե ինչն է համարում իսկապես «կարևոր»՝ միաժամանակ հաշվի նստելով այն հարցի հետ, թե որքանով է նման պատկերի օգտագործումը համահունչ հայկական ֆեյր յուզին։ Այսինքն ստեղծել պատկերների դասկարգման ցանկ (կադրեր ֆիլմերից, ֆիլմերի պոստերներ, մարդկանց դիմանկարներ, գրքի շապիկներ ....), նշելով, թե որը կարելի է բեռնել, որը ոչ։
- Ինչևէ, առայժմ պետք է զբաղվել ՄետաՎիքիիում Հայերեն Վիքիպեդիայի համար բացառության դոկտրին ստանալու ուղղությամբ, քանի որ մինչ այդ չստանանք, ընդհանրապես իրավունք չունենք օգտագործել ազատ պատկերներ։ --vacio 07:49, 22 Մայիսի 2012 (UTC)
Զգուշացում պատկերներ բեռնելու առիթով
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակիցներ, Մետավիքիի ադմիններից զգուշացում ենք ստացել, որ մենք ֆեյր յուզ (բարեխիղճ գործածում) արտոնագրով չենք կարող նիշքեր բեռնել։ Մտավոր սեփականության գործակալության մասնագետների հետ խորհրդակցելով և հավաստիանալով, որ ՀՀ հեղղինակային իրավունքի մասին օրենքը 2006 թվականին փոխվել է և այժմ մենք էլ ունենք Ստեղծագործության ազատ օգտագործման մասին օրենք, որոշեցինք դիմել Մետավիքի մեր իրավունքները վերանայելու համար։
Մինչ Մետավիքիի որոշում կայացնելը, խնդրում ենք բոլոր մասնակիցներին առանց կամ կասկածելի արտոնագրով (նաև ազատ օգտագործման) ոչ մի նկար չբեռնել, քանի որ մեր մոտ վերջին ժամանակներս հիմնականում ֆեյր յուզով են բեռնվում։ Այս պահին դա Մետավիքիի որոշման խախտում է։ Բոլոր այս տիպի բեռնումները այս պահից սկսած կջնջվեն։--Bekoքննարկում 19։35, 21 Մայիսի 2012 (UTC)
- Դա վատ է, շատ վատ: Hovhannes (talk) 07:51, 22 Մայիսի 2012 (UTC)
- Չեմ հասկանում ազատ օգտագործման նյութերի օգտագործումը արգելելու իմաստը... ((( Մասնակից:Mishukdero
- Սա ժամանակավոր արգելք է մինչև վերևի բաժնում նկարագրված խնդիրը լուծվի։--vacio 19:01, 22 Մայիսի 2012 (UTC)
- Եթե նյութը հստակ ազատ արտոնագրով է, ապա բեռնեք այն Վիքիպահեստ և օգտագործեք, խոսքը այն դեպքերի մասին է, երբ դա հարցական է, կամ պատկերը ազատ չէ, և այն գուցե կարելի է, իսկ գուցե չի կարելի օգտագործել «արդար օգտագործմամբ» --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:19, 24 Մայիսի 2012 (UTC)
Սիրելի՛ մասնակիցներ, դեռ չե՞նք կարող պատկերներ բեռնել (քոփիռայթով իհարկե)։ --Narek75 (talk) 19։04, 2 Հունիսի 2012 (UTC)
- Նարեկ, դեռ ոչ։ Մենք անմիջապես կտեղեկացնենք, երբ դա հնարավոր լինի։ --vacio 09:40, 3 Հունիսի 2012 (UTC)
Երբ որ թույլատրելի լինի, խնդրում եմ այնպես զգուշացնել, որ յուրաքանչյուր մասնակից պարտադիտ տեղեկանա դրա մասին։ Թե չե այսպես հոդված գրել չի լինում։ Եվ դա կարծում եմ, այնքան էլ տրամաբանորեն չէ։ Համացանցում համարյա բոլոր պատկերները ոչ ազատ են։ Հիմա ի՞նչ... Առանց պատկերներ հոդվածնե՞ր ստեղծենք։ Ախր դա հնարավոր չէ։ Ինձ թվում էր, որ կարելի է օգտագործել ոչ ազատ պատկերներ, բոլոր տեղեկությունները նշելով, ինչպես դա ես էի արել։ Եվ հետո ե՞րբ է այդ հարծը որոշվելու վերջնականորեն։ Արդեն մի քանի ամիս է այդպես է։ Hovhannes (talk) 17։03, 23 Հունիսի 2012 (UTC)
- Ընթացքի մեջ է, խնդրում եմ մի փոքր էլ սպասել։ Շնորհակալություն։ --vacio 08:44, 26 Հունիսի 2012 (UTC)
Հիշեցում հանրագիտարանի ոճի վերաբերյալ
[խմբագրել կոդը]Հարգելի ընկերներ, ուզում եմ պարզապես բոլորիս հիշեցնել։ Նախկինում մի քանի անգամ հոդվածի կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ եղել է և որոշել ենք ներածության առաջին նախադասության մեջ որոշիչ հոդ և օժնադակ բայ չօգտագործել. Օրինակ ոչ թե.
- Հանքավանը գյուղ է ՀՀ Կոտայքի մարզում, այլ Հանքավան, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում։
Խնդրում եմ միանմանության համար բոլորս փորձենք պահպանել այս կառուցվածքը։ Բացի այդ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ այլ լեզուներում ներածության մեջ օգտագործվում են դերանունները, որոնք հայերենում համարյա միշտ ավելորդ են։
- Հանքավան, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում,
որըգտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։Այնունի 100 բնակիչ։
Շնորհակալություն ուշադրության համար, եթե այլ առարկներ ունեք, խնդրում եմ հայտնեք։ --vacio 09։46, 1 Հունիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով շատ սխալ է թելադրել մասնակիցներին, թե ինչպես ճիշտ գրեն։ Եվ հետո ի՞նչ տարբերություն թե ինչպես կգրվի։ Կարևորը, որ առանց տառասխալների և հասկանալի, ճիշտ դասավորված լինի, այսինքն մարդկային գրված լինի։ Ի՞նչ տարբերություն կգրի որով, թե այնով։ Օրինակ ես միշտ որով եմ գրում և օժանդակ բայերով։ Դա նշանակում է սխա՞լ եմ գրում։ Չեմ կարծում։ Եվ ինձ համար հիմա բարդ կլինի փոխել գրելուս ձևը։ Hovhannes (talk) 10։30, 1 Հունիսի 2012 (UTC)
- Հովհաննես հարցը թելադրելը չէ, այլ միանմանությունը, որը գործում է բոլոր Վիքիպեդիանում և հեշտացնում հոդվածների ընթեռնելիությունը։ Անշուշտ, սա կանոն չէ և կան, հոդվածներ, որոնց դեպքում ավելի հարմար է օգտագործել այլ կառուցվածք։ Սակայն հիմնականում պետք է փորձենք բոլոր նույն կառուցվածքը պահպանել։ Չեմ կարծում, թե այդքան բարդ է, նոր հոդվածը ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում ընդունված ձևով։ Բարդը այն է երբ ստեղծվում են հազարավոր հոդվածներ, ամեն մեկը տարբեր սկզբունքներով կառուցված ու այնուհետև պետք է ամիսներով աշխատել, դրանք իրար նմանեցնելու համար։ --vacio 11:28, 1 Հունիսի 2012 (UTC)
Մասնակից Ս.Ասմարյան. ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի հաջողվում նկար, լուսանկար, պատկեր ներբեռնել։ Պետք է հեշացնել ներբեռնելը, կաննոնները խախտելու դեպքում՝ հեռացնելով դրանք – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սուրիկ Ասմարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Եթե նկարի հեղինակը ինքներդ եք, ապա բեռնեք այն Վիքիպահեստ (սեղմեք այստեղ միանգամից բեռնելու համար)։ Եթե դժվարություններ ծագեն, իմաց տվեք մեզ։ --vacio 14:45, 18 Հունիսի 2012 (UTC)
Update on IPv6
[խմբագրել կոդը](Apologies if this message isn't in your language. Please consider translating it, as well as the full version of this announcement on Meta)
The Wikimedia Foundation is planning to do limited testing of IPv6 on June 2-3. If there are not too many problems, we may fully enable IPv6 on World IPv6 day (June 6), and keep it enabled.
What this means for your project։
- At least on June 2-3, 2012, you may see a small number of edits from IPv6 addresses, which are in the form "
2001:0db8:85a3:0000:0000:8a2e:0370:7334
". See e.g. w:en:IPv6 address. These addresses should behave like any other IP address։ You can leave messages on their talk pages; you can track their contributions; you can block them. (See the full version of this announcement for notes on range blocks.)
- In the mid term, some user scripts and tools will need to be adapted for IPv6.
- We suspect that IPv6 usage is going to be very low initially, meaning that abuse should be manageable, and we will assist in the monitoring of the situation.
Read the full version of this announcement on how to test the behavior of IPv6 with various tools and how to leave bug reports, and to find a fuller analysis of the implications of the IPv6 migration.
--Erik Möller, VP of Engineering and Product Development, Wikimedia Foundation 01։03, 2 Հունիսի 2012 (UTC)
Distributed via Global message delivery. (Wrong page? Fix here.)
Ընտրյալ ցանկեր և պորտալներ
[խմբագրել կոդը]Այստեղ ընդհանրապես գոյություն ունի՞ ընտրյալ ցանկ կամ չգիտեմ՝ ցուցակ կամ շարք հասկացությունը։ Հենց՝ ընտրյալ ցանկերի և պորտալների Ցուցափեղկ։ Ժամանակին մի տեղ տեսել էի դա, սակայն ցավալի, կիսատ-պռատ, ոչ զարգավցված վիճակում։ Հետո ընդհանրապես չկարողացա գտնել այդ էջը։ Մի՞թե ջնջել եք։ ՈՒրիշ Վիքիներում այդ բաժինը պարտադիր առկայության բաժին է։ Օրինակ՝ դիտեք ռուսերեն Վիքիպեդիայինը. ահա սա։ Չե՞ք կարծում, որ մեզ մոտ էլ անպայման պետք է ստեղծենք կամ զարգացնենք, Ընտրյալ ցանկերի և պորտալների Ցուցափեղկը։ Կարծում եմ դա կարևոր բան է և ամեն դեպքում վատ չի լինի, որ դա էլ ստեղծենք։ Ի՞նչ կասեք։ Hovhannes (talk) 14։59, 3 Հունիսի 2012 (UTC)
- Խնդրում եմ պատասխանել: Hovhannes (talk) 17:28, 3 Հունիսի 2012 (UTC)
- Ահա Վիքիպեդիա:Ընտրյալ ցանկեր և պորտալներ, ոչ միա բան էլ չի կորել։ Եթե կա ընտրյալ կարգավիճակին արժանի պորտալ կամ ցանկ, խնդրեմ առաջադրեք։--Bekoքննարկում 17:52, 3 Հունիսի 2012 (UTC)
- Այո, շնորհակալ եմ ասելու համար: Սակայն այդ բաժինը կաղում է: Ինձ թվում է, որ պետք է տեղադրենք Ընտրյալ պորտալների և ցանկերի Ցուցափեղկը գլխավոր էջում, որպեսզի մասնակիցների ուշադրությունը գրավել և նրանք քվեարկեն թեկնածուների համար: Այդպես ճիշտ չի՞ լինի: Պարզապես մյուս Վիքիներում այդպես է, դրա համար եմ ասում: Ինքներդ մտածեք: Ո՞րտեղից սովորական մասնակիցները կկարողանան գտնել, կամ, ո՞րտեղ կկարողանան նկատել այդ բաժինը, որ մի բան էլ քվեարկեն: Այդպիսի տեղ կա՞: Դրա համար առաջարկում եմ այն անպայման տեղադրել գլխավոր էջում կամ էլ այդպիսի բան անել, որ այդ Ցուցափեղկը աչքի ընկնի մի ձև: Hovhannes (talk) 06:00, 4 Հունիսի 2012 (UTC)
- Ահա Վիքիպեդիա:Ընտրյալ ցանկեր և պորտալներ, ոչ միա բան էլ չի կորել։ Եթե կա ընտրյալ կարգավիճակին արժանի պորտալ կամ ցանկ, խնդրեմ առաջադրեք։--Bekoքննարկում 17:52, 3 Հունիսի 2012 (UTC)
- Պանդուխտը այդ էջը ստեղծել է, սակայն այն երբեք չի գործել, ոչ էլ համապատասխան կանոնակարգ է ընդունվել։ Իմ կարծիքով լրիվ անիմաստ է մեր նախագծի համար։ Եթե ուշադրություն դարձրեցիք նման նախագիծ գործում է հիմնականում «գիգանտ» վիքիպեդիաներում, որտեղ տասնյակ հազարավոր ցանկ-հոդվածներ կան։ Մեզ մոտ դեռ հազիվ «Ցուցափեղկն» է ոտքի կանգնում։ --vacio 08:47, 6 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ ես այլ կարծիքի եմ: Մենք էլ ունենք ցանկեր: Այ օրինակ՝ իմ ասելուց հետո միանգամից հարգելի Արամը առաջադրեց իր ցանկը: Այ այդպիսի մասնակիցների շնորիվ, այս նախագիծը կամաց-կամաց կզարգանա: Եթե որոշել ենք ամեն ինչ բարելավել, ապա իսկապես ամեն ինչ պետք է բարելավենք: Չեմ կարծում, որ դրա մեջ ինչ որ առավել բարդ բան կա: Օրինակ՝ ես կարող եմ մի քանի արժանի ցանկ ստեղծել և թեկնածության ներկայացնել: Բոլորն էլ կարող են, չնայած: Մնում է, որ օրինակ՝ հենց դուք էլ մասնակցեք քվեարկությանը և ինչու ոչ, կանոնակարգ ստեղծեք, մի քանի րոպեյվա ընթացքում: Օրինակ՝ նայեք ռուսերեն տարբերակի կանոնակարգը և գրեք: Չեմ կարծում, որ դրա մեջ չափից դուրս բարդ բան կա: Վատ բան չեմ առաջարկում: Hovhannes (talk) 11:41, 6 Հունիսի 2012 (UTC)
Ազատ օգտագործման չափանիշերի կանոններ
[խմբագրել կոդը]ՀՀ օրենքի՝ հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի պահանջների հիման, Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների քննարկման և այլ լեզուներով Վիքիպեդիաների փորձի վրա հենվելով «Ազատ օգտագործման չափանիշերի կանոններ» օգնության էջում փորձել եմ ի մի բերել ոչ ազատ պատկերները հայերեն Վիքիպեդիայում բեռնելու կանոնները։ Սրանց մի մասը փոփոխման ենթակա չեն, քանի որ թելադրված են ՀՀ օրենքով։ Որոշ մասը ընդունված փորձ է այլ վիքիներում և կարելի է մեր մոտ քննարկել (օրինակ՝ պատկերի թույլատրության չափը պիքսելներով), բայց օրենքից շեղվել չի կարելի։ Խնդրում եմ բոլորին ուշադիր կարդալ կանոնները, կարծիքներն ու առաջարկները գրեք քննարկման էջում։
Այն որ լավ կլիներ բոլոր պատկերները բեռնել, անկախ նրանց հեղինակային իրավունք ունենալ-չունենալուց՝ բոլորս էլ գիտենք։ Խնդրում եմ գրել գործից։--Bekoքննարկում 16։51, 3 Հունիսի 2012 (UTC)
- Ես մի քանի օր շատ զբաղված էի։ Վաղվանից հուսով եմ կմիանամ կանոնակարգի ամփոփման աշխատանքերին։ --vacio 22:03, 8 Հունիսի 2012 (UTC)
Չինարենից տառադարձություն
[խմբագրել կոդը]Ինչպես հասկանում եմ հայերենում չկա չինարենից տառադարձության որևէ համակարգ։ Առաջարկում եմ պաշտոնապես ընդունել մեզ մոտ և կանոն սարքել տառադարձել Պալլադիի տառադարձության համակարգով, որ ստեղծված է ռուսերենի համար և որ դե ֆակտո օգտագործվում է նաև հայերենում։--तावूश 23։20, 4 Հունիսի 2012 (UTC)
2011 Picture of the Year competition
[խմբագրել կոդը]македонски • norsk • polski
Dear Wikimedians,
Wikimedia Commons is happy to announce that the 2011 Picture of the Year competition is now open. We are interested in your opinion as to which images qualify to be the Picture of the Year 2011. Any user registered at Commons or a Wikimedia wiki SUL-related to Commons with more than 75 edits before 1 April 2012 (UTC) is welcome to vote and, of course everyone is welcome to view!
Detailed information about the contest can be found at the introductory page.
About 600 of the best of Wikimedia Common's photos, animations, movies and graphics were chosen –by the international Wikimedia Commons community– out of 12 million files during 2011 and are now called Featured Pictures.
From professional animal and plant shots to breathtaking panoramas and skylines, restorations of historically relevant images, images portraying the world's best architecture, maps, emblems, diagrams created with the most modern technology, and impressive human portraits, Commons Features Pictures of all flavors.
For your convenience, we have sorted the images into topic categories.
We regret that you receive this message in English; we intended to use banners to notify you in your native language but there was both, human and technical resistance.
See you on Commons! --Picture of the Year 2011 Committee 18։21, 5 Հունիսի 2012 (UTC)
Distributed via Global message delivery. (Wrong page? Fix here.)
կnմպլեկտավորեմ
[խմբագրել կոդը]աշխատում է կաղելով պորտալը, Մայքլ Ջեքսոն հոդվածում աչքաթող է արված նկարների հեղ. իրավունքների խախտման փաստը,ահա և վերջի մեջ ուղղեք չաշխատող հղումները, [1] բաժնում նույնպես խնդիր ունեմ։ Դեմ եմ, եթե որևէ նկար ջնջվի կամ հանվի առանց քննարկման, պետք է փորձել այլ տարբերակներ Michael (talk) 11։10, 7 Հունիսի 2012 (UTC)
- Եվս մեկ անգամ․ եթե պատկերի գործածումը խախտում է օրենքը, ապա այն հեռացվում է, և այստեղ քննարկելու բան չկա, ինչպես նաև ստեղ «կողմ» կամ «դեմ» լինելը մասին հայտնելը եղանակ ու երկրների օրենսդրություն չի փոխում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:40, 8 Հունիսի 2012 (UTC)
- Շատ շնորհակալ եմ, որ հարցս ստացավ արագ լուծում, ոնցոր սաղ արձակուրդ գնացած լինեն Michael (talk) 08:54, 9 Հունիսի 2012 (UTC)
- Ես ճիշտն ասած չեմ հասկանում որն է խնդիրը։ --vacio 09:27, 9 Հունիսի 2012 (UTC)
- Շատ շնորհակալ եմ, որ հարցս ստացավ արագ լուծում, ոնցոր սաղ արձակուրդ գնացած լինեն Michael (talk) 08:54, 9 Հունիսի 2012 (UTC)
- Եվս մեկ անգամ․ եթե պատկերի գործածումը խախտում է օրենքը, ապա այն հեռացվում է, և այստեղ քննարկելու բան չկա, ինչպես նաև ստեղ «կողմ» կամ «դեմ» լինելը մասին հայտնելը եղանակ ու երկրների օրենսդրություն չի փոխում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:40, 8 Հունիսի 2012 (UTC)
խնդիրը նրանում, որ գրած խնդիրներիս ոչ մեկ չի արձագանքել բացի նկարների պահից Michael (talk) 13։10, 10 Հունիսի 2012 (UTC)
- Ուղղել եմ, հիմա ոնց է:--Արամ 14:39, 10 Հունիսի 2012 (UTC)
This is itի թեգերը և դիսկոգրաֆիայի ստուդիական բաժնի սխալը որ ուղղեք կլինի ուղղակի Hypnotico Michael (talk) 15։16, 10 Հունիսի 2012 (UTC)
Վիքիմեդիա Հայաստան/ կանոնադրություն
[խմբագրել կոդը]Սիրելի մասնակիցներ, Meta-ում տեղադրել եմ ապագա Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության տեքստի նախագիծը։ http://meta.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/hy, բոլորդ կարող եք ծանոթանալ։ Մասնաճյուղի հիմնման համար գրանցված մասնակիցներին խնդրում եմ Meta-ի Վիքիմեդի Հայաստանին վերաբերող էջերը http://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Armenia http://meta.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6 ներառեն իրենց հսկացանկում և գրեն իրենց դիտողությունները քննարկման էջում։ SusikMkr (talk) 11։56, 7 Հունիսի 2012 (UTC)
Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2012
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակիցներ, կարծում եմ տեղյակ եք, որ համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 8-9 Երևանում տեղի կունենա առաջին հայկական Վիքի կոնֆերանսը, որին մասնակցություն կունենան Վիքիմեդիա հիմնադրամի և այլ երկրների Վիքիմեդիաների ներկայացուցիչներ։
Վիքի կոնֆերանսը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը մեր ունակությունների, հնարավորությունների և ցանկությունների չափով։
Խնդրում եմ ովքեր գտնում են, որ կարող են և ցանկություն ունեն մասնակցել Վիքի կոնֆերանսի կայացմանը՝ աջակցել հայերեն Վիքիպեդիայի և քույր նախագծերի տարածմանն ու զարգացմանը գրանցվեն հենց այստեղ կամ, եթե Beko-ն (Մհեր) ու Vacio-ն (Վաչագան) այլ տեղ կառաջարկեն ապա այնտեղ։ SusikMkr (talk) 11։58, 9 Հունիսի 2012 (UTC)
- չհասկացա, որտեղ պետք է գրանցվել Michael (talk) 14:23, 9 Հունիսի 2012 (UTC)
- Կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար դեռ որ այստեղ, մինչև Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2012 էջը լիովին պատրաստ կլինի:
- չհասկացա, որտեղ պետք է գրանցվել Michael (talk) 14:23, 9 Հունիսի 2012 (UTC)
SusikMkr (talk) 14։34, 9 Հունիսի 2012 (UTC)
ՈՒ թե Ու
[խմբագրել կոդը]նկատել եմ որ հաճախ շատ մասնակիցներ մեծատառ Ու տառ գրելիս օգտագործում են ՈՒ։ Սրա հետ կապված եղել են այսպիսի քննարկումներ իմ ու Jossian-ի մոտ, մասնավորապես հարգելի Jossian-ը այսպես էր գրել, որ
Հարգելի ERJANIK ես նկատել եմ, որ Վիքի-ում սկվել է ավելի շատ օգտագործվել «Ու»-ի այս տարբերակը և դրա հետ ես համաձայն չեմ, բացատրեմ ինչու։
- Այս «Ու» ստացվում է մեծատառ «Ո»-ի և փոքրատառ «ու»-ի մասնիկներից, իսկ եթե դու հավաքես երկրորդ մասնել մեծատառ ապա կստանաս սա «ՈՒ»
- Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ մարդիկ օգտագործում են KDWin կամ Windows-ում գտնվող հին տառադասավորվածության ձևը և հավաքում «ՈՒ» տառը երկու մասնիկից մոռանալով, որ կյանքը գնում է առաջ և կան արդեն ստեղնաշարեր, որտեղ պետք չի հավաքել «ՈՒ» տառը երկու կոճակի օգնությամբ։
- Երրորդ և ամենահամոզիչ փաստարկը կայանում է նրանում, որ ՀՀ օրենքով հաստատված GHEA Grapalat և GHEA Mariam տառատեսակներում մեծատառ գրվողների մեջ այսպիսի «ւ» նշան ուղղակի չկա։ Կարողես համոզվել ինքտ այցելելով այստեղ։
- Եվ նաև պետք չի մոռանալ, որ Վիքի-ից օգտվում են հազարավոր մարդիկ, որոնք օգտագործում են «ՈՒ» տառը այսպես «ՈՒ», այլ ոչ թե «Ու» այսպես։
- Բացի այս նոր երկու տառատեսակներից եթե ուշադիր նաես նաև հները՝ Character Map-ի օգնությամբ, ապա կհամոզվես, որ մեծատառերի շարքում չկա այսպիսի նշան՝ «ւ»։
- Չմոռանանք նաև պատմությունը։) նայիր այս նկարը
Եսել եմ օգտագործել «ՈՒ» տառը մի քանի տեղ այսպես «Ու» այն պատճառներով, որպեսզի հղվեմ տարբեր էջերի, բայց ես դրա կողմնակիցը չեմ: Հարգանքներով --jossian (talk) 22։07, 28 Մայիսի 2012 (UTC)
- Սակայն ես համաձայն չեմ հարգելի Jossian-ի հետ դա այդպես չէ, քանի որ անկախ նրանից թե ինչպես կհավաքես այդ տառը, անկախ Kdwin-ից կամ windowis-ից, անկախ նրանից թե ինչ ստեղնաշարեր կան, անկախ նրանից թե Վիքում հազարավոր մարդիկ են օգտագործում ՈՒ տառը թե ոչ, նաև իհարկե պատմության հետ կապված, իրականությունը այսպես է
հայերենում մեծատառ Ու-ն գրվում է ՈՒ, եթե այդ բառում բոլոր տառերն են մեծատառ։ Ըստ Jossian-ի ամենահոմոզիչ փաստարկը դա ՀՀ օրենքով հաստատված GHEA Grapalat և GHEA Mariam տառատեսակներն են, բայց այստեղ նա ուշադիր չի եղել, որովհետև իրականում այնտեղ կա ւ մասնիկը, ահա
և որպես ավելի իրական փաստ, ահա պետական փաստաթղթի նմուշ,
որտեղ ՈՒ գրված է միայն մեծատառով բոլոր տառերն օգտագործելու դեպքում, իսկ Ու գրված է սովորական մեծատառով օգտագործելու դեպքում։ ERJANIK 11։35, 12 Հունիսի 2012 (UTC)
- Ով ոնց ուզում է թող գրի: Hovhannes (talk) 13:09, 12 Հունիսի 2012 (UTC)
- Հովհանես, գիտես, եթե ասելիք չկա, պարտադիր չէ ինչ-որ բան գրել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:35, 12 Հունիսի 2012 (UTC)
- Հայերեն Ու –ն դիգրաֆ է որը ժամանակակից արևելահայերենում ունի առանձին տարի կարգավիճակ: Բաղկացած է, «Վոից» և «Վյունից» (վյունը հենց այն տարն է, մեր համար այժմ «մասնիկ», որը դուք ընդգծել եք էկրանի կարզումների վրա)։ Այն գրվում է
- «ու» փոքրատառ բառերում,
- «Ու» երբ բառը սկվում է մեծատառ «ու»–ով («Ուղղաթիռ, «Ուշադրություն»)
- «ՈՒ» երբ ողջ բառը բաղկացած է մեծատառերից «ՈՒՂՂԱԹԻՌ», «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՅՈՒՆ»։ Դա բնական ու ակնհայտ կանոն է և, որին պետք է հետևել։ Այն որ շատ տեղեր մեծառաների արանքը սկսել է գրվել «Ու» վերջին 2 տարում (օրինակ «ԽԱՆՈւԹ») դա «ծրագրային» սխալ է, որը հուսով եմ մոտակա ժամանակ կուղղվի (այն կարելի է նաև ուղղել այժմ, բայց «դիզայներների» մեծ մասը, այդքան չի տիրապետում նույն ԻնԴիզայնին կամ Իլլյուստրատորին)։ Յունիկոդում չկա առանձին նիշ «ու»–ի համար, այսպիսով ոչ մի յունիկոդ տառատեսակից, մենք չենք կարող եզրակացնել, թե ինչպես պետք է գրել «ու»–ն։ Ու չասեմ, որ առահասրակ պարզ չէ, թե ինչ է ընդգծած պատկերենրի վրա, այնդտեղ կա, ինչպես մեծատառ ւ–նը, այդպես էլ մեծատառը Ւ։ Ես հիմնվում եմ այս քննարկման վրա, այնտեղ մեկնաբանություններում նշված աղբյուրների վրա, ինչպես նաև մասնագետների հետ այս հարցի շուրջ հետագա զրույցների վրա։ Եվ քանի որ դիգրաֆը գրվում է 3 տարբեր ձև և յունիքոդում արտացոլված է 2 առանձին նիշերի ձևով, ապա հնարավոր չէ, ստեղնաշարի վրա, իրեն մեկ ձև գրել։ Ավելի ճիշտ տեխնիկապես հնարավոր է, բայց անգրագետ է թե լեզվական թե տեխնիակակն տեսակետից, և հնարավոր չէ ստանալ այդ 3 տարբերակն էլ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:35, 12 Հունիսի 2012 (UTC)
- Եթե բոլոր տառերը մեծատառ են գրվելու (թեմատիկայից հանգելով), ապա՝ ՈՒ, եթե մեծատառ է միայն «ու»-ն, ապա՝ Ու։ Arantz (talk) 13։21, 20 Հունիսի 2012 (UTC)
Կատեգորիաներ ըստ կատեգորիայի
[խմբագրել կոդը]Հարգելի ընկերներ, հիշեցնեմ, որ հայերենում լրիվ ավելորդ է կատեգորիայի երկրորդ բաղադրիչը հոգնակի դարձնելը։ Ասենք՝ Հայեր ըստ մասնագիտության, Ֆիլմեր ըստ լեզվի, Ստեղծագործություններ ըստ հեղինակի, և ոչ թե՝ Հայեր ըստ մասնագիտությունների,Ֆիլմեր ըստ լեզուների, Ստեղծագործություններ ըստ հեղինակիների։ Հարյուրավոր կատեգորիաներ է պետք վերանվանել միայն այն պատճառով, որ առանց կարգին քննարկելու ամեն մեկս տվյալ պահին հարմար թվացող կերպով ենք վարվում... --vacio 10։25, 19 Հունիսի 2012 (UTC)
- Դրա համար ժամանկին պետք էր ամեն մի նոր ստեղծված կատեգորիային հետևել: Պարզ է, որ, եթե չհետևես, ինչ սխալով ասես որ բան չի ստեղծվի: Hovhannes (talk) 11:33, 19 Հունիսի 2012 (UTC)
Աշխա՜րհ, աշխարհ
[խմբագրել կոդը]Բարև խորհրդարան, ե՞րբ եք միտինգ (միթինգ՝ հանդիպում) անում. տեսնենք, խոսանք, մտածենք, թե՝ քանի դար պիտի քալենք դեռ այսպես, մի բան անենք, տեսնենք՝ գո՞րծն է հեռու այնքան, թե օրն է կարճ, ես մի երկու բան սովորեմ կամ չսովորեմ, վիքիում մնան կամ դատարկ գնացքը թողնեմ, մի բան, էլի, գնանք մեկին սպանենք գոնե, մի բան անենք։ Վիքիպահանջատեր Arantz (talk) 13։17, 20 Հունիսի 2012 (UTC)
- Չհասկացա ձեզ: Ուզում եք վիքիհանդիպմա՞ն մասնակցել: Hovhannes (talk) 14:14, 20 Հունիսի 2012 (UTC)
- Ես էլ եմ կարծում՝ արժի այս շաբաթվա ընթացքում հանդիպել։ Հատկապես կուզեի մի անգամ էլ քննարկել Վիքիկոնֆերանսի օրակարգը։ Բայց կարելի է նաև հանդիպել «ուղղակի»։ --vacio 14:23, 20 Հունիսի 2012 (UTC)
- Ի դեպ, եթե օգտվում եք Ֆեյսբուքից, միացեք «Հայերեն Վիքիպեդիա» խմբին։ Մեկ էլ մոռացա ասել, որ հուլիսի 1-ին, ժամը 11:00-18:00 վորկշոփ է լինելու Ինստիգեյթում։ Լավ հնարավորություն է նորեկ և ոչ այնքան նորեկ մասնակիցների համար միասին խմբագրելու համար։ Այնպես որ միացեք (ք․ Երևան, Կ․ Ուլնեցու 58/2, 3-րդ հարկ)։ --vacio 14:35, 20 Հունիսի 2012 (UTC)
- Կազմակերպեք: Ով ուզում է թող գնա: Հեն է, երևում է մեծ ուզողներ կան: Hovhannes (talk) 14:33, 20 Հունիսի 2012 (UTC)
- Բնականաբար, մասնակցությունը կամովի է։ Բայց ուրախ կլինենք, որ շատերը մասնակցեն։ --vacio 14:36, 20 Հունիսի 2012 (UTC)
- Բնականաբար, հանդիպենք, ես որ, կգամ, երևի... բայց ա՞յս շաբաթ: :Ahaik (talk) 15:08, 20 Հունիսի 2012 (UTC)
- Երևի այս շաբաթ կամ մյուս։ Երևի կախված նրանից, թե մյուս մասնակիցներին որ օրն է հարմար։ --vacio 18:59, 20 Հունիսի 2012 (UTC)
- Ես էլ շատ կուզենայի մասնակցել բոլոր վիքիհանդիպումներին և ավելի մոտիկ ճանաչեյի բոլոր մասնակիցներին, սակայն ցավոք, համարյա միշտ, չգիտես ինչու չեմ գալիս: Hovhannes (talk) 17:22, 20 Հունիսի 2012 (UTC)
- Բնականաբար, հանդիպենք, ես որ, կգամ, երևի... բայց ա՞յս շաբաթ: :Ahaik (talk) 15:08, 20 Հունիսի 2012 (UTC)
- Բնականաբար, մասնակցությունը կամովի է։ Բայց ուրախ կլինենք, որ շատերը մասնակցեն։ --vacio 14:36, 20 Հունիսի 2012 (UTC)
- Կազմակերպեք: Ով ուզում է թող գնա: Հեն է, երևում է մեծ ուզողներ կան: Hovhannes (talk) 14:33, 20 Հունիսի 2012 (UTC)
- Մենք էլ ենք շատ ուզում, որ դու և մյուսները մասնակցեն վիքի-հանդիպումներին։) --vacio 18:59, 20 Հունիսի 2012 (UTC)
էս արդեն փարթի ա, ու ես հրավիրատոմս չունեմ? ով կուզի էս 24-ին <կիրակի> հանդիպենք? Michael (talk) 20։13, 20 Հունիսի 2012 (UTC)
- Բայց այս շաբաթ (երկ-ից կիր) թող չլինի, կամ էլ ինձ բացակա չդնեք Arantz (talk) 09:02, 21 Հունիսի 2012 (UTC)
հուլիսի 1-ին? Michael (talk) 09։57, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ժողովուրդ, շաբաթվա միջին մասը ոչ մեկին հարմար չի? Ասենք, հունիսի 29-ը? :Ahaik (talk) 10:12, 22 Հունիսի 2012 (UTC)::
- Կարելի է հունիսի 29-ին հանդիպում կազմակերպել, հուլիսի 1-ի հաքաթոնն էլ հուլիսի 1-ին:
SusikMkr (talk) 11։39, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ինձ հարմար է 29-ին։ --vacio 13:07, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ինձ էլ ուրբաթ երեկոյան հարմար է։--Bekoքննարկում 15:39, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ինձ հարմար է 29-ին։ --vacio 13:07, 22 Հունիսի 2012 (UTC)
ինձ էլ է հարմար, Ալեքսը ինչ կասի? Michael (talk) 10։21, 23 Հունիսի 2012 (UTC)
- Ժամը 19:00 Թամանյանի արձանի մոտ հարմա՞ր է: Կամ, եթե կա այլ առաջարկ:
SusikMkr (talk) 09։58, 26 Հունիսի 2012 (UTC)
հաստատում եմ մասնակցությունս Michael (talk) 15։28, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ես նույնպես, կլինեմ սիրելի դարձած արձանի մոտ։ Մյուսները ի՞նչ են ասում։ --vacio 17:04, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ընկերներ, սկզբում շատ խանդավառ էիք, հիմա ոչինչ էլ չեք գրում։ Չե՞ք գալու վաղը։ Ի դեպ Թաթուլը, Նարեկը, Ռոբը, Ալեքսեյը, Սուսաննան, Բեկոն, Ահայկը և Ալբերոն արդեն հաստատել են իրենց (հավանական) մասնակցությունը։ Կարծես թե այս անգամ հավաքը լինելու է «ընդլայնված կազմով», բաղ մի թողեք առիթը։-) --vacio 15:06, 28 Հունիսի 2012 (UTC)
- Ես արդեն նշեցի իմ ամեն անգամյա պատճառը վերևում: Hovhannes (talk) 15:13, 28 Հունիսի 2012 (UTC)
- Ընկերներ, սկզբում շատ խանդավառ էիք, հիմա ոչինչ էլ չեք գրում։ Չե՞ք գալու վաղը։ Ի դեպ Թաթուլը, Նարեկը, Ռոբը, Ալեքսեյը, Սուսաննան, Բեկոն, Ահայկը և Ալբերոն արդեն հաստատել են իրենց (հավանական) մասնակցությունը։ Կարծես թե այս անգամ հավաքը լինելու է «ընդլայնված կազմով», բաղ մի թողեք առիթը։-) --vacio 15:06, 28 Հունիսի 2012 (UTC)
Գանք, բուքուբորան չ'անե, կ'գանք։ Ի՞նչ բերեմ հետս։ Arantz (talk) 16։46, 28 Հունիսի 2012 (UTC)
- լավ տրամադրություն բեր Michael (talk) 19:12, 28 Հունիսի 2012 (UTC)
Խնդիր «ներքին հղում» կոճակի հետ
[խմբագրել կոդը]Ժողովուրդ, նոր խնդիր նկատեցի «ներքին հղում» կոճակի հետ։ Առաջ, երբ այն սեղմում էինք բացվում էր պատուհան, որտեղ օգտատիրոջը հնարավորություն էր տրվում ընտրել ներքին հղման ճիշտ տարբերակը։ Հիմա, կոճակը սեղմելով ավտոմատ ավելացվում են քառակուսի չակերտները։ Նախորդ տարբերակը շատ ավելի հարմար էր, հնարավո՞ր է վերադարձնել։ --Rob (talk) 18։11, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ռոբ, եթե Նախընտրություններ/Խմբագրում–ում ակտիվացված է «Ակտիվացնել երկխոսությունները հղումների, աղյուսակների և այլնի համար» ապա, պետք է երևա։ Ժամանակին կար 2 կոճակ «արտաքին հղում» և «ներքոին հղում», այժմ իմ մոտ տեսնում եմ նաև պարզապես «Հղում» ստորագրության կոճակից աջ։ Այդ մեկի դեպքում, բացվում է քո ասած պատուհանը։ Նույնը կարելի է ասել, այլ կոճակների մասին, որոնց դեպքում կամ բացվում է երկխոսության պատուհան, կամ չի բացվում, օր․ ծանոթագրության և աղյուսակի կոճակներից նույնպես 2 հատ եմ տենսում այս պահին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:44, 22 Հունիսի 2012 (UTC)
- Ալեքսեյ, շնորհակալություն, ուղղվեց: Պետք է սեղմեի ոչ թե «ներքին հղում», այլ պարզապես «հղում» կոճակը: Ըստ երևույթին, շփոթության արդյունք էր. կամ ես էի մոռացել ճիշտ կոճակի տեղը, կամ էլ վերջերս ինչ որ փոփոխություններ են կատարվել խմբագրման վահանակի կոճակների դասավորության մեջ... --Rob (talk) 07:35, 23 Հունիսի 2012 (UTC)
- Փոփոխություններ էին, հիմա նախկին տեսքի է վերադարձել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 11:20, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Ալեքսեյ, շնորհակալություն, ուղղվեց: Պետք է սեղմեի ոչ թե «ներքին հղում», այլ պարզապես «հղում» կոճակը: Ըստ երևույթին, շփոթության արդյունք էր. կամ ես էի մոռացել ճիշտ կոճակի տեղը, կամ էլ վերջերս ինչ որ փոփոխություններ են կատարվել խմբագրման վահանակի կոճակների դասավորության մեջ... --Rob (talk) 07:35, 23 Հունիսի 2012 (UTC)
Արգելափակում մտացածին տեղեկություններ ավելացնելու համար։
[խմբագրել կոդը]Ի՞նչ եք կարծում նման դեպքում (բացահայտ կեղծ տվյալների ավելացում, այն դեպքում երբ արդեն զգուշացում եղել է) ի՞նչ ժամկետով է ճիշտ արգելափակել մասնակցինԱյՓին։ Խնդրում եմ միայն լուրջ մեկնաբանություններ։ --vacio 11։17, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ախր ցավն այն է, որ հնարավոր չէ որոշել արդյոք այդ փոփոխությունները դիտավորյալ է կատարվել թե ոչ: Օրինակ Իսպանացիներ էջում այս մասնակիցը ավելացրել է 135.000.000 քանակը, որն ըստ ռուսերեն վիքիի տվյալների ճիշտ է, իսկ այդ էջում կատարված մյուս փոփոխություններն ավելի նման են անփորձ մասնակցի կատարած խմբագրումներին, այլ ոչ թե դիտավորյալ վանդալիզմի:--Արամ 11:52, 26 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ որ գրել էր իբր Հայաստանում ապրում է 55 միլիոն, իսկ ԼՂՀ-ում 200 հզ իսպանացի՞.. դա հո պատահաբար չէր ստացվել (հիմնականում արգելափակման պատճառը դա էր)։ Մյուս կողմից հնարավոր է, որ նույն ԱյՓիից մի քանի մասնակիցներ են օգտվում, այն էլ իրարից անկախ։ Համաձայն եմ այդ մտահոգության հետ (դրա համար էլ դեմ եմ ԱյՓիների մշտական արգելափակման)։ --vacio 11:57, 26 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ դա իմ կարծիքով հանկարծակի է ստացվել, հավանաբար մասնակիցը ուղղակի այդ հատվածը մեկ այլ (հավանաբար Հայեր հոդվածից) քոփի փաստ է արել Իսպանացիներ հոդվածում և հետագայում մոռացել դրանք ձևափոխել:--Արամ 12:03, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ախր, դա ինձ հեչ հավանական չի թվում, երբ աչքի եմ անցկացնում հոդվածի պատմությունը.
- մարտի 20-ին ԱյՓին ավելացնում է - Հայաստան - 6.450.000
- նույն օրը այդ թիվը դարձնում է 6.600.000
- ապրիլի 27-ին Հայաստանում իսպանացիների թիվը հասնում է 55.000.000-ի
- մայիսի 16-ին ավելանում է ԼՂՀ-ն 150.000 իսպանացիներով
- հունիսի 26-ին նրանց թիվը հասնում է 200.000-ի
- Հետո այդ նույն մասնակիցը Հայոց ցեղասպանություն հոդվածում գրել էր, որ Ադրբեջանը եղեռնը ճանաչելու է 2012-ին, Թուրքիան՝ 2014-ին, Պակիստանը՝ 2016-ին։ Եվ դա էլ ապատեղեկատվության առաջին դեպքը չէր։ --vacio 12:14, 26 Հունիսի 2012 (UTC)
- Ախր, դա ինձ հեչ հավանական չի թվում, երբ աչքի եմ անցկացնում հոդվածի պատմությունը.
- Բացի այդ, 46.19.99.6 ԱյՓին նաև բազմաթիվ հոդվածներ է ստեղծել/խմբագրել տարբեր երկրներում և պատմական շրջաններում հայ բնակչության մասին ու ես վախենում եմ, որ այնտեղ էլ կեղծ կամ ոչ հավաստի տվյալներ կարող են լինել։ Ինչ որ մեկը հեչ ստուգե՞լ է։ --vacio 12:02, 26 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ դա իմ կարծիքով հանկարծակի է ստացվել, հավանաբար մասնակիցը ուղղակի այդ հատվածը մեկ այլ (հավանաբար Հայեր հոդվածից) քոփի փաստ է արել Իսպանացիներ հոդվածում և հետագայում մոռացել դրանք ձևափոխել:--Արամ 12:03, 26 Հունիսի 2012 (UTC)
- Իսկ որ գրել էր իբր Հայաստանում ապրում է 55 միլիոն, իսկ ԼՂՀ-ում 200 հզ իսպանացի՞.. դա հո պատահաբար չէր ստացվել (հիմնականում արգելափակման պատճառը դա էր)։ Մյուս կողմից հնարավոր է, որ նույն ԱյՓիից մի քանի մասնակիցներ են օգտվում, այն էլ իրարից անկախ։ Համաձայն եմ այդ մտահոգության հետ (դրա համար էլ դեմ եմ ԱյՓիների մշտական արգելափակման)։ --vacio 11:57, 26 Հունիսի 2012 (UTC)
- Պատժի իմաստը սխալի ուղղումն է, ուրեմն հաշվարկիր, թե տեսականորեն ինչքան կտևի այփի-ի ավերածություները վերաշինելը, նրամ նոր մտքից հետ պահելը, այսինքն` դաստիարակելը, ու նոր ավերի պատրաստվելը, ենթադրենք, մի քանի ժամ գնաց խմբագրումները հատ-հատ ստուգելու վրա, հատ-հատի պարագայում` մի օր: Իր մուտք գործած ժամանակի 8-10% դաստիարակվելու վրա (տարիներ չեն, դրա համար)` կլինի 20 օր (քչացնելով դեռ, բայց 20 օրը լավ է), ամեն մի շաբաթում խմբագրելիքը հսկելն էլ 1 ժամ հաշվելով` իրեն նվիրվող հետագա 3-6 ամիսը կկազմեն մինչև 1 օր հսկողություն: Դրանք իրար հետ` 22 օր, նկատում ենք, որ 3 շաբաթին մոտ է, վերցնում ենք 3 շաբաթ տարբերակը: Հարգանքով Arantz (talk) 12:17, 26 Հունիսի 2012 (UTC)
- Այս հասցեն կրկին արգելափակել եմ, ԱյՊԻ–ի համար բացառիկ 3 ամիս ժամանակով։ Այն արգելափակվել է նաև անգլերեն և ռուսերեն ՎՊներում։ Այս անգամ հիմնական պատճառը բազամթիվ պատճենումներ և կենդանի անձանց մասին վիրավորակաան/կեղծ տեղեկությունների ներմուծումը։ Քանի որ ԱյՊին Հայկական է, ես կփորձեմ ճշտել թե ինչ կազմակերպություն է սրա հետևէ։ Եթե խոշոր, շատ պոտենցիալ օգտագործող ունեցող կազմակերպություն է, պետք է հանենք արգելափակումը, եթե ոչ, ապա թողնել, կամ անգամ երկարացնել ժամանակը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:23, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Քանի որ խմբագրումները շատ են, և այլևս վստահություն չեն ներշնչում, ստիպված եմ հետ գլորել բոլոր վերջին խմբագրումները և ջնջել ստեղծված էջերը։ Գիտակցում եմ, որ ներդրումների մեջ քիչ չեն նաև օգտակար/նորմալ ներդրումները, բայց թացը/չորից տարբերելը, տևելու է ավելի երկար, քան ստեղծվում էին այդ խմբագրումները, և վիքի ինքանպահպանման էությանը հակառակ է, այդպես վարվելը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:13, 13 Հուլիսի 2012 (UTC)
Բացատների քանակը տեղեկաքարտերում
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ տեղեկաքարտերում հավասատման նշանից (=) առաջ և հետո թողնել միայն մեկ բացատ։ Այդպես ավելի հեշտ կլինի բոտի միջոցով փոփոխել տեղեկաքարտերի պարամետրերը կամ փոփոխական մեծությունները։ Ներկայում հավասարման նշանից առաջ բացատների թիվը անկայուն է, իսկ դա որոշ դեպքեորւմ կարող է դժվարացնել բոտի աշխատանքը։ --vacio 11։20, 26 Հունիսի 2012 (UTC)
- Համաձայն եմ դրա հետ: Սակայն այդ միջոցով լինու՞մ է տեղադրել: Եվ ի դեպ օգտվեմ առիթից և ասեմ: Կարո՞ղ եք Տեղեկաքարտ:Ջրվեժ էջը ստեղծել: Hovhannes (talk) 14:39, 26 Հունիսի 2012 (UTC)
Այլ կիրառումներ, թե՞ այլ գործածություններ
[խմբագրել կոդը]Նախկինում այս հարցը քննարկվել է, սակայն միանշանակ որոշում չի եղել։ Ինչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ. Թումո (այլ կիրառումներ), թե՞ Թումո (այլ գործածումներ)։ --vacio 13։16, 30 Հունիսի 2012 (UTC)
- Թումո (այլ կիրառումներ): Hovhannes (talk) 13:29, 30 Հունիսի 2012 (UTC)
- Կիրառել, թե գործածել կարծում եմ էական չէ։ Նույն իմաստն է, ու քանի որ սա կա, թող մնա։ Բայց «այլը» կարծում եմ սխալ է։ Կարծես թէ մի կիրառումը նշել ես և այժմ մյուսներն ես ցույց տալիս։ Իրականում մենք պարզապես մեկ հոդվածում տարբեր կիրառումներն ենք ցույց տալիս։ Ես «այլ»-ը «տարբեր»-ով կփոխեի։ Բայց չգիտեմ արժի՞, մեկ անգամ հարյուրավոր հոդվածներ արդեն վերանվանել ենք։--Bekoքննարկում 13:43, 30 Հունիսի 2012 (UTC)
- Դա խնդիր չէ, կարող ենք բոտով շատ արագ բոլոր էջերը վերանվանել։ Ինքս հակված եմ, «գործածումներին», քանի որ բառը ավելի շատ տարբեր գործածումներ է ունենաում, քան կիրառումներ։ --vacio 14:01, 30 Հունիսի 2012 (UTC)
- Հենց դրա համար էլ թող կիրառում լինի, քանի որ հոդվածներն ու կաղապարները ոչ միայն բառին են վերաբերում, այլև առարկաներին, որոնք բառերով ներկայացնում ենք: Բեքոյի տարբեր-ի առաջարկը կարելի է ներմուծել, բայց այլը տարբերին հոմանիշ է հենց այն իմաստով, որ նշվողները նույնը չեն, մեկը մյուսից տարբեր են, այնպես որ այլ-ը սխալ չէ: Կարծեմ այդպես Arantz (talk) 14:12, 30 Հունիսի 2012 (UTC)
- Կիրառել, թե գործածել կարծում եմ էական չէ։ Նույն իմաստն է, ու քանի որ սա կա, թող մնա։ Բայց «այլը» կարծում եմ սխալ է։ Կարծես թէ մի կիրառումը նշել ես և այժմ մյուսներն ես ցույց տալիս։ Իրականում մենք պարզապես մեկ հոդվածում տարբեր կիրառումներն ենք ցույց տալիս։ Ես «այլ»-ը «տարբեր»-ով կփոխեի։ Բայց չգիտեմ արժի՞, մեկ անգամ հարյուրավոր հոդվածներ արդեն վերանվանել ենք։--Bekoքննարկում 13:43, 30 Հունիսի 2012 (UTC)
- Գուցե «այլ»-ը (և «տարբեր»-ը) ընդհանրապես ավելորդ են։ Այսինքն. Թումո (գործածություններ) (հմմտ. Спартак (значения))։ --vacio 22:45, 1 Հուլիսի 2012 (UTC)
Վիքիպեդիա:Կաղապարներ թե՞ Կաղապարներ
[խմբագրել կոդը]Կաղապարների կատեգորիաներում երկու ձև է հանդիպում՝ (1) Կատեգորիայից առաջ «Վիքիպեդիա:», (2) առանց դրա։ Օրինակ. Կատեգորիա:Վիքիպեդիա:Նավարկման կաղապարներ, բայց՝ Կատեգորիա:Քննարկման կաղապարներ։ Երկուսից ո՞րն ենք ընտրում։ --vacio 13։58, 30 Հունիսի 2012 (UTC)
- Կատեգորիա:Քննարկման կաղապարներ: Hovhannes (talk) 14:13, 30 Հունիսի 2012 (UTC)
- ա. Վիքի-ով տարբերակը սիմվոլիզմ է (քանի որ բ կետ կա) (ա'. մյուս կողմից էլ կաղապարները կատեգորացվում են հոդվածների նման, ծանրաբեռնելը իմաստ չունի), բ. Վիքիպեդիան չխմբագրողներին կաղապարները չեն հետաքրքրում (բ'. չխմբագրողներին ներքին խոհանոցը չի հետաքրքրում` լինեն խոհանոցի պարագաները «Վիքիպեդիա:»-ում, թե հյուրասենյակում (բ' '. մյուս կողմից էլ խոհանոցը ի վերջո խոհանոց է, սպասքը, օրինակ, ննջարանում` ճիշտ չի): Սրա հիման վրա ես կողմ եմ սկզբում Վիքի: Arantz (talk) 14:34, 30 Հունիսի 2012 (UTC)
- Վիքիպեդիան չխմբագրողները այսպես թե այնպես տեխնիկական կատեգորիաների հետ չեն առնչվում (քանի որ կաղապարների կատեգորիաները որևէ կերպ կապակցված չեն հոդվածների կատեգորիաների հետ)։ Չե՞ք կարծում, որ գուցե «Վիքիպեդիան» միայն ավելորդ երկարացնում է կատեգորիան։ --vacio 14:39, 30 Հունիսի 2012 (UTC)
- Եթե միայն իմ ու քո կարծիքի քննարկում լինի, համեստորեն իմը հետ կվերցնեմ,- ի՞նչ հետ վերցնել, ոնց ասես, այդպես էլ կշարադրեմ: ))) Arantz (talk) 14:44, 30 Հունիսի 2012 (UTC)
- Վիքիպեդիան չխմբագրողները այսպես թե այնպես տեխնիկական կատեգորիաների հետ չեն առնչվում (քանի որ կաղապարների կատեգորիաները որևէ կերպ կապակցված չեն հոդվածների կատեգորիաների հետ)։ Չե՞ք կարծում, որ գուցե «Վիքիպեդիան» միայն ավելորդ երկարացնում է կատեգորիան։ --vacio 14:39, 30 Հունիսի 2012 (UTC)
- Շարադրեմ առանց սպասքի ու խոհանոցի։) Սկզբի վիքիպեդիան ավելորդություն է, քանի որ ետևից եկող վերնագրերը հիմնականում դժվար է շփոթել հիմնական հոդվածներից որևէ մեկի վերնագրի հետ։ Կարծում եմ այդ «Վիքիպեդիան» միայն այդ դեպքում արդարացված կլիներ։ Բայց դա հնարավոր չէ, եթե իհարկե որևէ կաղապարի մասին հոդված չգրենք։ Հեռացնել։--Bekoքննարկում 16:40, 30 Հունիսի 2012 (UTC)
օգնեք
[խմբագրել կոդը]հոդվածում երգացանկի տողի վերջնմասը փակում է կաղապրը, մի ձև փոխեք էլի էտի, և Michael ալբոմի տողում սխալ կա, դա էլ ուղղեք հնարավորության դեպքում, նախապես շնորհակալություն --Michael (talk) 12։16, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Բարև, Dangerous համաշխարհային շրջագայություն հոդվածում կամ հոդվածում արա, հղումը ճիշտ ստացվի: Առանց hider-ի փորձե՞լ ես: Arantz (talk) 12:47, 2 Հուլիսի 2012 (UTC)а
- Շատ սիրունա, ապրես, չմոռանաք ԴԻՍԿՈԳՐԱՖԻԱՅԻ բաժնի մասին --Michael (talk) 12:54, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Ըհը, դու էլ ապրես: Կարճ ասեմ` չիմացա ինչ նկատի ունես: Իսկ Ջեքսոնի դիսկոգրաֆիայում մի գլուխ error տեսա, ինչքան հասկանում եմ խմբագրելու ես: Arantz (talk) 13:34, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Շատ սիրունա, ապրես, չմոռանաք ԴԻՍԿՈԳՐԱՖԻԱՅԻ բաժնի մասին --Michael (talk) 12:54, 2 Հուլիսի 2012 (UTC)
իհարկե կխմբագրեմ --Michael (talk) 21։36, 2 Հուլիսի 2012 (UTC)
ես շատ լուրջ եմ ասում
[խմբագրել կոդը]արդեն բազմիցս ասել եմ, որ առանց իմ հետ համաձայնեցնելու էտ անտեր մնացած հոդվածից ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԻ ՋՆՋԵՔ! խախտումա, գրի խախտումա, մի բան կձեռնարկեմ, 90 տարիա ասում եմ դիսկոգրաֆիայի բաժնում օգնեք, ոչ մեկ մատը մատով չի տալի, բռնում եք մի բան ջնջում էք հետո ընգած ման եմ գալի, թե էտ սաղ օղակը որտեղա պոկվել, էտ անտերը մի հատ հոդված չի, սաղ իրար շարունակություն են կազմում. մի խոսքով մի հատել նկար, բառ, տառ ջնջվավ նեղանալ չլինի--Michael (talk) 12։59, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Սպառնու՞մ եք խորհրդարանում, Թաթուլ: Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Մայքլ Ջեքսոնի՞... Համենայն դեպս, ես ընդհանրապես, երբեք այնտեղ խմբագրում չեմ կատարել, առավել ևս ինչ-որ բան ջնջել: Hovhannes (talk) 13:04, 2 Հուլիսի 2012 (UTC)
- ոչ միայն խոսքը այս բոլոր ենթահոդվածների մասին է, ես ուղղակի էդքան նեռվեր չունեմ, որ նորը գրելու փոխարեն ընգնեմ էդ սաղի մեջ փոփխություններ անեմ, առանց էդ էլ հեշտ չի էդ ամենը կառավարել, թարմացնել, հետևել, համ էլ պետք չի Ձեր վրա վերցնել, սա նախազգուշացում է բոլոր նրանց համար ովքեր կպատրաստվեն այնտեղ փոփխություն անել, և բոլոր նրանաց համար ովքեր արդեն արել են, ու պետք չի տենց ծանր տանել սպասռնալիքը, սովորական տնական սպառնալիքա--Michael (talk) 13:11, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Michael, ինքդ էլ հասկանում ես, որ պահանջիդ էությունը, ոճը և բառապաշարը կոպտորեն խախտում են Վիքիպեդիայի վարվելակարգը։ Խնդրում եմ բոլորս եկեք հիշենք, որ բարիդրացիական և հարգալից փոխհարաբերման ձևը Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու ամենակարևոր պահանջներից մեկն է և այն անտեսելու դեպքում, ադմինները ստիպված են լինելու արգելափակել մասնակցին։ Սա սպառնալիք չէ, այլ զգուշացում։ --vacio 13:59, 2 Հուլիսի 2012 (UTC)
հարգելի Michael, ուղղակի մի խորհուրդ, եթե որևէ հոդվածում որևէ խմբագրումներ են կատարվում, որոնք սխալ են, ապա այդքան էլ չարչարվել ու փնտրել պետք չի, թե ինչ է արված կամ որ մասում է արված, պարզապես նայիր տվյալ հոդվածի պատմությունը ու հետ շրջիր ոչ ճիշտ խմբագրումները։ Իսկ Դիսկոգրաֆիայի մեջ սխալները նրա հետևանք են, որ Դու երբ պատճենել ես ուրիշ հոդվածներից, այնտեղ եղել են օրինակով ասեմ՝ <ref>Մայքլ Ջեքսոնի մասին կայք</ref> և <ref name="Մայքլ Ջեքսոն" />, որտեղ name է գրված, փնտրիր այդ հոդվածում այսպիսի բան՝ <ref name="Մայքլ Ջեքսոն"> Մայքլ Ջեքսոնի մասին կայք</ref>, ու այդ մասը տեղադրիր չաշխատող ծանոթոգրության տեղը։
Այսինքն եթե գրես այսպես՝ <ref>Մայքլ Ջեքսոնի մասին կայք</ref>, ճիշտ կստացվի կերևա այսպես՝ [1]։ Իսկ երբ գրում ես այսպես՝ <ref name="Մայքլ Ջեքսոն" /> առանց <ref name="Մայքլ Ջեքսոն"> Մայքլ Ջեքսոնի մասին կայք</ref>-ի, սխալ է, էլի այսպես ցույց կտա՝ [2], բայց ներքևում այդ 2- հղման կողքին կարմիր տառերով գրվածից կերևա։
Կարող եմ 1-2 հատ ուղղում անել այդ հոդվածում, ավելի պատկերավոր կլինի ասածս ERJANIK 14։14, 2 Հուլիսի 2012 (UTC)
- Իրավացի է Երջանիկը: Ես էլ սկզբում շատ զարմացա: Մի՞թե այդքան բարդ է փորձառու մասնակցի համար (չնայած չգիտեմ արդեն), սեղմել պատմության վրա և ետ շրջել իրենով սխալ համարված խմբագրումները: Կամ համեմատել պատմության մեջ նոր խմբագրումներն ու տեսնել ինչն է փոխվել և եթե պետք է, փոխել: Դրա համար զարմացած եմ: Hovhannes (talk) 14:49, 2 Հուլիսի 2012 (UTC)
Հովհաննես ջան, դժվարությունը ոչ թե պատմության մեջ նայելն է, այլ այն հոդվածների քանակը, որոնք ես պահում եմ իմ հսկողության տակ, իսկ դրանք 60-ից ավել են, ու դա միայն այս պահի դրությամբ, դե պատկերացրու, ադ ամենին հետևել, թարմացնել ու խմբագրել նորերը, ինչ կապված է թեգ-երի էռոռների հետ, խոսկը դրա մասին չէր, իմ արև, ես մինչև բացատրեմ խնդիրը....խնդիրը նրանում է, որ անցյալում Ջեքսոնի ալբոմների համար չէր նշվում չինաստանում զբաղեցրած հորիզոնականները, և երբ վերջի ալբմն էլ եմ ավելացրել, չինական հորիզոնականները գմփցրել են դիսկոգրաֆիան։ Ու էտ մենակ էս հարցում էդքան մանրուք, մի խոսքով մի հատ էլ խմբագրում առանց տեղեկացնելու ու սկսվում է դաժան խաղը, հա, մոռացա, շատ ուրախ կլինեմ, որ տառասխալները կամ թեգերը ուղղեք, հարգանքներով --Michael (talk) 19։55, 2 Հուլիսի 2012 (UTC)
- ԴԵ ՆԱՅԻ, ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ, ԵՍ ԷԼ ԼՍՈՒՄ, VACION ՋՆՋԵԼԱ Dangerouslogo.png ՆԿԱՐԸ ԲԱՅՑ ԴԺՎԱՐԱՑԵԼԱ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՀԱՆԻ ՆԿԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐՈՂԱ ՁԵՌ ԷՔ ԱՌՆՈՒՄ ԻՆՁ, ՊԻՏԻ ԸՆԳՆԵՄ ՁԵՐ ԶԻԲԻԼՆԵՐԸ ՀԱՎԱՔԵՄ--Michael Born (talk) 06:58, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Հարգելի Michael, չի կարելի , նայիր այստեղ, սա իմ հսկացանկն է: Վիքիպեդիայում ԶԻԲԻԼՆԵՐ, մանավանդ ԻՄ ու ՔՈ ԶԻԲԻԼՆԵՐ իրականում չկան, եթե ջնջվել է ինչ-որ բան, ապա սխալ չի եղել, դա նորմալ երևույթ է: Գիտես թե ինչեր-ինչեր են անում ադմինները մեր Վիքիպեդիայում, հավատա, շաաաաաատ բան են անում, ու կոնկրետ այս դեպում ջնջելուց հետո որպես նկար բեռնող Դու ինքդ ուղղիր այդ նկարը օգտագործվող հոդվածներում եղած մանր-մունր բաները: Ես բազմիցս արել եմ նման բաներ: Հարգանքներով` -- ERJANIK 07:36, 3 Հուլիսի 2012 (UTC):
Հանգստացիր, Թաթուլ։ Քո այդ խոսքերը կարող են արգելափակման բերել և կարծում եմ, որ արդեն կբերեն։ Ես քեզ զգուշացնում էի։ Ամեն մի ոչ ազատ պատկեր, որը հիմա կբեռնվի, իսկույն ջնջվում է, որովհետև հազար անգամ մեր ադմինները խնդրեցին, որ առայժմ մի բեռնեք ոչ ազատ նիշքեր, որովհետև այդ հարցը քննարկվում է Մետա-Վիքիում։ Ես էլ լիքը բան էի բեռնում, բայց բոլորը ջնջեցին, իսկ նկարի անունը հոդվածում, դու պետք է հեռացնես, նրանք պարտավոր չեն դա անել։ Քո բեռնած այդ պատկերի քննարկման էջում, ամեն ինչ բացատրել եմ։ Hovhannes (talk) 07։17, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Ոչ ազատ պատկերները անմիջապես պարտավոր եմ ջնջել, հաճախ չեմ էլ հասնում նայել ինչ-որ տեղ օգտագործվում է, թե ոչ։ Կներեք դրա համար։ --vacio 08:16, 3 Հուլիսի 2012 (UTC)
Բոլորդ խնդրում եմ հանդարտվեք, Թաթուլը կատակ էր անում, չէ՞ ախպերս։ --Narek75 (talk) 12։06, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Իսկ ինձ չի թվում, որ մաքուր կատակ էր անում: Երևում է, որ Թաթուլը երեկվանից շատ նյարդայնացած է, իր հոդդվածներում առաջացած խնդիրերի պաճտառով: Երևաց, որ ահավոր զայրացած է: Ոչինչ, ամեն մեկի հետ էլ կարող է պատահել, սակայն պետք է կարողանալ կառավարել էմոցիաները: Իսկ քո ասած կատակները, Նարեկ, ուրիշ նախագծերում չեն նայում, մասակիցը կատակ է արել թե ոչ, բռնում իսկույն արգելափակում են: Օրինակ՝ ռուսերենում, հենց ամենաառաջին նախադասության համար, նրան կարգելափակեյին մեկ ամսով, իսկ երկրորդ «զիբիլ» խոսքի համար, նրա մուտքը նախագիծ, արդեն ընդմիշտ կփակեյին: Այնտեղ շատ խիստ է, նույնիսկ մի երկու կոպիտ խոսքի համար, կարող են փակել: Չնայած որ ես հասկանում եմ Թաթուլին: Պահերով ես էլ եմ նյարդայնանում, երբ տեսնում եմ, որ հոդվածներումս ամեն ինչ դեպի վատն են փոխել: Hovhannes (talk) 12:50, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Հովիկ ջան, խնդրում եմ կրակի վրա յուղ մի լցրու, համ էլ հերիք է ադրբեջաներեն (այդպիսի լեզու էլ կա) բառեր օգտագործենք: --Narek75 (talk) 14:00, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Բոլորը մտածում են, Նարեկը գրում (:DDDDDD), ապրես, լավ ներդրում ունես Վիքիում ;Ճ : Arantz (talk) 15:10, 3 Հուլիսի 2012 (UTC)
Նար ջան, կխնդրեյի ինձ իմ ստորագրության անունով դիմել։ Ժառգոնդ էլ քեզ պահի, ընկեր։ Ի՞նչ ադրբեջանական բառերի մասին է խոսքը։ Hovhannes (talk) 15։28, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Զիբիլ: Հստակ ծագումը չգիտեմ: Իսկ ադրբեջանական բառը դեռ չի հասցրել ժարգոն մտնել: Arantz (talk) 19:09, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Արաբերենից է՝ زبل (zibl)։ Տես այստեղ։--Bekoքննարկում 19:16, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Մհեր, ֆեյսում նամակ եմ ուղարկել, դիզայներիդ կարծիքը պետք է, հետո այդչափ փոփոխել չեմ կարող, ուզում եմ բառարանում հստակ խմբագրել: Խնդրեմ, որ նայես: Arantz (talk) 19:24, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Արաբերենից է՝ زبل (zibl)։ Տես այստեղ։--Bekoքննարկում 19:16, 3 Հուլիսի 2012 (UTC)
կեսկատակ, կեսլուրջ։ Ուղղակի ուզում եմ, որ փոքր ինչ ավելի ուշադիր լինեք այն բոլոր խմբագրումներին որոնք Ջեքսոնի հետ են կապված, դրա ենթահոդվածները էնքան են բազմացել, որ արդեն չեմ հասցնում հետևել բոլորին։ Հ.Գ. մեր մեջ ասած, հեչ զարմացած չեմ, որ Vacion իմ բացակայության օրով ա ադմին ստացել --Michael Born (talk) 16։04, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Լրիվ լուրջ։ Քո ներկայությունը հազիվ թե ազդեր Vacio-ի ադմինիստրատոր ընտրվելու գործում։ Նա այնքան բան է արել ու անում է, որ համեմատել քո 60 հոդվածին հետևելու գործի հետ չի կարելի։ Ուրիշի արածի հետ համամիտ չես, գրիր, ուղիր, բայց զիբիլ անվանելը չի սազում, մանավանդ, որ մի ենթաէջ վերևում օգնություն ես հայցում։ Ու Վիքիպեդիան պետք չի վերածել բալագանի։--Bekoքննարկում 17:11, 3 Հուլիսի 2012 (UTC)
- ծանր հակահարված ՏԻՏԱՆԻԿՈՎ, հեչ հումորի զգացում չունես, հա և մյուս անգամ, իմ արածը ուրիշինի հետ մի համեմատիր, ու անկեղծ ասած, վեհությունների հետ չեն համեմատվում (հա ինձ նկատի ունեի)--Michael Born (talk) 17:29, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Լուրջ տոնով կատակելու փորձի, սեփական անձը մյուսներից գերադասելու, վիքիխորհրդարանում անվայել արտահայտվելու, վիքի հանրության զգուշացումներն անտեսելու և ադմինիստրացիային հումորի զգացում չունենալու մեջ մեղադրելու համար Tatul, երեք օրով կարգելափակեմ քո մասնակցային հաշիվը (կարող ես վերագրել իմ հումոր չունենալուն) և խնդրում եմ մտածես, թե ինչու այդպես եղավ։--Bekoքննարկում 18:08, 3 Հուլիսի 2012 (UTC)
- ծանր հակահարված ՏԻՏԱՆԻԿՈՎ, հեչ հումորի զգացում չունես, հա և մյուս անգամ, իմ արածը ուրիշինի հետ մի համեմատիր, ու անկեղծ ասած, վեհությունների հետ չեն համեմատվում (հա ինձ նկատի ունեի)--Michael Born (talk) 17:29, 3 Հուլիսի 2012 (UTC)
- Առաջարկում եմ, այս մի թեման ջնջել... եթե հակաճառող չկա... :Ahaik (talk) 20:48, 3 Հուլիսի 2012 (UTC)
Լրիվ համամիտ եմ, հարգելի Beko-ի հետ և համարում եմ, որ դեռ շուտ պետք է արգելափակեր։ Սա ի՞նչ բալագան է։ Ի՞նչ իրավունքով կարելի է այդպես խոսել, պահել, արտահայտվել, ադմինի մասին... Նույնիսկ, եթե ինչ որ ավանդ ունես նախագծում։ ՈՒղղակի ապշած եմ այդ պահվածքի վրա։ Ասում եմ, ուրիշ Վիքիներում դրա համար երեք օր չէ, մեկ ամիս կտային։ Hovhannes (talk) 05։07, 4 Հուլիսի 2012 (UTC)
- Ես էլ եմ համաձայն Բեքոյի հետ հարցում, որ բոլորս էլ հումորի զգացում ունենք, բայց չափավոր: Արգելափակելուն դեմ եմ: Ու համամիտ չեմ Հովհաննեսի՛ հետ, Թաթուլն իր գրածը գրեց, նա էլ եկավ` ես (կոնկրետ էլ ասում է` այստեղ-այստեղ) խմբագրում չե՜մ արել, էդ ո՜ւմ վրա եք մատ թափ տալիս: Ու ասեմ, որ ԱյՓիներից մեծ ծավալի հեռացումներ արվել են հոդվածից, թե Հավհաննեսը ինչ մտածելիք ունի չգիտեմ, այն պարագայում, երբ իր քննարկումների ժամանակ էլ ինչ-որ անհայտ ԱյՓիներ են հայտնվում` Հովհաննեսին ու իր կարծիքը պաշտպանող բարոյական աջակցության նման: Arantz (talk) 06:45, 4 Հուլիսի 2012 (UTC)
Լսեք, Arantz, այդպես մի արեք, որ ձեզ էլ արգելափակեն։ Ի՞նչ ակնարկներ եք անում։ ՈՒզում եք ասել, որ այդ ե՞ս եմ կանգնած այդ անհայտ IP հասցեների ետևում։ Գիտեք, շատ ծիծաղելի է։ Միանգամից երևում է, որ դուք ընդհանրապես ոչ մի փորձ չունեք, բուն Վիքիպեդիա նախագծից։ Բացարձակապես չգիտեք, թե ինչ բան է Վիքիպեդիան, սակայն լայն արձագանքներ եք տալիս։ Եթե դուք լավ ճանաչեյիք այս նախագիցը, ապա կիմանայիք, որ ադմինները շատ հեշտ կարող են պարզել, թե այդ IP հասցեից, որ մի մասնակիցն է օգտվում։ Խնդրում եմ պարզել և ասել, որ ես ընդհանրապես կապ չունեմ այդ հասցեների հետ, որովհետև այստեղ մեկը կասկածում է։ Ինչ վերաբերվում է արգելափակման, ապա նույնպես բան չգիտեք, որովհետև, եթե իմանայիք, այդպես չեյիք խոսի։ Յուրաքանչյուր ուրիշ Վիքիպեդիայում, այդպիսի խոսքերի համար վռազ են արգելափակում մեկ ամսով, ի տեղեկություն ձեզ, հարգելիս։ Եվ ձեզ էլ կարգելափակեյին, ձեր ակնարկների համար։ Եվ ամեն մեկն իր կարծիքն ունի, և դուք իրավունք չունեք հակաճառել և ասել, որ դա սխալ է։ Բոնժուր։ Hovhannes (talk) 07։49, 4 Հուլիսի 2012 (UTC)
- Հովհաննես, դու անում ես բաներ, որոնք քննադատում ես: Վիրտուալ Վիքիպեդիան արգելում է անձնական գնահատականները, բայց ասեմ` էմոցիանալ ես, գուցե դեռ երիտասարդ, հիսհունվեց տող ու տեղ (համարյա չափազանցված) գրում ես, այնինչ նույն թելն ես կծկում, փաթաթում: Երբեմն էլ բոնժուրային արձագանքներդ ավելորդաբար ուշադրություն են շեղում, մի արա: 6 տողում ..Գիտեք, շատ ծիծաղելի է: Միանգամից երևում է, որ դուք ընդհանրապես ոչ մի փորձ չունեք, բուն Վիքիպեդիա նախագծից: Բացարձակապես չգիտեք, թե ինչ բան է Վիքիպեդիան, սակայն լայն արձագանքներ եք տալիս: Եթե դուք լավ ճանաչեյիք այս նախագիցը, ապա կիմանայիք, որ ադմինները շատ հեշտ կարող են պարզել, թե այդ IP հասցեից, որ մի մասնակիցն է օգտվում: Խնդրում եմ պարզել և ասել, որ ես ընդհանրապես կապ չունեմ այդ հասցեների հետ, որովհետև այստեղ մեկը կասկածում է: Ինչ վերաբերվում է արգելափակման, ապա նույնպես բան չգիտեք, որովհետև, եթե իմանայիք, այդպես չեյիք խոսի: Յուրաքանչյուր ուրիշ Վիքիպեդիայում, այդպիսի խոսքերի համար վռազ են արգելափակում մեկ ամսով, ի տեղեկություն ձեզ, հարգելիս: Եվ ձեզ էլ կարգելափակեյին, ձեր ակնարկների համար: Եվ ամեն մեկն իր կարծիքն ունի, և դուք իրավունք չունեք հակաճառել և ասել, որ դա սխալ է: մեծամոլության մանիադ իմ վրա ստուգելիս քեզ էլ չտեսնեմ: Arantz (talk) 09:13, 4 Հուլիսի 2012 (UTC)
- Ընկերներ, ադմիններ, ամեն մեկին իր չափով դատեք: Arantz (talk) 09:13, 4 Հուլիսի 2012 (UTC)
Այո, 17 տարեկան եմ։ Բրավո, վատ ճառ չեր։ Դուք ինձ եք մեղադրում մեծ տողեր գրելու մեջ, սակայն ինքներդ իմ ամբողջ գրածը կրկնօրինակել, նորից գրել եք։ Դա՞ ինչու համար, տրամաբանությու՞նը... Կխնդրեյի ինձ չվիրավորել և առավել ևս չսպառնալ։ Այստեղ, ինչպես համոզվեցիք, սպառնալիքները չեն անցնում։ Մեծամոլության մանիան, դա դեռ հարց է, թե ում մոտ է առկա։ Ձեր խորհուրդները ընկերաբար կընդունեմ ու կաշխատեմ հետևել։ Ու խնդրում եմ, գործնականը, անձնականի մի վերածեք։ Եվ հետո էլ, այս ամենը դուք սկսեցիք, վերևում նշելով, որ այդ ես եմ ղեկավարում IP հասցեները։ Hovhannes (talk) 09։35, 4 Հուլիսի 2012 (UTC)
Գրողը տանի, որքան կարելի է մեջ բերել ուրիշ Վիքիպեդիաների մասին։ Ժողովուրդ ջան, եկեք վերջ տանք այս երկարատև պատերազմներին և անցնենք գործի։ Սա մեզ սազական չէ։ Անձամբ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ուրիշ վիքիպեդիաներում որևե իրադրություններում ինչպես են վարվում։ Ինձ մերն է հետաքրքրում, իսկ մեր Վիքիպեդիան ՇԱՏ ԷԼ ԼԱՎՆ Է. Մենք ավելի որակյալ ենք աշխատում։ Մեզ մոտ ամեն ինչ գրեթե կարգին է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ տխրահռչակ հոդվածների քչությանը, ասեմ, որ մենք բավականին արագ տեմպերով ենք զարգանում (հարցրեք մեր հարգարժան Վաչագանին)։
Մի բան ասեմ. եկեք մի թեմա առաջարկենք և դա դարձնենք շաբաթվա խմբագրելու հոդված՝ աշխատանքի հավասար բաժանումով։ Լսում եմ ձեզ, սիրելիներս։ Մի բան ասեք (որևէ հայտնի անձ, երևույթ, կամ օրինակ շատ արդիական թեմա՝ Լոնդոնի օլիմպիական խաղեր)։--Narek75 (talk) 09։31, 4 Հուլիսի 2012 (UTC)
- Լավ տարբերակ է, Նարեկ, բայց ինձ թվում է այնքան էլ հեշտ չի լինելու, որովհետև դա արվում է հիմնականում գիգանտ նախագծերում, որտեղ շատ-շատ մասնակիցներ կան և հատուկ նպատակների համար է արվում: Չգիտեմ, կկարողանա՞նք արդարացնել այդ որոշումը: Չնայած որ վաղուց էի մտածում շաբաթվա թեմայի մասին: Hovhannes (talk) 09:38, 4 Հուլիսի 2012 (UTC)
- Ժողովուրդ ջան, էս ինչ բացսական տրամադրություններ են տիրում էստեղ? Էսպես չի կարելի! Կարծում եմ, այս նախագիծը պետք է լինի փոխադարձ հարգանքի և օգնության նախագիծ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ եմ համարում այս կարգի խոսակցությունները: Ծայրահեղ մեթոդների կողմնակից չեմ, սակայն մեկ-մեկ կարդալիս մտածում եմ, որ պետք է ՇԱՏ ԾԱՅՐԱՀԵՂ քայլեր ձեռնարկել: Տղաներ, վերջ տվեք! Ի վերջո ամոթ է: Այսպիսի բաները շատ-շատերին կարող են հիասթափեցնել, ոչ միայն առանձին վերցրած մարդկանց մեջ, այլ նաև նախագծի մեջ: Բոլորդ իրար լավ ճանաչում եք, խոսեք այս թեմաներով անձնական տիրույթում... Էստեղ դրա տեղը չի! :Ahaik (talk) 12:54, 4 Հուլիսի 2012 (UTC)
խնդրում եմ , առաջարկում եմ ու մի քիչ էլ պահանջում եմ , որ այստեղ այլևս այս թեմայով քննարկումներ չլինեն։ -- ERJANIK 13։06, 4 Հուլիսի 2012 (UTC)
Այո՛, տղաներ, վե՛րջ տվեք։ Hovhannes (talk) 13։18, 4 Հուլիսի 2012 (UTC)
Գլխավորի տեսք
[խմբագրել կոդը]Maxthon, Chrome բրաուզերներում միայն մեր հայերեն գլխավոր էջը լրիվ լայնությամբ չի բացվում։ Arantz (talk) 14։15, 6 Հուլիսի 2012 (UTC)
Գիտեմ, որ մեծ բան չի, բայց թող գոնե մենակ չլինեմ էս հետաքրքրությամբ, ոչ այլ նախագծերը, ոչ էլ այլ լեզուներում այդպես չի։ Arantz (talk) 14։15, 6 Հուլիսի 2012 (UTC)
- Գլխավոր էջում մի քանի ուղղելու/փոխելու բաներ կան (մեկը գույնը, որոնք առաջարկ եղավ ավելի չեզոք դարձնել)։ Պարզապես ժամանակ չեմ գտնում դրանով զբաղվելու։ Եթե կոնկրետ առաջարկներ ունես կամ կարող ես ինքդ գլուխ հանել, ապա խնդրեմ.. --vacio 15:02, 6 Հուլիսի 2012 (UTC)
- Չգիտեմ փոքր մոնիտոներում ինչպես կլինի, բայց iMac-երով գլխավոր էջը շատ վատ տեսք է ունենում. շատ նեղ է էջը: Ավելի լավ է ֆիքսված լայնությամբ չանել: --Համլետ Մուրադյան 09:59, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Կարո՞ղ եք նորմալ տեսքի բերել։ --vacio 11:18, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Մաքսթոնը օգտագործում է Ինտերնետ էքսպլորերի շարժիչը, այնպես որ խնդրում եմ նշեք թե ԱյԻի ինչ վարկած է օգտագրոծվում և ինչ ՕՀ: Նույնը վերաբեվրում է այՄաքերին, ինչ վարկած ինչ դիտարկիչ։ Իմ մոտ 1600, և անգամ 2640–ի տակ Ֆայրֆոքսում, Օպերայում և Իներետն Էսպլորեր 9-ում խնդիրը չի հայտնաբերվում, առաջին հայացքին հիմնական լայնքերը տված են տոկոսով և լայն էկրանին չպետք է նեղ մնան։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:32, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Վարկածները վերջինն էին, իսկ ՕՀ-ն (այ էս մեկը մտքովս չէր անցել) Վին8 է, իսկ նրա բրաուզեր10-ում նման խնդիր չկա: Arantz (talk) 17:10, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Հատուկ սրա համար, տեղադրեցի Քրոմը։ Վինդոուզ 7-ում որևէ խնդիր չկա անգամ 2640 լայնքի դեպքում, Վինդոուզ 8-ի մասին, եկենք մտածենք այն ժամանակ երբ այն և այն պաշտոնապես աջակցող դիտարկիչները դուրս գա։ Եթե կարող եք մատնանշել այն կոդի հատվածը, որ նման էֆֆեկտ կարող է առաջացնել, կբզբզեմ, բայց այս պահին կրկին, ոչ սխալն եմ տեսնում, ոչ էլ հետևանքը հաջողվեց վերարտադրել։ Իմիջայլոց, նման կարգի խնդիրները, եկեք միանգամից նկարագրենք Վիքիպեդիա:Տեխնիկական_խնդիրներ էջում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:30, 10 Հուլիսի 2012 (UTC)
վերահղումներ
[խմբագրել կոդը]Լեյդի Գագաի հոդվածը նայելուց նախ զարմացա որ բոլոր հղումները կապույտ են, մտածեցի <<էս երբ հասցրեցին Գրեմի-ի մասին հոդված սարքել, որ Ջեքսոնի էջում հլը կարմիրա>>, հետո ուշադիր նայեցի, ու տեսա, որ համարյա ողջ հոդվածը լեցուն է վերահղումներով դեպի ռուսերեն և անգլերեն վիքիներ։ Ինչքանով է դա ճիշտ? Ըստ իս, դա ամենամեծ սխալն է, որը չի խթանի մեր վիքիի զարգացմանը և նմանօրինակ հոդվածները նորերը ստեղծելու ցանկություն չեն առաջացնի։--Michael Born (talk) 02։27, 7 Հուլիսի 2012 (UTC)
- համաձայն եմ, միայն շատ բացառիկ դեպքերում երևի ճիշտ կհամարվի այլ լեզուներով վիքիներին հղում կատարելը, կամ էլ տվյալ մասնակիցը, ով կատարում է այդտեսակ հղումներ, պետք է ժամանակի մեջ գրի այդ հղումների հայերեն հոդվածները ու փոխի հղումները հայերենին: -- ERJANIK 04:47, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Ավելի ճիշտ կլինի այդ հղոումները հեռացնելը: Թեկուզ կարմիր լինեն, բայց թող լինեն հայերեն վիքիներում: --Համլետ Մուրադյան 06:35, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Միանշանակ հեռացնել. մյուս լեզուներին հղումներ տալիս ենք միայն կատեգորիաների տակ։ Բայց խնդրում եմ հոդվածներում թողեք հնարավորինս քիչ կարմիր հղումներ։ Դրանք խանգարում են ընթերցանությանը։ --vacio 07:26, 7 Հուլիսի 2012 (UTC)
ետընթաց
[խմբագրել կոդը]վերջերս նկատել եմ, բազմացել են երգիչ/երգչուհիների մասին հոդվածները, որոնք գրված են շաաաատ թերություններով։ Այդ թերությունների մեծ մասը գալիս է տերմինների թարգմանության պակասից, երբ ես էի սկսում գրել, այն ժամանակ շատ ջանք թափեցի տերմինների ճիշտ օգտագործման համար։ Ֆազերս խփեց, երբ տեսա <<էլեկտրոնիկ պարի երաժշտություն>> արտահայտությունը։ Կարծում է ժամակը եկել է, որպեսզի այդ տերմինները թարգմանվեն, ամենամեծ պրեբլեմներից է
- տերմինների թարգմանություն
- հղումների գրագետ օգտագործում
- տերմինների ցանկի ստեղծում
- անգլերենից թարգմանելիս կրկնակի բաղաձայները <<Գրեմմի թե Գրեմի>>? <<Էմմի և Էմի>> և այլն։
Այս հարցերի պարզումից հետո, անհրաժեշտ է ստեղծել մինի ձեռնարկ այս կարգի հոդվածների համար --Michael Born (talk) 02։38, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Կարևոր հարցեր ես բարձրացրել։ Իմ կարծոքով՝
- Եթե չենք գտնում որևէ տերմինի հայերեն թարգմանությունը (կամ եթե մի քանի տարբերակնեն են գործածվում ու պետք է ընտրել դրանցից մեկը), ապա դա կարելի է քննարկել Վիքիպեդիա:Տերմինների քննարկում էջում։
- Ներքին հղումների վերաբերյալ, այո, կարծում եմ արժի որոշակի ուղեցույց մշակել։ Կուրորեն ռուսերեն կամ անգլերեն Վիքիպեդիաներին հետևելը, ճիշտ չեմ համարում։
- Տերմինների ցանկի համար վաղուց էջ կար ստեղված, սակայն այն չի օգտագործվում։ Լավ միտք է կարծում եմ, կարելի է այնտեղ նշել այն տերմինները, որոնց գործածման մասին համաձայնություն ենք ձեռք բերել։
- Անգլերենից տառադարձելիս կրկնակի բաղաձայնները հիմնականում սղվում են, բայց այն դեպքերից, երբ դրանք ուժեղ են արտասանվում (տես այստեղ)։ Բացի այդ պետք է տառադարձել միայն, այն օտար բառերն ու անունները, որոնք դեռ հայերենում չեն տառադարձվել։ Քո նշած օրինակների դեպքում, արդեն հայերեն աղբյուրներում գործածական են Էմմի և Գրեմմի տարբերակները։ --vacio 07:43, 7 Հուլիսի 2012 (UTC)
Անուն, ծննդյան և մահվան թիվ
[խմբագրել կոդը]Ինչ եք, կարծում այս տարբերակներից, ո՞րն է ավելի լավ։ Մեկը ընտրենք ու բոլորս նույն սկզբունքին հետևենք, այլապես հիմա տարբեր հոդվածներում, տարբեր ձևեր են հանդիպում։ Խոսքը օտար լեզվով անունի և ծննդյան (և մահվան) տվյալների անջատման մասին է։
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall, ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (ստորակետ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall; ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (կետ-ստորակետ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall. ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (միջակետ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall։ Ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (վերջակետ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall - ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (գծիկ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall) (ծն. 1924 թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (նոր փակագիծ)
- Լորեն Բեքոլ (անգլ.՝ Lauren Bacall, սեպտեմբերի 16, 1924, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։ (միայն ստորակետեր, առանց թ. ու ծն. նշումների, սկզբում ծննդյան օրը)
- այլ...
Նկատի առեք նաև, որ հաճախ տվյալները ավելի շատ են լինում. օրինակ այսպիսի մի բան.
- Մարկ Մարկց (գերմաներեն՝ Mark Markz, իսկական անունը՝ Մարկ ֆոն Լիխտենշտայն, գերմաներեն՝ Mark fon Lichtenschtein, 1800 թ. հունվարի 8, Դյուսելդորֆ, Գերմանիա – 1888 թ., հունվարի 8, Ուտրեխտ, Նիդերլանդներ), գերմանացի գոյություն չունեցող գեներալ։
Բացի այդ հաճախ թվականի կողքին թ.-ն չի նշվում (նույնիսկ այդպես է նշված ոճական ուղեցույցում), որոշ դեպքերում էլ ամսաթիվը նշվում է տարեթվից առաջ (ասենք սեպտեմբերի 16, 1924 թ. <> 1924 թ. սեպտեմբերի 16)։ Այդ դեպքերում էլ է պետք պահպանել միօրինակություն։ --vacio 08։34, 7 Հուլիսի 2012 (UTC)
- ինքս Կողմ եմ 7-րդ տարբերակին, իմ կարծիքով այդպես ավելի ստանդարտ է նայվում, ու ավելի պարզ է գրվում -ERJANIK քննարկում: 09:53, 7 Հուլիսի 2012 (UTC)
- կողմ եմ առաջին տարբերակին, քանի որ պարզ երևում է, որ տարեթիվը մարդու ծծնդյան տարեթիվն է, ոչ թե ինչ-որ ուրիշ բան: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Համլետ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Կողմ 2-րդ տարբերակին: Անշուշտ ամենալավը դա է: մարդու անունը, փակագծերում օրիգինալ անունը, կետ ստորակետով, ծննդյան թվականը, ամիսը, տեղը... Հարմար է: Hovhannes (talk) 11:21, 7 Հուլիսի 2012 (UTC)
- 2-րդ տարբերակի դեպքում խնդիրն այն է, որ կետ-ստորակետը որպես այդպիսին հայերենում գործածվող կետադրական նշան չէ։ --vacio 11:27, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Եկեք այժմ միայն որոշենք դասավորության հարցը, իսկ «թ»-ն կորոշենք դրանից հետո։ --vacio 11:24, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Ես օգտագործում եմ 6-րդ տարբերակը։ Գերադասում եմ սա՝ (անգլ.՝ Lauren Bacall) առանձին փակագծերի մեջ։--Bekoքննարկում 11:42, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Կողմ 2-րդ տարբերակին: Անշուշտ ամենալավը դա է: մարդու անունը, փակագծերում օրիգինալ անունը, կետ ստորակետով, ծննդյան թվականը, ամիսը, տեղը... Հարմար է: Hovhannes (talk) 11:21, 7 Հուլիսի 2012 (UTC)
Եթե կետ-ստորակետի հետ խնդիր է առաջանում, ապա ես առաջինի կողմից եմ։ Hovhannes (talk) 12։16, 7 Հուլիսի 2012 (UTC)
Քերականությունը թույլ է տալիս միջակետ նախադասությունից հետո, իսկ բառից ու բառակապակցությունից հետո բութ, չնայած ես երկու ձեռքով կողմ եմ հոդվածի անունից հետո օժանդակ բայ օգտագործելուն։ Իսկ թվականը նախընտրում եմ ամսի x, տարեթիվ, տեղ ձևով։ Arantz (talk) 17։17, 7 Հուլիսի 2012 (UTC)
Ամսաթիվը պետք է լինի սկզբում և առանձ տառերի։ Կողմ են վերջին տարբերակին։--David1992 (talk) 17։18, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Որքանով ես եմ հասկանում եմ, ամենաճիշտը ստորակետն է։ Ու ՀՍՀ–ի մոտեցումը դա կարծես նույնպես հաստատում է։ Վերջակետը, մերժում եմ քանի որ առանձին նախադասությանը չի ձգում։
- Հաջորդ հարցը, արդյոք լեզուն նշելուց հետո, բութը պե՞տք է (այսինքն․ «անգլերեն՝ Lauren…», թե՞ «անգլերեն Lauren»), հակված եմ նրան, որ պետք չէ։
- Ինչ վերաբերվում է թվականների ձևաչափին, և «թ․» դնել, չդնելուն, խնդրում եմ ծանոթացեք այս քննարկմանը։ Ես նաև հաստատում եմ Աշոտի այն ասածը, որ ՀՍՀ–ն օգտագործում է առանց «թ․»–ի ձևաչափը։ Սկզբում ամսաթիվ դնելը սխալ է, քանի որ «հինգ մայիս, երկու հազար թվականի», հայերեն չէ, իսկ «երկու հազար թվականի մայիսի հինգ», հայերեն է։ Բացի դրանցի, նախ նշում ենք տարին, այնուհետ ամիսը, այնուհետ թիվը, ինչը գիտական և բնական մոտեցում է (ընդհանուրից → առանձինին), և այդպես նաև ամսվա անունը բաժանում է իրաից 2 թվեր, ինչը հեշտացնում է ընկալումը։ Եթե կան, այլ կարծիքներ, ինչպես միշտ, խնդրում եմ հիմնավորել։
- Սակայն ողջ էությամբ դեմ եմ, «ծն․» կրճատումից․ կրճատումներից ՎՊում աշախտում ենք խուսափել, քանի որ «թղթից չենք»։ «Ծնված» բառն էլ, շատ երկար չէ, որ դժվարանք գրել կամ կարդալ ամբողջությամբ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:07, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Հ․Գ․ Չե՞նք կարող այս հարցով դիմել ժամանակաից կետադրության կանոնների գիտակներին, կարծում եմ «Մայրենի լեզվի դասերում», ավելի հիմնավորված կարծիքներ կստանանք կետադրական նշանների մասով։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:07, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով ամսաթիվը սկզբում գրելու մեջ ոչ մի սխալ բան չկա: Ընդհակառակը, դա ավել պարզ գրելաձև է (օրինակ` Սեպտեմբերի 11, 2001, Նյու Յորք «Սեպտեմբերի տասնմեկ, երկու հազար մեկ թվական, Նյու Յորք»). ինչն է սխալ:--David1992 (talk) 14:13, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Դավիդ, նշեմ 3–րդ անգամ, թե ինչն եմ համարում սխալ քո դեպքում։
- * թվարկվում է ըստ, «միջին, փոքր, մեծ» կարգի։ Ոչ թե գերադասելի մեծից–փոքր, կամ գոնե փոքրից–մեծ։
- * հայերեն կարծում եմ շատ ավելի տարածված և սահուն է, և ինչը կարևոր է հայերեն շարահյուսության և հոլովմանը համապտասխան է «երկու հազար մեկ թվականի սեպտեմբերի 11», քան «Սեպտեմբերի տասնմեկ, երկու հազար մեկ թվական, նյու յորք»։ Նշվածդ դեպքում կարծում եմ առանձին նախադասություններ են ստացվում արդեն, ու ստորկետվ բաժանելը սխալ է։ Նման է «Աշուն է։ Հորդարատ անձրև։ Երևան։» և պատճառներից մեկը հենց այն է, որ կորչում է բառերի միջև կապը։ Իմ նշված դեպքում, բառերը կախված են և հասկանալի է, որ սեպտեմեբերը 2001 թվականին է «պատկանում», իսկ «11»–ը սեպտեբերին։
- * 2 թիվ իրար հետևից են շարված, և բաժանված չեն արանքում բառով, ինչը դժվարացնում է ընթեռցումը։
- Իսկ ո՞րն է քո առաջարկված տարբերակի առավելությունները։ Ինչով և ինչպես է այն ավելի «պարզ» քան իմ նշած տարբերակը, ճիշտն ասած հասկանալի չէր։
- Հ․Գ․ Ամսվա անունները մեծատառ գրվում են անգլերենում, բայց ոչ հայերենում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:57, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Ընդհանրապես համաձայն չեմ Xelgen, հանրագիտարանում/վիկիպեդիայում պետք է գրել հանրագիտարանային/պաշտոնական ոճով այլ ոչ թե գեղարվեստական/գրական և պարտադիր չէ հետևել քերականական կանոններին: Բացի այդ ձեր առաջարկած տարբերակն էլ քերականորեն ճիշտ չի:--David1992 (talk) 15:08, 9 Հուլիսի 2012 (UTC)
- Ալեքս, եթե հայերենն ու երևի նվիրյալ սկզբունքները ժամանակին զիջեին, հիմա դու գրելիս կլինեիր «HSH-i motecumé da nuynpes hastatum e», որովհետև (ու առանց որովհետևի) ՀՍՀ-ում էլ այդպիսի հայերեն կլիներ: ՀԽՍՀ-ն չպատենտավորված պատենտ էր, մնացյալն էլ հետը, թվարկելու կարիք չկա: Arantz (talk) 14:53, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Արանց, ներողություն, բայց քննարկումներում գրածներիդ կեսի անգամ մոտաավոր իմաստը չեմ կարող վերծանել։ Խնդրում եմ, պահպանելուց, վերընթեռցի գրածդ։ Սա այն դեպքերից է, երբ չհասկացա, թե ինչ էիր ուզում ասել։ Կարո՞ղ ես նորից շարադրել։
- Հ․Գ․ Եթե «Ալեքս»–ը ես էի, խնդրում եմ կամ Ալեքսեյ կամ Քսելջեն, «Ալեքս»–ը չեմ ընակլում որպես դիմում ինձ և կարող եմ պարզապես անտեսել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:57, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Ալեքսեյ, վիքին սովետական հանրագիտարանների իրավահաջորդ չի, ու ազատ է: Լավն էլ քերականության հետևելն է, ինչպես նշել ես` կետադրության կանոնների գիտակներին դիմելով (ու քերականությունը թվականի իմ նախընտրանքին էլ է հակադրվում): Բայց ինչի՞ ես թվականին ավար անում, հոդվածանվանը` խավար:- Ավելի պարզ չեմ կարում: Arantz (talk) 12:10, 9 Հուլիսի 2012 (UTC)
Կողմ համար 1 տարբերակին, այն առաջարկվածներից ամենաօպտիմալն է։ Իմ համար ընդունելի է նաև համար 3 տարբերակը, իսկ անընդունելի՝ համար 2, 5 և 7 տարբերակները։ --Rob (talk) 16։32, 9 Հուլիսի 2012 (UTC)
- Հայկական Սովետական Հանրագիտարանում մեծամասամբ այսպես է գրվում, օրինակ` ՓԱՓԱԶՅԱՆ Վրթանես Մեսրոպի (12.4.1864, Վան - 26.4.1920, Երևան), հայ գրող ...: Սա իհարկե հիմք չէ, բայց ամեն դեպքում հանրագիտարանում գրվելու ձև է: -ERJANIK քննարկում: 10:40, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Մի բան ևս, եթե անձի կենսագրության մեջ պարզապես շարադրվի, ապա իհարկե պետք է գրել այսպես ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին, մահացել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին, պարզապես նաև վերևի նշածիցս ելնելով, այնքան էլ սխալ չի 7-րդ տարբերակը: Ինչևէ, մեծագույն խնդիր չի, ու եթե լավ մասնագետի լավ խորհուրդ կամ քերականորեն հաստատված կանոն լինի, անպայման կհետևեմ: -ERJANIK քննարկում: 12:49, 16 Հուլիսի 2012 (UTC)
Հոդվածի հեռացում
[խմբագրել կոդը]իսկապե՞ս հարկավոր է ջնջել Օպերացիոն Համակարգ հոդվածը։ Թե՞ ինչ-որ սխալմունք կա։--Համլետ Մուրադյան 06։21, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Չեմ կարծում, որ խանգարում է. հիմա հետ կշրջեմ։ --vacio 14:24, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Չի խանգարում, բայց քանի որ, նման դեպքում 2 բառի էլ մեծատառով գրվելը հայերեն չէ, չեմ կարծում, որ նման վերահղումներ պետք է ստեղծել։ Բացառությամբ այն դեպքերի երբ կա տարավծած սխալ գրելաձև։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:09, 7 Հուլիսի 2012 (UTC)
- Ամեն դեպքում, տարբեր հոդվածներում հնարավոր է, որ հղումներ լինեն հենց «Օպերացիոն Համակարգ» տարբերակին։--Համլետ Մուրադյան 06:21, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով իմաստ ունի պահպանել նաև այն պատճառով, որ հաճախ նոր մասնակիցները կրնօրինակ հոդված են ստեղծում սխալ անվանումով, իսկ վերահղումը կարող է կանխել դա։ --vacio 17:56, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Այո, հնարավոր է, բայց քանի որ տարբերակը սխալ է, գտնում եմ, որ նման վերահղում գերադասելի է չունենալ, որպեսզի նման սխալ ձև հոդվածներում հղում դնողնը, նկատի որ այն սխալ է/այլ ձև է գրվում և ուղղվի։ Այլապես սխալ ձևին ենք աջակցելու։ Կոնկրետ այս դեպքում, այն այս ձևով գործածվում էր Տեղեկաքարտ Ծևագիր–ում, դա ուղղեցի։։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:33, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Ամեն դեպքում, տարբեր հոդվածներում հնարավոր է, որ հղումներ լինեն հենց «Օպերացիոն Համակարգ» տարբերակին։--Համլետ Մուրադյան 06:21, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Չի խանգարում, բայց քանի որ, նման դեպքում 2 բառի էլ մեծատառով գրվելը հայերեն չէ, չեմ կարծում, որ նման վերահղումներ պետք է ստեղծել։ Բացառությամբ այն դեպքերի երբ կա տարավծած սխալ գրելաձև։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:09, 7 Հուլիսի 2012 (UTC)
Պատճենված հոդվածներ
[խմբագրել կոդը]Մասնակցիներ, խնդրում եմ լինել ուշադիր, պատճենման դեպքերի հանդեպ։ Միանգամից ստեղծվող և/կամ ոչ Վիքիպեդիայի ոճով գրված ցանկացած խմբագրում արժի ստուգել որոնման համակարգով, մինչև այն բարելավելու փորձերը։ Եվ հիշեցնում եմ, որ հաստատված պատճենման դեպքերը, ենթական են «արագ» ջնջման, առանց քննարկման, և խնդրում եմ եմ օգտվել {{արագ}} պիտակից, {{ջնջել}}–ու փոխարեն, պիտակում նշելով սկբաղբյուրը, որից այն պատճենվել է։ Շնորհակալություն--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22։07, 8 Հուլիսի 2012 (UTC)
- Ես առաջարկում եմ նաև ջնջել ազատ հանրագիտարաններից պատճենված հոդվածները, եթե դրանք տեքստը անփոփոխ է։ Խնդրում եմ արձագանքեք այստեղ։ --vacio 08:46, 9 Հուլիսի 2012 (UTC)
Տեքստ երկու պատկերների/տեղեկաքարտի արանքը
[խմբագրել կոդը]Ողջույն մասնակիցներ, վերջերս նկատել եմ շատ դեպքեր, երբ անգամ լավ հոդվածներում, տեքստը հայնտվում է երկու պատկերների, կամ պատկերի և տեղեկաքարտի արանքը։ Դա կարող է քչից շատից ընդունելի նայվել լայն էկրանների վրա, սակայն դեռ շատ տարածված 1024 պիքսել լայնությամբ էկրանների վրա, նման տեքստը դառնում է 1-2 բառից բաղակացած նեղ սյունյակ, ինչը խիստ անցակալի է։
Նույն պատճառով հիշեցնում եմ, որ պատկերներում գերադասելի է օգտագործել «thumb» և հստակ Չնշել չափսը․ թողնելով այն ընթերցողի նախընտրությանը։ Բացառություն են այն դեպքերը, երբ պատկերը պետք է երևա մեծ չափսով (օրինակ շատ են մանր գրությունները, դետալները)։
Պատկենրը ձախ կողմից դնում ենք, միայն այն դեպքերում, երբ աջ կողմում այն «չի նայվում»։ Օրինակ դիմանկար, որտեղ հայացքը նայում է աջ, և աջ մասում տեղարդվելուց էկրանին ծայրին ուղղված կլինի։ Մնացած բոլոր դեպքերում աշխատում ենք տեղադրել պատկերենրը աջ եզրից, տեքստի գիծը, ավելնորդ չկոտրելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22։15, 8 Հուլիսի 2012 (UTC)
Հոդվածի միացում
[խմբագրել կոդը]Հարկավոր է միացնել Hello, world! և Hello, World! հոդվածները։ Առաջին հոդվածում տեղեկատվությունն ավելի շատ է։ Այն ամենը, ինչը կա երկրորդ հոդվածում, գրված է նաև առաջինում։ Երկրորդ հոդվածը ավելի հին է, և, ըստ Վիքիպեդիայի կանոնների, առաջին հոդվածը պետք է հեռացնել կամ միավորել երկրորդի հետ։ Սակայն, առաջինի անվանումն ավելի ճիշտ է, քան երկրորդինը։ Ինչպե՞ս կարելի վարվել այս դեպքում։ --Համլետ Մուրադյան 04։51, 9 Հուլիսի 2012 (UTC)
- (Չկարդալ,- կանոնները խախտելու համար են:) Կարդալ,- եթե ուզում ես հետևել կանոններին, ավելացրու երկրորդին, ինչը պակաս է (ասում ես` 2-ի բովանդակությունը 1-ում կա): Կանոնները խնդիր չեն առաջացնում, լուծում են: Ծավալի հատուկ տարբերություն չկա, մեկը 3800 բայթ է, մյուսը 3600 է: Խմբագրումները արա, վերջում կանվանափոխես: Arantz (talk) 07:27, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Արված է; Պետք է երկրորդ (ավելի ուշ ստեղծված) հոդվածը ջնջել, ապա առաջինը վերահղել ճիշտ վերնագրին։ --vacio 14:49, 10 Հուլիսի 2012 (UTC)
Մոլորակների անվանումներ և նրանց ածանցյալներ
[խմբագրել կոդը]Մեծարգո Վիքիպեդիստներ,
Առաջ է եկել մի ծանր ու դժվարամարս խնդիր։ Ինչպե՞ս անվանել մոլորակները, ավելի ճիշտ՝ Մերկուրի/Փայլածու; Վեներա/Արուսյակ; Մարս/Հրատ; Յուպիտեր/Լուսնթագ; Սատուրն/Երևակ։ Գիտեմ, որ ինչ որ ժամանակ հենց այստեղ եղել է այսպիսի մի քննարկում։ Սակայն, ինձ թվում է միևնույն է անհրաժեշտ է, ևս մեկ անգամ, բայց մեկընդմիշտ, որոշել ու ամրագրել թե ինչպես ենք օգտագործելու այս եզրերը։ Հատկապես, այն դեպքում երբ օգտագործում ենք ածանցյալ բառեր, օրինակ՝ մարսագնաց/հրատագնաց, մարսեցի/հրատեցի, և այլն։ Ասեմ որ օգտագործել Հրատ, ու հետո օգտագործել Մարսագնաց կամ Մարսեցի, մեղմ ասած կլինի սխալ։
Իմ կարծիքն է՝ օգտագործել միջազգային ճանաչում ունեցող անունները, ինչպես որ օգտագործում է Միջազգային աստղագիտական միությունը, այսինքն Մերկուրի, Վեներա... և այլն։ Սակայն ամեն հոդվածում ստեղծել մի գլուխ, որը կվերաբերվի հայկական անուններին, ծագում, օգտագործում և այլն։
Բայց այս կարծիքը միակ ամենաճիշտը չէ, ու կարելի է նաև օգտագործել հայերեն անվանումները՝ Փայլածու, Արուսյակ... և այլն։ Այս դեպքում ինձ (նորից) թվում է, որ անվանումները այնքան էլ հայտնի/օգտագործելի չեն, ու ավելին, ածանցյալ եզրերի դեպքում նույնիսկ խճճող։
Հայցում եմ բոլոր սրտացավ Վիքիպեդիստների ԱԿՏԻՎ մասնակցությունը։ Մինչև այս քննարկման արդյունքների պարզվելը դադարեցնում եմ ավելացում/փոփոխություն անելը։
Շնորհակալություն։Ahaik (talk) 04։50, 10 Հուլիսի 2012 (UTC)
- իրոք միանշանակ որևէ բան ասելը հեշտ չի, ինչևէ, կարծում եմ լավ տարբերակ է միջազգային անվանումները օգտագործել, ու շատ լավ կլինի, որ հոդվածում հնարավորինս գրվի հայկական անվան մասին տվյալներ, ու իհարկե հայերեն անվանումներից վերահղումներ կատարել: -ERJANIK քննարկում: 05:49, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Լավ տարբերակ գտա վերևում, շարունակեմ: Հոդվածներում բոլորովին վատ չի լինի անվանումները պարբերաբար փոխել, ընթացքում երկու ձևով էլ անվանել, իսկ վերնագրերն ավելի պարզ, ընթեռնելի ու ըմբռնելի պիտի լինեն,- հոդվածը դրանով է սկսվում,- հետևաբար միջազգային արմատով նախընտրելի է: Arantz (talk) 07:16, 10 Հուլիսի 2012 (UTC)
ՀՍՀ-ն օգտագործում է միջազգային անունները։ Նույնը անում են դպրոցական մեծ հանրագիտարանը, ՀԳՀ-ի կայքը։ Գուգլ-որոնումն էլ ցույց է տալիս, որ ավանդական հայկական անվանումները շատ քիչ գործածություն ունեն, օրինակ «լուսնթագը» հանդիպում է գրեթե միայն մեքենայական թարգմանությունների մեջ։ Համամիտ եմ Ահայկի են տեսակետի հետ, որ խնդիրները հիմնականում ծագում են ածանցյալ տերմինների դեպքում, այսինքն ստիպված ես լինում թողնել գոյություն ունեցող «մարսեցի» բառը ու հորինել նորը՝ «հրատեցի»։ Ցանկության դեպքում, այո, կարող ենք, մոլորակի անունը թողնել «Հրատ», իսկ այնտեղ վայրէջք կատարող սարքի անունը՝ «մարսագնաց»։ Բայց ես կարծում եմ, որ նախընտրելի ու տրամաբանական է, որ «մարսագնացը» վայրէջք կատարի «Մարսի» վրա, հատկապես, եթե վերջինս ավելի տարածված է հայերենում։ Իմ կարծիքով հենց այն հանգամանքը, որ ածանցյալ տերմինները կազմված են «Մարս» տարբերակով, ապացուցում է, որ հայոց լեզվում ավելի գործածական են միջազային անվանումները։ Եթե ավելի գործածական լիներ Հրատը, ապա միանշանակ պետք է ունենայինք «հրատեցի», «հրատագնաց» տարբերակները։ --vacio 07։55, 10 Հուլիսի 2012 (UTC)
Ժողովուրդ, որքանով հասկացա ընդունում ենք միջազգային անվանումները... Շնորհակալություն։Ahaik (talk) 11։15, 16 Հուլիսի 2012 (UTC)
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ --karen kyandaryan 09։43, 10 Հուլիսի 2012 (UTC)
Վիքիփեդիան ռուսերեն հուլիսի 10 կփակվի որոշմամբ համայնքի դեմ առաջարկվող փոփոխությունների մասին օրենքի Տեղեկություն են, քննարկում, որը տեղի կունենա Պետական Դումայի Ռուսաստանի Դաշնության. Այդ փոփոխությունները կարող են դառնալ հիմք իրական գրաքննության Ինտերնետում-առաջացնում ցուցակը, արգելված վայրերի և IP-հասցեները և հետագա Զտիչ.
Լոբբիստները և ակտիվիստների սատարող փոփոխությունները, պնդում են, որ դրանք ուղղված են բացառապես դեմ բովանդակության, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի և բաների նման, որ «այլ հետեւել դրույթները եւ ձեւակերպումը կարող է քննարկվել, կհանգեցնի ստեղծման ռուսական անալոգային է մեծ չինական firewall-». Պրակտիկան օրենքին, որը գոյություն ունի Ռուսաստանում, - ասում է բարձր հավանականությունը `վատագույն սցենարի դեպքում, որի մատչելիությունը Վիքիփեդիա էր առաջիկայում կարող է փակվել է ողջ երկրում.
Հուլիսի 11 - րդ կլինի երկրորդ ընթերցման օրենքի պետական Դումայի Ռուսաստանի Դաշնության. Այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելու հետո, երրորդ ընթերցման է, որի ամսաթիվը չի որոշվել:
Դուք կարող եք օգնել մեզ.
տեղեկատվության տարածումը, գրավոր տեքստը դիմումի են Պետդումայի պատգամավորներ վեց գումարման
- Ճիշտն ասած, ես էլ էի ուզում բարձրացնել այս հարցը: Ասացեք, վտանգ կա՞, որ մեր երկրում էլ կարող են այդպիսի օրենքի մասին մտածել: Hovhannes (talk) 11:08, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով վտանգ կա, որ Վիքիպեդիան կսկվի ներքաշվել քաղաքական խաղերի մեջ։ --vacio 11:33, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Հայերե՞նը... Թե՞ ընդհանուր առմամբ: Hovhannes (talk) 11:39, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Ընդհանուր առմամբ։ --vacio 12:39, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Ինձ համար մի կողմից շատ ցավալի է, ռուսերեն Վիքիպեդիայի ոչնչացման փաստը, որովհետև ես էլ այնտեղ բավականին ավանդ ունեյի և դեռ պատրաստվում էի շատ բան անել այնտեղ: Սակայն մյուս կողմից էլ, ինչ որ չափով համաձայն եմ այդ օրենքը ընդունողների հետ: Նույնիսկ ինչ որ տեղ ուրախ եմ: Ինչ որ տեղ էլ վատ է: Խնդիրը նրանում էր, որ ռուսերեն Վիքին արդեն չափից շատ էր զարգացել, իսկ այն ինչ չափից շատ է զարգանում, գնալով սկսում է դեգրադացվել: Այդ բանը և եղավ մեր ռուս կոլեգաների հետ: Որոշ մասնակիցներ, արդեն սկսել էին իրենց աստվածներ զգալ իրենց թագավորությունում, որոնք միայն իրենք են ղեկավարում և փորձվի մեկը դեմ կանգնել իրենց գործոնեությանը: Բոլորի հետ արհամարանքով էին շփվում, հպարտ էին իրենց անձերից և մի տեսակ հեռանում էին «միասնական աշխատանք» բառից: Նրանց համար Վիքիպեդիան արդեն օջախ էր դարձել: Հուսով եմ մեզ մոտ այդպիսի բան չի լինի, երբ շատ զարգանանք: Պատկերացնում եմ թե հիմա ինչ կլինի այդ խեղճ մարդկանց հետ, երբ փակվի ռուսերենը: Ինչ որ չափով տեղին կլինի: Ինչ որ բան իդեալականացնելը, շատ սխալ ու վատ բան է: Ցենզուրան ճիշտ է: Ասենք երեխաները Վիքիում կարող են գտնել ամեն ինչ, այն թեմաները որոնք դեռ չպետք է իմանան: Մյուս կողմից էլ ի՞նչ իմաստ ունի փակել նախագիծը, եթե այդ նույն երեխան, կարող է այդ թեմանեը գտնել ուրիշ լիքը կայքերից: Hovhannes (talk) 13:48, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Արդեն կարծես թե լուրերով ասացին, որ չեն փակելու: Ոնց որ թե հանդարտվել են, բոլոր ռուս մասնակիցները: Hovhannes (talk) 05:29, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Հովհաննես, խնդրում եմ ծանոթանալ թեմայի մասին, մինչ նրա մասին բան գրելը։ Ռուսերեն Վիքիփեդիան ոչ ոք չէր փակում, և նման լիազորթուուններ Ռուսաստանի դուման պարզապես չունի։ Խնդիրը լռիվ այլ էր, եթե հետաքրքրում է, կարող ես ծանոթանալ։ Բայց մեքենայակաան անիմաստ թարգմանության պատճառով, պետք չէ ապատեղեկատվություն և պանիկա տարածել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:36, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Արդեն կարծես թե լուրերով ասացին, որ չեն փակելու: Ոնց որ թե հանդարտվել են, բոլոր ռուս մասնակիցները: Hovhannes (talk) 05:29, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Ինձ համար մի կողմից շատ ցավալի է, ռուսերեն Վիքիպեդիայի ոչնչացման փաստը, որովհետև ես էլ այնտեղ բավականին ավանդ ունեյի և դեռ պատրաստվում էի շատ բան անել այնտեղ: Սակայն մյուս կողմից էլ, ինչ որ չափով համաձայն եմ այդ օրենքը ընդունողների հետ: Նույնիսկ ինչ որ տեղ ուրախ եմ: Ինչ որ տեղ էլ վատ է: Խնդիրը նրանում էր, որ ռուսերեն Վիքին արդեն չափից շատ էր զարգացել, իսկ այն ինչ չափից շատ է զարգանում, գնալով սկսում է դեգրադացվել: Այդ բանը և եղավ մեր ռուս կոլեգաների հետ: Որոշ մասնակիցներ, արդեն սկսել էին իրենց աստվածներ զգալ իրենց թագավորությունում, որոնք միայն իրենք են ղեկավարում և փորձվի մեկը դեմ կանգնել իրենց գործոնեությանը: Բոլորի հետ արհամարանքով էին շփվում, հպարտ էին իրենց անձերից և մի տեսակ հեռանում էին «միասնական աշխատանք» բառից: Նրանց համար Վիքիպեդիան արդեն օջախ էր դարձել: Հուսով եմ մեզ մոտ այդպիսի բան չի լինի, երբ շատ զարգանանք: Պատկերացնում եմ թե հիմա ինչ կլինի այդ խեղճ մարդկանց հետ, երբ փակվի ռուսերենը: Ինչ որ չափով տեղին կլինի: Ինչ որ բան իդեալականացնելը, շատ սխալ ու վատ բան է: Ցենզուրան ճիշտ է: Ասենք երեխաները Վիքիում կարող են գտնել ամեն ինչ, այն թեմաները որոնք դեռ չպետք է իմանան: Մյուս կողմից էլ ի՞նչ իմաստ ունի փակել նախագիծը, եթե այդ նույն երեխան, կարող է այդ թեմանեը գտնել ուրիշ լիքը կայքերից: Hovhannes (talk) 13:48, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Ընդհանուր առմամբ։ --vacio 12:39, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Հայերե՞նը... Թե՞ ընդհանուր առմամբ: Hovhannes (talk) 11:39, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Ցավոք սրտի այդ օրենքը ընդունվել է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 18:36, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Ի՞նչ եք ասում, Ալեքսեյ: Այդ ե՞ս եմ պանիկա բարձրացրել: Եթե թեմային լավ ծանոթանայիք, կտեսնեյիք, որ ամենասկզբի տեքստը, ենթավերնագիրը, ես չեմ գրել: Ինչ որ անհայտ այփի հասցեից օգտվող անձ, օրվա հոդվածի թեկնածուների մեջ տեղադրել էր այս տեքստը, ես էլ այն այնտեղից, այստեղ տեղափոխեցի, ինչը կարծում եմ ճիշտ եմ արել: Այնպես որ, խնդրում եմ սկզբից լավ ստուգել, նոր քննադատական բաներ գրել իմ հասցեին: Համ էլ չհասկացա, հիմա փակու՞մ են, թե ոչ: Hovhannes 04:41, 14 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով վտանգ կա, որ Վիքիպեդիան կսկվի ներքաշվել քաղաքական խաղերի մեջ։ --vacio 11:33, 10 Հուլիսի 2012 (UTC)
Տեղեկաքարտ Անձ
[խմբագրել կոդը]Կարևոր է, դրա համար այստեղ եմ գրում, Կաղապար:Տեղեկաքարտ Անձ-ի հետ մի բան կատարվել է, որոշ հոդվածներում (Նորայր Դանիելյան, Երջանիկ Առաքելյան, Բեթ Դեյվիս) չափազանց լայն է ցույց տալիս: Ով կարող է, թող ուղղի: -ERJANIK քննարկում: 19:18, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Կաղապարում «Պարգևներ և մրցանակները» մեկ տողով էր և աջ սյունյակը շատ աջ էր գնացել, երկու տող սարքեցի։ Մեկ էլ լրացնելուց եթե երկար տողեր են, պետք է <br>-երով տրոհել։--Bekoքննարկում 20:13, 13 Հուլիսի 2012 (UTC)
- Շնորհակալություն Beko ջան: -ERJANIK քննարկում: 05:59, 14 Հուլիսի 2012 (UTC)
Վիքիփեդիա ―> Վիքիպեդիա
[խմբագրել կոդը]Վիքիգրքերի գլխավոր էջում Վիքիփեդիա է մնացել գրված։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ուղղել։ Շնորհակալություն --Lilitik22 (talk) 04:28, 16 Հուլիսի 2012 (UTC)
Արված է: -ERJANIK քննարկում: 04:43, 16 Հուլիսի 2012 (UTC)
Ոչ թե "երգահան", այլ "երաժշտահան"
[խմբագրել կոդը]Հարգելի բարեկամներ. Ողջունում եմ բոլորիդ ու կոչ անում, խնդրում, հորդորում. "կոմպոզիտոր" բառն օգտագործելու ցանկացած առիթի դեպքում գրեք "երաժշտահան" կամ հենց "կոմպոզիտոր". հավատացնում եմ՝ վերջին դեպքում ոչ մի մեղանչում չեք անի հայերենի դեմ։ Ամենուրեք նշված է "երգահան", բայց չէ որ այդ հասկացություը ծավալային շատ ավելի նեղ ընգրկում ունի, քան "երաժշտահան"` "կոմպոզիտոր" հասկացությունը. կոմպոզիտորները միայն երգեր չէ, որ ստեղծում են, ավելին՝ կան կոմպոզիտորներ, որ երգեր ընդհանրապես չեն գրել... --Խմբագիր (talk) 09։52, 16 Հուլիսի 2012 (UTC)
- «Երգահան» բառը եկել է արևմտահայերենից և արդեն լայնորեն կիրառվում է նաև արևելահայերենում: «Երաժշտահան» բառը առաջին անգամ եմ լսում... --Rob (talk) 15:06, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ճիշտն ասած` չեմ նկատել, թե կոմպոզիտորի տեղ երգահան օգտագործվի, մի երկու հայտնիների անվան հետ օգտագործեք, կտեսնեք չի սազում: Երևի մասնակիցը մի բան տեսել է, որ ասում է: Arantz (talk) 15:29, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Նախընտրում եմ օգտագործել «երգահան» բառը՝ որպես «կոմպոզիտորի» հոմանիշ: --Rob (talk) 15:48, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Իսկ ես, ավելի շատ նախընտրվում են «կոմպոզիտոր» բառը օգտագործել, քանի որ այդ բառը, ավելի միջազգային խոսք է և գեղեցիկ է հնչում: Սխալ եմ համարում այն փաստը, որ պետք է ամեն ինչ հայականացնել, թարգմանել, միայն հայերեն բառեր օգտագործել: Դա սխալ է: Չնայած «երգահանը» դա սովորական, հաճախ օգտագործվող բառ է, իսկ այ «երաժշտահան» բառը, ես նույնպես երբեք չեմ լսել: Hovhannes 15:58, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Արևմտահայերենի երգահանը նեղացնում է մասնագիտության շրջանակը, եթե խոսքը երգ գրող աշուղի մասին է, ապա տեղին է։ Իսկ Բախն ու Բեթհովենը իմ կարծիքով երգահան չեն։ Կոմպոզիտորների միության հետ ո՞նց վարվենք։ Երգահանների միությո՞ւն։ Երաժշտահանը նույնպես արևմտահայերենից է, բայց շատ արևմտահայերեն բառեր կան, որ մենք չենք օգտագործում։ Ինչո՞ւ սա, չէ որ կոմպոզիտորը կա։--Bekoքննարկում 16:09, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Իսկ ես, ավելի շատ նախընտրվում են «կոմպոզիտոր» բառը օգտագործել, քանի որ այդ բառը, ավելի միջազգային խոսք է և գեղեցիկ է հնչում: Սխալ եմ համարում այն փաստը, որ պետք է ամեն ինչ հայականացնել, թարգմանել, միայն հայերեն բառեր օգտագործել: Դա սխալ է: Չնայած «երգահանը» դա սովորական, հաճախ օգտագործվող բառ է, իսկ այ «երաժշտահան» բառը, ես նույնպես երբեք չեմ լսել: Hovhannes 15:58, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Նախընտրում եմ օգտագործել «երգահան» բառը՝ որպես «կոմպոզիտորի» հոմանիշ: --Rob (talk) 15:48, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ճիշտն ասած` չեմ նկատել, թե կոմպոզիտորի տեղ երգահան օգտագործվի, մի երկու հայտնիների անվան հետ օգտագործեք, կտեսնեք չի սազում: Երևի մասնակիցը մի բան տեսել է, որ ասում է: Arantz (talk) 15:29, 16 Հուլիսի 2012 (UTC)
- երգահան՝ 158000 հղում, երաժշտահան՝ 2100 հղում: Եթե 1/ «երաժշտահան» բառը գոյություն ունի, 2/ «երգահան» և «երաժշտահան» բառերը համարժեք են, ապա տեսականորեն այն ավելի նախընտրելի է: Սակայն խնդիրն այն է, որ «երգահան» բառն արդեն բավականին լայն շրջանառության մեջ է: Մենք գիտենք, որ բավականին շատ թվով հայացված բառեր սկզբում ժպիտով էին ընդունվում կամ համարվում էին իմաստը ոչ ճիշտ փոխանցող, սակայն այսօր լայնորեն կիրառվում են: Նույնն էլ ստացվել է այս բառի պարագայում: Հիմա, սխալ է, ճիշտ է՝ բայց այդպես է թարգմանվել, ընդունվել ու տարածվել: Կարծում եմ, վիքիմասնակիցները կարող են երեք բառն էլ կիրառել ըստ նախընտրության և առանց սահմանափակման: Ինչպես և այլ բառերի պարագայում, ժամանակը ցույց կտա, որ տարբերակն է «հաղթելու»: --Rob (talk) 16:26, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Շատ լավ, բայց արդյո՞ք գուգլի հղումների քանակը կարող է հիմք համարվել Վիքիպեդիայում որևէ բառի կիրառումը արգելելու համար: --Rob (talk) 16:54, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Ցավդ տանեմ, դու գրում ես, հետո նույն ձևի գրածին հակադրվում: Arantz (talk) 17:18, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Արանց, խնդրում եմ խուսափիր ցավդ տանեմ ու նման արտահայտություններից։ Շնորհակալություն։ --vacio 17:35, 16 Հուլիսի 2012 (UTC)
- իհարկե որ հիմք չի:-ERJANIK քննարկում: 17:08, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Arantz, ես պարզապես առաջարկեցի օգտագործել բոլոր տարբերակները /երգահան, կոմպոզիտոր, երաժշտահան/ ըստ տվյալ խմբագրողի հայեցողության՝ խուսափելով «ոչ թե..., այլ...» կոչերից: Այլ բան իմ գրածում չկա: ՀԳ. Խորապես զգացված եմ «ցավս տանելու» ցանկություն արտահայտելուց, երբ նման կարիք առաջանա՝ անպայման կդիմեմ ձեր օգնությանը... --Rob (talk) 14:56, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Լավ էր ասված : Hovhannes 15:58, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Arantz, ես պարզապես առաջարկեցի օգտագործել բոլոր տարբերակները /երգահան, կոմպոզիտոր, երաժշտահան/ ըստ տվյալ խմբագրողի հայեցողության՝ խուսափելով «ոչ թե..., այլ...» կոչերից: Այլ բան իմ գրածում չկա: ՀԳ. Խորապես զգացված եմ «ցավս տանելու» ցանկություն արտահայտելուց, երբ նման կարիք առաջանա՝ անպայման կդիմեմ ձեր օգնությանը... --Rob (talk) 14:56, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Ցավդ տանեմ, դու գրում ես, հետո նույն ձևի գրածին հակադրվում: Arantz (talk) 17:18, 16 Հուլիսի 2012 (UTC)
- Կարծում եմ Խմբագիր մասնակցի ասածը սխալ ենք ընկալել։ Նա չէր խնդրում փոխարինել բոլոր «կոմպոզիտորներին», «երաժշտահանով»։ Նա խնդրում էր, չօգտագործել երգահանը, կոմպոզիտորի իմաստով։ Երգահանը կոմպոզիտոր չէ, այլ ավելի շատ songwriter–ն է։ Երկու բառն էլ, տեղ ունեն, և կարող ենք կիրառել, բայց իմաստը չխառնելով։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:05, 24 Հուլիսի 2012 (UTC)
Այո, Ալեքսեյ a.k.a. Xelgen, շնորհակալություն ճիշտ ըմբռնելու համար։ Ես հենց այդ էլ նկատի ունեի՝ 'կոմպոզիտոր"-ի փոխարեն չօգտագործել "երգահան" բառը (ինչպես նաև "երգահան"-ի փոխարեն չօգտագործել "կոմպոզիտոր")։ Կրկնում եմ՝ դրանք համարժեք հասկացություններ չեն, "երգահան" բառը չի "ընդունվել ու տարածվել" որպես "կոմպոզիտոր" բառի թարգմանություն կամ "հայցաված բառ", այն ծագել է հայերենի բնականոն զարգացման ընթացքում, ինքնուրույն իմաստ է արտահայտում և լայն շրջանառության մեջ է հենց երգ գրող մարդկանց նշելու առումով։ Օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանը կամ Ալեքսեյ Հեքիմյանը երգահաններ են, բայց ոչ կոմպոզիտորներ, նրանց առնչությամբ հարկ է օգտագործել հենց "երգահան" բառը, իսկ Առնո Բաբաջանյանը կոմպոզիտոր է, որովհետև միայն երգեր չէ, որ գրել է։ "Երաժշտահան" բառն էլ առաջարկում եմ որպես "կոմպոզիտոր" բառի այլընտրանք, ոչ թե պնդում եմ, որ պետք է անպայման բոլոր բառերը թարգմանել հայերեն։Խմբագիր (talk) 09։14, 27 Հուլիսի 2012 (UTC)
Գլխավոր էջ
[խմբագրել կոդը]հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ գլխավոր էջում ավելացնել ցանկի կաղապար, ասենք ամսվա կամ շաբաթվա ցանկ, որտեղ կընդգրկվեն մեր վիքիի լավ ցանկերը։ Սկզբում մտածում էի ցանկը լինի ամսվա կտրվածքով, բայց թերևս հնարավոր կլինի շաբաթվա կտրվածքով էլ ցանկ գտնել, որը քիչ թե շատ ամբողջական ու լավը կլինի։ Ինքս կվերահսկեմ ցանկի տեղադրումը։ Սպասում եմ արձագանքների։ -ERJANIK քննարկում: 06։35, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Երջանիկ ջան, իսկ դու համոզվա՞ծ ես, որ կկարողանանք ամեն շաբաթ, ապահովել ցանկերը: Իմ կարծիքով, ուզում ենք մեր գլխից բարձր թռչել, որովհետև ըստ իս, մեր նախագծում դեռ այնքան էլ շատ չեն ցանկ-հոդվածները: Հո ամեն շաբաթ, կինոյին վերաբերող ցանկ չե՞նք դնի: Նույնիսկ Ընտրված ցանկեր և պորտալներ էջը, դեռ ցավալի վիճակում է: Ինձ թվում է սկզբից գոնե պետք է, այդ ցանկերի Ցուցափեղկը զարգացնենք, ընթացք տանք, հետո նոր փորձենք այդպիսի բան անել: Օրվա հոդված նախագիծն էլ, արդեն հայ-հայ կործանման էր (է) գնում: Մեկ-երկու-երեք ամիս կձգենք, հետո էլ չենք կարողանա: Ի՞նչ կասես: Hovhannes 07:36, 17 Հուլիսի 2012 (UTC)
- թեկուզ ամսվա կտրվածքով: Ամսվա համար հաստատ կճարվի: -ERJANIK քննարկում: 08:00, 17 Հուլիսի 2012 (UTC)
- Ամսվա կտրվածքով, գուցե և կարելի է: Բայց ինձ թում է, վտանգ կա, որ վաղ թե ուշ, ցանկերը կսպառվեն: Hovhannes 08:04, 17 Հուլիսի 2012 (UTC)
Երջանիկ, էսպես որ ասենք ու չանենք, բան չի լինի, ինքդ առաջին ցանկը դիր, դրանցի հետո կգնա, բայց հարմարության համար թող ոչ ամսվա լինի, ոչ շաբաթվա, թող լինի ընտրված (թե՞ ընտրյալ) ցանկ, լավագույն դեպքում երկու շաբաթը մեկ կփոխվի, վատագույն՝ ամիսը մեկ։ Arantz (talk) 02։26, 22 Հուլիսի 2012 (UTC)
Ադմինական լիազորությունների չարաշահում
[խմբագրել կոդը]- Քննարկումը տեղափոխված է David1992–ի քննարկման էջ։ Խնդրում ենք, շարունակել քննարկումը այնտեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:44, 18 Հուլիսի 2012 (UTC)
Բողոքարկման էջ
[խմբագրել կոդը]Երեկ բացել եմ վարչական որոշումների բողոքարկման էջ։ Խնդրում եմ ուշադիր լինել և չշարունակել պնդել, որ հարկավոր է այն բացել։ Բողոքարկումները կարող եք տեղադրել այնտեղ, կանոնների հետ անհամաձայնությունները քննարկման էջում։--Bekoքննարկում 04։24, 19 Հուլիսի 2012 (UTC)
Help decide about more than $10 million of Wikimedia donations in the coming year
[խմբագրել կոդը](Apologies if this message isn't in your language. Please consider translating it)
Hi,
As many of you are aware, the Wikimedia Board of Trustees recently initiated important changes in the way that money is being distributed within the Wikimedia movement. As part of this, a new community-led "Funds Dissemination Committee" (FDC) is currently being set up. Already in 2012-13, its recommendations will guide the decisions about the distribution of over 10 million US dollars among the Foundation, chapters and other eligible entities.
Now, seven capable, knowledgeable and trustworthy community members are sought to volunteer on the initial Funds Dissemination Committee. It is expected to take up its work in September. In addition, a community member is sought to be the Ombudsperson for the FDC process. If you are interested in joining the committee, read the call for volunteers. Nominations are planned to close on August 15.
--Anasuya Sengupta, Director of Global Learning and Grantmaking, Wikimedia Foundation 20։08, 19 Հուլիսի 2012 (UTC)
Distributed via Global message delivery. (Wrong page? Fix here.)
2-ը մեկում - հակառակը
[խմբագրել կոդը]Կաղապար:Տեղեկաքարտ Երկիր և Կաղապար:Տեղեկաքարտ երկիր տարբեր են, օգտագործվում է երկրորդը, որը շատ ավելի թարմ է առաջինից, բայց առաջինի կառուցվածքն ավելի լավն է։ Իսկ երկրներն էլ շատ են, վարպետ ռոբոտի կարիք ունենք։ Arantz (talk) 22։21, 19 Հուլիսի 2012 (UTC)
Գլխավոր էջի տեսքը
[խմբագրել կոդը]Գլախվոր էջը սահմանափակ երկարությամբ գեղեցիկ չի երևում մեծ մոնիտորների վրա։ Ահա իմ մոնիտորի վրա ինչպիսի տեսք ունի այն՝ http://awesomescreenshot.com/01eb0dwfb
Սա այն դեպքում, երբ իմ մոնիտորը այնքան էլ մեծ չէ։ Առաջարկում եմ վերադարձնել հին՝ «առաձգական» տեսքին և այլևս չփոխել։ --Համլետ Մուրադյան 13։32, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Եթե վերևում նշած նույն imac-ն է, ապա իմ մաքթոնն էլ դեռ նույն նեղլիկությունն ունի: Arantz (talk) 15:34, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Ոչ, իմ համակարգիչը iMac չէ, բայց iMac-երի վրա նույն երկարությունն ունի, դեռ վերևի հղումներն էլ ավելի աջ են գնացել, ու ստացվում է, որ մեջտեղի հատվածը դատարկ է մնում: --Համլետ Մուրադյան 15:37, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Հիմա նայիր, պիտի որ լավ լինի: Arantz (talk) 15:40, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Էսպես էլ «գիտեք որ»-ն է շատ նեղ: Վերջը ինձ նկատողություն են անելու, հա: Arantz (talk) 15:49, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Հիմա նայիր, պիտի որ լավ լինի: Arantz (talk) 15:40, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Հիմա վերջ, էլ իմ մոտ խնդիր չկա: Arantz (talk) 15:54, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ մոտել, շնորհակալություն :) --Համլետ Մուրադյան 16:33, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Կեցցես Arantz, շատ լավ է ստացվել, ինձ մոտ էլ խնդիր կար, այժմ չկա: -ERJANIK քննարկում: 16:37, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ մոտել, շնորհակալություն :) --Համլետ Մուրադյան 16:33, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Ոչ, իմ համակարգիչը iMac չէ, բայց iMac-երի վրա նույն երկարությունն ունի, դեռ վերևի հղումներն էլ ավելի աջ են գնացել, ու ստացվում է, որ մեջտեղի հատվածը դատարկ է մնում: --Համլետ Մուրադյան 15:37, 20 Հուլիսի 2012 (UTC)
Նկատողության մասին ասեցիր հիշեցի, գլխավոր էջի տեքստը առանց որևէ քննարկման փոխվել է, չգիտես ինչու Շաբաթվա կենսագրությունը ձախ սյունյակ տեղափոխվեց։ Եթե ցանկություն կար հավասարացնելու սյունյակները, կարելի էր տեղափոխել օրվա նկարը։ Գրել «չեմ ուզում անվերջ նույն գույնը լինի, կարող ես շրջել, թե դեմ ես», փոխելուց հետո այնքան էլ ճիշտ չէ։ Այստեղ գրել ենք գույների մասին ու նորից «Ես չեմ խոսի, նորություն չեմ ասելու, տեսակետս էլ մեկնաբանվում է արածով»։ Arantz, որ մի քանի էքստրավերտ խմբագրողներ որոշեն էջը պարբերաբար փոփոխել, ի՞նչ պարբերություն ընտրենք։--Bekoքննարկում 16։56, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Հարցդ չեմ հասկանում, չեմ կարող պատասխանել, բայց ինչո՞ւ նոր հիշեցիր, փոփոխությունները նոր չեն, իսկ Քլանսի Վիգամի դեպքը ցույց է տալիս, որ անցած, ու հետագայում մոռացված բաների մասին բանավիճելն անիմաստ է: Այսինքն` ցանկացած նկատողության դեմ եմ: Arantz (talk) 17:58, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Փոփոխությունները նոր են տես՝ Գլխավոր էջի էջի փոփոխումները, փոփոխել ես վերջին հինգ օրերի ընթացքում, սա մոռացված բան չէ։ Փոփոխությունների մասին խոսվել է փոփոխման օրը, այնպես որ Քլանսի Վիգամի դեպքը դեպքը մի շահարկիր։ Հարցս էլ շատ պարզ է՝ եթե գլխավոր էջի տեսքը ի՞նչ պարբերականությամբ կարող ենք փոխել, քեզ դուր չեն եկել գույները և դու փոխեցիր այսօր, ես կամ որևէ այլ մեկը կարո՞ղ ենք փոխել վաղը։--Bekoքննարկում 18:14, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Ոնց նայում եմ ես արտոնյալ վիճակում եմ ), այսպես ասեմ` քանի դեռ այնքան մեծ չի փոխելու ցանկությունը, որ իմ նման վերցնեն փոխեն, պարբերաբար փոխելու մասին մտածել պետք չէ, ավելի հեշտ է իմ վրա արգելք դնել, քան գործողությունների, քանի որ այսքան ժամանակ, կարծեմ, նման բան չի եղել ուրիշի կողմից: Arantz (talk) 18:26, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Խնդրում եմ կամ ինչ–որ ավատրտուն տեսքի հասցնել, կամ հետ բերել նախորդ տեսքի։ Մոխրա-մանուշակագույնը, երկնագույն շրջանակում, դեղին ֆոնի վրա, իր հերթին երկնագույն շրջանակում, սպիտակի ֆոնի վրա, այդ ամենի տակը բաց-վարդագույնը կանաչի հետ, կրկին երկնագույն շրջանակում, ու այդ ամենը երկնագույն–սպիտակ-բաց մոխարգույն գամմա ունեցող կայքում, կարծում եմ ավելի երկար է մնացել, քան կարելի է։ Ժողովրդական ասածվածք կա, բայց քաղաքականապես–կորրեկտ չէ։ 3-4 գույնից ավել կայքի դիզայնում օգտագործել, խորհուրդ չի տրվում։ Բացի դրանից կան գույների համադրության կանոններ, վերը թվարկված 7-8 գույները, այդքան էլ իրար հետ չեն խոսում։ Ինչ վերաբերվում է «վառ» լինելուն և տաք գույների պակասին, եթե այլոք դա իրոք կիսում են, և կարծում եք, որ բավականին գույնզգույն պատկերիկները, որոնք առկա էին, քիչ էին, կարելի է գլխագրերը անել ավելի գունավոր։ Սակայն ֆոնը, կարծում եմ պետք է լինի սպիտակ/շատ բաց մոխրագույն։ Համ տեքստը գունավոր ֆոնին կարդալը ոչ բոլորին է հարմար, համ պատկերները հաճախ հաշվարկված են սպիտակ կամ այլ նեյտրալ գույնով ֆոնի վրա լինելուն։ Եվ այո, նման փոփոխությունները, պետք է քննարկել/առաջարկել նախորոք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:17, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Ոնց նայում եմ ես արտոնյալ վիճակում եմ ), այսպես ասեմ` քանի դեռ այնքան մեծ չի փոխելու ցանկությունը, որ իմ նման վերցնեն փոխեն, պարբերաբար փոխելու մասին մտածել պետք չէ, ավելի հեշտ է իմ վրա արգելք դնել, քան գործողությունների, քանի որ այսքան ժամանակ, կարծեմ, նման բան չի եղել ուրիշի կողմից: Arantz (talk) 18:26, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Փոփոխությունները նոր են տես՝ Գլխավոր էջի էջի փոփոխումները, փոփոխել ես վերջին հինգ օրերի ընթացքում, սա մոռացված բան չէ։ Փոփոխությունների մասին խոսվել է փոփոխման օրը, այնպես որ Քլանսի Վիգամի դեպքը դեպքը մի շահարկիր։ Հարցս էլ շատ պարզ է՝ եթե գլխավոր էջի տեսքը ի՞նչ պարբերականությամբ կարող ենք փոխել, քեզ դուր չեն եկել գույները և դու փոխեցիր այսօր, ես կամ որևէ այլ մեկը կարո՞ղ ենք փոխել վաղը։--Bekoքննարկում 18:14, 20 Հուլիսի 2012 (UTC)
- Հարցդ չեմ հասկանում, չեմ կարող պատասխանել, բայց ինչո՞ւ նոր հիշեցիր, փոփոխությունները նոր չեն, իսկ Քլանսի Վիգամի դեպքը ցույց է տալիս, որ անցած, ու հետագայում մոռացված բաների մասին բանավիճելն անիմաստ է: Այսինքն` ցանկացած նկատողության դեմ եմ: Arantz (talk) 17:58, 20 Հուլիսի 2012 (UTC)
Վերջի սկիզբը
[խմբագրել կոդը]Ժող, ոչ ինքը կա, ոչ հղումը։ Նախագիծ:Օրվա հոդված։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arantz (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Իմ բրաուզերի կարծիքով ամեն ինչ տեղում է։ --vacio 11:31, 22 Հուլիսի 2012 (UTC)
- Հիմա դուրս եմ գալիս, հետո պատկերը ցույց կտամ: Arantz (talk) 12:03, 22 Հուլիսի 2012 (UTC)
- Հղման Վիքիպեդիան փ-ով էր, ուղղեցի։--Bekoքննարկում 14:31, 22 Հուլիսի 2012 (UTC)
- Հիմա դուրս եմ գալիս, հետո պատկերը ցույց կտամ: Arantz (talk) 12:03, 22 Հուլիսի 2012 (UTC)
(Ոչ ազատ) պատկերների բառնում - մեկնարկ
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակիցներ, պատկերների բեռնման ուղղությամբ որոշ քայլեր եմ արել։ Ավելի մանրամասն տեղեկություն կհայտնեմ, հուսով եմ, վաղը։ --vacio 20։23, 24 Հուլիսի 2012 (UTC)
Հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ հենց այսօրվանից (չնայած արդեն որոշ բեռնումներ եղել էին) թույլատրելի համարել ոչ ազատ պատկերների բեռնումը մշայկված կանոնակարգի։ Խնդրում եմ նկատի ունենաք, բեռնված ոչ ազատ պատկերները, որոնք ամբողջովին չեն բավարարում այդ կանոնակարգի պահանջներին, կջնջվեն առանց քննարկման կամ զգուշացման։ Խնդրում եմ բոլորին ըմբռնումով մոտենալ, քանի որ այստեղ գործ ունենք իրավական խնդիրների հետ, որը վեր է վիքիպեդիայի համաձայնեցված գործելու (կոնսենսունսի) սկզբունքին։
Ինչպես տեսել եք, բեռնման էջում, առկա են ամենակարևոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են բեռնելիս։ Խնդրում ենք բոլոր ազատ պատկերները բեռնել Վիքիպահեստ։ Հայերեն Վիքիպահեստ բեռնեք միայն հատուկ պատճառի դեպքում (պատճառը պետք է կաղապարում նշել)։
Ինչ վերաբերում է նախկինում բեռնված պատկերներին, ապա առաջիկայում մանրամասն կանդրադառնանք այդ խնդիրն։ --vacio 17։40, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Հ.Գ. Խնդրում եմ բոլոր ոչ ազատ ֆայլերում օգտագործել միայն {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը, բոլոր մնացած կաղապարները այլևս չեն օգտագործվելու (պարզապես անիմաստ է)։ --vacio 18։00, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Իմ ծառայի ծառան իմ ծառա չի
[խմբագրել կոդը]Այստեղ «Կատեգորիաներ» բաժնում քննարկումից հարց արաջացավ արդյոք մի էջը կարող է ենդարկվել կատեգորիաի և ենթակատեգորիաի։ Հարգելի vacio պնդում է որ դա արքելու սկզբունքը ընդունված է Վիքիպեդիայում։ Դժբախտաբար չգտա ոչ թուլտվությունը ոչ էլ արգելքը։ Բայց գտա էջեր որտեղ կատեգորիա և ենթակատեգորիա հաշտ ու խաղաղ գոյակցում են մի էջում
- A Story of People in War and Peace Category:Armenian films և Category:Armenian documentary films
- Давид-Бек Категория:Фильмы 1943 года և Категория:Фильмы СССР 1943 года
- Зангезур Категорія:Фільми СРСР և Категорія:Фільми Вірменської РСР
Եթե ասդ սկզբունքը չի գործում Հայվիկիյում, էկեք մցնենք և հեշտացնենք իմ կյանքը --Kareyac (talk) 20։36, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Kareyac, դու օրինակ ես բերել այնպիսի հոդվածներ, որոնք խախտում են պարունակում։ Իսկ իմ մատնանշած սկզբունքը ամրագրված է անգլերեն վիքիպեդիայի այս կանոնակարգում։ Մասնավորապես այն նշում է.
- In addition, each categorized page should be placed in all of the most specific categories to which it logically belongs. This means that if a page belongs to a subcategory of C (or a subcategory of a subcategory of C, and so on) then it is not normally placed directly into C.
- Թարգմանություն.
- ..կատեգորացվող յուրաքանչյուր հոդված պետք է տեղադրվի բոլոր ամենասպեցիֆիկ կատեգորիաներում, որոնց այն տրամաբանորեն պատկանում է։ Դա նշանակում է, որ եթե էջը պատկանում է C [կատեգորիայի] ենթակատեգորիաներից մեկին (կամ C-ի ենթակատեգորիայի ենթակատորիաներից մեկին), ապա այն սովորաբար չպետք է ուղղակիորեն տեղադրվի C [կատեգորիայում]։
- Բացառություններ կան, սակայն այն օրինակները, որոնք դու բերել ես, դրանց մեջ չեն մտնում։ --vacio 21:12, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Այլ կերպ այսպես է, եթե հոդված ես գրել, որ մտնում է ենթակատեգորիա, ու նաև խիստ բնորոշում է կատեգորիան, ու նրա նմանը չկա, ապա, որքան ես եմ հասկացել, կարելի է կատեգորիա մտցնել, բայց եթե, ասենք հայկական կոմեդիաներ ես գրել 50 հատ, հիսունն էլ լինեն և կատակերգություններ, և կինոկատակերգություններ կատեգորիաներիում, տրամաբանություն չկա: Arantz (talk) 22:04, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Կարճ պատասխան՝ Վաչագանը ճիշտ է, ընդհանուր դեպքում կատեգորիաների ծառի վրա, հոդվածը չպետք է նույն ճյուղի վրա երկու անգամ հանդիպի, և պետք է ներկա լինի ամենակոնկրետ կատեգորիայում։ ՎՊ–ում կատեգորիաները ունեն հիերարխիկ կառուցվածք և այդ պատճառով, սկզբունքորեն տարբեր են պիտակներից (թեգերից), կամ բանալի բառերից (քիվորդ), և ամեն ինչ, ինչ կիրառելի է հոդվածին, մենք չենք ավելացնում։
- Եթե շարժվենք ձեր առաջարկով, ապա պարզ չէ, թե ինչի ենք սահամափակվում «հայկական ֆիլմեր»-ով, պետք է նաև ավելացնել օրինակ․ «Հարավ Կովակսյան ֆիլմեր», «Հարավկովկասյան մշակույթ», «ԽՍՀՄ ֆիլմեր», «Սովետական մշակույթ», «Հումորը ԽՍՀՄ»ում, «Եվրասիայի ֆիլմեր»,, «Ֆիլմեր», «Արվեստի ստեղծագործություններ», «Արվեստ», «Եվորապական մշակույթ», «Ասիական մշակույթ», «Մշակույթ» ու տենց շարունակ մի 100 ամեն հնարավոր կատեգորիա։ Այդ դեպքում կատեգորիաները կդառնան հսկայական և ոչ–հստակ։ Իսկ հոդվածներում այդքան կատեգորիա կլինի, որ պարզ չի լինի, որտեղից սկսել–որտեղ վերջացնել։
- Կոնկրետ քննարկվող դեպքում՝ ինձ թվում է մտավախության պատճառը ու խնդիրը, ոչ թե համ կատեգորիայում համ ենթակատեգորիայում չներառվելն է, այլ «Հայկական Կինոկատակերգությունների» առկայության դեպքում, այլ ժանրերին համապտասխանող ենթակատեգորիայի բացակայությունն է, ու այդ անհամասեռ, ոչ համանման մոտեցումը անհամաձայնություն է առաջացրել։
- Այս սկզբունքից բացառություն է օրինակ, այն դեպքերը, երբ հոդվածը արժանանում է, նույնանուն կատեգորիայի։ Օրինակ Մայքլ Ջեքսոն հոդվածը, համ Կատեգորիա:Ամերիկյան երգիչներում է, համ վերջինս ենթակատեգորիա Կատեգորիա:Մայքլ Ջեքսոնում։ Կարծում եմ դրա պատճառները հասկանլի են։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:01, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Շնորհակալություն բոլորին զրույցի մասնակցելու համար: Արաջարկում եմ կամ
- 1.Ոչիինչացնել բոլոր ենթակատեգորիաներ «Կատեգորիա:Հայկական ֆիլմեր» կատեգորիայում:
- կամ
- 2. Որքան հնարավոր է «Կատեգորիա: Հայկական ֆլմեր» եջերին տալ ենթակատեգորիա «Կատեգորիա: Հայկական …… ֆլմեր» նույնիսկ երկուսից ավել:
- Իսկ բոլոր հայկական ֆլմերի եջերի ցանկը ունենալ «Հայկական ֆիլմերի ցանկ» էջում:
- Հաճույքով կընդունեմ ուրիշ արաջարկությունները --Kareyac (talk) 14:02, 25 Հուլիսի 2012 (UTC)
Ինչ աղքատ ենք, հայկական խորհրդային ֆիլմերը լրիվ կարան դրամայի մեջ տեղավորվեն։ Arantz (talk) 14։24, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Ոջ այնքան աղքատ հարգելի Arantz: Հայկական ֆիլմերի կատալոգում խորհրդային ֆիլմերը մոտ 1800 են: Հետո ինչ ջեզ համար միայն դրամա է, գուցե ինծ համար սյուրէալիզմ է և թրիլեր:ձ «Կատեգորիա:Դրամա ֆիլմեր» ունի 6 հայկական ֆիլմ, իսկ «Կատեգորիա:Կինոկատակերգություններ» 4 ու կես --Kareyac (talk) 14:59, 25 Հուլիսի 2012 (UTC)
Հեղեր և իրեր
[խմբագրել կոդը]Սրանք ազատ չե՞ն։ Arantz (talk) 13։00, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Քոմմոնսի համար եմ հարցնում: Arantz (talk) 13:01, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Կարծես թե՝ են։ Հմմտ. Commons:File:Медаль Вачаган Барепашт.jpg#Licensing (կետ d)։ --vacio 17:17, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Դ կետի մասին գիտեմ, ուղղակի սրանց մեծ մասը ոչ լուսանկարների նման են, ո
րչ էլ այդ լուսանկարները հարակից իրավունքներով մեկնաբանվում են: Այդպես եմ հասկանում: Arantz (talk) 05:05, 26 Հուլիսի 2012 (UTC)- Ես էլ եմ այդ առումով կասկածում, կարելի է մեկ-երկուսը փորձել բեռնել Վիքիպահեստ, տեսնել կմնա՞ն։ --vacio 13:16, 27 Հուլիսի 2012 (UTC)
- Դ կետի մասին գիտեմ, ուղղակի սրանց մեծ մասը ոչ լուսանկարների նման են, ո
- Կարծես թե՝ են։ Հմմտ. Commons:File:Медаль Вачаган Барепашт.jpg#Licensing (կետ d)։ --vacio 17:17, 25 Հուլիսի 2012 (UTC)
Վիքիկոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում-քննարկում
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակիցներ, Վիքիմանիային մասնակցած Սուսաննան այժմ վերադարձել է և մենք պայմանավորվել ենք եկող երկուշաբթի հանդիպել և քննարկել Վիքիկոնֆերանսի կազմակերպչական հարցերը։ Կհավաքվենք երկուշաբթի ժամը 19։00 Թամանյանի արձանի մոտ։ Հուսով եմ բոլորին հարմար է օրն ու ժամը (եթե ոչ թերևս կարող ենք փոփոխել)։
Խնդրում եմ նախապես հայտնել, թե ովքեր են ներկա լինելու որպեսզի ես ուղարկեմ քննարկվելիք հարցերի ցանկը։ Առանձնահատուկ կերպով խիստ ցանկալի է այն մասնակիցների ներկայությունը, ովքեր մասնակցում են միջոցառման կազմակերպչական աշխատանքներին և/կամ նման ցանկություն ունեն։--vacio 12։26, 27 Հուլիսի 2012 (UTC)
Ես կգամ։Ahaik (talk) 02։57, 29 Հուլիսի 2012 (UTC)
- Կաշխատեմ գալ: --Rob (talk) 13:11, 29 Հուլիսի 2012 (UTC)
Խնդիրներ դերասանների տեղեկաքարտերի և դերասանների հոդվածների հետ
[խմբագրել կոդը]Սիրելի՛ մասմակիցներ, նախ ասեմ, որ երբեք չէի ցանկանա, որ բանը սրան հասներ, սակայն ես մեր շատ սիրելի մասնակից Արման Մուսիկյանին չեմ կարողանում հասկացնել, որ պետք չէ կիրառել ռուսալեզու կայքը (Kinopoisk.ru) դերասանների տեղեկաքարտերում այն ժամանակ, երբ որ կա միջազգային IMDb-ն. եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարելի է դնել ասենք հղում դեպի դերասանի էջը մի ինչ-որ վիետնամական ֆիլմային բազայում։ Պետք չէ լինել ստրկամիտ, ԽՍՀՄ-ը վաղուց փլուզվել է, և ռուսերենն էլ վաղուց արդեն պարտադիր լեզու չէ. Խնդրում եմ հաշվի առնել այդ փաստը կամ թեկուզ հարցը դնել քվեարկության։ --Narek75 (talk) 19։39, 29 Հուլիսի 2012 (UTC)
- Նարեկ ջան, ինչու՞ ես այսքան դժվար ընդունել այս փաստը, տեսել եմ, էլի քննարկումներ ունեցել ես այս թեմայով, նախ ստրկամիտ բառը խնդրում եմ մի օգտագործիր, kinopoisk ռուսական կայքը բավականին ծավալուն ու շատ փաստեր պարունակող կայք է, թող լինի: Կարծում եմ այդքան մեծ խնդիր չի (առավել ևս սխալ չի) այս փաստը: Հետո ԽՍՀՄ-ի փլուզումը այդքան մեծ կապ չունի, պարզապես Դու էլ գիտես, որ ռուսերենը մեծամասնության համար այսպես թե այնպես երկրորդ լեզու է (պարզ է ոչ պարտադիր), մանավանդ ֆիլմերի առումով երբ դեռ շաաաաատ քիչ ունենք հայերեն թարգմանած ֆիլմեր ու մեծամասամբ ռուսերեն ենք դիտում: -ERJANIK քննարկում: 04:41, 30 Հուլիսի 2012 (UTC)
Երջանիկ ջան, այստեղ հարցը ֆիլմերի ռուսերեն դւտումը չի։ Նույնիսկ ռուսներն իրենց վիքիպեդիայում (դերասաններ հոդվածներում) չեն օգտագործում կինոՊոիսկը։--Narek75 (քննարկում) 20։26, 10 Օգոստոսի 2012 (UTC)
- Ինչ է, արել քեզ կինոպոիսկը, հարգելի Նարեկ (Narek75): Ես ասեցի, որ քո ստեղծած հոդվածներին ձեռք չեմ տալիս: Այն արդեն ինչ կա "Կինոգործիչներ այբենական կարգով" շարքով, ձեռք չեմ տալիս: Մի անգամ էլ կասեմ, չպետք է այդպեսի վերաբերմունք տարածել որևէ մի ազգի նկատմամբ: Կա վատ անհատներ, և չկա վատ ազգ: Կինոպոիսկի մասին իրար հետ քննարկել ենք, իսկ հիմա դու հարցը չգիտեմ ինչու ավելի բարձր մակարդակի ես հանել: Իսկ դա էլ այն շնորհակալության արդյունքն է, որ ես մեկ առ մեկ գտել եմ բոլոր դերասաններին և թարմացրել, կարգի եմ բերել նրանց տեղեկաքարտերը: Հիմա ավելի քան 300 դերասան ունենք հավաքած, բայց ևս մի 50 դերասան կան մեր Վիքիում, որոնցից շատերը անգամ "Անձինք այբենական կարգով" էջում չկան: Ի միջի այլոց շուրջ 60 դերասանի հոդվածների էջեր ես եմ անձամբ ստեղծել: Կինոպոիսկի կայքը հնարավորություն է տալիս արագորեն թարմացնել դերասանների էջերի փոփոխությունները: Այդ կայքը թարմացվում է ամեն օր, և իր մեջ բազում տվյալներ ունի նոր լույս տեսնող ֆիլմերի մասին: Բացի այդ նրանում ամեն օր մի քանի նոր հոդվածներ են գրվում ֆիլմերի և դերասանների մասին: Ի միջի այլոց, կարող ես այդքան ցավալի չընդունել Կինոպոիսկի գոյության գաղափարը` այն ռուս-ֆրանսիական կայք է: Եթե նմանատիպ հայկական կայք գիտես, ասա փոխենք հայկականով:
- Եվ ի միջի այլոց ահագին վիրավորական էր քո ստրկամիտ արտահայտությունը: Ես կյանքում այդպիսին չեմ եղել և չեմ լինի: Եվս մի անգամ կասեմ, որ ես մայրական կողմից սլավոնական ծագում ունեմ, բայց դաստիարակությամբ հայ եմ: Այնպես որ խնդրում եմ ավելորդ չվիրավորել: Arman musikyan (քննարկում) 02:43, 11 Օգոստոսի 2012 (UTC)
Վիրաբորելու համար ներողություն եմ խնդրում, Արման ջան։ Իսկ այստեղ իմ ու քո հոդվածներ չկան, հասկանու՞մ ես։ Ամեն հոդված ստեղծելիս երբ սեղմում ես "ՀԻՇԵԼ ԷՋԸ", այն արդեն քոնը չէ։ Հաստատ կարելի է գտնել մի ճապոնական կինոբազա, որը շատ լավը կլինի ու ամեն օր կթարմացվի։ Հասկանում եմ՝ աշխարհագրական դիրքի ու ունեցած պատմության շնորհիվ/պատճառով մենք տիրապետում ենք ռուսաց լեզվին, Արման ջան, բան չունեմ ասելու, բայց միջազգային լեզուն ոչ ռուսերենն է, ոչ էլ էսպերանտո-մեսպերանտոն։ Միջազգայինը անգլերենն է։ Երևի հայերեն կինոբազա դեռ չկա։
Իսկ ԿինոՊիսկը ինձ ոչինչ էլ չի արել, չի էլ կարող անել։ Նորից եմ ասում այստեղ «իմ ու քո ստեղծած հոդված...» նման բան չկա, որ ասում ես «քո ստեղծածներին ձեռք չեմ տվել»։
Հարգանքներով --Narek75 (քննարկում) 18։23, 11 Օգոստոսի 2012 (UTC)
- Խնդիր չկա, Նարեկ ջան: Ես էլ աշխատելիս ինչ թերի հոդվածի վրա ասես, որ չեմ աշխատում: Այնպես որ ճիշտ ես ասում, Վիքիում ամեն ինչ մերն է ու մեր խնդիրն է այն հնարավորինս բարելավել: Այ, որ ահագին բարելավվի, հայրերը ստիպված չեն լինի ինֆորմացիա փնտրել ռուսական Վիքիում, կամ էլ արդեն հնացած հանրագիտարաններում: Այլ ուղղակի բովանդակալից ու մատչելի ինֆորմացիա կգտնեն մեր Վիքիում: Մի 6 ամիս առաջ էր, որ հայերենով որոնեցի "Գանձերի կղզի" գիրքը: Պատկերացնում ես, google-ը ոչ մի բան չգտավ: Այդ օրվանից մինչև հիմա անընդհատ թարմացնում եմ մերի Վիքին: Հարգանքներով` Arman musikyan (քննարկում) 03:40, 12 Օգոստոսի 2012 (UTC) :
Ոչ արժանի ադմին
[խմբագրել կոդը]Ողջույն, հարգելի մասնակիցներ։ Այս ամբողջ ժամանակը, ես տաս օրով գտնվում էի արձակուրդի մեջ և հնարավորություն չունեյի հետևել նախագծի փոփոխություններին։ Ներեցեք։ Ուզում եմ անդրադառնալ նախորդ օրերին կատարված, մի շարք աղմկոտ բաներին, որոնց հարցն այդպես էլ չլուծվեց։ Իմ երեք օրվա արգելափակմանը, և մասնակից Դավիթի, մեկ տարվա արգելափակմանը, որը արդեն նշեմ հանվել է (լիքը-լիքը վաճերից ու ապացույցներից հետո)։
Երկուսս էլ ագելափակվել էինք ադմինիստրատոր Xelgen-ի կողմից։ Կարող եք դիտել իմ քննարկման էջը, որտեղ ես համաձայն չէի (և հիմա էլ համաձայն չեմ) իմ արգելափակման փաստի հետ։ Ես կարծում եմ, որ այդ բանը մաքուր անարդարություն ու սուտ էր, որը չպետք է անպատիժ մնա, կարծում եմ։ Իմ մասնակցային հաշիվը փակվել էր, իբր նրա համար, որ ես կոպիտ էի խոսացել մասնակից Arantz-ի հետ Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ էջում։ Կարող եք դիտել իմ այս խմբագրումը, և ինքներդ դատել, արժանի էի ես դրան, թե ոչ։ Ես կարծում եմ, որ արժանի չէի և հիմա ինձ շատ վատ եմ զգում, որ երբեմն արգլեափակված եմ եղել ու հիմա արգելափակված մասնակից եմ հաշվում։ Խնդրում եմ վերանայել այդ բանը, օբյեկտիվ լինել և անտարբեր չանցնել։ Ես բողոքարկում եմ ու արդարություն պահանջում։
Բացի այդ, Xelgen-ը իրեն սխալներ էր թույլ տվել.
- Նա արգելափակել էր իմ ամբողջ այփի հասցեն, որի իրավունքը չուներ (այփին արգելափակում են այն ժամանակ, երբ նրանից ինչ որ վանդալ է օգտվում, այլ ոչ թե փորձառու մասնակից)։ Իմ այփի հասցեից, օգտվում էր ևս մեկ մասնակից՝ Maykel-ը, որը ուզում էր խմբագրումներ կատարել, բայց ստիպված չկարողացավ։ Ուստի նա խաթարեց մասնակցի ներդրումները։
- Դրանից հետո ես բողոքեցի, և Xelgen-ը ասաց, որ արդեն հանել է արգելափակումը իմ այփի հասցեից, և Մայքլը կարող է խմբագրումներ կատարի։ Սակայն ասեմ, որ դա սուտ էր։ Մայքլը մտավ և ոչինչ փոխված չեր։ Այփին նույն ձև փակված էր։ Այսինքն ադմինը սխալ բան իրեն թույլ տվեց (փակեց այփին) և ստեց։
- Xelgen-ը ասաց, որ իբր թե ես զգուշացումներ եմ ստացել։ Սակայն այդպես չի։ Ես երեք օրով արգելափակվեցի նրա կողմից, առանց զգուշացումների։ Ինքներդ տեսեք քննարկմանս էջում։ Նա ի հայտ բերեց այն զգուշացումները, որոնք արվել էին երկու ամիս առաջ (նույնիսկ ավելի շատ) և արվել էին «Դաշնակահարը» հոդվածի վերաբերյալ։ Ինքներդ տեսեք։ Ի՞նչ կապ ունեն «Դաշնակահարի» զգուշացումները, «ջնջման ենթակա հոդվածներ», էջում իմ ասածների հետ։ Այսինքն ինձ չզգուշացրին և հենց այնպես արգելափակեցին։
- Ես ազատ կարող եմ ասել, որ Քսելջենը միշտ հետապնդել է հին հաշիվները, թշնամանքը։ Իմ, և իր կոնֆլիկտը սկսվեց այս խմբագրումից։ Հետո եղավ սա, սա։ Պարզ երևում է, որ նա վատ է տրամադրված իմ դեմ։ Խորհրդարանում դիտեք «ՈՒ թե Ու» բաժինը, որտեղ կկարդաք՝ «Հովհանես, գիտես, եթե ասելիք չկա, պարտադիր չէ ինչ-որ բան գրել» արտահայտությունը։ Դա իմ հասցեին էր ուղղված։ «Ջնջման ենթակա հոդվածներում», դիտեք նրա խոսքերը, որոնք ինձ էին ուղղված և այլն... Կտեսնեք, որ Քսելջենը պարզապես թշնամանք է զգում իմ հանդեպ և շատ հեշտ կարող էր յուրաքանչյուր պատճառ բերելով, արգելափակել։
- Xelgen-ը մեկ տարով արգելափակել էր մասնակից Դավիթին։ Տեսեք Դավիթի քննարկման էջը, որտեղ նա ամեն կերպ ապացուցում է, որ սխալմամբ է արգելափակված և արժանի չեր դրան։ Ես կարծում եմ, որ դա ճակատագրական սխալ էր ադմինի կողմից, որը ընդհանրապես անցավ բոլոր սահմանները։ Բոլոր Վիքիներում, մեկ տարով ոչ ոքին չեն արգելափակում։ Ընդմիշտ փակում են հաշիվը, եթե մասնակիցը բազմաթիվ արգելափակումներից հետո, նորից չի հանդարտվում։ Ես օրինակներ գիտեմ, ուրիշ Վիքիներում, որոնք արգելափակվել են մոտ 15 անգամ։ Իսկ այս դեպքում, երկրորդ անգամ, բռնում և մեկ տարի են տալիս։ Դա ի՞նչ է։ Քիչ առաջ, մասնակից Teak-ը հանեց մեկ տարվա ժամկետը։ Ուստի ստացվում է, որ Քսելջենը իրեն մի ահռելի սխալ էր թույլ տվել, ինչի համար պետք է անպայման պատասխան կրի, եթե այստեղ արդարություն գոյություն ունի կամ կարգ ու կանոն։ Նա չարաշահել էր իր ադմինի իրավունքները։ Հետապնդել էր թշնամանքը։
- Ինչու ոչ արժանի ադմի՞ն... Ասեմ... Ես հիմա կհայտնեմ իմ անձնական ու սեփական կարծիքը, որը կարծում եմ պետք է հարգել ու ընդունել։ Առանց ոչ ոքին վիրավորելով, կոպիտ չխոսելով, ապացույցներ բերելով, պրակտիկ լեզվով շարադրելով, հայտնում եմ իմ կարծիքը։ Դա ասում եմ, որ ինձ էլ մեկ տարով չարգելափակի։ Քսելջենը արժանի չէ ադմին լինելու։ Այսքան վերը նշված սխալներից և քայլերից հետո, կարո՞ղ եք ասել, որ նա լավ ադմին է մեր նախագծի համար։ Ես ասում եմ, որ ոչ։ Է՞լ ով է համաձայն իմ հետ։ Մեկ բան էլ կա. խնդրում եմ ուշադիր նայեք ադմինիստրատորի դրոշակի մասին էջը։ Ինչ է այնտեղ ասվում.
- Ադմինիստրատորը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակում մուտք գործել համակարգ առնվազն 5 անգամ,ըստ այդմ առնվազն 5 ակտիվության նշան( առ 01.11.2010)
- Տարվա ընթացքում գործողությունների թվաքանակը պետք է նվազագույնը լինի 100, իսկ մուտք գործած օրերի թիվը նվազագույնը՝ 30( առ 01.11.2010)
- Այս պայմաններից յուրաքանչյուրի խախտման պարագայում ադմինիստրատորը ավտոմատ զրկվում է դրոշակից։
- Բացառության դեպքեր. Մինչև ընթացիկ ցուցանիշների ամփոփումը՝ տվյալ ադմինիստրատորի խնդրանքով կարելի է բացառություն անել համապատասխան քննարկման դրական արդյունքներով։
Իսկ հիմա ես խնդրում եմ, որ մյուս ադմինները կամ փորձառու մասնակիցները, հաշվեն թե այս պայմաններից, քանի՞սն է բավարարում, ադմին Քսելջենը։ Չեմ կարծում, որ նա իր պարտականությունները ազնվորեն կատարում է։ Նա իր էջում տեղադրել է արձակուրդի մասին կաղապարը (ինքներդ նայեք), որտեղ ասվում է, որ նա 2010 թվականի մարտի 15-ից, մինչև հուլիսի 15-ը գտնվելու է արձակուրդի մեջ։ Դա ի՞նչ է... Ես դա չգիտեմ ինչ եմ համարում, ադմինի համար։ Եվ այդպիսի ադմի՞նն է ղեկավարում մեզանով, արգելափակում, երբ ուզի, ոնց ուզի։ Խնդրում եմ ստուգել նրա խմբագրումների թվաքանակները և գրել այստեղ։ Այս երկու-երեք տարվա թվաքանակները։ Եթե դրանք չեն համապատասխանում ադմինի պայմաններին, ապա դրոշակը հարկավոր է հեռացնել, անմիջապես։ Եթե դուք ուզում եք, որ սա արդար, լավ, օբյեկտիվ նախագիծ լինի, ապա պետք է մտահոգվեք այդպիսի բաների համար։ Խնդրում եմ կատարել այդ գործողությունը և հաշվի առնել Քսելջենի բոլոր սխալները, որոնք ես նշեցի։ Այդքան սխալներից ու թերություններից հետո, նա ուղղակի չի համապատասխանում ադմինին։ Արժանի չէ։ Ո՞վ է համամիտ ինձ հետ։ Սպասում եմ ձեր խոսքերին։ Պատիվ ունեմ։ Hovhannes 09։08, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Հովհաննես, գտնում եմ, որ Ալեքսեյի նկատմամբ քո մեղադրանքները անհիմն են։ Քո վարքը Վիքիպեդիայում գնհատաում եմ մեղմ ասած ոչ կառուցողական։ Խնդրում եմ ձեռնպահ մնալ այլ մասնակիցների նկատմամբ անձնական վիրավորական բնույթի սուբյետկիվ որակումներից («արժանի չէ»)։ Ադմինները Վիքիում իրականացնում են ոչ թե ղեկավարող, այլ համակարգող գործառույթներ։ Այդ առումով Ալեքսեյը` որպես սթափ և առողջ բանականության տեր մարդ, լիովին համապատասխանում է այդ դիրքին։ --Rob (talk) 09:38, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Հարգելի Ռոբ, ես խոսում էի լրիվ ուրիշ բաների մասին: Խնդրում եմ ամբողջը կարդալ: Ես որպես Վիքիպեդիայի ազատ, սովորական մասնակից, հայտնում եմ իմ սեփական կարծիքը, որով կարծում ու առաջարկում եմ, որ Ալեքսեյը չի կատարում իր պարտականությունները և ուստի նրանից պետք է հեռացնել ադմինի դրոշակը: Ի՞նչ վիրավորանքի կամ ես իմ ինչի մասին է խոսքը: Ես խոսում եմ պրակտիկ, ուղիղ, պարզ բաների մասին: Չգիտեմ այստեղ ոնց, բայց ուրիշ Վիքիներում, եթե ադմինը չի կատարում իր պարտականությունները և բազում սխալներ է իրեն թույլ տալիս (նշել եմ վերևում), ապա նրան իսկույնևեթ հեռացնում են այդ պաշտոնից: Ես ձեզ բոլորիդ պարզ, մաքուր օրինակներ եմ բերել, որոնցով պետք է շարժվել և արդյունքներ կայացնել: Ալեքսեյի պաշտոնի հարցը լուծել է պետք: Դա է ասածս: Կոնկրետ ասում եմ, նա իրո՞ք կատարել է այն պայմանները, որոնք վերևում, սև գույնով նշված են: Պարզեք: Եթե չի կատարել, ապա հեռացրեք: Ամեն ինչ արդար է և կանոններով: Ի՞նչ կա: Hovhannes 11:43, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Teak-ը չի «հանել մեկ տարվա ժամկետը»։ Սա Teak-ի հորեղբորորդու նախագիծը չէ որ անի ինչ ուզում է։ Մնացած մեկնաբանություններս այս անհիմնության վերաբերյալ հետո․․․ ― Teak (talk) 13:58, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Ի՞նչ անհիմնություն, ի՞նչ անհիմնություն... Ես առաջարկում եմ հանել Ալեքսեյից, իր ադմինի դրոշակը, որովհետև նա չի կատարում իր ադմինի պարտականությունները, լիքը սխալ իրեն թույլ տվեց և չարդարացրեց իր հնարավորությունները... Մի՞թե ինչ որ սխալ բան եմ ասում: Ամբողջ ասածս, ուզածս ինչ է... Ստուգեք նրա այս երկու տարվա խմբագրումների, ներդրումների, մուտք գործելու թվաքանակները և այլնը... Ո՞վ է գրել այս օրենքները, Teak.
- Ադմինիստրատորը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակում մուտք գործել համակարգ առնվազն 5 անգամ,ըստ այդմ առնվազն 5 ակտիվության նշան( առ 01.11.2010)
- Տարվա ընթացքում գործողությունների թվաքանակը պետք է նվազագույնը լինի 100, իսկ մուտք գործած օրերի թիվը նվազագույնը՝ 30( առ 01.11.2010)
- Այս պայմաններից յուրաքանչյուրի խախտման պարագայում ադմինիստրատորը ավտոմատ զրկվում է դրոշակից։
Չէ՞ որ դուք, ձեր փորձառու անձնակազմով եք գրել։ Դե ուրեմն ինչու՞ եք հիմա ինքներդ ձեր կանոնակարգի դեմ կանգնում, չգիտես ինչու (ինչպես միշտ), և անհիմնություն կոչում իմ ասածները։ Ի՞նչ է, իրավունքը չունե՞մ այս հարցը բարձրացնել, որպես նախագծի ազատ մասնակից։ Իհարկե ունեմ, ուղղակի խոստովանեք, դուք չեք ուզում։ Չէ որ ամեն ինչ արդար է։ Էլ ի՞նչ սխալ բան եմ ասում։ Քսելջենը արդեն երկուսուկես տարի, իր էջում արձակուրդի կաղապարն է տեղադրել և հույս ունի, որ իր դրոշակը չեն հեռացնի դրա պատճառով։ Իսկ ես արդարություն եմ պարզապես պահանջում։ Hovhannes 14։51, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Իմ կարծիքով այս հարցը պետք է քննարկել ոչ թե ֆորումում այլ այստեղ կամ նմանատիպ ինչ-որ էջում:--David1992 (talk) 17:07, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Ոչ-ոչ, հենց այստեղ: Որպեսզի բոլորը տեսնեն: Իսկ դու էլ Դավիթ, հաստատիր ասածներս, որ Քսելջենը շատ սխալներ է իրեն թույլ տվել: Նա քեզ անարդարորեն մեկ տարով արգելափակել էր, ինչը չտեսնված բան էր: Այսինքն իրեն շատ մեծ սխալ էր թույլ տվել, ինչի համար արժանի է զրկվել ադմինի դրոշակից: Ախր ամեն տեղ գրված է, որ, եթե իրեն այդպիսի կոպիտ սխալներ է թույլ տալիս (էլ չեմ ասում, որ դիտավորյալ), ապա պետք է հեռացնել դրոշակը: Ասա, Դավիթ, թե՞ դու էլ արդեն փոխել ես դիրքորոշումդ, չգիտես ինչու: Hovhannes 17:33, 31 Հուլիսի 2012 (UTC)
- Ոչ, այդ կանոնակարգը «մեր փորձառու անձնակազմով» չենք գրել։ Դա մի մասնակցի առաջարկն էր, որի մասնակցությունը վիքիպեդիայում նույնպես պարուրված էր կասկածելի պահվածքով։ Մի երկու րոպե որոնելուց հետո ինքներդ կարող էիք գտնել այս առաջարկը, որը մեղմ ասած հեչ էլ միաձայն չընդունվեց։ Հրավիրում եմ ձեզ նաև ստուգել, թե կողմ քվեարկած մասնակիցներից քանիսն են դեռ քչից-շատից ակտիվ ;)։ Ինքս թե՛ առաջարկին և թե՛ նման սահմանափակումներին դեմ եմ (չնայած վաղ անցյլաում ինքս էլ եմ ունեցել նմանատիպ մոտեցում, ինչը օրինակ Լիլիթի նկատմամբ երևիթե ժիշտ միջոցը կլիներ) ու սկզբունքորեն չեմ մասնակցել այդ քննարկմանը ժամանակս գնահատելու պատճառով։ Իսկ հիմա մնացած պնդումներիդ վերաբերյալ․․․
- Կարծում եմ, որ ձեր արգելափակումը լրիվ հիմնավորված էր, քանի որ ձեզ զգուշացրել էին անվայելուչ արտահայտությունների համար նախկինում, և ձեր հետագա վարկաբեկություններից խուսափելու լավագույն միջոցը կարճ ժամանակով արգելափակումն էր։ Այն որ Xelgen-ը դա արեց մինչև այլ ադմիններ հասցրեցին նկատել խոսում է իր որպես ադմին աչալրջության մասին, ինչը դրական է բնութագրում իր ադմինական պատասխանատվությունը։ Ինչը վերաբերվոմ է այլ մասնակիցներին, և ձեր մեղադրանքներին թե նրանք էլ լավ չեն խոսում և այլն, ապա դա ձեզ թույլ չի տալիս խախտել վիքիէթիկետը։ Եթե գտնում եք որ այլ մասնակից իրեն անվայելուչ է պահում, փորձեք այդ մասնակցին ցույց տալ ճիշտ ուղին, ոչ թե անցնել վարկաբեկումների։ Իսկ եթե անցնում են վնասակար գործողությունների, ապա տեղեկացրեք ադմինի կամ ստյուարդի, որպեսզի մասնակիցը վնասազերծվի պաշտոնական նախազգուշացման կամ արգելափակման միջոցով։ Ինչ վերաբերվում է David1992-ի արգելափակմանը, ապա արգելափակման լիիրավության հետ համաձայն էին գրեթե բոլոր կարծիք արտահայտողները, իսկ ժամկետի հարցը մի քիչ բարդ է, ու այդքան խախտումների դեպքում ու մեր մոտ ակտիվ ադմինների սակավաթվության պատճառով ոչ այդքան խելքից դուրս։ Ամեն դեպքում այդ հարցը լուծվեց հանգիստ ու կառուցողական ոճով։ Մնում է տեսնել թե ինչքանով David1992 ինքը կարդարեցնի արգելափակման ժամկետի պակասեցումը։
- Այնպես որ, ստացվում է որ ձեր բոլոր պնդումները անհիմն են, իսկ ամենակարևորը այն է, որ դուք չեք հասկանում ադմինի դերը վիքինախագծերում։ Խորհուրդ եմ տալիս ձեզ ծանոթանալ ադմինի դերի հետ թե այստեղ և թե ավելի զարգացած վիքինախագծերում ու հետագայում զերծ մնալ այնպիսի պնդումներից, որոնք չեն ծառայում համայնքի կողմից ձեր մասին դրական կարծիք կազմելուն։ Ու եկեք բոլորս էլ փորձենք ավելի արդյունավետ օգտագործենք մեր վիքիին նվիրված ժամակները։ ― Teak (talk) 04:20, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ շեղվում թեմայից: Իմ ասածը, ասածը, ի՞նչն է... Ադմինիստատորի էջում պարզ, կոնկրետ կանոնակարգ է գրված, դրված, սև գույնով, խոշոր... Հիմա ես ասում եմ, խնդրում եմ, ստուգեք Քսելջենի բոլոր խմբագրումների թվաքանակները, որպեսզի ստուգել, արդյո՞ք նա բարեխիղճ հետևում է կանոնակարգին, թե ոչ: Ես կասկածում եմ և առաջարկում եմ ստուգել: Չեմ հասկանում, ինչ մի բարդ բան կա դրա մեջ, որ այդքան հնարավոր չէ հասկանալ: Վաչիօ, Բեկո, գոնե դուք, խնդրում եմ, ստուգեք այդ թվերը և այստեղ բոլորի մոտ գրեք, որպեսզի պարզ դառնա, Ալեքսեյը կատարում է իր պարտականությունները թե ոչ: Ախր դուք իրավունք չունեք արհամարել և բանի տեղ չդնելով, ինչ որ վախի պաճտառով, չանել իմ այդ առաջարկած խնդրանքը: Ախր գրված է, գրված, որ, եթե ադմինը չի կատարում դրանք, ապա զրկվում է դրոշակից: Ի՞նչ բարդ բան կա, այդ արտահայտության մեջ, որպեսզի մարու ուղեղը չընդունի: Եվ չեմ հասկանում, թե ինչ վատ բան եմ ասում կամ անում: Ի՞նչ սխալ բան եմ գրում: Ի՞նչ անգրագետ բան եմ ասում, ինչպես վերևում մեկը ասաց: Ամեն ինչ արդար է: Ստուգեք և արդյունք որոշեք: Hovhannes 05:19, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Եթե չհասկացաք իմ գրածները, ապա ասեմ կոնկրետ ինչ անգրագետ բան եք ասում. այդ գրածը ադմինիստրատորների էջում ոչ մի ուժ չունի, քանի որ միայն առաջարկ էր, որը չարժանացավ լայն ընդունման, և այժմ արդեն հանված է։ Իսկ ձեր խնդրանքը թե ինչ-էր մեկը ստուգի՝ ինչո՞ւ դուք ինքներդ չեք ստուգում։ Այստեղ ոչ մեկն էլ ստուգող չի աշխատում, դուք առաջարկում եք Xelgen-ին զրկել ադմինիթյունից, դուք ինքներդ էլ կատարեք բոլոր ստուգումները և առնվազն հասկացեք թե ինչն է ադմինի դերը վիքինախագծում։ Իսկ եթե ցանկություն չունեք ձեզ ինքնակրթելու, ես (ու կասկածում եմ որ այլ ադմիններ էլ) հաստատ ցանկություն չունեմ ձեր անձնական վիքիկրթությամբ զբաղվելու։ Որպեսզի այս հարցն էլ անըդհատ չերկարի, առաջարկում եմ այս էջում ներկայացնել դիմում Xelgen-ին ադմինությունից զրկելու համար, համապատասխան փաստարկներով։ Իսկ եթե ուզում եք որ բոլորն էլ դրա մասին տեղյակ լինեն, կարող եք այդ դիմումի մասին այստեղ մեկ տողով տեղեկացնել համայնքին։ Բայց նորից խորհրդի կարգով՝ դուք սխալ եք ու դադարեք վատնել ձեր ժամանակը անհիմն ու անիմաստ պայքարների վրա։ ― Teak (talk) 06:14, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Օրինակ, եթե ես այսպիսի տոնով ու բառերով խոսեյի, հաստատ համոզված եմ, որ մեկ տարով արդեն կարգելափակվեյի: Դե այո, ես հույս ունեյի, որ այստեղ գոնե, ապացույցներով, հիմունքներով, կանոնակարգով, կարելի կլինի արդարության հասնել, բայց դե համոզվեցի, որ ամեն մեկը, երբ ուզի, ոնց ուզի կարա ոչնչացնի յուրաքանչյուր կանոնակարգ էլ, մասնակցային հաշիվ էլ հետը: Այնպես որ, իմաստ էլ չկա պայքարել, որովհետև միևնույն է ճիշտդ չեն էլ ընթերցի, որ մի բան էլ մտածեն վրան: Ով ինչ կուզի կանի և պատասխան չի տա: Այո, շատ Վիքիպեդիավարի է:
- Եթե չհասկացաք իմ գրածները, ապա ասեմ կոնկրետ ինչ անգրագետ բան եք ասում. այդ գրածը ադմինիստրատորների էջում ոչ մի ուժ չունի, քանի որ միայն առաջարկ էր, որը չարժանացավ լայն ընդունման, և այժմ արդեն հանված է։ Իսկ ձեր խնդրանքը թե ինչ-էր մեկը ստուգի՝ ինչո՞ւ դուք ինքներդ չեք ստուգում։ Այստեղ ոչ մեկն էլ ստուգող չի աշխատում, դուք առաջարկում եք Xelgen-ին զրկել ադմինիթյունից, դուք ինքներդ էլ կատարեք բոլոր ստուգումները և առնվազն հասկացեք թե ինչն է ադմինի դերը վիքինախագծում։ Իսկ եթե ցանկություն չունեք ձեզ ինքնակրթելու, ես (ու կասկածում եմ որ այլ ադմիններ էլ) հաստատ ցանկություն չունեմ ձեր անձնական վիքիկրթությամբ զբաղվելու։ Որպեսզի այս հարցն էլ անըդհատ չերկարի, առաջարկում եմ այս էջում ներկայացնել դիմում Xelgen-ին ադմինությունից զրկելու համար, համապատասխան փաստարկներով։ Իսկ եթե ուզում եք որ բոլորն էլ դրա մասին տեղյակ լինեն, կարող եք այդ դիմումի մասին այստեղ մեկ տողով տեղեկացնել համայնքին։ Բայց նորից խորհրդի կարգով՝ դուք սխալ եք ու դադարեք վատնել ձեր ժամանակը անհիմն ու անիմաստ պայքարների վրա։ ― Teak (talk) 06:14, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ շեղվում թեմայից: Իմ ասածը, ասածը, ի՞նչն է... Ադմինիստատորի էջում պարզ, կոնկրետ կանոնակարգ է գրված, դրված, սև գույնով, խոշոր... Հիմա ես ասում եմ, խնդրում եմ, ստուգեք Քսելջենի բոլոր խմբագրումների թվաքանակները, որպեսզի ստուգել, արդյո՞ք նա բարեխիղճ հետևում է կանոնակարգին, թե ոչ: Ես կասկածում եմ և առաջարկում եմ ստուգել: Չեմ հասկանում, ինչ մի բարդ բան կա դրա մեջ, որ այդքան հնարավոր չէ հասկանալ: Վաչիօ, Բեկո, գոնե դուք, խնդրում եմ, ստուգեք այդ թվերը և այստեղ բոլորի մոտ գրեք, որպեսզի պարզ դառնա, Ալեքսեյը կատարում է իր պարտականությունները թե ոչ: Ախր դուք իրավունք չունեք արհամարել և բանի տեղ չդնելով, ինչ որ վախի պաճտառով, չանել իմ այդ առաջարկած խնդրանքը: Ախր գրված է, գրված, որ, եթե ադմինը չի կատարում դրանք, ապա զրկվում է դրոշակից: Ի՞նչ բարդ բան կա, այդ արտահայտության մեջ, որպեսզի մարու ուղեղը չընդունի: Եվ չեմ հասկանում, թե ինչ վատ բան եմ ասում կամ անում: Ի՞նչ սխալ բան եմ գրում: Ի՞նչ անգրագետ բան եմ ասում, ինչպես վերևում մեկը ասաց: Ամեն ինչ արդար է: Ստուգեք և արդյունք որոշեք: Hovhannes 05:19, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Ես բոլոր խմբագրումների, ներդրումների, մուտք գործելու թվաքանակները, այնքան էլ գլուխ չեմ հանում թե ինչպես ստուգել, դրա համար էլ խնդրանքով դիմեցի ավելի փորձառու մասնակիցների կամ ադմինների օգնությանը։ Չեմ կարծում թե դրա մեջ ինչ որ վատ բան կա։ Ձեր բոլոր դասընթացներում գրված է, որ բոլորը կարող են միմյանց օգնության դիմել։ Հա վայ, մոռացա, որ կանոնակարգերը դատարկություն են։
- Այս էջում, որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ ներկայացնել դիմումս։ Քննարկման մե՞ջ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Hovhannes (քննարկում|ներդրումներ) 06:28, 1 Օգոստոսի 2012 մասնակիցը։
- Կոնկրետ ո՞ր բառերն ու տոնը ձեր դուրը չեկավ («անգրագետ բան ասելը» ձեր օգտագործացն էր․․․)։ Եթե գլուխ չեք հանում, փորձեք սովորել, մանավանդ որ մի բան եք ուզում անել, որը ձեզնից բացի դեռ ոչ ոք չի համարում տեղին։ Հոդվածներ գրելիս օգնելը մի բան է, իսկ մի բան անել ձեր համար, որը ձեզ ի սկզբանե ասում են անիմաստ է՝ լրիվ ուրիշ է։ Դիմումի ձևին ծանոթանալու համար կարող եք գնալ արխիվ (հղումը էջում է) ու տեսնել թե նախկինում դիմումները ինչպես են ներկայացվել։ Ու ձեզ արդեն 3րդ անգամ եմ հրավիրում ծանոթանալ ադմինի դերի հետ․․․ շարունակում եք անտեսել։ Դե ինչ, այս հարցում ես այլևս ասելու բան չունեմ․ ներկայացրեք դիմումը տեսնենք ինչ է համայնքը ասում։ ― Teak (talk) 07:05, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Hovhannes, արխիվում մի քանի օրինակներ կան:--David1992 (talk) 08:14, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Հա, բայց կոնկրետ ո՞րտեղ են գրում հանելու առաջարկը: Հենց այդ էջու՞մ, արխիվու՞մ... Hovhannes 11:11, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Եթե չեմ սխալվում հենց այդ էջում պետք է սկսել քննարկումը/քվեարկությունը և վերջում քննարկումը փակելուց հետո արխիվացնել:--David1992 (talk) 14:55, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Հա, բայց կոնկրետ ո՞րտեղ են գրում հանելու առաջարկը: Հենց այդ էջու՞մ, արխիվու՞մ... Hovhannes 11:11, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Hovhannes, արխիվում մի քանի օրինակներ կան:--David1992 (talk) 08:14, 1 Օգոստոսի 2012 (UTC)
Շնորհավորում եմ, Հովհաննես։ Ապրես, միշտ այդպես աչալուրջ։ Դու մեր օրերի սուպերհերոսներից ես, ով պայքարում է ա-ն-ա-ր-դ-ա-ր-ու-թ-յ-ու-ն-ն-ե-ր-ի դեմ։
Իսկ հիմա ավելի լուրջ.
Եթե ես մի պահ քննարկումը տանեմ անձնական դաշտ, հուսով եմ խնդիրներ այդքան չեն առաջանա։ Ինչու՞ ես ամեն ինչ այդքան բարդացնում։ Ինչու՞ չես ուզում, բոլորս հանգիստ աշխատենք։ Անգամ չերազես խոսել Ալեքսեյին ադմինական իրավունքներից զրկելու մասին, լսու՞մ ես։ Մինչ դու վայելում էիր բեղմորուսային պատանեկությունդ, նա հայ վիքիի առաջին մասնակիցներից մեկն էր, ով մինչ օրս ակտիվ է վիքիպեդիայում, իսկ ես հաստատ վստահ եմ, որ նա չափազանց զբաղված անձնավորություն է, սակայն այնուամենայնիվ փորձում է ժամանակ գտնել ՎՓ-ի համար։ Ուզու՞մ ես մի փոքրիկ վիքիհանդիպում կազմակերպենք բոլոր մասնակիցներով, նստենք կլոր սեղանի շուրջ և վերջապես իրար հասկանանք։ Պարզապես մի փոքր ՀԱՐԳԱՆՔ է պետք. Դու փոխանակ այնպես անես, որ մասնակիցները քո հանդեպ պատկառանքով լցվեն, դու մի բան էլ սրում ես իրավիճակը։
Հա մի բան էլ, եթե կարծում ես, որ վերևի պարբերությունում մասնակից Narek75-ը (դե ես էլի) իրեն լավ չդրսևորեց, ապա խնդրեմ կարող ես բողոքել և դնել իմ արգելափակման հարցը։
Ես պարզապես շատ կցանկանայի, որ մենք՝ մասնակիցներս (հատկապես արական սեռի), մինչև որևէ կանոնակարգերով շարժվելը նախևառաջ շարժվենք տարական էթիկայի կոդեքսով։ Այսքանը, լավ մնացեք։ --Narek75 (talk) 11։59, 1 Օգոստոսի 2012 (UTC)
Լավ էր ասված Նարեկ ջան, բան չունեմ ասելու։ Բրավո, տպավորություն գործեց։ Ոչ, քո արգելափակման հարցը ես չեմ, որ պետք է բարձրացնեմ։ Դրա համար պետք է որ ադմիններ գոյություն ունենան, որոնք այդպիսի արտահայությունների համար ուղղակի պարտավոր են միջոցներ ձեռնարկել։ Սակայն պարզ է, որ բան էլ չեն անի։ Չէ որ այստեղ ոչ թե ճշտով, այլ կարծիքով են շարժվում։
Դե, եթե ես սուպերմենն եմ, ապա դու էլ մեր օրերի «լավ տղան», որը իր ճիշտն առաջ տարավ։
Իսկ հիմա էլ դու լսիր։ Ալեքսեյը իրեն շատ մեծ սխալներ է թույլ տվել։ Եթե նա ժամանակին (մի 5-6 տարի առաջ) ակտիվ էր այստեղ, դա չի նշանակում, որ հիմա կարող է մեկ տարով դատարկ տեղը արգելափակել փորձառու մասնակիցներին, անարդար փակել մասնակցային հաշիվները, իր էջում տեղադրել արձակուրդի կաղապարը երկու տարով և հազարից մեկ մտնել Վիքիպեդիա, ինչ որ մեկին արգելափակելու համար։ Ամբողջ ասածս դա է։ Ճիշտը մնում է ճիշտ, սխալը սխալ և ամեն բան արդար է։ Ինչու՞ նա պետք է լինի ադմին, եթե չի կատարում իր ադմինական պարտականությունները։ Մի՞թե այդքան բարդ է ասածս հասկանալ։ Հենց դրա համար է, որ մեր նախագիծը այսքան տարի գտնվում է քարե դարում։ Հենց այդպիսի սիստեմ է պետք ստեղծել ու դրանով շարժվել, որով չես նայի թե ադմինը «լավ տղա» է թե ոչ, այլ կնայես նա կատարում է իր պարտականությունը, թե ոչ։ Եթե ոչ, ապա իսկույն հեռացնել դոշը։ Ահա սա է սիստեմը, որի օգնությամբ կարելի է զարգանալ։ Օբյեկտիվ հայացք, շարժում ըստ կանոնակարգի և այլն... Առանց ձև թափելու, որ «այս ամենը ինձ չի վերաբերվում ու չեմ խառնվի ինքն իրեն կհարթվի կգնա»։ Ինչու՞ է նա ադմին, ի՞նչ է նա հիմա անում։ Եթե ոչինչ չի անում, բնականաբար պետք է հեռացնել։ Ի՞նչ սխալ բան եմ ասում։
Եվ հետո. ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե Վիքիպեդիայի համայնքը ինչ կմտածի իմ մասին։ Լսողը կլսի, չլսողը ոչ։ Ես ոչ մի սխալ բան ինձ չեմ թույլ տալիս, որ իսկականից վատ բան մտածեն։ Պարզապես մինչ այսօր, այսպիսի խայտառակությունների մասին ոչ ոք չեր ռեակցիա տալիս, իսկ ես տալիս եմ, ինչը ձեզ շատ դուր չի գալիս, դրա համար էլ ամեն պահին ամոթանք եք տալիս, ինչի համար չեք արգելափակվում։
Բոլորդ էլ լավ գիտեք, որ նա լիքը սխալ իրեն թույլ տվեց և արդեն վաղուց չի կատարում ադմինական գործերը, ինչի համար պետք է հեռացնել։ Պատիվ ունեմ։ Hovhannes 13։51, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Հարգելի Teak Ձեր ասածի և արածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում, ասեմ ինչու
- Մեջբերում Ձեր գրածից այստեղից Առաջարկում եմ Toxic-ի ադմինիստրատորի իրավունքները հեռացնել իր երկարաժամկետ անակտիվության պատճառով։ Toxic մասնակցի վերջին խմբագրումը եղել է գրեթե մեկ տարի առաջ, որից հետո հայերեն վիքիփեդիայում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ Անակտիվության հետևանքով այս փոփոխություններին անտեղյակ լինելը կարող է բացասական ազդեցություններ ունենալ նախագծի վրա Toxic-ի ապագա վերադարձի դեպքում։ Ցանկության դեպքում Toxic-ը կարող է կրկին ադմինիստրատորի իրավունքների համար դիմել վերադարձին պես, ինչը, հաշվի առնելով իր բազմաթիվ խմբագրումները նախագծի սկզբնական փուլում, միայն ողջունելի կլինի։
- Մեկ այլ մեջբերում մի քիչ վերև գրվածից Ոչ, այդ կանոնակարգը «մեր փորձառու անձնակազմով» չենք գրել։ Դա մի մասնակցի առաջարկն էր, որի մասնակցությունը վիքիպեդիայում նույնպես պարուրված էր կասկածելի պահվածքով։ Մի երկու րոպե որոնելուց հետո ինքներդ կարող էիք գտնել այս առաջարկը, որը մեղմ ասած հեչ էլ միաձայն չընդունվեց։ Հրավիրում եմ ձեզ նաև ստուգել, թե կողմ քվեարկած մասնակիցներից քանիսն են դեռ քչից-շատից ակտիվ ;)։ Ինքս թե՛ առաջարկին և թե՛ նման սահմանափակումներին դեմ եմ (չնայած վաղ անցյլաում ինքս էլ եմ ունեցել նմանատիպ մոտեցում, ինչը օրինակ Լիլիթի նկատմամբ երևիթե ժիշտ միջոցը կլիներ) ու սկզբունքորեն չեմ մասնակցել այդ քննարկմանը ժամանակս գնահատելու պատճառով։ Իսկ հիմա մնացած պնդումներիդ վերաբերյալ․․․
- Հիմա խնդրում եմ ասել տարբերությունը Հովհաննեսի առաջարկի և Ձեր առաջարկի միջև:--Samo04 (talk) 14:06, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Մի՞թե իմ գրածից չհասկացաք որ ժամանակին ես էլ է այն կարծիքին, որ անակտիվ ադմիններին պետք է ադմինությունից զրկել։ Եվ այդ կարծիքս ձևավորվել էր 2006-2007 թվականի հայերեն վիքիպեդիայի իրավիճակից, երբ Lilit-ն ու իր որդի Toxic-ը նախագծում բյուրոկրատ և հարմարությունից ելնելով ադմին էին, այնուհետև նախագիծը թողեցին ու հեռացան երկար ժամանակով։ Toxic-ի հեռանալուց հետո մինչև իմ այդ դիմում ներկայացնելը նախագիծը արմատական փոփոխթյունների միջով էր անցել։ Քչից շատից կանոնավորվել էր համայնքը, հոդվախների որակի գազափար էր առաջացել և այլն։ Toxic-ի ժամանակի ադմինությունը ու իմ այդ դիմումի ժամանակվա ադմինությունը լրիվ տարբեր բաներ էին։ Իսկ հիմա նախագիծը ահագին հասունացել է ու ադմիններն էլ ընտրվել են ոչ թե բարեկամական կապերից ու հարմարությունից ելնելով այլ իրենց երկարաժամկետ ու անձնվեր ներդրումների ճանապարհով վաստակած հեղինակության շնորհիվ։ Այնպես որ շատ քիչ հավանականություն կա որ անակտիվ ադմինը կվերադառնա երկար անակտիվությունից հետո ու կսկսի մտացածին վնասներ տալ նախագծին։ Ամեն դեպքում այդ կանոնակարգը, որի վրա Hovahannes-ը հիմնվում էր երբեք էլ չի եղել պաշտոնապես համաձայնեցված․․․ ― Teak (talk) 03:39, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Եթե կանոնակարգը գրվել էր առանց համաձայնության դա նախ և առաջ ադմինների սխալն է եղել, ինչու մինչ այս առաջարկը չէիք փոխել կանոնակարգը դա ուրիշ հարց է: Ադմինին ընտրելիս համայնքը նախ և առաջ ընտրում է անաչառ և սառնասիրտ մարդու, որը կպայքարեր նախագծում վանդալիզմի դեմ, կանոնակարգերի պաշտպանությամբ զբաղվեր և այլն, սակայն այն ադմինները որոնք ունեն ավելի կարևոր գործեր և տարին մեկ անգամ են մտնում վիքիպեդիա փաստորեն չեն կատարում իրենց պարտականությունները, եթե վիքիպեդիայում լուրջ ներդրումներ է ունեցել դրա համար մեդալնել և այլ պարգևներ կարելի է տալ, բայց ոչ թե թողնել ցմահ ադմին:--Samo04 (talk) 08:33, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Samo04, ցավոք ձեր մոտ, նույնպես սխալ պատկերացումներ են սիսոփների պարտականությունների մասին։ Ոչ կանոնակարգ կազմելը, ոչ ՎՓ պարեկը/վանդալիզմի դեմ պայքարելը ադմինների պատրակությունների մեջ չի մտնում։ Մեկ էլ, այն որ դա «ադմինների սխալ է» վճռելուց առաջ արդյո՞ք ծանոթացել եք այդ առաջարկի հետ կապված բոլոր քննարկումներին, ենթաէջերում, խորհրադարնի ու մասնակիցների քննարկման էջերի արխիվում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 02:15, 3 Օգոստոսի 2012 (UTC)
- Եթե կանոնակարգը գրվել էր առանց համաձայնության դա նախ և առաջ ադմինների սխալն է եղել, ինչու մինչ այս առաջարկը չէիք փոխել կանոնակարգը դա ուրիշ հարց է: Ադմինին ընտրելիս համայնքը նախ և առաջ ընտրում է անաչառ և սառնասիրտ մարդու, որը կպայքարեր նախագծում վանդալիզմի դեմ, կանոնակարգերի պաշտպանությամբ զբաղվեր և այլն, սակայն այն ադմինները որոնք ունեն ավելի կարևոր գործեր և տարին մեկ անգամ են մտնում վիքիպեդիա փաստորեն չեն կատարում իրենց պարտականությունները, եթե վիքիպեդիայում լուրջ ներդրումներ է ունեցել դրա համար մեդալնել և այլ պարգևներ կարելի է տալ, բայց ոչ թե թողնել ցմահ ադմին:--Samo04 (talk) 08:33, 2 Օգոստոսի 2012 (UTC)
Ասեմ ինչու է ադմինների սխալը, կանոնակարգը վերաբերվում էր ադմիններին և 2 տարի ոչ մի ադմինի մտքով չէր անցել հետևել կանոնակարգին և գտնել, որ այնտեղ ինչ որ սխալ բան է գրված։ Թեկուզ և սխալ էր գրված, բոլորս մինչ այժմ առաջնորդվել ենք կանոնակարգով ոչ թե դրա քննարկումներով, ինձ քիչ հետաքրքիր է նրա քննարկումները, եթե կանոնակարգը կա փորձում եմ առաջնորդվել դրանով։ Հովհաննեսի առաջարկի պահին կանոնակարգը գրված է եղել, նշանակում է այն լրիվ ուժ ունի։ Նաև հետևելով Ձեր խորհրդին ուսումնասիրեցի նաև առաջարկի հետ կապված քննարկումները և նկատեցի որ Դուք միայն դեմ էիք ձևակերպանը այլ ոչ թե էությանը։--Samo04 (talk) 10։30, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Սամվել ջան, ասես-չասես, միևնույն է, ով ադմին է, ով ուժ ունի, նա է ճիշտ։ Այստեղ այդպես է։ Hovhannes 12։40, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Սամվել, ճիշտը գրելու համար։ Երևում է գոնե մեկը հասկացավ, թե ես ինչ ի նկատի ունեմ։ Ասեմ, որ այստեղ ոչ մի տրամաբանաություն էլ չկա։ Պարզապես այստեղ դեր է խաղում, ռուսի ասած՝ «վրեդնիության» բնավորութունը։ Hovhannes 14։28, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Հովհաննես ջան խնդրում եմ առանց նմանատիպ մեկնաբանությունների ու էմոցիաներդ զսպի, շատ բաներում ադմինները ճիշտ են:--Samo04 (talk) 10:30, 3 Օգոստոսի 2012 (UTC)
- Այո, այստեղ խնդիր կա, համաձայն եմ Սամվելի հետ, ինքս էլ երբ ուզում էի դառնալ ադմին, կարդում էի այդ կանոնակարգը: Ո՞նց պիտի ինչ-որ մեկը իմանար, որ այդ գրածները սխալ են, կամ լավը չեն, կամ կասկածելի մասնակցի կողմից է գրված եղել, կամ կամ կամ և այլն: Պետք է ավելի ուշադիր լինել այս կարգի կարևոր բաների հետ կապված: Հովհաննես ջան, խնդրում եմ ավելի գրագետ, հանգիստ, զուսպ ու ընկերական տեսանկյունից մոտենաս այս հարցերին: Այդպես ավելի լավ կլինի և քո և բոլորիս համար: Չեմ կարծում թե Քո դեմ ինչպես Դու ես հաճախ նշում թշնամանքի խնդիր կա: -ERJANIK քննարկում: 13:21, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Ասում էի գործ չունեմ, բայց չի լինում չունենալ։ Ես նկատեմ, որ Հովհաննեսը մի բանը մի քանի անգամ իր ուզած ձևով շարադրում է, ու «սրա ասած»-«նրա ասած»-ով, որը հոգեբանության տեսությունն ասում է, թե խուսափողական, քաշվողական պահվածք է, անհարկի արտահայտություններ է անում ոչ մեկ ու միակ անգամ, կոնկրետ վերջինը՝ ..ռուսի ասած՝ «վրեդնիության» բնավորութունը,.. շատ գեշ ձևով դուրս չեկավ։ Նման գրառումներով ոչ թե մասնակիցն է իրեն ցույց տալիս, այլ արդեն վիքին է վանում։ Գործում չհետաքրքրված ադմիններ, ու նաև Ալեքսեյ, խնդրում եմ վերջ տվեք ինչ որ կա, արգելափակում եք, ինչ եք անում, ես դա չգիտեմ, բայց մի բան արեք, բավական է, տհաճ է, վանում է։ Arantz (talk) 14։40, 1 Օգոստոսի 2012 (UTC)
Ահա, այդպես... Դե ուրեմն ադմիններ, դրանից առաջ դիտեք նաև Առանցի կողմից արված հետևյալ խմբագրումները. [2], [3], [4], [5], [6], [7]։ Նայեցի՞ք... Դե հիմա խնդրում եմ լավ որոշեք թե ում է պետք իրոք արգելափակել։ Շատ եմ խնդրում, որ ամբողջը հերթով ուշադիր նայեք և վերլուծությն կատարեք։ Միշտ զարմացել եմ թե ինչու նրան չեն արգելափակում։ Հիմա եմ խնդրում, որ միջոցներ ձեռնարկեք։ Hovhannes 16։15, 1 Օգոստոսի 2012 (UTC)
- Հովհաննես, ես արդեն մեկ անգամ անդրադարձել էի սրան քո էջում։ Առանցին, այս հարցի վրա ուշադրություն դարձնելուց հետո, էլ խախտում չեմ տեսել, քո բերված բոլոր հղումներն, մինչ այդ նախազգուշացումն էին։ Հաշվի առնելով քո վարքը, դու այլևս բարոյական իրավունք չունես խոսալու, այլոց տոնի պատճառով արգելափակվելու մասին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:55, 3 Օգոստոսի 2012 (UTC)
«Դե, եթե ես սուպերմենն եմ, ապա դու էլ մեր օրերի «լավ տղան», որը իր ճիշտն առաջ տարավ։» ____ Հույս ունենամ, որ քեզ չեմ հանդիպի իրական կյանքում, քանի որ գիտակից մարդն էլ սրա համար չէր կարող պատասխան տալ: --Narek75 (talk) 19:08, 1 Օգոստոսի 2012 (UTC)
Ահա, նույնիսկ այդպես... Մի անհանգստացիր, չես հանդիպի: Իմ յուրաքանչյուր ասածի համար, ես կարող եմ պատասխան տալ, իսկ այ դու, քո վերևում գրածների համար, չգիտեմ, կկարողանայի՞ր... Hovhannes 04:36, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Narek75 և Hovhannes, ձեր հարց ու պատասխանները վիքիպեդիայից դուրս լուծեք։ Քուչում չեք գտնվում, պարոննե՛ր։ Երկուսիդ էլ նախազգուշացում՝ ևս մեկ նմանատիպ զրույց և իրեն զսպել չկարեցողը կզսպվի արգելափկմամբ։ ― Teak (talk) 05:24, 2 Օգոստոսի 2012 (UTC)
Տիկ, խորհրդարան եմ բացում, վերջին փոփոխությունը ..ոչ արժանի ադմին է.. ես ամեն օր չեմ խմբագրում, կարծում եմ, որ դեռ կհասցնեմ, բայց բոլորովին հաճելի չի պատկերը: Եթե այսպես սպասենք, երևի մի ամիս դեռ Հավհաննեսի մեկնաբանությունները կարդանք, տղան գիտի թե մտել ենք իր սենյակ, ով ինչ գրում է, չի կարում իրան զսպի` չպատասխանի։ Սա էլ՝ ինձ զգուշացում ես տալիս, ասեմ, որ նրանցից չեմ՝ պարապ տեղից վեր կենամ, սրան-նրան կպնեմ։ Իսկ էդ տղան ռուսական վիքիում արգելափակվելու մեծ փորձ ունի, եկեք արգելք դրեք, հանգիստ ով իր գործին գնա։ Arantz (talk) 09։08, 2 Օգոստոսի 2012 (UTC)
Առանց, ես արդեն ապացույցներով ու լավ օրինակներով, ասացի թե իրականում ում է պետք արգելափակել։ Եվ դու ևս մեկ սխալ թույլ տվեցիր։ Դու իրավունք չունեյիր ինձ «տղա-մղա» կոչեյիր, քանի որ իրականում չգիտես, ես քանի տարեկան եմ։ Եվ քո «սենյակային» արտահայտությունների համար, նույնպես փակման ես արժանի։ Կարող եք չանհանգստանալ, ես չեմ պատրաստվում այստեղ ամիսներով գրել։ Կարող եք Խորհրդարանում, արդեն փակել քննարկումը։ Ես կգրեմ այնքան, մինչև ճշտի հասնեմ։ Մինչև իրենց դրոշակից չզրկվեն այն ադմիններն, ովքեր չեն կատարում իրենց պարտքը։ Ռուսերեն Վիքիում էլ, ես նաև լիքը իմ կողմնակից մասնակիցներ ունեմ, և նաև ունեմ՝ թշնամի մասնակիցներ, որոնք կոնֆլիկտ ստեղծելով ու տրոլլինգով զբաղվելով, հասել են իմ արգելափակմանը։ Ինչևէ, դա էական չէ։ Hovhannes 09։29, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- «Տղա-մղա» քեզ ոչ ոչ չի անվանել, իսկ այս իրավիճակում «էդ տղեն» արտահայտության միակ խնդիրը «էդ» դերանունն է, «այդ»-ի փոխարեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 02:15, 3 Օգոստոսի 2012 (UTC)
ափսոս։-ERJANIK քննարկում: 12։08, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Ինչպիսի «դեժա վյու»… Լիազորությունների չարաշահում, դաժան ու անարդար ադմիններ, որոնք
անտառները չեն փրկում, Մարսը չեն հետազոտում, սաղ փողերը գրփել են բան չեն թարգմենլ, նոր հոդվածներ չեն գրում,լավ չեն ղեկավարում։ Ու «ոչ մի բան չանելու» արանքում դավադրաբար հետապնդում են խեղճ մասնակիցներին։ Ամեն անգամ նույնը… - Ես այստեղ որևէ մեկին ղեկավարելով չեմ զվաղվել ու չեմ զվաղվելու, ու եթե նախագծում ղեկավարող/ղեկավարվող լիներ, երևի թե ոտս չէի դնի այստեղ։ Այնպես, որ խնդրում եմ, սկսի ինքդ քեզ ղեկավարել, քանի որ ոչ «ղեկավարելու» ոչ էլ «ղեկավարվելու» կարիք ունեցողների տեղ չէ։
- Հիմա կետերով
- 1. Նախ, ոչ միայն իրավունք ունեյի, այլ դա լռելյայն արգելափակման մեթոդն է։ Որևէ հավելյալ գործողություն հասցեն արգելափակելու համար ես չեմ արել, իսկ որ քո հասցեից այլ մասնակից է խմբագրում, քո էջում նշված չէ։ 3 օրն էլ այն ժամկետը չէր, որ մտահոգվեի ապագայում հնարավոր ԱյՓի հասցեի փոխվելով։
- 2. Երկրորդը, Մայքլը և դու առաջին անգամ չէ, որ նման իրավիճակի մեջ եք հայտնվում, ու շատ լավ գիտեք, թե ինչպես է պետք վարվել նման իրավիճակում, ռուսերեն Վիքիփեդիայում քո Hovmel խամաճիկային հաշվի պատմությունից հետո։ Բայց Մայքլի կողմից, որևէ հաղորդագրություն այս հարցով ես չեմ տեսել ու նամակ չեմ ստացել։ Քո կպնողական-վիրավորական «չգիտեմ, ուզում էիք սուտ ասած լինեյիք, թե ուղղակի մի բան շփոթել եք» գրելուց հետո, ընհանրապես հանեցի բոլոր սահմանափակումները, սակայն Մայքլի կողմից խմբագրում այդ ժամանակներից ի վեր չտեսանք։ Այնպես որ ընկալում եմ 1 և 2 կետում քո ներկայացված իբր թե «սխալները», որպես իրավիճակի գիտակցված շահարկում։ Եթե սա իրոք կարևոր է, տեղադրեք ծանուցող հաղորդագրթություն ձեր մասնակցային էջերում, որպեսզի ապագայում արգելափակողները տեղյակ լինեն։ Այլապես սա կարող է կրկնվել ապագայում։
- 3. Նախազգուշացումներիդ հղումները դրված էին քո քննարկման էջում ու դա «այնպես չէ»–ներով մերժելը ծայրահեղ անլուրջ է։ Նախազգուշացումը ունի տեղեկացնող բնույթ, և նախատեսված է կանոնենրին անծանոթ մասնակիցների արգելփակաումը բացառելու համար։ Մենք դա «բացառել» ենք և վարքիդ ու տոնիդ անընդունելի լինելու մասին տեղեկացրել ենք առվազն 3 անգամ։ Էլ չասեմ, որ թե՛ վիքիէտիկետի խախտման հետևանքների, թե՛ նախազգուշացումների մասին դու շա՜տ-շա՜տ լավ գիտես ռուսերեն Վիքիպեդիայից, որտեղ կրկին տոնիդ ու վիրավորանքներիդ համար 7 (!!) անգամ էս արգելափակվել, վերջին անգամ մեկ ամսով, որը վերամեկնակրել էր արգելափակվելուց հետո շաունակովող վիրավորանքների պատճառով, իսկ նախկինում նույն վարքիդ պատճառով անգամ սեփական էջը խմբագրելու իրավունքից ես զրգկվել։ Այսպիսով այստեղ դու նույնպես շարունակում էս կոմեդիա խաղալ, քո հերոսություններին անծանոթ մարդկանց մոտ փորձելով քեզ իբրև բանից բեխաբար զոհ ներկայացնել որին արգելափակել է չար ձյաձյան։ Եթե ես տեղյակ լինեի ռուսերեն վիքիփեդիայում քո սխրանքներից, հաստատ ժամեկտդ 3 օր չէր լինի։
- 4. Եթե ամեն անգամ, երբ ես ցանցում հանդիպեի մեկին ում պահվածքը դուրս չի գալի ես անձնականացնեյի և «թշնամանք» զգայի, ես վաղուց հոգեբուժարանում պարկած կլինեյի։ Այնպես որ հիասաթափեցնեմ, դու իմ թշնամանքի չէս արժանացել։ Հետապնդելու կարիք էլ չկա, ուր նայում էս դու մի չմտածված կամ կոպիտ բան գրել էս։ Ու այո, ես քեզ 2 անգամ հորդորել եմ, ծանոթանալ հարցին մինչ դրանից խոսալը, բայց դու ինչպես պարզ երևում է այդ կոչ/խորհուրդին չլսեցիր, ու քիչ էր մնում կոնֆուզ լիներ մեր ԶԼՄ–ներում, որոնք հավատացել էին, որ ՌՖ պետ․ դուման փակում է ռուսերեն վիկիպեդիան, որովհետև այնտեղ մի քանի հոգի իրանց լավ չեն պահել ու նախագիծը արդեն էն չէ։ Ունիկում էս՝ օրինագծի չափ բան էս գրել այստեղ և ռու։վպ–ում լիքը չարախինդ գրություններ, բայց մինչ այդ օրենքի հետ գոնե անկյունակգծով ծանոթանալը անհրաժեշտ չհամարեցիր։ Ու հիմա էլ նույն բանը շարունակում էս, մեղադրանքների շարան ներկայցնելով, բայց սկի չփորձելով հասկանալ թե ինչից էս խոսում։
- 5. Դավիթը ոչ մի ձև չի ապացուցել, Դավիթը հերքում էր միանշանակ ֆիքսված իրողությունը։ Եվ այդ պատճառով, իր քննարկման էջում շարված «տենց բան չի եղել»-ներին անդրադառնալը ժամանակի անիմաստ վատնում էր։ Սպալ էր 1 տարին, թե ոչ մենք բավականին հստակ կտեսնենք մոտակա շաբաթների ընթացքում։ Իսկ 15 անգամ արգելափակելու ռեսուրս մենք չունենք, հատկապես եթե ամեն արգելափկաումից հետո, ամեն մեկը մի շաբաթանոց ելույթ է ունենալու մի 20 տաբրեր էջի վրա, ու մի քանի ամսով թունավորելու է մթնոլորտը։ Մնացածներն էլ, ստիպված թողնեն ՎՊ–ի և ոչ միայն ՎՊ–ի գործերը ու 10-րդ անգամից չհասկացողներին, փորձեն բան հասկացնել։ Մենք ռուսրեեն ՎՊ–ն չենք, որտեղ տենց բաները քիչ են նկատվում, մեծության և սովորական դարձած լինելու պատճառով։
- 6. Էտ «պահանջի» մասին կպատասխանեմ իմ իրավունքների հեռացման քննարկումում։
- Ես համարում եմ, որ ես վիքի–արձակուրդում եմ, չնայած վերջին տարում 671 խմբագրում + 667 ադմինական գործողություն + 11 արգելափակման հետ գործողություն է արել + ՎՊ–ից դուրս (բայց ՎՊ–ին ուղղված) տարատեսակ այլ բաններ։ Ինչո՞ւմն է խնդիրը։
- Եթե դու փորձում էս, հերթով բոլոր ադմինների հետ «թարսվել», այն հույսով, որ բոլորին կոնֆլիկտի մեջ կներգավվես ու էլ մարդ չի մնա, ով քեզ նկատուղություն կանի, կամ կարգելափակի, մի խափնվիր։ Եվս մեկ ադմինի հետ կոնֆլիկտ և էլ կահմարեմ, որ ոչ ոք չպետք է զերծ մնա քո հանդեպ վարչական գործողություններից։
- Հ․Գ․ Բացատրի ինչի՞ էիք դժգոհում արգելփակակումը առարկելու էջի բացակյությունից, եթե այն ստեղծելուց հետո, չպետք է օգտվեիք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:48, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Ամենածիծաղելին և ամենացավալին այն է, որ ինչ էլ լինի, ոնց լինի, ես միշտ կպնդեմ, որ ես եմ ճիշտ, իսկ դուք կպնդեք, որ դուք եք ճիշտ, այնպես որ կարծում եմ, անիմաստ է շարունակել բոլոր քննարկումները։ Եթե սա լուրջ, սիստեմատիկ նախագիծ լիներ, որտեղ կարգ ու կանոն, օրենք ու ճիշտ կա, ապա կհասկանային իմ ասածն ու ուզածը։ Բայց դե, ես նույնիսկ փոշմանում եմ, որ այսքան ժամանակ, տառ ու ներվ ծախսեցի սրա վրա, որովհետև այս նախագծում, նույնիսկ մասնակիցներ չկան, որոնք խառնվեցին այս հարցին, հետաքրքրվեցին և այլն... Երևի նույնիսկ չտեսան։ Պարզ ասած, «ու՞մ ես, ինչ բացատրում»։ Իսկ երբ հույս էլ չկա, որ կարող ես ինչ որ բանը փոխել, ապա պետք է բերանդ փակես և նստես տեղդ, որովհետև ասես-չասես, մեկ է անհույս է։ Թող սա մնա այն նախագիծը, որտեղ ադմինները արձակուրդի կաղապար են դնում, իրենց էջերում երկու տարով, չեն խմբագրում տարիներով, երբ մտնում են, արգելափակում են մասնակիցներին մեկ տարով, որտեղ մասնակիցները նույնիսկ չեն նկատում, թե ինչ է կատարվում Խորհրդարանում, որովհետև այդպիսիք չկան, կան մի քանի հոգի, ովքեր իրենց են սեփականացրել այս կայքը, որտեղ հոդվածներ չեն գրում, բայց ձևավորում են գլխավոր էջի տեսքը և այն... Խորենացու ասած՝ «Ողբամս քեզ, Հայոց աշխարհ»։ Մնաք բարով։ Hovhannes 05։45, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Քննարկումն ավարտված է։ --Narek75 (talk) 11։06, 3 Օգոստոսի 2012 (UTC)
Արբիտրաժային հանձնաժողով
[խմբագրել կոդը]Առաջարկում եմ տարբեր տեսակի վիճաբանություններից և վիճարկելի հարցերում անիմաստ երկար բարակ քննարկումներից խուսափելու համար ստեղծել Արբիտրաժային հանձնաժողով, որը բաղկացած կլինի 3-5 մասնակցից և նրանց իրավասություն տրվի վիճարկելի հարցերում որոշումներ ընդունել։ Ահա ռուսերեն օրինակը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Samo04 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։