Երջանիկ Առաքելյանը ծնվել է Մաքրավանք գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1937 թվականին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմին առընթեր կոմերիտական աշխատողների երկամյա դասընթացը։ 1938 թվականին աշխատել է Հրազդանի «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956-1958 թվականներին որպես ապրանքագետ աշխատել է Երևանի մետաղյա իրերի և թիթեղյա գլանման գործարանում, 1959-1962 թվականներին՝ «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1962-1968 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Մահացել է Երևանում, թաղվել է Ծաղկաձոր քաղաքում[2]։