Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հոկտեմբեր 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունգարական ամիս[խմբագրել կոդը]

Նոր համակարգող Օրվա հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի՛ վիքիհամայնք: Մտահոգ լինելով Հայերեն Վիքիպեդիայի հեղինակությամբ՝ մտադիր եմ առժամանակ թողնել «Օրվա հոդված» նախագիծը, քանզի զբաղվածությունը թույլ չի տալիս հավուր պատշաճի ապահովել նախագծի գործունեությունը, իսկ բացթողումներն անմիջապես են երևում և կարող են ազդել հանրագիտարանի հեղինակության վրա: Այս ընթացքում նախագծի աշխատանքները կհամակարգի Voskanyan մասնակիցը: Ես էլ կլինեմ ուժերի ու ժամանակի ներածիին չափով:--Arsog1985 (քննարկում) 12:43, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Առաջարկում եմ Օրվա հոդվածը լրացնել +10 կտրվածքով, որ մարդ ես մի օր Ոսկանյանն էլ չհասցնի, գլխավոր էջը դատարկ չմնա:--Սամվելքննարկում 13:21, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Այսի՞նքն +10 կտրվածքով, Սամվել ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:24, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Այսինքն եկող 10 օրերինը նախօրոք լրացվի, ոչ թե ամեն օր լրացվի հաջորդ օրվանը: Ես մյուս նախագծերում երբեմն այդպես եմ անում:--Voskanyan (քննարկում) 13:27, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
+10 օր կտրվածքով, այսինքն ներկա դրությամբ մինչև հոկտեմբերի 9-ը:--Սամվելքննարկում 13:29, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Լավ միտք է, բայց վախենամ 10 որակյալ թեկնածու չգտնվի։--Լիլիթ (քննարկում) 13:43, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Լավ առաջարկ է։ Եթե նման մտավախություն կա, կարելի է գոնե, ասենք, 7 կամ 5 օր անել։ --23artashes (քննարկում) 15:07, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ժողովո՛ւրդ ջան, տարբերակը կարող է աշխատել, եթե մենք չունենայինք խմբագիրների պակաս: Նման քայլ արվեց՝ նախապես առաջարկելով ցանկ եկող ամսվա համար: Բայց, ավա՜ղ, դա էլ չաշխատեց, քանի որ չես կարող խմբագիրներին ստիպել գրել մի թեմայի մասին, որը չի հետաքրքրում կամ չի ուզում: Բացի այդ, վերահսկողն ի վիճակի է օրական մեկ հոդված կարդալու ու ծայրից ծայր ուղղելու, լավագույն դեպքում՝ երկու՝ հաշվի առնելով բոլոր կողմնակի հանգամանքները: Այս տարբերակի պարագայում մենք պետք է ունենանք Օրվա հոդվածն ուշադրության կենտրոնում պահող ավելի շատ մասնակիցներ, իսկ առաջադրողն ուղղելու համար սահմանափակված է 7-օրյա ժամկետով:--Arsog1985 (քննարկում) 13:13, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Արամ ջան, պետք չէ ամեն օր յոթ հատ նայել, պետք է ընդամենը ունենալ հիմք, այսինքն այսօր +7 օրվա համար, իսկ վաղը համակարգողը կնայի +8-րդը և այդպես շարունակ, այսինքն, միայն մեկ անգամ է նայվում յոթ օրվա համար, հուսով հեմ հասկանալի բացատրեցի:--Սամվելքննարկում 13:43, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Եթե սկզբում պատրաստվի 10 հոդված, հետո արդեն ամեն օր ընդամենը մի հոդված ընտրելու կարիք կլինի։ Այսինքն ճնշում կամ հոդվածների պակաս միայն սկզբում կլինի։ Ի դեպ, գնահատման փուլում օրվա հոդվածին բավարարող 9-10 հոդված կա։ Հասկանում եմ, որ ամեն օր արբանյակ դնելը հետաքրքիր չի լինի, բայց երեք օրը մեկ կարելի է դնել այդ հոդվածներից մեկը ու այդ օրը հաջորդ օրվա հոդվածը ընտրել։ Միայն այս հոդվածների հաշվին մեկ ամսի հետո արդեն +10-ը կկուտակվի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:54, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Բացի սա, կարելի է կաղապարը այնպես ձևափոխել, որ նոր օրվա հոդված չլինելու պարագայում նախորդ օրվա հոդվածը երևա գլխավոր էջում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:54, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Աշոտի երկու ասածին էլ կողմ եմ :) --Լիլիթ (քննարկում) 14:00, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Սամվել ջան, հասկացա, երևի ես եմ մինչ այս սխալ արել: Ինչևէ: Սխալներն ուղղելու համար երբեք ուշ չէ: :)--Arsog1985 (քննարկում) 14:15, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Հոդվածը հերթի դնելով Օրվա հոդվածի որակով հետաքրքրված մասնակիցները կհասցնեն նաև իրենց ուղղումներն անել: Լիլիթ ջան ես մի տասը հոդված ունեմ, որ կարող եմ դնել ձեր քննարկմանը: Ես էլ կարծում եմ հոդվածների պակաս չկա, դրա համար էլ պասսիվ եմ:--Ապատ63 (քննարկում) 02:36, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Տիկին Ապատ ջան, եթե հոդվածներ ունեք, ներկայացրեք Օրվա հոդվածի թեկնածուներ բաժնում, Արմենուհին է դրանով զբաղվում։--Լիլիթ (քննարկում) 04:58, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շատ բարի, կներկայացնեմ--Ապատ63 (քննարկում) 14:14, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հայ-նորվեգական համագործակցություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Վիքիմեդիա Հայաստանի նախաձեռնությամբ և Վիքիմեդիա Նորվեգիայի համաձայնությամբ, նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 5-ը (46-49 շաբաթներին), հայերեն և նորվեգերեն Վիքիպեդիաների միջև ցանկանում ենք կազմակերպել հայ-նորվեգական համագործակցության միամսյակը, որտեղ երկու պետությունների վիքիհամայնքները կգրեն հոդվածներ մեկը մյուսի մասին: Վիքիմեդիա Նորվեգիան արդեն հաստատել է իր մասնակցությունը, երկու կողմերն էլ որոշել են սպասվող մրցանակը: Այն, ինչպես մյուս միջվիքիմեդիաների համագործակցությունների դեպքում է, լինելու է հաղթողի այցը մյուս երկիր (այս դեպքում՝ Նորվեգիա հայ հաղթողի և Հայաստան՝ նորվեգացի հաղթողի դեպքում):Կեցության և ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգալու են Վիքիմեդիա Հայաստանն ու Նորվեգիան: Այս գրառմամբ, հետևելով համագործակցությունների կանոնակարգին, ցանկանում եմ ստանալ ձեր համաձայնությունը կամ մերժումը, որպեսզի արդեն անցնենք համագործակցության հետ կապված կազմակերպչական հարցերի լուծմանը: Շնորհակալություն: --Դավիթ () 10:54, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

--Armen (քննարկում) 06:08, 6 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Համագործակցություն Հայաստանի պատմության թանգարանի հետ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ խմբագիրներ, Վիքիմեդիա Հայաստանը սկսել է համագործակցել Հայաստանի պատմության թանգարանի հետ, որի շրջանակներում նախատեսվում է Վիքիպեդիայում բարելավել և ստեղծել հոդվածներ հիմնականում Պատմության թանգարանում պահպանվող նմուշների վերաբերյալ՝ թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա: Տրամադրած նյութերի և աղբյուրների հիման վրա՝ առանց հեղինակային իրավունքների որևէ խախտման, հարկավոր է հանրագիտարանային հոդվածներ գրել:

Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են մասնակցել այս համագործակցությանը և շատ պատասխանատու մոտենալով գործին՝ կխմբագրեն, խնդրում եմ ստորագրեք այս գրառման ներքևում: Այս համագործակցությունը և կապը Պատմության թանգարանի հետ համակարգում է Armineaghayanը: Շնորհակալություն:--Դավիթ () 12:56, 5 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Creative Commons 4.0[խմբագրել կոդը]

Hello! I'm writing from the Wikimedia Foundation to invite you to give your feedback on a proposed move from CC BY-SA 3.0 to a CC BY-SA 4.0 license across all Wikimedia projects. The consultation will run from October 5 to November 8, and we hope to receive a wide range of viewpoints and opinions. Please, if you are interested, take part in the discussion on Meta-Wiki.

Apologies that this message is only in English. This message can be read and translated in more languages here. Joe Sutherland (talk) 01:34, 6 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը»[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը ֆիլմի մասին հոդվածը առաջադրել եմ գնահատման հետագայում որպես Լավ Հոդվածի թեկնածու առաջադրելու համար: --Nimeru23 (քննարկում) 10:05, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Յուպիտերի օղակներ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Ումբրիել (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Տիտանիա (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Օբերոն (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Արիել (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Տրիտոն (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Միրանդա (արբանյակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Նոր քվեարկություն՝ «Գիսաստղ»[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Գիսաստղ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]


Հարգելի՛ վիքիհամայնք, «Հաբլ (աստղադիտակ)» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Arsog1985 (քննարկում) 22:42, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը ֆիլմի մասին հոդվածը առաջադրել եմ գնահատման հետագայում որպես Լավ Հոդվածի թեկնածու առաջադրելու համար: --Nimeru23 (քննարկում) 07:10, 9 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հոդվածի վերաքվեարկություն[խմբագրել կոդը]

Հարգելի Վիքիհամայնք, Հարիսոն Ֆորդ, Լիվ Թայլեր և Քևին Քոսթներ հոդվածները ուզում եմ նորից առաջադրել քվեարկման: Հոդվածները ժամանակին անցել են գնահատման փուլը, իսկ կարգավիճակ չեն ստացել զուտ համայնքի պասիվության պատճառով: Հիմա այդ հոդվածները կրկին պետք է անցնեն գնահատման փուլը, թե՞ միանգամից դիմվեն կարգավիճակի: Հարգանքներով, --Nimeru23 (քննարկում) 13:25, 10 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նորից պետք է անցնեն գնահատման փուլը, քանզի ժամանակները փոխվել են, փոխվել են նաև հոդվածների նկատմամբ պահանջները և այլն։ --Ջեօ 14:05, 10 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
OK, խնդիր չեմ տեսնում: Շնորհակալություն արձագանքի համար: --Nimeru23 (քննարկում) 14:22, 10 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Սխալ կատեգորիայի խնդիր Մուշ հոդվածում[խմբագրել կոդը]

Հարգելի կատեգորիայով զբաղվող խմբագիրներ, խնդրում եմ ուղղել և վերացնել Մուշ հոդվածում վերջերս առաջին տողին հայտնված [[Կատեգորիա:{{{աշխարհ}}}ի բնակավայրեր]] սխալը: Հավանաբար այն գալիս է Մեծ Հայքի քաղաքներ կատեգորիայից: --Nimeru23 (քննարկում) 10:15, 13 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ուղղված է, Nimeru23 ջան - Kareyac (քննարկում) 10:46, 13 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն, հարգելի Kareyac --Nimeru23 (քննարկում) 11:45, 13 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Editing News #3—2016[խմբագրել կոդը]

17:49, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)

Նոր կանոնի նախագիծ[խմբագրել կոդը]

«Քայլ առաջ: Աշխարհագրական միամսյակ» նախագիծ[խմբագրել կոդը]

List of Renamed Armenian Cities/towns/villages[խմբագրել կոդը]

Hi If it is possible for any of users create article about Armenian former settlements name like this Article

Done! Հայաստանի անվանափոխված քաղաքների ցանկ:--TonJ (քննարկում) 15:08, 21 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Telephone»[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Telephone» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում: --Angel (քննարկում) 11:51, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Պակասող հոդվածներ ըստ միջլեզվային հղումների քանակի[խմբագրել կոդը]

Բարևնե՜ր ^_^։ Այս էջում (Մասնակից:ԱշոտՏՆՂ/Պակասող հոդվածներ ըստ միջլեզվային հղումների քանակի) կարող եք գտնել այն հոդվածների ցանկը, որոնք 2016 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ ունեն ամենաշատ միջլեզվային հղումները, բայց չկան Հայերեն Վիքիպեդիայում։ Օրինակ՝ en:Trojany,_Masovian_Voivodeship հոդվածը կա 203 լեզվով, սակայն Հայերեն Վիքիպեդիայում չկա։ Ենթադրում եմ, որ ցանկը կարող է օգտակար լինել այն խմբագիրների համար, որոնք չեն կողմնորոշվում թե ինչ գրել ^_^։ Ցանկը ստացվել է սրա օգնությամբ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հ․Գ․ Մաղթում եմ ընդհարումներից հեռու խմբագրումներ :Դ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:34, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Ցուցակում երրորդ տեղը գրավող քաղաք հոդվածը մենք ունենք, պարզապես այն վերահղված է Town/Малый город հոդվածներին, իսկ City/город հոդվածներին չկա։ Հայերենում այդ երկուսին էլ քաղաք ենք ասում։ --BekoՔննարկում 16:22, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Ջնջեցի, Բեքո ջան։ Ցավոք, նման խնդիրներ գուցե էլի լինեն, քանի որ ավտոմատ ստացված ցանկ է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:31, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Լավ ցուցակ է աշխատելու համար, թերություններն էլ ժամանակի ընթացքում կուղղվեն։ Ես նոր ցուցակից հոդված ստեղծեցի, թեև դեռ թերի է, բայց կարող է դեռ երկար ժամանակ չնկատեինք դրա բացակայությունը։ --BekoՔննարկում 16:39, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն շատ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:49, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, շատ շնորհակալ եմ, ես էլ մտածում էի՝ ինչ հոդված գրեմ մոտ ժամանակներս: Հիմա և ստիմուլ կա, և թեմա: Բայց քաղաքի հարցը մտածելու տեղիք է տալիս: Միգուցե գրենք հոդված՝ փոքր քաղաք: Դե, ինչպես ռուսերենում: --Հայկ (արաբագետ) 17:18, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Խնդրեմ, Հայկ ջան, քեզ էլ՝ հոդվածների համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:23, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Հայերենում կա ավան բառը, որը նույն փոքր քաղաքն է:--Սամվելքննարկում 04:54, 28 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Մենք ունենք ավելի կարևոր ցանկ Վիքիպեդիա:Կարևորագույն հոդվածներ, անգլերեն, ռուսերեն Վիքիներում ամբողջական է։ - Kareyac (քննարկում) 06:02, 28 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Մոռացա նշել, որ հոդված գրելուց հետո կարող եք ցանկից ջնջել այդ տարբերակը, կամ եթե ցանկում սխալ գտնեք, կարող եք ուղղել, խնդրում եմ :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:23, 27 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հունաստանի վարչապետների ցանկ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Arsog1985 (քննարկում) 20:54, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի խմբագիրներ։ Մի առաջարկ ունեմ, խնդրում եմ կարծիք հայտնել։ Ռուվիքիում (գուցե այլ տեղերում էլ կա, չգիտեմ) մի բան եմ նկատել, որը, մտածում եմ, օգտակար է և կարող է մեզ մոտ էլ կիրառվել։ Նայեք, օրինակ, այս էջի «Достопримечательности» բաժինը։ Եթե նկատում եք, Музей вина-ն նշված է գույնով։ Դա այն դեպքում է էջում երևում, երբ ներքին հղումը տանում է դեպի բազմիմաստության փարատման էջ, այսինքն` փաստորեն, հուշում է, որ սա սխալ հղում է, որը տանում է դեպի այլ կիրառումների էջ։ Այն պետք է ուղղել` դնելով կոնկրետ էջի հղումը։ Մտածում եմ, որ մենք էլ կարող ենք սա կիրառել, քանի որ բազմիցս են հանդիպում նման սխալ հղումներ։ Եթե գույնով առանձնանա, անմիջապես կերևա, և կարող ենք ուղղել։ Ես քննարկել եմ Աշոտի հետ, նա ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր է մեզ մոտ կիրառել։ Ի՞նչ կասեք։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:37, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Անկեղծ ասած՝ իմ մտքով էլ էր սա անցնում: Ես կողմ եմ նման առաջարկին, դա օգտակար կլինի մեզ համար --Հայկ (արաբագետ) 19:10, 29 Հոկտեմբերի 2016 (UTC):[reply]
Կարելի է օգտագործել։ Ինչքան հասկացա, սա աշխատում է, երբ բազմիմաստության էջի անվանումը առանց (այլ կիրառումների) է, և կարող է շփոթմունք առաջացնել։--BekoՔննարկում 19:33, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Այո, Բեքո ջան։ --23artashes (քննարկում) 19:41, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
23artashes ջան, եթե դա աշխատում է միայն առանց (այլ կիրառումների) բազմիմաստության էջերում, գուցե հնարավոր է մի ձևով և նրանց ընդգրկել։ Նաև առաջարկում եմ միացնել վարդագույնացումը գաջեթով, որպեսզի անհրաժեշտության դեպքում միացնել և անջատել և փոխել գույնը։ - Kareyac (քննարկում) 09:27, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Kareyac ջան, տեխնիկական մասը թողնենք Աշոտին, գուցե և գաջեթով լինի, չգիտեմ։ Կարևորը` լինի, և պարտադիր չէ հենց վարդագույն։ Գույնը կարող ենք մենք ընտրել։ :-) --23artashes (քննարկում) 17:55, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գադջեթի համար պետք է նույն
a.mw-disambig { background:#4bb375 ; color:#000000 ;}
տողը ավելացնել, օրինակ՝ MediaWiki:Gadget-DisambigHighlighter.css էջում (անվանումը էական չէ ։Ճ), իսկ MediaWiki:Gadgets-definition էջում ավելացնել * DisambigHighlighter[ResourceLoader|default]|DisambigHighlighter.css տողը։ Ու մնացած բոլոր գաջեթների նման ունենա նկարագրության էջ (MediaWiki:Gadget-DisambigHighlighter)։ Ի դեպ, (այլ կիրառումների)-ի առկայությունը ոչինչ չի փոխելու։ Այսինքն հոդվածներում միայն փովելու են այն հղումները, որոնք տանում են դեպի Բազմիմաստության փարատման էջեր կատեգորիայի ցանկացած էջ՝ թեկուզ վերահղումների միջոցով։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:43, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
, լավ առաջարկ է, կարծում եմ՝ օգտակար կլինի----Omicroñ'R 19:46, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
կիրառությանը:--Arsog1985 (քննարկում) 20:00, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Միանշանակ կողմ եմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:57, 29 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Հրաշալի է։--Լիլիթ (քննարկում) 09:23, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Կողմ եմ :) --Ջեօ 12:16, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Արված է, գադջեթն արդեն աշխատում է, Աշոտի օգնությամբ ամեն ինչ կարգին է:--Arsog1985 (քննարկում) 21:17, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

իսկապես շատ օգտակար գործիք է, արդեն առաջին խմբագրում։ Աշոտ ջան, իսկ հնարավոր է անջատել գույնը Այլգործածություն2 կաղապարում։ - Kareyac (քննարկում) 04:40, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Հնարավոր է, Kareyac ջան, բայց ինչի՞ համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:01, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Իսկ ինչի՞ համար թողնել, Աշոտ ջան։ - Kareyac (քննարկում) 17:24, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Եթե կաղապարի տեքստից ամեն ինչ պարզ է, գուցե պետք չի գույն տալ, իսկ եթե պարզ չի գուցե պետք է փոխել տեքստը։ - Kareyac (քննարկում) 18:30, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Համապատասխան կաղապարներում փոփոխություններն արեցի, Կարեյաց ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:48, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Աշոտ ջան, դու ծրագրային հնարագետես ու մի ժխտի։ :) - Kareyac (քննարկում) 20:12, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]