Jump to content

Վիկտոր Վեբսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վեբսթեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 7, 1973(1973-02-07)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, բորսային միջնորդ, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0005543
victorwebster.com

Վիկտոր Վեսբսթեր (անգլ.՝ Victor Webster, փետրվարի 7, 1973(1973-02-07)[1][2], Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]), կանադացի դերասան, որն առավել մեծ հայտնություն է ստացել «Իքս մուտանտներ», «Հմայվածները» և «Մելռոուզ-Փլեյս» հեռուստասերիալներում և «Կարիճների արքան» ֆիլմում կատարած դերերի շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի փետրվարի 7-ին Կալգարիում՝ ոստիկան Ջեքի և Ռոզվիտա Վեբսթերների ընտանիքում[3]։ Ունի իտալական, գերմանական, շոտլանդական և իսպանական արմատներ։

Դեռահաս տարիքում ծնողներին բավականաչափ խնդիրներ է պատճառել։ Իր տեղը գտնելու համար որոշել է ուսումնասիրել մարտարվեստներին և զբաղվել քինգբոքսինգով և ի վերջո դարձել է սև գոտու կրող[4]։ Դպրոցում մասնակցել է մի շարք բեմականացումների։ Իսկ հետո աշխատել է որպես շուկայական միջնորդ[4]։

Առաջին հանրային հայտնությունը լուսանկարի տեսքով եղել է 1998 թվականին «Cosmopolitan» ամսագրի «All About Men» հատուկ թողարկման մեջ։ Նրան նկատում են և առաջարկում նկարահանվել NBC հեռուստաալիքի «Մեր կյանքի օրերը» օճառային օպերայում[5]։

2000 թվականին մերկ վիճակով նկարահանվել է «Playgirl» կանացի ամսագրում[3]։ Երկու տարի օճառային օպերայում նկարահանվելուց հետո՝ 2001 թվականին նրան հրավիրում են «Իքս մուտանտներ» հեռուստասերիալում գլխավոր դերակատարման։ Հեռուստասերիալը հաշված օրերի ընթացքում շատ հանրաճանաչ է դառնում։ Երեք եթերաշրջանում նկարահանվելուց հետո հեռանում է։ Հաջորդ նրա աշխատանքը դառնում է «Շրջված տունը» ռոմանտիկ կատակերգությունը, որում գլխավոր դերը կատարում է Քուին Լաթիֆայի հետ։

2006 թվականին նկարահանվում է «Հմայվածները» հեռուստասերիալի ավարտական՝ ութերորդ եթրաշրջանում, որտեղ կատարում է Կուպիդոնի և գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Ֆիբի Հոլլիվելի ամուսնու դերը[6]։ 2009 թվականին նկարահանվել է «Մելռոուզ-Փլեյս»[7] և «Հարփերի կղզին» հեռուստասերիալներում[8], երկուսում էլ նրա խաղընկերը եղել է Քեթի Քեսիդին։ 2012 թվականից նկարահանվել է «Կոնտինում» հեռուստասերիալում[9]։ 2012 թվականին կատարել է գլխավոր դեր «Կարիճների արքան 3։ Մեռյալների գիրքը» ֆիլմում[10], իսկ 2014 թվականին՝ «Կարիճների արքան։ Կորսված գահը» ֆիլմում[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 9-ին նշանադրվել է Շանթել ՎանՍանթենի հետ[12]։ Նրանք ամուսնացել են 2021 թվականի հոկտեմբերին[13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշում
1998–1999Սեր և գաղտնիքներ Սանսեթ ԲիչումՌոջեր4 էպիզոդ
1999ԼոթՎիկտոր Մանսֆիլդանհայտ էպիզոդ
1999–2000Մեր կյանքի օրերըՆիկոլաս Ալամեյն #244 էպիզոդ
2000Բանդաների երկիրՋոուի
2000Սպանություն Չիփենդեյլ ակումբումՄարկո Քարոլո
2001Մալիբուի փրկարարներըԼայլ Գարեթ«Իմ հայրը հերոս է»
2001ԲեքերՔրեյգ1 էպիզոդ
2001V.I.P.Դին ՄաքԳի1 էպիզոդ
2001–2004Իքս մուտանտներԲրենան Մալուրեյ66 էպիզոդ
2002Ցանկություններ կատարողը:Մարգարեությունը կատարվեցՀանթերՏեսանյութ
2003Շրջված տունԳլեն
2003Սեքսը մեծ քաղաքումՉիփ Քիլ-Քինիէպիզոդ՝ «Խանութից խանութ»
2005Կեղտոտ սերՌիչարդ
2005Լաս ՎեգասԷստեֆան1 էպիզոդ
2005Շների հանդեպ սերը պարտադիր էԷրիկ
2005ԱնհասկանալիՍեմ Մարաք1 էպիզոդ
2005Նոյյան տապանԲրեթ1 էպիզոդ
2005–2006ԱռնչությունՄարկո4 էպիզոդ
2006Մարդն ընդդեմ երկուշաբթիիՓոլԿարճամետրաժ
2006Էմիլին ասում է «ոչ»Սթեն1 էպիզոդ
2006Սա կյանք էՉաքԿարճամետրաժ
2006ՀմայվածներըՔուփ7 էպիզոդ
2006ՌեբաՋորդան1 էպիզոդ
2007C.S.I.. Հանցագործության վայրը ՄայամիՌոբերտո Խավես1 էպիզոդ
2007Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատԴեյն Հոգան1 էպիզոդ
2007Մոռացության ավազներմարկ ԹևիսՀեռուստաֆիլմ
2007–2008Լինքոլնյան բարձունքներԲժիշկ Քրիստիան Մարկո6 էպիզոդ
2007Լուսնի լույսՕուեն Հագենս1 էպիզոդ
2007Primal ScreamՋեսսի
2008Վիշապի սիրտՌիք Հանսեն
2009Մոդայի հանցագործություններՎիք ԴոնովանՀեռուստաֆիլմ
2009Լավ մարդՎիք ԴոնովանՀեռուստաֆիլմ
2009Հարփերի կղզինՀանթեր Ջենինգս3 էպիզոդ
2009Մելռոուզ ՓլեյսՔալեբ8 էպիզոդ
2009ՓոխնակներԼոպես
2010Մտածել ինչպես հանցագործՈւիլիամ Հոդջս1 էպիզոդ
2010Այրվող պալմաներՊաուլո
2010ՈսկորներԲրեդ Բենսոն1 էպիզոդ
2010ԿասլՋոշ Դևիդսոն4 էպիզոդ
2011մահու չափ գեղեցիկԳերի Ռեյս1 էպիզոդ
2011Ծովային ոստիկանություն։ Լոս ԱնջելեսՍթենլի Քինգ1 էպիզոդ
2011C.S.I.: հանցագործության վայրԲիլ Փերնին1 էպիզոդ
2012–2015ԿոնտինուումԿառլոս Ֆոնեգրա4 եթերաշրջան, 42 էպիզոդ
2012Կարիճների արքան 3։ Մեռյալների գիրքըՄաթհայուսDVD
2012Սպիտակ օձիքԷրիկ Դունհամ1 էպիզոդ
2012Շնային սեր ԲենՀեռուստաֆիլմ (Hallmark)
2013Վամպիրի գրկախառնությունըՊրոֆեսոր Բրենդան Քոուլ / ՍտեֆանDVD
2014Լավ մարդՍաշաԹատերական ներկայցում
2014Սուրբ ծննդյան սառցե կատաստրոֆաՉարլիՀեռուստաֆիլմ (SyFy)
2015Կախարդական գուլպաՍքոթ ԹերիլՀեռուստաֆիլմ (Hallmark)
2015Կարիճների արքան։ Կորսված գահըՄաթհայուսDVD
2015ՄայրիկըԲժիշկ Հարրիս1 էպիզոդ
2015–2016Ընկերուհուց բաժանվելու ուղեցույցԿարլ2 էպիզոդ
2016Մեռյալների ապստամբությունը։ ՎերջնախաղՉաք ԳրինCrackle-ի պաշտոնական ֆիլմ
2016Ամառային վիլլաՄեթյու ԷվերսթոնHallmark-ի պաշտոնական ֆիլմ
2017Սիրո ծաղիկներԴեքլան "Դեք" ԳրեյնջերՀեռուստաֆիլմ (Hallmark)
2017Բերքառատ հարսանիքԴեյվիդ ՆիքոլսՀեռուստաֆիլմ (Hallmark)
2017Տուն Սուրբ ծննդյան համարՋեքսոնՀեռուստաֆիլմ (Hallmark)
2017 Ավելի երիտասարդ Դիեգո 1 էպիզոդ
2017–2018Չեսապիքյան ափերԴուգլաս Փիթերսոն4 էպիզոդ
2018Տնային Սուրբ ծնունդՔարթերՀեռուստաֆիլմ (Hallmark)
2019–ներկաԱշխատող մայրիկներՄայք Բոլինսկի11 էպիզոդ
2019Խնամախոսուհու առեղծվածը։ Մարսասպան նշանդրեքըհետախույզ Քայլ ՔուփերՀեռուստաֆիլմ
2020Խնամախոսուհու առեղծվածը։ Ճակատագրական սիրավեպհետախույզ Քայլ ՔուփերՀեռուստաֆիլմ (Hallmark)
2020Ձմեռային սրտերԳրանտ ՕլիվերՀեռուստաֆիլմ (Hallmark)
2020Հինգ աստղանի Սուրբ ծնունդՋեյք ՖանլիՀեռուստաֆիլմ (Hallmark)
2021Խնամախոսուհու առեղծվածը։ Սպանության արվեստըհետախույզ Քայլ ՔուփերՀեռուստաֆիլմ (Hallmark)
2022Հարսանաքողի ժառանգությունըՆիքՀեռուստաֆիլմ (Hallmark)
2022Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթների աղետըՍեմՀեռուստաֆիլմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #143754947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 SNAC — 2010.
  3. 1 2 NNDB.com. «Victor Webster». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 1 2 TV Guide. «Victor Webster Biography». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Bowe, Jillian (2012 թ․ հունիսի 4). «Days Of Our Lives Alum Victor Webster Nabs White Collar Role». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. O'Hare, Kate (2006 թ․ փետրվարի 26). «Webster Loves Being 'Cupid' On 'Charmed'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. Jensen, Michael (2009 թ․ հոկտեմբերի 7). «Interview: Victor Webster Is "Melrose Place"'s Gay 2.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. UGO.com (2009 թ․ ապրիլի 24). «Harper's Island: Victor Webster Interview». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. Cullen, Ian. «Interview: 'Continuum' Stars Rachel Nichols, Victor Webster & Creator Simon Barry Discuss Their First Season». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. DreadCentral.com (2012 թ․ հունվարի 2). «Exclusive Video Interview: Actor Victor Webster Talks Scorpion King 3, Stepping Into The Rock's Shoes & More!». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. Moviehole.com (2013 թ․ հուլիսի 30). «Exclusive: Cast Fills Out For Hunky New 'Scorpion King' Sequel». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «One Tree Hill's Shantel VanSanten Says She's Ready to 'Begin Forever Together' with Fiancé Victor Webster». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  13. «Victor Webster Marries Star He Met on the Set of a Hallmark Movie». heavy.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վեբսթեր» հոդվածին։