Jump to content

Վիկտոր Բառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բառնա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումսեղանի թենիսիստ, գրող և մարզիկ
Երկիր Հունգարիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 24, 1911(1911-08-24)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա[1]
Մահվան ամսաթիվփետրվարի 28, 1972(1972-02-28)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու[1]

Դյոզյո Բրաուն (հունգարերեն՝ Braun Győző)[2], անուն-ազգանունը փոխել, դարձրել է Վիկտոր Բառնա (հունգարերեն՝ Barna Viktor, անգլերեն՝ Victor Barna, օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1], Բուդապեշտ, Հունգարիա[1] - փետրվարի 28, 1972(1972-02-28)[1], Լիմա, Պերու[1]), հունգարացի և բրիտանացի սեղանի թենիսիստ, աշխարհի, Հունգարիայի, ինչպես նաև՝ Անգլիայի բաց առաջնության բազմակի չեմպիոն։ Մենախաղերում աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային՝ հինգ անգամ, աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել 41, Անգլիայի բաց առաջնություններում՝ 20 մեդալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Հասարակության մեջ այն տարիներին իշխող հակասեմական տրամադրությունների պատճառով անուն-ազգանունը փոփոխել, նմանեցրել է հունգարականի։ Սեղանի թենիսով սկսել է զբաղվել 1925 թվականից, 1929-32 թվականներին անընդմեջ հաղթել է Հունգարիայի առաջնություններում, հետագայում՝ մինչև 1939 թվականը, դարձյալ գրեթե անընդմեջ դարձել է Անգլիայի բաց առաջնությունների հաղթող։ Բացի այդ, բազմիցս նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1932-37 թվականներին մշտապես առաջին տեղն է գրավել ITTF-ի վարկանիշային աղյուսակում։

1939 թվականի ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայում ամուսնացել է հունգարուհի Սյուզաննա Արանի հետ, միջազգային մրցասպարեզներում սկսել է հանդես գալ որպես Բրիտանիայի ներկայացուցիչ։ 1939 թվականի աշնանը, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից կնոջ հետ վերադարձել է Եվրոպա, որպեսզի մասնակցի ֆաշիստների դեմ մղվող մարտերին։ Բրիտանական զորամասում ծառայել է որպես պարաշյուտիստ, կռվել Հարավսլավիայում։ Պատերազմից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում, ընդունել բրիտանական քաղաքացիություն։ Դարձել է Dunlop Sports ընկերության ներկայացուցիչը և այդ կարգավիճակով շարունակել է շրջել աշխարհում։ Մահացել է 1972 թվականին, Պերուի մայրաքաղաք Լիմայում, ինֆարկտից։

Ի դեպ, Վիկտորի եղբայր Տիբոր Բառնան նույնպես դարձել է սեղանի թենիսի Հունգարիայի առաջնության հաղթող (1940 թվականին)[3]։

Վիկտոր Բառնան սեղանի թենիսի մասին գրել ու հրատարակել է երեք գիրք. 1957 թվականին՝ «How to win at Table Tennis (London: Pitman) 978-0-273-41699-9[4]», 1962 թվականին՝ «Table Tennis Today» (London: Arthur Barker) և 1971-ին՝ Your Book of Table Tennis 978-0-571-09345-8 վերնագրով։

Փառքի սրահում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բառնայի անունը 1981 թվականին ընդգրկվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[5], 1993 թվականին էլ՝ սեղանի թենիսի վարպետների փառքի սրահում[6]։

2012 թվականի ապրիլի 10-ին Գվինեա-Բիսաուում թողարկվել է սեղանի թենիսի պատմությանը նվիրված դրոշմանիշերի շարք՝ Վիկտոր Բառնայի դիմապատկերով։ Մինչ այդ՝ 1996 թվականի ապրիլի 10-ին հատուկ Վիկտոր Բառնային նվիրված դրոշմանիշ էր թողարկվել Ռումինիայի Կլուժ քաղաքում։

Արդյունքները՝ ITTF-ի տվյալների բազայից

[խմբագրել | խմբագրել կոդը]

[7]

Ներկայաց.Մրցումն. մակարդակըՏարինՄրցավայրըԵրկիրըՄենախաղԶուգախաղlԽառը զուգ.Թիմ.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1954ՈւեմբլիԱնգլ.-արծաթեկիսաեզր.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1953ԲուխարեստՌում.-քառ. եզր.քառ. եզր.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1952ԲոմբեյՀնդկ.-կիսաեզր.կիսաեզր.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1951ՎիեննաԱվստր.---
ԱնգլիաԱշխարհի առաջն.1950ԲուդապեշտՀունգ.-քառ. եզր.քառ. եզր.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1949ՍտոկհոլմՇվեդ.-քառ. եզր.-3
ԱնգլիաԱշխարհի առաջն.1948ՈւեմբլիԱնգլ.քառ. եզր.կիսաեզր.քառ. եզր.5
ԱնգլիաԱշխարհի առաջն.1947ՓարիզՖրանս.-կիսաեզր.կիսաեզր.
ԱնգլիաԱշխարհի առաջն.1939ԿահիրեԵգիպտ.քառ. եզր.ոսկեքառ. եզր.
ՀունգարիաԱշխարհի առաջն.1938ՈւեմբլիԱնգլ.կիսաեզր.արծաթե-1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1937ԲադենԱվստր.-քառ. եզր.-2
ՀունգարիաԱշխարհի առաջն.1936ՊրահաՉեխ.--քառ. եզր.3
ՀունգարիաԱշխարհի առաջն.1935ՈւեմբլիԱնգլ.ոսկեոսկեոսկե1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1934ՓարիզՖրանս.ոսկեոսկեարծաթե1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1933ԲադենԱվստր.ոսկեոսկեկիսաեզր.1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1932ՊրահաՉեխ.ոսկեոսկեոսկե2
ՀունգարիաԱշխարհի առաջն.1931ԲուդապեշտՀունգ.արծաթեոսկեարծաթե1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1930ԲեռլինԳՖՀոսկեոսկեկիսաեզր.1
ՀունգարիաԱշխարհի առաջն.1929ԲուդապեշտՀունգ.-ոսկե-1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Deutsche Nationalbibliothek Record #1023189909 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Table Tennis Արխիվացված 2013-08-13 Wayback Machine. Time Magazine. 4 February 1935
  3. «The History of Sport and Physical Education among the Jewish People in Hungary in the Last 120 Years». ISOH.
  4. Amazon
  5. http://www.jewishsports.net/BioPages/ViktorGyozoBarna.htm Արխիվացված 2020-07-28 Wayback Machine |título=Viktor Gyozo Barna (Braun) |editorial=International Jewish Sports Hall of Fame |fechaacceso=24 de abril de 2015 |idioma=inglés}}
  6. http://www.ittf.com/museum/HallofFame.pdf |title=Archived copy |accessdate=2008-12-29 |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20110617005939/http://www.ittf.com/museum/HallofFame.pdf |archivedate=17 June 2011 |df=dmy-all }}
  7. Կաղապար:ITTF-Ergebnistabelle (abgerufen am 3. September 2011)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]