Վիլյամ Ջեյմս Լինթոն
Վիլյամ Ջեյմս Լինթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1812[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1897[1][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Համդեն, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բուսաբան, փորագրիչ, արվեստների գործիչ, բանաստեղծ, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Էլիզա Լին Լինթոն |
Ստորագրություն![]() | |
![]() |
Վիլյամ Ջեյմս Լինթոն (անգլ.՝ William James Linton) (դեկտեմբերի 7, 1812[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 29, 1897[1][3], Համդեն, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), անգլիացի նկարիչ և նկարազարդող, գրել է հուշագրություններ, վեպեր և բանաստեղծություններ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոնդոնում, սովորել փորագրիչ Գ․ Վ․ Բոնների մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում ճանաչում է ձեռք բերել պոլիտիպաժների համար արված նկարներով։ Կյանքի ընթացքում մեծ քանակությամբ նկարազարդումներ է արել անգլիական և հյուսիսամերիկյան գրքերի ու ամսագրերի համար։ Նա է նկարազարդել «Փայտի վրա փորագրության պատմությունը» «The Illustrated London News» ամսագրի համար (1846-47 թվականներ), «Մահացած անգլիացի գեղանկարիչների ստեղծագործությունները» լոնդոնյան գեղարվեստական ընկերության համար (1860 թվական), Բրայանտի «Տարիների ընթացքը», նրա «Տանատոպսիս» պոեմը և այլ գրողների տարբեր գործեր։
Հիանալի աշխատել է ոչ միայն մատիտով, այլև ջրաներկով։ Լինթոնն իր ժամանակի ամենաշնորհալի նկարիչներից էր, արվեստի տեսաբան և պատմաբան, բազմաթիվ դեմոկրատական ամսագրերի խմբագիր և հրատարակիչ, քաղաքական պայքարի ակտիվ մասնակից։
Նա ամենախոշոր չարտիստական բանաստեղծներից և հրապարակախոսներից մեկն է եղել, չարտիստական մամուլում առաջին անգամ տպագրվել է 1839 թվականին։ Նրա սուր քաղաքական բանաստեղծությունները և պոեմները «Սպարտակ» (Spartacus) կեղծանվամբ տպագրվել են գրեթե բոլոր չարտիստական ամսագրերում ու թերթերում, ընդհուպ մինչև 1853 թվականը՝ փաստացի մինչև այն պահը, քանի դեռ գոյատևել է չարտիզմը։ Գրել է հոդվածաշար Ջուզեպպե Մացցինիի կյանքի և հայացքների մասին՝ սոցիալիստական ուղղվածություն ունեցող «Կարմիր հանրապետական» (The Red Republican) չարտիստական թերթի համար, ինչպես նաև Թոմաս Փեյնի կենսագրությունը։
![]() |
Արքան, զգեցած լաթեր ծիծաղի, - Վիլյամ Ջեյմս Լինթոն, «Խմբերգ» (թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի[4]
|
![]() |
Լինթոնի անունը հայտնի է եղել նաև նախահեղափոխական Ռուսաստանում, բայց ոչ չարտիստական հայացքների ու չարտիստական գրականության պատճառով։ Այն սովորաբար ասոցացվում էր Գերցենի անվան հետ։ Լինթոնն անգլերեն է թարգմանել Գերցենի մի քանի աշխատանքները, այդ թվում՝ ստվար հատվածներ «Եղելություններ և խոհեր» հուշավեպից, աջակցել է Ազատ ռուսական տպարանի ստեղծմանը և բազմիցս պաշտպանել այն անգլիական ռեակցիոն մամուլի հարձակումներից։ Գերցենի խնդրանքով «Բևեռային աստղ» ալմանախի շապիկի և տիտղոսաթերթի համար Լինթոնն ստեղծել է կախաղան հանված հինգ դեկաբրիստների՝ Կոնդրատի Ռիլեևի, [[Բեստուժև–Ռումին]ի, Սերգեյ Մուրավյով-Ապոստոլի, Պավել Պեստելի և Պյոտր Կախովսկիի կիսադեմների պատկերները։ Քանի որ 30 տարի առաջ զոհված ապստամբության ղեկավարների նմանությունը վերականգնել հնարավոր չէր, դիմանկարները պատկերվել են պայմանական ձևով և նմանեցված են եղել անտիկ մեդալիոնների։
Գերցենի մահից հետո Լինթոնը հրապարակել է իր հիշողությունները ռուս դեմոկրատ հեղափոխականի մասին, որոնք հետագայում տեղ են գտել «Եվրոպացի հանրապետականները» գրքում։
1867 թվականին Լինթոնը մեկնել է Նյու Յորք և շուտով տեղափոխվել Նյու Հեյվեն։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել հայտնի է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի տասներկու գունավոր նկարազարդումների շարքը[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:William James Linton Վիքիպահեստում |
---|
- «Լինթոն, Վիլյամ Ջեյմս»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Գասպարյան Խորեն (2000)։ Վիճակված է այսպես։ Երևան: «Նոր–Դար» հրատարակչություն։ էջ 11
- ↑ Опубликованы в редком издании этой пьесы Шекспира: Лондон, без даты, издательство «Hodder & Стоутон»; тираж 500 нумерованных экземпляров, иллюстрации подписаны художником.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- William James Linton (1812–97), Master of Wood Engraving and Radical Republican at Victorian Web
- Վիլյամ Ջեյմս Լինթոնի գործերը Գուտենբերգ նախագծում
- W. J. Linton Archived 2017-12-28 at the Wayback Machine. at www.gerald-massey.org.uk
- W. J. Linton Collection. General Collection, Beinecke Rare Book and Manuscript Library, Yale University.
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1812 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1897 մահեր
- Կոնեկտիկուտ նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի նկարիչներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Չարտիզմ
- Բրիտանացի սոցիալիստներ
- Ամերիկացի փորագրիչներ
- Անգլիացի բուսաբաններ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ