Պավել Պեստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Պեստել
Pestel.jpg
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 5), 1793
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 13 (25), 1826 (33 տարեկանում)
Մահվան վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունզինծառայող և հեղափոխական
Ծնողներհայր՝ Q4359908?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Արիության ոսկե թուր և Knight of the Order of Leopold?
ԱնդամությունՓրկության միություն, Բարգավաճման միություն և Southern Society?
Ստորագրություն
БСЭ1. Автограф. Автографы. 9.svg
Pavel Pestel Վիքիպահեստում

Պավել Իվանովիչ Պեստել (1793-1826), ռուս ազնվական հեղափոխական, դեկաբրիստ, գնդապետ։

Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականի արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականին մտել է դեկաբրիստների «Փրկության միություն» ընկերության մեջ (որի կանոնադրության հիմնական հեղինակն էր), 1818 թվականին կազմակերպել է «Բարօրության միություն»-ը, 1821 թվականի մարտին ստեղծել և գլխավորել է դեկաբրիստների Հարավային ընկերությունը։ Մշակել է Ռուսաստանում սոցիալտնտեսական և քաղաքական բարեփոխումների նախագիծ (1824 թվականին կոչել է «Ռուսկայա պրավդա»), որը պահանջում էր ինքնակալության տապալում, ճորտատիրական իրավունքի վերացում, հանրապետության հաստատում (Պեստելը ռուսական ազատագրական շարժման մեջ հանրապետական ավանդների հիմնադիրն է)։ Պեստելի ծրագիրը սոցիալ-տնտեսական առումով բուրժուական էր՝ որոշ դեմոկրատական տարրերով, կրոնափիլիսոփայական տեսակետից դեիստական։ Պատմական պայմանների բերումով Պեստելը չկարողացավ հետևողականորեն լուծել կալվածատիրական հողատիրության հարցը, առաջարկում էր ճորտերին ազատել հողով և սահմանափակել կալվածատերերի հողատիրությունը, ինչպես նաև զինվորական հեղափոխություն, առանց ժողովրդական զանգվածների մասնակցության։ Ձերբակալվել է 1825 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ապստամբության նախօրեին, կախաղան է բարձրացվել 1826 թվականի հուլիսի 13-ին, չորս այլ դեկաբրիստների հետ, Պետրոպավլովյան ամրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png