Չարտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ չարտիստների հանդիպման լուսանկար, Լոնդոն 1848 թվական

Չարտիզմ 1838-ից 1857 թվականների աշխատավոր դասի շարժում Բրիտանիայում ուղղված քաղաքական բարեփոխումների հասնելու համար։ Անվանումը ստացել է 1838 թվականի Ժողովրդական չարտերից, որը ազգային բողոքական շարժում էր՝ հատկապես մեծ աջակցություն ունենալով Հյուսիսային Անգլիայում, Արևելյան Միդլենդում, Ստաֆորդշիրում, Բլեք Քաունթրիում և Հարավային Ուելսում։ Շարժումը ամենամեծ աջակցությունը ստացավ 1839, 1842 և 1848 թվականներին, երբ ստորագրահավաքին մասնակցեցին միլիոնավոր աշխատավորներ և ներկայացրեցին Համայնքների պալատին։ Շարժման կազմակերպիչների մարտավարությունն էր ցույցերի միջոցով ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա։ Այսպիսով Չարտիստները ձգտում էին իրենց նպատակներին հասնել սահմանադրական եղանակով։

Չարտիսները պահանջում էին վեց բարեփոխում, որպեսզի քաղաքական համակարգը դառնար ավելի ժողովրդական․

  • Ընտրական իրավունք տալ բոլոր տղամարդկանց, ովքեր մեծ են 21 տարեկանից և չեն դատապարտված։
  • Ընտրողը իր ձայնը պետք է տար գաղնտի քվեաթերթիկի միջոցով։
  • Խորհրդարանի անդամները որևէ հնարավորություն չպետք է ունենային ազդելու քաղաքացու ընտրության վրա։
  • Աշխատողներին վճարում, որոնք հանուն ազգի շահերի լքել էին իրենց աշխատանքը։
  • Հավասար ընտրատարածքներ, ապահովելով նույն քանակի ներկայացուցչություն նույն քանակի ընտրողների համար, փոխարենը թույլ տալով, որ ավելի քիչ բնակչություն ունեցող ընտրողներն ունենան նույնքան կամ ավելի շատ կշիռ։
  • Տարին մեկ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, քանի որ քաղաքական գործիչները չէին հասցնի 12 ամսվա ընթացքում իրենց քսակները լցնել կաշառակերությամբ։

Չարտիսները իրենց համարում էին կոռուպցիայի դեմ և ժողովդրավարության համար պայքարողներ, սակայն ակնկալում էին արմատական քաղաքական խմբերի աջակցությունը տնտեսական նպատակներով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malcolm Chase, Chartism: A New History (Manchester UP, 2007)
  2. Boyd Hilton, A Mad, Bad, and Dangerous People?: England 1783–1846 (2006) pp 612–21