Վիլդե Ֆրանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլդե Ֆրանգ
Vilde frang wikipedia.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1986(1986-08-19)[1][2] (33 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[3]
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրNorwegian Academy of Music?
ԼեյբլWarner Classics?
ԿրթությունԲարատ Դյուի երաժշտական ինստիտուտ
ՊարգևներSpellemannprisen in classical music?, The Prince Eugen Culture Prize?, Q17765665?, Spellemannprisen in classical music? և Echo Klassik?
Կայքvildefrang.com
Vilde Frang Վիքիպահեստում

Վիլդե Ֆրանգ (նորվ.՝ Vilde Frang, օգոստոսի 19, 1986(1986-08-19)[1][2], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի ջութակահարուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլդե Ֆրանգը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Ջութակ սկսել է նվագել 4 տարեկան հասակից: Սովորել է Մարի-Լուիզա Բարաթ Դուեի անվան երաժշտական ինստիտուտում՝ Սթեֆան Բարաթ Դուեի մոտ: Կրթությունը շարունակել է Գերմանիայում՝ Համբուրգի երաժշտության և թատրոնի ավագ դպրոցում Կոլյա Բրախերի մոտ: Հետա շարունակել է Կրոնբերգի ակադեմիայում[4], սովորել է Աննա Չումաչենկոյի մոտ:

Տասը տարեկանում ելույթ է ունեցել օրկեստրի հետ Նորվեգիայի ռադիոյով: 1998 թվականին Մարիս Յանսոնսը հրավիրում է նվագելու Օսլոյի ֆիլհարմոնիկ օրկեստրում: Այդ պահից սկսած համերգներով հյուրախաղերի է մեկնել Եվրոպայի և Ասիայի շատ երկրներ: Նվագել է Մարթա Արգերիխի, Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Աննե-Սոֆի Մուտտերի, Յուլիան Ռախլինի, Լեյֆ Օվե Անդսնեսի, Թրուլս Մյորքի, Ռենո Կապյուսոնի, Մաքսիմ Վենգերովի հետ:

Վիլդը Ֆրանգը նվագում է Ժան Բատիստ Վիլյոմի պատրաստած ջութակով, որը նրան նվիրել է Աննե-Սոֆի Մուտտերի ֆոնդը [1]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prokofiev & Sibelius: Violin Concertos (2009), with WDR Symphony Orchestra, Thomas Søndergård (conductor), EMI Classics.
  • Grieg, Bartók, R.Strauss: Sonatas (2011), with Michail Lifits (piano), EMI Classics.
  • Tchaikovsky/Nielsen: Violin Concertos (2012), with DR Symfoniorkesteret and Eivind Gullberg Jensen (conductor), EMI Classics.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140278389 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Mackenzie Sir Compton, Stone Christopher (2008)։ The Gramophone։ C. Mackenzie։ էջ 35 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]