Ժան Բատիստ Վիլյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բատիստ Վիլյոմ
J.B.Vuillaume photo 1860 Moulin Workshop.jpg
Ծնվել է հոկտեմբերի 7, 1798({{padleft:1798|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Ծննդավայր Mirecourt
Մահացել է մարտի 19, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (76 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն ջութակ ստեղծող
Հարազատներ եղբայր՝ Nicolas François Vuillaume
Երեխաներ Jeanne-Émilie Vuillaume
Jean-Baptiste Vuillaume Վիքիպահեստում

Ժան Բատիստ Վիլյոմ (1798-1875), աղեղնավոր նվագարանների ֆրանսիացի վարպետ։ 1828 թվականին Փարիզում բացել է արհեստանոց։ 1835 թվականին նմանակել է իտալացի (հիմնականում Ստրադիվարիուսի և Գվառներիի) հին գործիքներ։ 1865 թվկանին իր ստեղծած նմուշներով պատրաստել է ջութակներ, ալտեր, թավջութակներ, ինչպես և աղեղներ, հաստատել աղեղնավոր գործիքների հնչման ազգ֊յուրօրինակ նոր տիպ՝ ինտենսիվ, պայծառ, փայլուն։ Ստեղծել է յուրօրինակ կառուցվածքի կոնտրաբաս (այսպես կոչված օկտաբաս, 1849 թվականին), ալտ (վիոլա կոնտրալտո, 1855 թվական), դաշնամուրի հատուկ ոտնակ-մեղմոց (1867 թվական), կատարելագործել ջութակի տարբեր մանրամասեր։ Վիլյոմի լավագույն նվագարանները մինչև այժմ օգտագործվում են համերգներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015: