Աննե-Սոֆի Մուտտեր
Աննե-Սոֆի Մուտտեր (գերմ.՝ Anne-Sophie Mutter, հունիսի 29, 1963[1][2][3][…], Ռայնֆելդեն (Բադեն), Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի ջութակահարուհի։ Նա համարվում է իր ժամանակի ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը։ Նրա երկացանկը սկսվում է Յոհան Սեբաստիան Բախից և ավարտվում ժամանակակից ամենավերջին կոմպոզիտորներով։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուտտերը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Նա սկզբում սկսել է նվագել դաշնամուր և քիչ ժամանակ անց փոխվել է ջութակի։ Արդեն յոթ տարեկան հասակում նա գրավում է ազգային երիտասարդական մրցանակ՝ գերազանց տիտղոսով։ 1974 թվականին նա ևս մեկ անգամ գրավում է նույն մրցանակը և ամբողջովին նվիրվում է իր գործիքին։ Նրա ուսուցիչներն են եղել Էռնա Հոնիգբեռգերը, որը եղել է Կարլ Ֆլեշի աշակերտը, և Աիդա Շտուկին։
Երբ որ նա 13 տարեկան էր նրանով հետաքրքրվել է Հերբերտ ֆոն Կարայանը և նրան հրավիրել նվագելու Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբում։ Այնուհետև 1977 թվականին նա նվագում է Զալցբուրգի Զատկի Տոնի Ֆեստիվալում և Ամառային Ֆեստիվալում։ Նվագել է նաև Անգլիայի Կամերային Նվագախմբի հետ։ 1978 թվականին նա՝ 14 տարեկան հասակում առաջին անգամ որպես մենակատար նվագում է Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ։ Նա նվագում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոլ մաժորում գրված ջութակի կոնցերտը (դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան)։ Նույն տարում նա նույն նվագախմբի և նույն դիրիժորի հետ ձայնագրում է Մոցարտի թիվ 3 և թիվ 5 կոնցերտները՝ Գերմանական Գրամմոֆոնի համար։ Այս ձայնագրությունը նվաճել է տարվա ձայնագրություն անվանակարգը։ 1979 թվականին նա անվանվել է տարվա արտիստ։
1980 թվականին նա առաջին անգամ ներկայանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ցուպին Մեհտա)։ Նույն տարում նա ստանում է երկու նոր մրցանակ։ 1983 թվականին նա դառնում է Օքսֆորդի Համալսարանի Մոցարտի Ընկերության նախագահ։ 1986 թվականին նա պարգևատրվել է Գերմանիայի Դաշնության շքանշանով։ 1988 թվականին նա մեծ շրջագայություններ է կատարել դեպի Ամերիկա և Կանադա։ Նույն տարում նա նաև առաջին անգամ ելույթ է ունենում Ամերիկյան Քարնեգի Հոլում։
Աննե-Սոֆի Մուտտերը ունի երկու երեխա։ Առաջին ամուսինը 1995 թվականին մահացել է քաղցկեղից։ 2002 թվականին նա ամուսնացել է դաշնակահար Անդրե Պրեվինի հետ և բաժանվել նրանից 2006 թվականին։
1998 թվականին նա ամբողջովին նվիրվել է Բեթհովենի ջութակի և դաշնամուրի սոնատներին և ամբողջ աշխարհում նվագել է այս սոնատները (նաև ձայնագրել)։
Նա շատ ակտիվ է ներկայիս դասական երաժշտության մեջ։ Նա համարվում է ժամանակակից երաժշտության փայլուն կատարողներից մեկը։ Շատ կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց որոշ ստեղծագործություններ։ Ստեղծվել է նաև "Անն-Սոֆի Մուտտեր" կազմակերպություն, որը զբաղվում է երիտասարդ տաղանդներին առաջընթաց ապահովելով։
Նա տալիս է նաև շատ բարեգործական համերգներ տարբեր նպատակներով (ՁԻԱՀ-ի կանխարգելում, Տարեց Մարդկանց Կացարաններ և այլն)։
Նա հիմնական գործիքները երեքն են՝ Ստրադիվարիուսի "Էմիլիանին" (1703) և "Լորդ Դունն-Ռավենը" (1710) և իտալացի ժամանակակից վարպետ Ռոբերտո Ռեգացցիի գործիքներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գերմանացի ջութակահարներ
- Գերմանացի երաժիշտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ