Վիթթենբերգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիթթենբերգ | |||
գերմ.՝ Lutherstadt Wittenberg ստորին գերմաներեն՝ Lutherstadt Wittenberg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Վիտենբերգ, Q1787573? և Landkreis Wittenberg (1815–1952)? | ||
Մակերես | 240,41 կմ² | ||
ԲԾՄ | 67 մետր | ||
Բնակչություն | ▲45 535 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03491 | ||
Փոստային դասիչ | 06886 | ||
Ավտոմոբիլային կոդ | WB | ||
Պաշտոնական կայք | wittenberg.de(գերմ.) | ||
| |||
Լյութերի քաղաք Վիթթենբերգ (Լյութերշթադթ-Վիթթենբերգ, գերմ.՝ Lutherstadt Wittenberg, ստորին գերմաներեն՝ Lutherstadt Wittenberg[2]) պաշտոնապես՝ Lutherstadt Wittenberg[3], գավառական քաղաք Գերմանիայում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արևելյան մասում, Էլբա գետի ափին։ Գտնվում է Բեռլինից 100 կմ-ից ոչ ավել հարավ-արևմուտք և Լայպցիգից 70 կմ հյուսիս-արևելք։ 16-րդ դարում համարվել է Գերմանիայի մշակութային, գիտական և քաղաքական կյանքի խոշորագույն կենտրոնը, Ռեֆորմացիայի սկզբում ակնառու դեր է խաղացել, համարվում է Մարտին Լյութերի, Ֆիլիպ Մելանխթոնի և Լուկաս Կրանախ Ավագի, ինչպես նաև միջնադարյան հայտնի իրավաբաններ Կարպցովների ընտանիքի գործունեության վայրը։ Տեղի տեսարժան վայրերն են Լյութերի տունը, Մելանխթոնի տունը և Շլոսկիրխե եկեղեցին (գերմ.՝ Schlosskirche), որոնք մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանում։ Համարվում է Սաքսոնիա-Վիթթենբերգի իշխանական երկրամասի կենտրոնը, 16-րդ դարում Վիթթենբերգը եղել է Սաքսոնիայի կուրֆյուրստի նստավայրը։
Քաղաքում զարգացած է քիմիական, ռետինի, էլեկտրոտեխնիկական արդյունաբերությունը։ Գոյություն ունի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգ համալսարանը։ Առաջին անգամ հիշատակվել է 1180 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Վիթթենբերգ քաղաքի մասին հիշատակվել է 1180 թվականին, ինչպես նաև Ասկանների տոհմի իշխանության օրոք Ֆլամանդացի գաղթականներով բնակեցման մասին։ 1260 թվականին այն դարձել է Սաքսոնիա-Վիթթենբերգների հերցոգների նստավայրը, 1293 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Հաջորդ դարերին իր աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը դարձել է կարևոր առևտրական կենտրոն։
Ասկանների տոհմի անկումից հետո Սաքսոնիա-Վիթթենբերգն անցել է Վետինների տոհմին։ 15-րդ դարի վերջերին Վիթթենբերգը դարձել է տարածաշրջանի կարևոր քաղաղական և մշակութային կենտրոն, այն ժամանակ, երբ Սաքսոնիայի քյուրֆյուրստ Ֆրիդրիխ III Իմաստունի նստավայրը գտնվում էր այնտեղ։ Քաղաքն ընդարձակվել է։ 1486-1490 թվականներին կառուցվել է երկրորդ կամուրջն Էլբայի վրայով, իսկ 1496-1506 թվականներին՝ Շլոսկիրխե եկեղեցին (գերմ.՝ Schlosskirche), այդ ժամանակ էլ կառուցված է եղել դղյակը։
1502 թվականին հիմնադրվել է Հալլե-Վիթթենբերգ համալսարանը, որը դարձել է այնպիսի մտավորականների տունը, ինչպիսիք են Մարտին Լյութերը (1508 թվականից աստվածաբանության պրոֆեսոր) և Ֆիլիպ Մելանխթոնը (1518 թվականից հունարենի պրոֆեսոր)։ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Լյութերը Շլոսկիրխե եկեղեցու դռան վրա կախել էր ինդուլգենցիայի վաճառքի դեմ 95 թեզիսը, որը դարձել էր բողոքական Ռեֆորմացիայի սկիզբը։ Որպես Ռեֆորմացիայի շարժման սկիզբ հարմարվում է Լյութերի 95 թեզիսով ազդագիրը Շլոսկիրխե եկեղեցու գլխավոր մուտքին 1517 թվականին։ Իսկ այն մասին, թե, Թեզիսի ազդագիրն իրոք տեղի է ունեցել, վիճելի է[4]։ Արդեն 1961 թվականին կաթոլիկ եկեղեցու պատմաբան Էրվին Իզերլոհը փաստում է, որ հենց Ֆիլիպ Մելանխթոնն է Թեզիսի ազդակի մասին հիմնականում նշել[4]։ Մելանխթոնը չէր կարող այդ իրադարձությունների ականատես լինել[4]։ 1546 թվականի Մելանխտոնի հրապարակման ժամանակ Լյութերն արդեն կենդանի չի եղել[4]։ Թեզիսի համախոհները դրան հակառակ մատնանշում են այն իրողությունը, որը Վիթթենբերգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի պատվիրում էր եկեղեցու դռների վրա ակադեմիական վիճաբանությունների հետ կապված կոչերը տեղադրել[5]։ Նաև պատմաբան Դանիել Յութթեն իր հետազոտությունների շնորհիվ եկել է այն եզրակացությանը, որ եկեղեցու դռները Լյութերի ժամանակ հասարակության համար որպես գլխավոր տեղեկատվական ցուցատախտակի դեր են խաղացել[5]։
Ըստ Կոլլեգիենշթրասե փողոցի հուշատախտակի՝ 1525-1532 թվականներին Վիթթենբերգում է ապրել դոկտոր Յոհանն Ֆաուստը, որը հետագայում որպես գլխավոր հերոսի նախատիպ է ծառայել Յ. Վ. Գյոթեի «Ֆաուսեի» ողբերգության մեջ։
1760 թվականին Յոթնամյա պատերազմի ժամանակ Վիթթենբերգը զավթել է պրուսական զորքը՝ ենթարկվելով Ավստրրիայի գնդակոծությանը։ Պատմական Շլոսկիրխեն այդ իրադարձությունների ժամանակ ամբողջովին ավերվում է, այդ թվում նաև Թեզիսի դուռը։ Այսօր գոյություն ունեցող Շլոսկիրխեն և Թեզիսի դուռը 19-րդ դարում վերակառուցված տեսքով են։
1806 թվականին քաղաղը գրավել ել ֆրանսիցիները։ 1813 թվականին քաղաքի ամրացուզիչ կառույցները Նապոլեոնի հրամանով վերակառուցվել են։ Այդ նույն թվականին Նապոլեոնը փակել է Վիթթենբերգի համալսարանը։
1814 թվականին քաղաքը պրուսական զորքի կողմից վերցվել է Տաուենցիենի հրամանատարությամբ, և այդ իրողության շնորհիվ ստացել է «ֆոն Վիթթենբերգ» տիտղոսը։ Ինչպես նաև Բեռլինում հրապարակներից մեկն ի պատիվ այդ իրադարձության կոչվում է Վիթթենբերգպլաց։ Վիթթենբերգի նախկին համալսարանի գործունեությունը տեղափոխվել է Հալլե քաղաք, և երեք տարի անց կրկին միավորվել է Հալլեի համալսարանի հետ որպես Հալլե-Վիթթենբերգ համալսարան[6]։
1815 թվականին Վիթենբերգն անցել է Պրուսիայի (գավառ Սաքսոնիա) կազմի մեջ։ Այն երրորդ կարգի ամրոց է եղել մինչև գերմանական զորքերի վերակազմավորումը 1871 թվականին Գերմանական կայսրության հիմնադրման հետ։ 1873 թվականին Վիթթենբերգի պաշտպանիչ կառույցները ոչնչացվել են։
1922 թվականին որոշում է ընդունվել, որ քաղաքը վերանվանեն Լյութերշթադթ-Վիթթենբերգ, սակայն մի շարք ձևականությունների հետևանքով քաղաքը վերանվանվել է միայն 1938 թվականին։ Ներկա պահին քաղաքի միայն այդ անվանումն է համարվում պաշտոնական։
Նացիոնալ-սոցիալիստների ժամանակ 1935 թվականի հունիսի 13-ին պատահական պայթյուն է տեղի ունեցել Ռայսդորֆի պայթուցիկների գործարանում, որը տարել է շատ մարդկանց կյանքեր։ Այդ նույն ժամանակ կառուցվել է «Արադո» ֆաբրիկան, որի կառուցման համար օգտագործել են ստրուկների աշխատուժը, ինչպես նաև Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարի ձերբակալված կանանց։ 1936 թվականին Վիթթենբերգում է տեղակայվել վերմախտի կայազորը։ «Բյուրեղապակյա գիշերվա» ժամանակ 1938 թվականին Վիթթենբերգում եղել է հրեաների խանութների ու բնակարանների ջախջախումը, իսկ դրանից հետո հրեաներն արտաքսվել են։
Երկրորդ համաշխրհային պատերազմի ժամանակ Վիթթենբերգը, ի տարբերություն մյուս պատմական գերմանական քաղաքների, գործնականում չի տուժել։ Ըստ հայտնի լեգենդի՝ Լյութերի ու Մելանխթոնի արձանների վրա, որոնք կագնած են պատմական Շուկայի հրապարակում, մնացել են խորհրդային բանակի գնդակների հետքերը։ Սակայն իրականում քաղաքային մարտերի ժամանակ, 1945 թվականին Լյութերի արձանն ընդհանրապես չի եղել Վիթթենբերգում, այլ քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս։ Վիթթենբերգի վարկանիշը որպես քաղաքի, որն ընդհանրապես ռմբակոծության չի ենթարկվել, այդքան էլ հաստատ չէ, քանի որ նրա մոտակայքում է գտնվում Արադո ֆաբրիկան, որն ավիացիոն պահեստամասեր էր արտադրում Լյուֆտվաֆեի համար։ Այս ֆաբրիկայում օգտագործել են հրեաների, խորհրդային ռազմագերիների, քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև մի քանի ամերիկացի ռազմագերիների հարկադիր աշխատանքը։ Նրանցից մոտ հազարը մահացել է անգլո-ամերիկյան ռմբակոծության ժամանակ։ Ինչպես նաև 1944 թվականին ռմբակոծության ժամանակ կայարանը և մի քանի տուն են տուժել, իսկ 1945 թվականին, և մինչև կհայտնվեր խորհրդային զորքը, Էլբայի վրայով անցնող կամուրջն արդեն պայթեցված է լինում։
1945 թվականի ապրիլի 26-ին Վիթթենբերգը գրավվել է Կարմիր բանակի կողմից (ԲԳԿՀ), և 1949 թվականի կազմավորմամբ ԳԴՀ-ն անցել է նրա կազմի մեջ։ Խորհրդային իշխանությունները վարում էին դենացիֆիկազիայի քաղաքականություն, Վիթթենբերգում կազմակերպում էին Էլբայի վրայով անցնող կամրջի վերականգնման աշխատանքները ԲԳԿՀ-ի ներքին զորքերի միջոցով։ Վերջին տարիներին տեղի է ունեցել գերմանացի փախստականների մասսայական միգրացիան Գերմանիայի կորցրած Օդեր-Նայսից արևելք գտնվող տարածքից, ինչպես նաև Սուդետից (տես նաև՝ Գերմանացիների արտաքսումը Չեխոսլովակիայից), որն առաջացրել է կացարանների սակավություն։ 1957-1963 թվականներին ընթացել է ակտիվ բնակարանաշինություն։ 1989 թվականի դեկտեմբերի 5-ին Գորբաչովյան «միակողմանի խորհրդային զորերի դուրս հանումը Վիթթենբերգից» շրջանակում դուրս է բերվել ԽՍՀՄ Զինված ուժերի տանկային դիվիզիայի 6-րդ գվարդիան։
1989 թվականին Վիթթնբերգը միացել է մասսայական բողոքին, որը շարունակվել է մինչև Բէռլինի պատի քանդելը։ Գերմանիայի միացման հետ 1990 թվականին քաղաքն անցել է ԳԴՀ-ի կազմի մեջ, որը հանգեցրել է ձեռնակությունների մասսայական փակմանը, գործազրկության ավելացմանը և քաղաքի բնակիչներից շատերի հեռացմանը, հիմնականում Վիթթնբերգի երիտասարդները։ Նախկին Արևելյան և նախկին Արևմտյան Գերմանիաների կյանքի հավասարեցման ծրագրի շրջանակում ԳԴՀ-ի իշխանությունը թարմացրել է Վիթթենբերգի տրանսպորտային ու տուրիստական ինֆրաստրուկտուրան։
Խորհրդային զորքերի վերջնական դուրս հանումը քաղաղից տեղի է ունեցել 1993 թվականին։
Հիմնական տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյութերշթադթ Վիթթենբերգի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերի թվին են պատկանում Բոլոր սրբերի եկեղեցին կամ Շլոսկիխե եկեղեցին, որը կառուցվել է 1496 թվականից մինչև 1506 թվականն ընկած ժամանակահատվածում։ Իր գլխավոր մուտքի դռան վրա, որը որպես հայտարարությունների ցուցատախտակ էր օգտագործվում, Մարտին Լյութերը 1517 թվականին տեղադրել է 95 թեզիսը։ Եկեղեցին 1760 թվականի Յոթամյա պատերազմի ժամանակ շատ ուժեղ վնասվել է, ապա վերակառուցվել է և վերջնականապես վերակկանգնվել 1885-1892 թվականներին։ Պատմական փայտե դռները, որոնց վրա Լյութերն ամրացրել էր իր թեզիսները, այրվել են 1760 թվականներին։ 1858 թվականին փոխարինվել են բրոնզե դռներով, որոնց վրա լատիներենով ձուլված է 95 թեզիսով տեքստը։
14-րդ դարին է վերագրվում վիթթնբերգյան Սուրբ Մարիամ քաղաքային եկեղցին (Շթադթկիրխե), որտեղ Լյութերը հաճախակի է քարոզ կարդացել։ Պատմական Ալթշթադթի (Հին քաղաքի) եզրին կանգնած է «Լյութերի կաղնին»։ Այն տնկված է այնտեղ, որտեղ Լյութերը 1520 թվականին այրել է պապական կոնդակը եկեղեցուց իր հեռացման մասին։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքային նախկին Էլստերի դարպասների մոտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լյութերշթադթ-Վիթթենբերգ, Շուկայի հրապարակը
-
Վիթթենբերգ, Ալթշթադ (հին քաղաք)
-
Բոլոր սրբերի եկեղեցին
-
Շլոսկիրխե եկեղեցի
-
Շթադթքկիրխե(քաղաքային) եկեղեցին
-
Ավգուստումի և Լյութերի տունը
-
Ռատուշան և Լյութերի արձանը շուկայում
-
Ֆրիդրիխշայներ Հունդերթվասսեր (Friedensreich Hundertwasser)
-
Քաղաքի ֆաբրիկայի բնակավայրը
-
Շուկայի հրապարակի շատրվանը
-
Ֆիլիպ Մելանխտոն
-
Հին Վիթթենբերգ քաղաքի տեսարանը
Կիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +8,7° ցելսիուս. հունվար՝ −0,8°, ապրիլ՝ +7,9°; հունիս՝ +16,6°, սեպտեմբեր` +14°, դեկտեմբեր` +0,8°:
Տեղումների միջին քանակը կազմում է 563 մմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոթինգեն, Գերմանիա, 1988 թվականից
- Բրետտեն, Գերմանիա, 1990 թվականից
- Սպինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ, 1995 թվականից
- Բեկեշչաբա, Հունգարիա, 1999 թվականից
- Հադերսլև, Դանիա, 2004 թվականից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Franz Kadell. «Reformationsorte in Mitteldeutschland: Wittenberg». mdr.de (Ausgangspunkt der Reformation). Mitteldeutscher Rundfunk. Վերցված է 2018-07-17-ին. «Korrekterweise heißt Wittenberg übrigens ‚Lutherstadt Wittenberg'. Die Stadt erhielt den Namenszusatz aber nicht etwa schon in der wilhelminischen Epoche – ganz im Geiste der preußischen Luther-Überhöhung. Das geschah 1938 unter den kirchenfeindlichen Nazis, kurz vor Beginn des Zweiten Weltkrieges.»
- ↑ «Hauptsatzung Lutherstadt Wittenberg (HauptS WB)» (PDF; 972 kB). Lutherstadt Wittenberg. 2015-08-03. էջ 1. Վերցված է 2018-07-17-ին. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.«Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Volker Leppin | Hrsg=Heinz Schilling |Titel=„Nicht seine Person, sondern die Warheit zu verteidigen.“ Die Legende vom Thesenanschlag in lutherischer Historiographie und Memoria |Sammelwerk=Der Reformator Martin Luther 2017. Eine wissenschaftliche und gedenkpolitische Bestandsaufnahme |Reihe=Schriften des Historischen Kollegs / Kolloquien |BandReihe=92 |Verlag=De Gruyter Oldenburg |Ort=Berlin/München |Datum=2014 |ISBN=978-3-11-037447-6 |Seiten=85–108 |Fundstelle=hier: S. 104 |URN=nbn:de:101:1-201607019674}}
- ↑ 5,0 5,1 |Hrsg=Dietmar Pieper, Eva-Maria Schnurr |Titel=Lutherische Sonne. Nürnberg wurde als erste Reichsstadt evangelisch. Warum? |Sammelwerk=Die Reformation: Aufstand gegen Kaiser und Papst |Reihe=Spiegel Geschichte |Auflage=1 |Verlag=Deutsche Verlags-Anstalt |Ort=München |Datum=2016 |ISBN=978-3-421-04675-8 |Seiten=105–118 |Fundstelle=hier: S. 117 |URN=nbn:de:101:1-2016082824945}}
- ↑ «Галле, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wittenberg // Medieval Germany: an Encyclopedia / John M. Jeep. — 2001. — ISBN 0-8240-7644-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Municipal website Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
- Wittenberg Photo Gallery
- Theatre of Wittenberg (գերմ.)
- Luther and the Chemicals Industry, a 2013 documentary in English by Deutsche Welle covering the history of the city
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթթենբերգ» հոդվածին։ |
|