Վեներա Գիմադիևա
Վեներա Գիմադիևա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1984 (40 տարեկան) Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | օպերա և ռոմանս |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | venera-gimadieva.com |
Venera Gimadieva Վիքիպահեստում |
Վեներա Ֆարիտովնա Գիմադիևա (ռուս.՝ Венера Фаритовна Гимадиева, մայիսի 28, 1984, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս օպերային երգչուհի (սոպրանո), Մեծ թատրոնի մենակատարուհի (2011-2017)[1]։ ՌԴ Նախագահի (2012) և «Ոսկե դիմակ» (2014) թատերական մրցանակների դափնեկիր։ «Բայկալ լիճ» ֆոնդի հասարակական խորհրդի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներա Գիմադիևան ծնվել է Կազանում, Թաթարստան, զինվորականի և մաթեմատիկայի ուսուցչուհու ընտանիքում։ 2003 թվականին ավարտել է Կազանի երաժշտական ուսումնարանի երգչախմբի դիրիժորության բաժինը։ 2004-2009 թվականներին Վեներան սովորել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը, պրոֆեսոր Սվետլանա Վլադիմիրովնայի դասարանը։
2008 թվականին Վեներան որպես մենակատարուհի հրավիրվել է Սանկտ Պետերբուրգի օպերա՝ Յու. Ալեքսանդրովնայի գլխավորությամբ։ Հենց այդտեղ են կայացել նրա առաջնաելույթները այնպիսի դերերգերում, ինչպես Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»-ում Լյուչիայի դերը, Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում Ջիլդայի դերը, Բենջամեն Բրիտտենի «Լուկրեցիայի անպատվությունը» օպերայում Լյուցիայի դերը։
2009 թվականին Վեներա Գիմադիևան ընդունվել է Ռուսաստանի Պետական մեծ թատրոնի երիտասարդական ծրագիր՝ պրոֆեսոր Դ. Վդովինի ղեկավարությամբ, իսկ 2011 թվականին այն ավարտելուց հետո դարձել է Մեծ թատրոնի առաջատար մենակատարուհի։
Մեծ թատրոնում նրա դերերից են «Ռիգոլետտոյում» Ջիլդան, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» օպերայի Մարֆան, Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայի նոր ներկայացման մեջ Ամինը, որի համար 2014 թվականին արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակին[3]։
Վեներան ճանաչման է հասել որպես Եվրոպայի ամենախոստումնալից լիրիկա-կոլորատուրային սոպրանոներից մեկը։ Մեծ Բրիտանիայի Գլայնդբորնի փառատոնում «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերակատարումը 2014 թվականին արժանացել է քննադատների բուռն արձագանքներին[4]։ Անգլիական «The Guardian» թերթը նկարագրել է նրա դեբյուտը որպես «հափշտակիչ». «Նա մեծ գրավչության տեր երգչուհի է, նրանից հայացքդ չես կտրի։ Անմոռանալի, հուզիչ դեբյուտ էր Գլայնդբորնում»[5]։
2015-2016 թվականների համերգաշրջանը Գիմադիևային բերել է ոչ միայն առաջին ելույթը ԱՄՆ-ի Hollywood Bowl հրապարակում, որտեղ նա Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է «Տրավիատան», այլև նույն դերով առաջնելույթ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Այդ նույն համերգաշրջանում նա հանդես է եկել Ֆրանսիայի Լիմոժ, Ռեյմս և Ռուան քաղաքներում «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի գլխավոր դերում, Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեգյուներ»-ում Ջուլիետայի դերում Բեռլինի Գերմանական օպերայում, «Պուրիտաններ» օպերայում Էլվիրայի դերում Մադրիդի Ռեալ թատրոնում[6]։
Երգչուհու խաղացանկում այնպիսի դերեր են, ինչպես Վիոլետան «Տրավիատայում»[7], բեմադրիչ՝ Ֆրանչեսկա Զամբելլո, Ձյունանուշիկը Ռիմսկի-Կորսակովի համանուն օպերայում, Սերպինան Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Աղախինը տիրուհի» օպերայում, Ջուլիետան Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում, որը նա կատարել է Խուան Դիեգո Ֆլորենսի ընկերակցությամբ, Նորինան Գաետանո Դոնիցետիի «Դոն Պասքուալե»-ում։ Նա նաև կատարել է Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած «Ոսկե աքլորիկը» օպերայում Շամախիի թագուհու դերը, դիրիժոր՝ Վասիլի Սինայսկի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Оперная труппа Большого театра». www.bolshoi.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Структура - baikalfoundation.ru». baikalfoundation.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Сомнамбула : Публикации». www.bolshoi-theatre.su. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Два триумфа Глайндборнского фестиваля | OperaNews.ru» (անգլերեն). operanews.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Clements, Andrew (2014 թ․ հուլիսի 18). «La Traviata review – Venera Gimadieva is thrilling in this elegant update». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Нигматуллин, Эльвира Самигуллина, Айрат. «Венера Гимадиева: «Мой график расписан до 2017-го, но в нем есть окна – это я казанскому оперному театру намекаю»». БИЗНЕС Online (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Франческа Замбелло: "Травиата" - опера о современной Москве». Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Алексей Ивлиев. ««Золотой петушок» на сладкое» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мир24: հարցազրույց
- Пульс UK. հարցազրույց
- Պաշտոնական կայք
- Վեներա Գիմադիևա Internet Movie Database կայքում
- Venera Gimadieva at Rayfield Allied Management
- Venera Gimadieva at Royal Opera House
- Venera Gimadieva at Semperoper Dresden
- Venera Gimadieva at Bolshoi Theatre
- Il tenero momento, interview
- Planet Hugill: Venera Gimadieva in recital for OperaCoast
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա Գիմադիևա» հոդվածին։ |
|