Կիրիլ Սերեբրեննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Սերեբրեննիկով
ռուս.՝ Кирилл Семёнович Серебренников
Ծնվել էսեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 1970598

Կիրիլ Սեմյոնովիչ Սերեբրեննիկով (ռուս.՝ Кирилл Семёнович Серебренников, սեպտեմբերի 7, 1969(1969-09-07)[1][2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), կինոյի և թատրոնի ռուս ռեժիսոր, թատերական դիզայներ։ 2012 թվականին դարձել է Մոսկվայի Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար[4]։ Համարվում է ռուս առաջատար թատերական ռեժիսորներից մեկը[5]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերեբրենիկովը ծնվել է հրեա հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Հայրը եղել է վիրաբույժ, մայրը՝ ռուսերենի ուսուցչուհի[6]։ Ավարտել է Ռոստովի պետական համալսարանը՝ ստանալով ֆիզիկոսի մասնագիտություն 1992 թվականին։ Սերեբրենիկովը թատրոնում իր նորամուտը կատարելուց առաջ չի ունեցել պաշտոնական թատերական կրթություն[7]։ Նա հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակների ու գովազդների ռեժիսոր[3]։

2001 թվականին բեմադրել է իր առաջին ներկայացումը Մոսկվայում։ Նա աշխատել է Մոսկվայի Չեխով թատրոնում, Լատվիական ազգային թատրոնում, ազգերի թատրոնում։ Աշխատել է օպերային բեմադրությունների վրա Մարինյան թատրոնում և Մոսկվայի Մեծ թատրոնում[8], որտեղ նա եղել է նաև ռեժիսոր և դիզայներ[9], ինչպես նաև Բեռլինի Կոմիշե օպեր և Շտուտգարտի օպերային թատրոններում (Գերմանիա)[10]։

Սերեբրեննիկովը Մոսկվայի Տերիտորիա փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկն է։ 2008 թվականից Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցի պրոֆեսոր է, որտեղ ունի դերասանների և ռեժիսորների դասարան[7]։ Նրա աշխատանքները ներկայացվել են Վիեննայի փառատոնում[11] և Ավինյոնի թատերական փառատոնում[12]։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում[13], Լոկառնոյի կինոփառատոնում, Հռոմի կինոփառատոնում և Վարշավայի միջազգային կինոփառատոնում[14], որտեղ նրա «Յուրիի օր» ֆիլմն արժանացել է Գրան-Պրիի։

2012 թվականին Սերեբրենիկովը նշանակվել է Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար[15]։

2017 թվականի մայիսի 23-ն Սերեբրեննիկովի բնակարանը ու Գոգոլ կենտրոնն ստուգվել են իրավապաշտպան մարմինների կողմից՝ կապված Սերեբրեննիկովի հիմնադրած Յոթերորդ ստուդիա ոչ առևտրային կազմակերպությունում կատարված չարաշահումների հետ[16]։ Թեև ոչ մի մեղադրանք չի առաջադրվել Սերեբրեննիկովի դեմ, որոշ մշակութային գործիչներ դրանում տեսել են քաղաքական դրդապատճառներ[17][18][19][20], որոնց նպատակն էր Սերեբեննիկովին և այլ գործիչների թույլ չտալ քննադատել կառավարությանը[21] (Սերեբրեննիկովը քննադատել էր 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և աջակցություն հայտնել Ռուսաստանի ԼԳԲՏ համայնքին[22])։ Սերեբրենիկովին իրենց աջակցությունն են հայտնել ռուս մի շարք մշակութային գործիչներ, որոնց թվում էին Չուլպան Խամատովան, Վլադիմիր Ուրինը, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Յուրսկին[23][24], Ալեքսեյ Գերմանը[25], Անդրեյ Մոգուչին[26]։ Մայիսի 24-ին Կրեմլում Եվգենի Միրոնովը կայացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով պարգևատրվելու ժամանակ նամակ է հանձնել Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի սատարումն Սերեբրեննիկովի[27]։ Գրող Բորիս Ակունինն կարծիք է հայտնել, թե Սերեբրեննիկովի ձերբակալությունը չէր կարող կատարվել առանց Պուտինի հավանության[4]։

2017 թվականի օգոստոսի 22-ին Սերեբրեննիկովը ձերբակալվել է Ռուսաստանի հետախուզական կոմիտեի կողմից խարդախության մեղադրանքով. նա մեղադրվել է Յոթերորդ ստուդիայում 2011-2014 թվականներին պետական ներդրումները յուրացնելու համար։ Ըստ Ինտերֆաքսի նշած աղբյուրի՝ ենթադրյալ գողությունը պետության հասցրել է միլիոնավոր դոլարների վնաս, այլ աղբյուրներ նշում են, որ վնասը կազմել է ավելի քան 1 միլիոն ռուբլի[28][29][30][31]։ Սերեբրեննիկովը ենթարկվել է տնայի կալանքի մինչև հոկտեմբերի 19-ը[32]։ Յոթերորդ ստուդիայի նախկին տնօրեն Յուրի Իտինը արդեն ենթարկվել էր տնային կալանքի սկսած 2017 թվականի մայիսի 31-ից[33]։ Յոթերորդ ստուդիայի նախկին գլխավոր հաշվապահ Նինա Մասլյաևան խոստովանել էր հանցանքը և գտնվում էր կալանքի տակ[34]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերկերը (1998)
  • Ռագին (2004)
  • Ներկայանալով որպես զոհ (2006)[35]
  • Յուրիի օր (2008)
  • Կարճ միացում։ 5 սիրային պատմություններ (2009)
  • Դավաճանություն (2012)
  • Աշակերտը (2016)[36]
  • Ամառ (2018)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 «Kirill Serebrennikov – Russiapedia Cinema and theater Prominent Russians»։ russiapedia.rt.com։ Վերցված է 2016-08-25 
  4. 4,0 4,1 Shaun Walker (օգոստոսի 22, 2017)։ «Arrest of Russian theatre director raises fears of clampdown on dissent»։ The Guardian։ Վերցված է 2017-08-30 
  5. E.W. (28 Aug 2017)։ «The White House has become a cultural wasteland»։ The Economist 
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին։ Վերցված է 2018-05-22 
  7. 7,0 7,1 «ТЕРРИТОРИЯ // Kirill Serebrennikov»։ territoryfest.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2016-08-25 
  8. «People»։ bolshoi.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2016-08-26 
  9. Cappelle Laura (2015-07-23)։ «A Hero of Our Time, Bolshoi Ballet, Moscow — review»։ Financial Times։ ISSN 0307-1766։ Վերցված է 2016-08-26 
  10. «"Salome" an der Stuttgarter Staatsoper: Tage des Terrors | Kultur Info | SWR2» (de-DE)։ Վերցված է 2016-08-25 (չաշխատող հղում)
  11. oe1.orf.at։ «Serebrennikow inszeniert "Tote Seelen"»։ Վերցված է 2016-08-25 
  12. «Kirill Serebrennikov - Festival d'Avignon»։ www.festival-avignon.com։ Վերցված է 2016-08-25 
  13. «Uchenik by Kirill Serebrennikov - Festival de Cannes 2016»։ www.festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին։ Վերցված է 2016-08-25 
  14. «МХТ им. А. П. Чехова: Кирилл Серебренников»։ mxat.ru։ Վերցված է 2016-08-25 
  15. «Kirill Serebrennikov»։ en.gogolcenter.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2016-08-25 
  16. Nechepurenko Ivan (2017-05-24)։ «Police Raids Targeting Moscow Director Set Off Fears of a Crackdown»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-05-25 
  17. «Russian theater and film director arrested»։ CNN։ օգոստոսի 24, 2017։ Վերցված է 2017-09-01 
  18. Howard Amos (օգոստոսի 23, 2017)։ «Angry protests as Russian court puts theatre director under house arrest»։ The Guardian։ Վերցված է 2017-09-01 
  19. «Cate Blanchett joins German petition for Russian theater director's freedom»։ Deutsche Welle։ 28.08.2017։ Վերցված է 2017-09-01 
  20. Philip Oltermann (օգոստոսի 29, 2017)։ «Cate Blanchett joins stars urging Russia to drop 'flimsy' charges against director»։ The Guardian։ Վերցված է 2017-08-30 
  21. «Machine Against the Stage: Authorities Target Edgy Theater Director» (անգլերեն)։ Վերցված է 2017-05-25 
  22. Bennetts Marc, agencies (2018-01-16)։ «Russian film stars offer support to director in fraud case»։ The Guardian (en-GB)։ Վերցված է 2018-01-17 
  23. «Мировые звезды выступили в поддержку Серебренникова» 
  24. «Юрский об аресте Серебренникова: это как стреножить артиста балета»։ РИА Новости։ 2017-08-23 
  25. Тамара Ларина. Алексей Герман: «В России любая свободная мысль вызывает опасение либо ужас» // Новая газета. — 2017. — № 96. — 01.09.2017. — С. 21.
  26. Тамара Ларина. «Наивным ожиданиям пришел конец» // Новая газета. — 2017. — № 98. — 06.09.2017 — С. 8
  27. Евгений Миронов передал Путину письмо в защиту Кирилла Серебренникова // Medusa.io
  28. В квартире режиссера Кирилла Серебренникова и «Гоголь-центре» проходят обыски, kommersant.ru, May 23, 2017 (in Russian)
  29. Обыски у режиссера Серебренникова связали с делом о растрате, interfax.ru, May 23, 2017 (in Russian)
  30. «СК сообщил о задержании Серебренникова по подозрению в мошенничестве»։ РБК։ Վերցված է 2017-08-22 
  31. «Russian theatre director Serebrennikov held in fraud case»։ BBC News (en-GB)։ 2017-08-22։ Վերցված է 2017-08-22 
  32. Walker Shaun, agencies (2017-08-23)։ «Russian court puts theatre director under house arrest»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-08-23 
  33. Theater directors ask court to free Gogol Center ex-head Archived 2017-10-26 at the Wayback Machine., russiangate.com, June 26, 2017
  34. Экс-главбух «Седьмой студии» дала признательные показания Archived 2017-10-25 at the Wayback Machine., russiangate.com, June 8, 2017 (in Russian)
  35. Felperin Leslie (2006-06-22)։ «Review: ‘Playing the Victim’» (en-US)։ Վերցված է 2016-08-25 
  36. Lodge Guy (2016-05-13)։ «Cannes Film Review: ‘The Student’» (en-US)։ Վերցված է 2016-08-25 
  37. «Серебренникову дали престижную международную премию»։ Վերցված է 2017-08-11