Շտուտգարտի պետական օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Շտուտգարտի պետական օպերային թատրոն
Stuttgart Staatsoper.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Գտնվելու վայրը Շտուտգարտ
Ճարտարապետ Մաքս Լիտման
Կոորդինատներ: 48°46′49.080000099989″ հս․ լ. 9°11′6.0000001000018″ ավ. ե. / 48.78030000002777200° հս․. լ. 9.185000000027777389° ավ. ե. / 48.78030000002777200; 9.185000000027777389
Կայք
Staatstheater Stuttgart Վիքիպահեստում

Շտուտգարտի պետական օպերային թատրոն (գերմ.՝ Staatsoper Stuttgart), օպերային թատրոն Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտի պետական օպերային թատրոնը Շտուտգարտի պետական թատրոնի մաս է կազմում: Շտուտգարտի պետական թատրոնը եռաճյուղ թատերական համալիր է (օպերա, դրամատիկական թատրոն և բալետ): Եվրոպայի ամենամեծ թատրոնն է: Օպերային թատրոնը հայտնի է եղել որպես Grosses Haus, նախագծել է Մաքս Լիտմանը, բացվել է 1912 թվականին: Թատրոնն ունի 1,404 նստատեղ և շուրջ 250.000 հանդիսատես յուրաքանչյուր սեզոնին: Օպերային թատրոնի շենքը գերմանական օպերային թատրոնների այն հազվագյուտ շենքերից է, որ չի քանդվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ավելի փոքր դրամատիկական թատրոնը (kleines Haus), որտեղ տեղի է ունեցել Ռիխարդ Շտրաուսի «Ariadne auf Naxos» օպերայի պրեմիերան, ավերվել է պատերազմի ժամանակ, և փոխարինվել է ժամանակակից շենքով, որը կառուցվել է 1959-1962 թվականներին: Օպերային թատրոնի շենքում է գտնվում նաև Շտուտգարտի բալետի թատրոնը:

17-րդ դարից ի վեր Շտուտգարտը եղել է կարևոր օպերային կենտրոն և պատերազմից հետո կրկին վերականգնել է իր դիրքը, հատկապես ժամանակակից ստեղծագործությունների համար: Այստեղ են կայացել Կարլ Օրֆի երեք օպերաների պրեմիերաները: Կազմակերպության անվանումը կապված է այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Վիլեն Վագները, Գյունթեր Ռեներտը, Հանս Վերներ Հենցը և Ֆիլիպ Գլասը:

1994 (առաջին), 1998, 1999, 2000, 2002 և 2006 թվականներին` Քլաուս Զեհելայնի կառավարման օրոք գերմանական «Opernwelt» ամսագրի կողմից թատրոնն արժանացել է Տարվա օպերային թատրոն պարգևին: 1991-2000 թվականներին թատրոնը Պամելա Ռոզեմբերգի հետ համատեղ ղեկավարել է Էյտան Պեսեն, ով տնօրեն է աշխատել 2001-2006 թվականներին[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bauman, Thomas and Koegler, Horst: "Stuttgart", New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London, 1992) ISBN 0-333-73432-7

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Junge Oper Stuttgart" on reseo.org. Retrieved 28 July 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]