Ձյունանուշիկը (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձյունանուշիկ (այլ կիրառումներ)
Ձյունանուշիկը
ռուս.՝ Снегурочка
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրգարնանային հեքիաթ
ԿոմպոզիտորՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Լիբրետտոյի
հեղինակ
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Լիբրետտոյի
լեզու
ռուսերեն
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Օստրովսկի. «Ձյունանուշիկը» հեքիաթ
Գործողությունների քանակ4
ԿերպարներBermyata?, Mizgir?, Kupava?, Bobylikha?, First Herald?, Grandfather Frost?, Lel?, Maslenitsa?, Second Herald?, Spring Beauty?, The Snow Maiden?, Tsar Berendey?, Tsar's page?, Wood-Sprite? և Bobyl Bakula?
Ստեղծման տարեթիվ1881
Առաջնախաղի տարեթիվ1881
Առաջնախաղի վայրՊետերբուրգ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Snegurochka (opera) Վիքիպահեստում

«Ձյունանուշիկը» (ռուս.՝ Снегу́рочка), ռուս երգահան Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերա (1881) նախերգանքով և չորս գործողությամբ՝ ըստ Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի (1873)։ Ռիմսկի-Կորսակովի օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում 1882 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 11) Էդուարդ Նապրավնիկի գլխավորությամբ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձյունանուշիկը» պիեսը, որին Ա. Ն. Օստրովսկին տվել էր հեղինակային «գարնանային հեքիաթ» բնորոշումը, պատկանում է երգահանների սիրված ստեղծագործությունների թվին։ Պիեսի մտահղացման մեծ մասը կազմում է երաժշտությունը։ Օստրովսկին պիեսի տեքստում նույնիսկ մատնանշել է ժողովրդական մի քանի երգերի կիրառումը։ Առաջին ներկայացման (Մոսկվայում) երաժշտությունը գրել է Պ. Ի. Չայկովսկին, բայց այն մեծ ճանաչման չարժանացավ։

Ռիմսկի-Կորսակովը ծանոթացել է Օստրովսկու «Ձյունանուշիկի» բովանդակությանն անմիջապես հրատարակումից հետո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունանուշիկը (օպերա)» հոդվածին։