Վենգրուվ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վենգրուվ | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 35,45 կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 07-100 | ||
Պաշտոնական կայք | wegrow.com.pl | ||
| |||
Վենգրուվ (նաև՝ Վենգրով, լեհ.՝ Węgrów), քաղաք և քաղաքային գմինա Լեհաստանի Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն պովյատի (գավառի) վարչական կենտրոնն է: Գտնվում է Լիվեց գետի ափին: Զբաղեցնում է 35,45 քառակուսի կիլոմետր տարածք: 2010 թվականի դկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 641[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական փաստաթղթերում Վենգրուվն առաջին անգամ հիշատակվել է 1414 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1441 թվականին: Դրանից երկու տարի անց Կազիմիր Չորրորդ թագավորը բնակավայրը զիջել է իշխան Բոլեսլավ Մազովեցկուն: XVI դարի առաջին կեսից այն դարձել է Ռաձիվիլների ազնվականական տոհմի սեփականությունը: 1558 թվականին բաժին է հասել Ռեֆորմացիայի կողմնակից Աննա Ռաձիվիլ-Կիշկային և ավելի քան երկու հարյուր տարի եղել Ռեչ Պոսպոլիտայի բողոքական կենտրոններից մեկը: Այստեղ ժողովներ, նիստեր է անցկացրել բողոքականների սինոդը, ապաստան են ստացել արիոսականները՝ Պյոտր Գոնյոնձեցու գլխավորությամբ, հրատարակվել են վերջինիս կարևորագույն ստեղծագործությունները: Մինչև Ստանիսլավ Ավգուստի թագավորության ժամանակները քաղաքում ծաղկում են ապրել արհեստները և հատկապես գործվածքեղենի արտադրությունը:
Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո՝ 1795 թվականին Վենգրուվը հայտնվել է Հաբսբուրգյան միապետության, 1809-ին՝ Վարշավայի հերցոգության, 1815-ին՝ ռուսական կայսրության կազմում: 1831 թվականի հունվարի 30-ին այդ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել առաջին զինված բախումը ցարական զորքերի ու ապստամբած լեհ աշխարհազորայինների միջև, իսկ լեհական ապստամբության ժամանակ՝ 1863 թվականին Վենգրուվը դարձել է ևս մեկ ճակատամարտի թատերաբեմ: Հարյուրամյակներ շարունակ քաղաքն ունեցել է մեծ ու ծաղկուն հրեական համայնք: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստներն այստեղ հիմնել էին գետտո, որտեղ փակել էին մոտավորապես ութ հազար հրեաների:
Քաղաքում պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես XVIII դարի սկզբներին Միքելանջելո Պալլոնիի պատկերազարդած մի շարք եկեղեցական շինություններ, 1679 թվականին փայտից կառուցված ավետարանչական եկեղեցին[2], «Եհովայի վկաներ» կոչվող կրոնական կազմակերպության պաշտամունքային կառույցը[3], ինչպես նաև մերձակայքում գտնվող ռաձիվիլյան աթոռանիստը[4]:
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենգրուվի ծխական եկեղեցում պահվում է 16-րդ դարի մի խորհրդավոր հայելի, որն, ըստ շրջանակի վրա արված մակագրության, պատկանել է Զիգմունդ Երկրորդ Ավգուստ թագավորի հրաշագործ ալքիմիկոս պան Տվարդովսկուն:
Այդ նույն եկեղեցում 1969 թվականին տեղի է ունեցել Լեխ Վալենսայի ու նրա նշանածի՝ Դանուտայի պսակադրության արարողությունը:
1997-2014 թթ. Վենգրուվում անց է կացվել հարսանեկան արարողությունների ամենամյա փառատոն: 2015 թվականից դրան փոխարինել է «Պան Տվարդովսկու երկիր» անվանումը կրող փառատոնը[5]:
Անվանի վենգրուվցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քշիշտոֆ Ֆիլիպեկ - ժամանակակից լեհ քաղաքական գործիչ
- Պյոտր Գոնյոնձեցի - լեհ կրոնական և քաղաքական գործիչ, լեհական Ռեֆորմացիայի առաջնորդներից
- Ստանիսլավ Կոսիոր - խորհրդային քաղաքական գործիչ, ստալինյան ռեպրեսիաների զոհերից
- Պան Տվարդովսկի - ֆոլկլորային, գրական հերոս, հրաշագործ, ով, ըստ ավանդազրույցի, գործարք է կնքել սատանայի հետ
- Միխալ Կուրց
- Յացեկ Պանիկովսկի - Յուզեֆ Տիշների մրցանակի դափնեկիր
Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենգրուվի գործընկեր քաղաքներն են[6]՝
Վալսոլդա, Իտալիա
Վոլոժին, Բելառուս
Ժոլկովո, Ուկրաինա
Սկոլե, Ուկրաինա
Ռոկիտնո, Ուկրաինա
Շվեցիանսկի, Լիտվա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2010 r.)|wydawca=Główny Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2011-06-10|issn=1734-6118|url=http://stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/LU_ludnosc_stan_struktura_31_12_2012.pdf}}
- ↑ Cmentarz ewangelicko-augsburski w Węgrowie(չաշխատող հղում)
- ↑ data dostępu=2013-02-11}}
- ↑ Alfredas Bumblauskas. Senosios Lietuvos istorija, 1009—1795. — Vilnius: R. Paknio leidykla, 2005. — P. 263. — ISBN 9986-830-89-3.
- ↑ Leszek Redosz: takiej biesiady już nie będzie. gwio.pl
- ↑ Urząd Miejski w Węgrowie Miasta Partnerskie |data dostępu = 2018-07-31 |opublikowany = www.wegrow.com.pl |url = http://www.wegrow.com.pl/index.php/strona-37-miasta_partnerskie.html |język = pl}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վենգրուվ Վիքիպահեստում |
---|
- «Венгров»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Венгров»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- Węgrów
- Վենգրուվի պաշտոնական կայքը (Լեհերեն)
- Jewish Community in Węgrów on Virtual Shtetl
|