Պան Տվարդովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պան Տվարդովսկի
Տեսակբանահյուսական կերպար, առասպելական կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Սեռարական
 Pan Twardowski Վիքիպահեստում
Կոնստանտին Գորսկու նկարազարդումներից
Վոյցեխ Գրաբովսկու նկարազարդումներից
Պան Տվարդովսկի (փորագրություն փայտի վրա, 19-րդ դար)
Պան Տվարդովսկու քարանձավը Կրակովի մերձակայքում

Պան Տվարդովսկի (լեհ.՝ Pan Twardowski), լեհական ժողովրդական ավանդազրույցների և դրանց վրա հիմնված գրական ստեղծագործությունների հերոս

Ավանդազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պան Տվարդովսկին, որ ապրել է 16-րդ դարում, ձգտելով ձեռք բերել գերբնական գիտելիքներ և վայելել կյանքը, լեհական Կրակով քաղաքի մոտ գտնվող Զակշուվսկիե Կշեմյոնկի բլրի վրա գործարք է կնքել սատանայի հետ[1], վաճառել է նրան իր հոգին, որից հետո բազմաթիվ զվարճալի արկածներ է ունեցել։ Իսկ երբ լրացել է պայմանավորված ժամկետը, և սատանան Տվարդովսկուն իր մոտ է տարել, վերջինս հոգևոր երգեր է երգել ու դրա շնորհիվ փրկվել։ Այդուհանդերձ՝ նա ստիպված է ճախրել օդում՝ երկնքի ու երկրի միջև, մինչև Ահեղ դատաստանի օրը։ Ըստ դիպաշարային մեկ այլ տարբերակի՝ նա մինչև օրս գտնվում է լուսնի վրա, որտեղ հայտնվել է Աստվածամոր միջամտության շնորհիվ։ Մոտը միայն ընկերն է, որին ինքը սարդի է վերափոխել. վերջինիս ժամանակ առ ժամանակ երկիր է ուղարկում՝ նորություններ բերելու։

Ավանդազրույցներից մեկ ուրիշում էլ ներկայացված է, որ սատանայի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ չարի մարմնացում հանդիսացող ոգին Տվարդովսկու հոգին կարող էր առնել միայն Հռոմում, ուր վերջինս պարտավոր էր ներկայանալ՝ պայմանավորված ժամկետի լրանալուն պես։ Տվարդովսկին կարողացել է երկար ժամանակ խաբել սատանային և խույս տալ Հռոմ ներկայանալուց, սակայն ի վերջո չարքին հաջողվել է հասնել իր նպատակին. Տվարդովսկուն հրավիրել է «Հռոմ» անվանումը կրող պանդոկը՝ ընդունելով նրա ընկերոջ կերպարանքը և հենց այդտեղ էլ առել է ապաբախտ պանի հոգին։

Տվարդովսկին արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պան Տվարդովսկու մասին ավանդազրույցը, որ ֆաուստյան հանրահայտ ավանդազրույցի լեհական տարբերակն է, գեղարվեստական մշակման է ենթարկվել ինչպես լեհ, այնպես էլ ռուս, ուկրաինացի, գերմանացի բանաստեղծների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և այլ արվեստագետների կողմից։ Ամենահայտնի գրական մշակումներից է լեհ գրականության մեծանուն դասական Ադամ Միցկևիչի՝ 19-րդ դարի 20-ական թվականների առաջին կեսին գրած «Պանի Տվարդովսկա» պոեմը[2][3], որտեղ վերոշարադրյալ դիպաշարում ներառվել է նաև պան Տվարդովսկու կինը։ Ավանդազրույցի այս տարբերակում պան Տվարդովսկին համաձայնում է դժոխք ընկնել մի պայմանով՝ եթե սատանան մեկ տարի անցկացնի իր կնոջ՝ պանի Տվարդովսկայի հետ։ Սատանան չի դիմանում, պայմանավորված ժամկետը՝ մեկ տարին չլրացած՝ գերադասում է փախչել, և այդպիսով պան Տվարդովսկին փրկվում է։ Կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն 1869 թվականին երաժշտություն է գրել Միցկևիչի այս ստեղծագործության հիման վրա, իսկ վերջինիս գերմաներեն թարգմանության (թարգմանիչ՝ Կարլ ֆոն Բլանկենզեե) համար էլ երաժշտություն է հորինել կոմպոզիտոր Կարլ Լոևեն։ Վերջինս ստեղծել է նաև «Լեհական բալլադներ» (Polnische Balladen) երգաշար, որտեղ ներառված է Պանի Տվարդովսկա (Frau Twardowska) երգը ևս[4]։ 1987 թվականին էլ միցկևիչյան ստեղծագործությունը հրատարակվել է կատակերգական-երգիծական տարբերակով։

Ստորև ներկայացված են Տվարդովսկու թեմայով գրական, երաժշտական, թատերական, շարժանկարային և մի շարք այլ ստեղծագործություններ ևս.

  • Յուզեֆ Իգնացի Կրաշևսկի - Mistrz Twardowski (վիպակ, 1840 թ.)
  • Լեոպոլդ Ստաֆ - Mistrz Twardowski (բանաստեղծություն, 1902)[5][6],
  • Լուցիան Ռիդել - Պան Տվարդովսկի (բալլադ,1906)
  • Վացլավ Սերոշևսկի - Pan Twardowski, czarnoksiężnik polski (վիպակ, 1930)[7]
  • Մաթիաս Վեռներ Կրաուզե - Pan Twardowski oder Der Polnische Faust (վիպակ, 1981)
  • Լուկաշ Կամիկովսկի - Pajączek z Księżyca: niezwykłe dzieje Pana Twardowskiego i jego ucznia (վիպակ, 2003)[8]
  • Իզաբելա Շոլց - Krzyż i wąż (2004)
  • Մարիուշ Վոլնի - Kacper Ryx (վիպակ, 2006)
  • Մացեյ Գուզեկ - Królikarnia (2007)
  • Մագդալենա Կուբասևիչ - Spalić wiedźmę (2015)

Բալետ և օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Վերստովսկի - Պան Տվարդովսկի (օպերա, 1820)
  • Ադոլֆ Զոնենֆելդ - Պան Տվարդովսկի (բալետ, 1874)
  • Լյուդոմիր Ռոզիցկի - Պան Տվարդովսկի (բալետ, 1921)[9]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յարոսլավ Պիարովսկու թատերական ներկայացումը[10]
  • Յարոսլավ Պիարովսկու ստեղծագործական թատրոնի համերգային ներկայացումը (2014)[11][12]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պան Տվարդովսկի, ռեժիսոր՝ Վիկտոր Բեգանսկի (1921)[13]
  • Պան Տվարդովսկի, ռեժիսոր՝ Հենրիկ Շարո (1936)[14][15],
  • Mistrz Twardowski, անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր՝ Անջեյ Պիլիչևսկի (1976)[16]
  • Պանի Տվարդովսկա, անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր՝ Լեխոսլավ Մարշալեկ (1955)[17]
  • Տվարդովսկի. ճշմարտություն և լեգենդ, փաստագրական ֆիլմ, ռեժիսորներ՝ Լյուչինա Սմոլինսկա և Մեչիսլավ Սրոկ (1971)[18]
  • Bajka o Panu Twardowskim, ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կոկորին (1996)[19]
  • Dzieje mistrza Twardowskiego, ռեժիսոր՝ Քշիշտոֆ Գրադովսկի (1995)[20]
  • Տվարդովսկի, կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Տոմաշ Բագինսկի (2015)[21]
  • Տվարդովսկի 2.0, կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Տոմաշ Բագինսկի (2016)

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարե սիրտ (2015)

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմություն հրաշագործ Տվարդովսկու մասին, կոմիքսների հեղինակ՝ Վոյցեխ Լասկովսկի (1990)[22]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուստ

Սիմոն Մոգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Szczypka Józef - „Kalendarz polski”, wydawca PAX, Warszawa, 1984, isbn 8221104886
  • Kraszewski Józef Ignacy - Mistrz Twardowski. Powieść z podań gminnych, wydawca Ludowa Spółdzielnia Wydawnicza, Warszawa, 1987, isbn 8320538637
  • «Твардовский, пан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hanna Widacka. «Legendy i fakty o Mistrzu Twardowskim». www.wilanow-palac.art.pl (լեհերեն). Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  2. Adam Mickiewicz. «Pani Twardowska». mickiewicz.kulturalna.com (լեհերեն). Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  3. «treść ballady Mickiewicza». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. «cyfrowy zapis nutowy (Biblioteka Jagiellońska)». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «treść i informacje o poemacie L. Staffa». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.(չաշխատող հղում)
  7. informacje na temat książki Sieroszewskiego | autor = Sieroszewski Wacław | tytuł = PAN TWARDOWSKI | wydawca = Biblioteka Polska | data = 1930 | strony = 2 tomy – komplet, stron 335+357}}
  8. «informacja o książce Łukasza Kamykowskiego». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  9. «Արխիվացված պատճենը». 2007 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. J.Pijarowski & J. Pawlewicz | tytuł = OFF – Życie bez dotacji | wydawca = Arcanus i ICB Polska | miejsce = Bydgoszcz | data = 2015 | isbn = 978-83-88079-33-7}}
  11. «informacja o działaniu». 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  12. geneza działania twórców | autor = J.Pijarowski & J. Pawlewicz | tytuł = OFF – Życie bez dotacji | wydawca = Arcanus i ICB Polska | miejsce = Bydgoszcz | data = 2015 | strony = 48-51 | isbn = 978-83-88079-33-7}}
  13. «informacje o filmie Pan Twardowski w bazie filmpolski.pl». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  14. «informacja o filmie w bazie imdb». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  15. «informacja o filmie w bazie film polski». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  16. «informacja o filmie Mistrz Twardowski w bazie filmpolski.pl». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  17. «informacja o filmie animowanym». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  18. «informacja o filmie dokumentalnym». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  19. «informacja o filmie w bazie film polski 01». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  20. «informacja o filmie w bazie film polski 00». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  21. «informacje na temat produkcji i filmu Bagińskiego». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  22. https://komiksbaza.pl/w606/opowiesc-o-czarowniku-twardowskim Արխիվացված 2019-10-15 Wayback Machine | tytuł = informacje o wydawnictwie komiksowym | data dostępu = 2016-05-12}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

* "The Devil Lands on the Moon in Sci-Fi Movie Based on Polish Legend"

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան Տվարդովսկի» հոդվածին։