Վարազդատ Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարազդատ Արևշատյան
Վարազդատ Արևշատյան.jpg
Ի ծնեՎարազդատ Աբրահամի Արևշատյան
Ծնվել է1912 հունիսի 1
ԾննդավայրՌնդամալ (Հրազդան քաղաքի շրջագծի մեջ)
Մահացել էփետրվարի 24, 2007(2007-02-24) (տարիքը 94)
Վախճանի վայրԵրևան Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վարազդատ Աբրահամի Արևշատյան (հունիսի 1, 1912, Ռնդամալ (Հրազդան քաղաքի շրջագծի մեջ) - 2007, փետրվարի 24, Երևան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1965 թվականից աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։

Վարազդատ Արևշատյանի նախագծերով կառուցված շենքերից են՝ Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952-1954 թթ.), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-1954 թթ., երկուսն էլ՝ Էդուարդ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962 թ., Վ․Սարգսյանի հետ)։ Սամվել Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Հանրապետության հրապարակի անսամբլում ՀԽՍՀ կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955 թվականին)[1]։ Նրա նախագծով 1936 թ. Երևանում կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տունը, որը հետագայում վերածվեց թանգարանի[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ, 2002 թ.
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1965 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аревшатян Вараздат Абрамович
  2. Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png