Սև դրոշներ
Արտաքին տեսք
Սև դրոշներ | |
---|---|
![]() Անարխիստների խորհրդանիշ սև դրոշ | |
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված |
Նշան | ⚑ |
Գույներ | սև |
Այս հոդվածը համարվում է դրոշների ցանկ, որոնք կիոսով չափ կամ ամբողջովին սև են:
Պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սև դրոշը («Մարգարեի սև դրոշը») օգտագործել է Մուհամմադ մարգարեն, որպես նոր կրոնի՝ իսլամի խորհրդանիշ[1][2]։ Հետագայում այն օգտագործվել է որպես Աբբասյան խալիֆայության խորհրդանիշ։ Նաև հաստատվել է, որ դրոշը այն բանակի դրոշն է, որը պայքարելու է Դադջալի դեմ։
- 16-րդ դարում, Եվրոպայի քրիստոնեական պատերազմի ժամանակ սև դրոշը օգտագործվել է ապստամբ քրիստոնյաների կողմից։
- 1861-1865 թվականներին տեղի ունեցած Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ սև դրոշը բարձրացրել են Ամերիկայի նահանգների կոնֆեդերատիվ զորքերի մի քանի անկանոն մասերը, որպես նշան նրա, որ նրանք չեն պատրաստվում ո՛չ տալ, ո՛չ էլ ներում խնդրել՝ հակադրվելով Կապիտուլյացիայի սպիտակ դրոշին։
- Անարխիստների սև դրոշը համարվում է այդ շարժման խորհրդանիշը 1880-ական թվականներին։ Անարխիստները օգտագործում են թե՛ հասարակ սև դրոշը, թե՛ սև դրոշը «A շրջանի մեջ» նշանի հետ, որը համարվում է հղում դեպի Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի հայտնի ասացվածքը, որ անիշխանությունը (ֆր.՝ anarchie) կարգի մայրն է (ֆր.՝ ordre):
- Սև դրոշը ամբողջությամբ եղել է Աֆղանստանի դրոշը 1880-1901 թվականներին (տես՝ Աֆղանստանի դրոշ)
- Երկրորդ համաշխարհային պատերազմում Նացիստական Գերմանիայի անձնատուր լինելուց հետո գերմանական սուզանավերին հրամայել են բարձրացնել սև դրոշ, ժամանել համախոհների նավահանգիստներ և հանձնվել[3]։
Հասարակության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան աշխարհում սև դրոշը հաճախ ասոցացվում է հուղարկավորության հետ, մասնավորապես, երբ հայտարարվում է պետական կամ ազգային սուգ։
- Նախկին Հարավսլավիայում հասարակ սև դրոշը համարվում է սգո դրոշ։ Այն կախվում է մահացածի տան մոտ մահվանից հետո 40 օր շարունակ։
- «Սև դրոշը» համարվում է հոմանիշ «Ուրախ Ռոջեր»-ի համար՝ գանգի և նրա տակ խաչված ոսկորների համար, որոնք տեղադրվում է սև դաշտում և կապվում ծովահենության հետ։
- Սև դրոշը համարվում է Նետուրեյ կարտո խմբի, սիոնականության ու մասնավորապես Իսրայելի պետության գոյության դեմ հանդիսացող հուդայական կրոնական համայնքի խորհրդանիշը։ Այն կախվում է որպես Իսրայելի պետության ստեղծման սգո նշան, հիմնականում կախվում է Իսրայելի անկախության օրը։
- Շվեդիայի ծովահեն կուսակցությունը օգտագործում է սև դրոշ, որպես խորհրդանից, որը իր ձևով հիշեցնում է «P» (շվեդ.՝ Piratpartiet) տառը։
Որպես ազդանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև դրոշը օգտագործվում է որպես մրցարշավի դրոշ, որը կանչում է վարորդին գազալցման և վերանորգման կայան։
- Առագաստանավային մրցավազքում, երբ ցույց են տալիս սև դրոշ «նախապատրաստական» ազդանշանի հետ, նավը, որը գտնվում է մեկնարկային գծից դուրս, վերջին րոպեների ընթացքում՝ «սկսել, բաց է» ազդանշանից առաջ, անմիջապես որակազրկվում է, առանց քննարկման[4]։
- Մրցավազքերի մի քանի տեսակներում, սև դրոշը օգտագործվում է մրցույթի մասնակիցներին որակազրկելու կամ այլ նախազգուշացումների համար (ինչպիսիք են պարտադիր փիթ-ստոպը NASCAR-ում)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր դրոշ
- Դեղին դրոշ
- Կանաչ դրոշ
- Կապույտ դրոշ
- Բոննի Բլյուի դրոշ
- Սպիտակ դրոշ
- Մրցարշավային դրոշ
- Ծիածանի դրոշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мусульманские флаги Արխիվացված 2011-07-20 Wayback Machine на сайте Flags of the World (անգլ.)
- ↑ «Знамя Пророка (мир ему)»(չաշխատող հղում) // Дагестанский информационный еженедельник «Новое Дело». Выпуск № 37 (1025)
- ↑ Special Orders by the Supreme Commander, Allied Expeditionary Force to the German High Command relating to Naval Forces. 7th May 1945 Rheims, France (անգլ.)
- ↑ Международные правила парусных гонок 2009 – 2012 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Часть 3, п. 30.3.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սև դրոշներ կատեգորիայում։ |