Jump to content

Սևագիր:Կարակալպակստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարակալպակստան

Qaraqalpaqstan Respublikasi(Կարակալպակերեն)

Qoraqalpogʻiston Respublikasi(Ուզբեկերեն)
ԿարգավիճակԻնքնավար հանրապետություն
Մտնում էՈւզբեկստանի հանրապետություն
Պետական լեզուԿարակալպակերեն, Ուզբեկերեն
ՄայրաքաղաքՆուկուս
Օրենսդիր մարմինԿարակալպակստանի գերագույն խորհուրդ
Մակերես166,590 կմ²
Ազգաբնակչություն2,008,800
Խտություն12․06 մարդ/կմ²
ԿրոնՍուննի իսլամ
Հիմն

Qaraqalpaqstan Respublikasınıń Mámleketlik Gimni (Karakalpak) Qoraqalpog’iston Respublikasining Madhiyasi (Uzbek)

Կարակալպակստանի հանրապետության ազգային օրհներգ
Կարգախոս

Jayxun jaģasında ósken bayterek (Karakalpak) Jayxun yoqasida o’sgan boyterak (Uzbek)

Հարուստ մարդ, ով մեծացել է Ջայհունի ափին
Ժամային գոտիUTC+5(Ուզբեկստանի ստանդարտ ժամային գոտի)

Կաղապար:Infobox political divisionԿարակալպակստան, [Ն 1] պաշտոնապես Կարակալպակստանի Հանրապետություն, [Ն 2] Ուզբեկստանի ինքնավար հանրապետություն է։ Այն ընդգրկում է Ուզբեկստանի հյուսիս-արևմտյան մասը։ Նրա մայրաքաղաքը Նուկուսն է։ Կարակալպակստանն ունի 166,590 կմ2 (64,320 sq mi) տարածք ,[1] և ունի մոտ 2 միլիոն բնակչություն։ Նրա տարածքն ընդգրկում է Խորեզմի ավանդական երկիրը, որը շատ է հանդիպում դասական պարսից գրականության մեջ։

Կարակալպակստան անունը նշանակում է «Կարակալպակների երկիր»։ Չնայած կարակալպակների մեծ մասը բնակվում է Ուզբեկստանում, նրանց մշակույթն ու լեզուն ավելի մոտ են ղազախների և նողայիների մշակույթին:[2]

Կիզիլ-Կալայի հնագույն ամրոցը (մ.թ. 1-4-րդ դար), վերականգնվող (2018 թ.)

Ք․ա․ մոտ 500թ․-ից մինչև Ք․հ. 500թ․-ը ներկայիս Կարակալպակստանի շրջանը ծաղկուն գյուղատնտեսական տարածք էր, որն ապահովված էր լայնածավալ ոռոգմամբ:[3] Այն ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր, ինչպես երևում է այստեղ կառուցված Խորեզմի ավելի քան 50 ամրոցներից։ Կարակալպակները, որոնք նախկինում եղել են քոչվոր հովիվներ ու ձկնորսներ, առաջին անգամ գրանցվել են օտարերկրացիների կողմից 16-րդ դարում:[4] 1873 թվականին Խիվայի խանությունը Կարակալպակստանը հանձնել է Ռուսական կայսրությանը։ [5]

Խորհրդային իշխանության օրոք այն ինքնավար տարածք էր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ նախքան 1936 թվականին Ուզբեկստանի մաս դառնալը:[6]

Տարածաշրջանը, հավանաբար, շատ բարգավաճ է եղել 1960-ական և 1970-ական թվականներին, երբ ընդլայնվում էր ոռոգումը Ամուդարյայից։ Այնուամենայնիվ, Արալի ծովի գոլորշիացումը Կարակալպակստանը դարձրեց Ուզբեկստանի ամենաաղքատ շրջաններից մեկը։ [4]

Տարածաշրջանը տառապում է լայնածավալ երաշտից, մասամբ պայմանավորված կլիմայական վատ պայմաններով, բայց նաև հիմնականում այն պատճառով, որ Ամուդարյա և Սիրդարյա գետերը աղտոտվում են Ուզբեկստանի արևելյան հատվածներում: Բերքի ձախողումը շուրջ 48 հազար մարդու զրկել է եկամտի հիմնական աղբյուրից, իսկ խմելու ջրի պակասը առաջացրել է վարակիչ հիվանդություններ։ [7]

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարակալպակստանն այժմ հիմնականում անապատ է և գտնվում է Ուզբեկստանի արևմտյան մասում՝ Արալյան ծովի մոտ:[8][7][9] Ունի 164,900  կմ 2 տարածք և[10] շրջապատված է անապատով։ Կըզլկում անապատը գտնվում է արևելքում, իսկ Կարակում անապատը ՝ հարավում։ Արևմուտքից մինչև Կասպից ծովը ձգվում է ժայռոտ սարահարթ:[3]

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավար կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նախորդը՝ Կարակալպակի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, ինքնավար հանրապետություն էր Խորհրդային Միությունում մինչև 1932 թվականը, երբ նա միացավ Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Կարակալպակստանի Հանրապետությունը պահպանեց իր պաշտոնական ինքնիշխանությունը նույնիսկ 1990 թվականին Ուզբեկստանի անկախացումից հետո։ [11] Կարակալպակստանը ունի Վետոյի իրավունք Ուզբեկստանի հետ՝ իր ներքին գործերին վերաբերող որոշումների վրա: Ուզբեկստանի Սահմանադրության համաձայն՝ Կարակալպակստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները «կարգավորվում են պայմանագրերով և համաձայնագրերով», իսկ ցանկացած վեճ «կարգավորվում է հաշտեցման ճանապարհով»։ [10] Ուզբեկստանի Սահմանադրության 89-րդ հոդվածի 17-րդ գլուխը սահմանում է, որ «Կարակալպակստանի Հանրապետությունն իրավունք ունի անջատվելու Ուզբեկստանի Հանրապետությունից՝ Կարակալպակստանի ժողովրդի կողմից անցկացվող համազգային հանրաքվեի հիման վրա»:[12][13]

2022 թվականի հուլիսին տարածաշրջանում մեծ բողոքի ցույցեր բռնկվեցին՝ առաջարկվող սահմանադրական փոփոխության դեմ, որը կզրկի Կարակալպաքստանին իր ինքնավարությունից:[14][15] Ցույցերի պատճառով առաջարկվող փոփոխությունը չեղարկվեց։ [16]

Առաջնորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության ղեկավարը Կարակալպակստանի Գերագույն խորհրդի նախագահն է (հայտնի է որպես «Հանրապետության նախագահ» 1991-1992թթ․)։ Կառավարության ղեկավարը Կարակալպակիստանի Նախարարների խորհրդի նախագահն է։

Օլի Մեջլիսի Սենատի փոխնախագահներից մեկը ըստ սահմանադրության Կարակալպաքստանի ներկայացուցիչ է։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է 1,948,488 (2022), որից 49%-ը բնակվում է քաղաքային վայրերում։ [17][18]

2007 թվականին հաշվարկվել է, որ բնակչության մոտ 400,000-ը կարակալպակներ են, 400,000-ը՝ ուզբեկներ և 300,000-ը՝ ղազախներ։ [4] Թեև կարակալպակների 95%-ը բնակվում է Ուզբեկստանում,[19]կարակալպակերենն ավելի մոտ է ղազախերենին, քան ուզբեկերենին :[20] Լեզուն խորհրդային տարիներին գրվել է փոփոխված կյուրեղագրով և 1996 թվականից գրվել է լատինական այբուբենով։

Մայրաքաղաք Նուկուսից բացի, խոշոր քաղաքներն են՝ Խոջելին, Թաքիյաթասը, Շիմբայը, Քոնիրատը և Մոյնակը։

Ծնելիության գործակիցը 2,2% է՝ 2017 թվականին ծնվել է մոտավորապես 39400 երեխա։ Նույն ժամանակահատվածում մահացել է մոտ 8400 մարդ։ մահացության գործակիցը կազմում է 0,47%: Բնական աճի տեմպը կազմում է 31000 կամ 1,72%:

Միջին տարիքը 27,7 տարեկան էր 2017 թվականին, որն ավելի երիտասարդ է, քան մնացած Ուզբեկստանը (միջին տարիքը՝ 28,5): Տղամարդիկ միջինը 27,1 տարեկան են, իսկ կանայք՝ 28,2 տարեկան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբակի հավաքում Կիզիլ-Կալայի մոտ

Տարածաշրջանի տնտեսությունը նախկինում մեծապես կախված էր Արալյան ծովի ձկնորսությունից։ Իսկ այժմ կախված է բամբակից, բրնձից և մրգերից, ինչպիսիք են սալորը, տանձը, խաղողը, ծիրանը և սեխի ու ձմերուկի շատ տեսակներ: Հիդրոէներգետիկան գալիս է Ամու Դարյայի վրա խորհրդային կառուցված մեծ կայանից, որը ժամանակին շատ բնակեցված է եղել, քանի որ հազարավոր տարիներ առաջ այնտեղ եղել է ոռոգման վրա հիմնված լայնածավալ գյուղատնտեսություն: Խորեզմի օրոք տարածքը ձեռք բերեց զգալի հզորություն ու բարգավաճում:

Սակայն, դարերի ընթացքում կլիմայի փոփոխությունը, որն արագացել է մարդու կողմից 20-րդ դարի վերջին Արալի ծովի գոլորշիացման արդյունքում, տարածաշրջանում ստեղծել է ամայի տեսարան: Գետերի, լճերի, ճահիճների, անտառների և ֆերմաների հնագույն օազիսները չորանում և թունավորվում են հողմային աղերի պատճառով ու Արալյան ծովի չորացած հունից բերված պարարտանյութերի ու պեստիցիդի մնացորդներով: Ամառային ջերմաստիճանը բարձրացել է 10* C-ով իսկ ձմռանը ջերմաստիճանը նվազել է 10 °C (18 °F)-ով։ Սակավարյունության, շնչառական հիվանդությունների և առողջական այլ խնդիրների դեպքերը կտրուկ աճել են։ [21]

Լրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանում լրագրողները ահաբեկման են ենթարկվել, օրինակ Լոլա Կալիխանովան հարցաքննվել է ոստիկանությունում ու քրեական պատասխանատվության ենթարկվել:[22] Կալիխանովայի և մյուս լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտվել է Ժուռնալիստակայի կանանց կոալիցիանյի կողմից։ [23]

2009 թվականին բացվել է Կարակալպաքստանի առաջին ռադիոկայանը՝ Նուկուսում։ «Nukus FM» անունը կրող կայանը հեռարձակվում է 100.4 ռադիոհաճախականությամբ[փա՞ստ]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Qaraqalpaqstan tеlеvideniesi-ն ուզբեկական հեռուստաալիք է, որը հեռարձակվում է Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում։ Հեռուստաալիքում գործում է չորս լեզուներով՝ կարակալպակերեն, ուզբեկերեն, ղազախերեն ու ռուսերեն:[24]

  1. «Oʻzbekiston Respublikasining maʼmuriy-hududiy boʻlinishi» [Administrative-territorial division of the Republic of Uzbekistan] (ուզբեկերեն). The State Committee of the Republic of Uzbekistan on statistics. July 2021. Արխիվացված է օրիգինալից 4 February 2022-ին.
  2. «Glottolog 4.8 - Kara-Kalpak». glottolog.org. Վերցված է 2023-10-31-ին.
  3. 3,0 3,1 Bolton, Roy (2009). Russian Orientalism: Central Asia and the Caucasus. Sphinx Fine Art. էջ 54. ISBN 978-1-907200-00-7. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Bolton» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. 4,0 4,1 4,2 Mayhew, Bradley (2007). Central Asia: Kazakhstan, Tajikistan, Uzbekistan, Kyrgyzstan, Turkmenistan. Lonely Planet. էջ 258. ISBN 978-1-74104-614-4. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Mayhew» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Richardson, David; Richardson, Sue (2012). Qaraqalpaqs of the Aral Delta. Prestel Verlag. էջ 68. ISBN 978-3-7913-4738-7.
  6. Europa Publications Limited (2002). Eastern Europe, Russia and Central Asia. Taylor & Francis. էջ 536. ISBN 1-85743-137-5. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին.
  7. 7,0 7,1 Thomas, Troy S.; Kiser, Stephen D.; Casebeer, William D. (2005). Warlords rising: confronting violent non-state actors. Lexington Books. էջեր 30, 147–148. ISBN 0-7391-1190-6. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Thomas» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  8. Batalden, Stephen K.; Batalden, Sandra L. (1997). The newly independent states of Eurasia: handbook of former Soviet republics. Greenwood Publishing Group. էջ 187. ISBN 0-89774-940-5. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին.
  9. Merkel, Broder; Schipek, Mandy (2011). The New Uranium Mining Boom: Challenge and Lessons Learned. Springer. էջ 128. ISBN 978-3642221217. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 7 June 2012-ին.
  10. 10,0 10,1 Roeder, Philip G. (2007). Where nation-states come from: institutional change in the age of nationalism. Princeton University Press. էջեր 55, 67. ISBN 978-0-691-13467-3. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 3 March 2012-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Roeder» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  11. Rickleton, Chris (1 February 2023). «In Uzbekistan's Karakalpakstan, Trial Over Deadly Unrest Makes A 'Hero' Of Its Intended Villain». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 5 April 2023-ին.
  12. «The Constitution of the Republic of Uzbekistan» (PDF). constitution.uz (Unofficial translation) (English). 30 April 2023. էջ 13. Վերցված է 15 July 2024-ին. «The Republic of Karakalpakstan shall have the right to secede from the Republic of Uzbekistan on the basis of a nation-wide referendum held by the people of Karakalpakstan.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Constitution of the Republic of Uzbekistan». constitution.uz (անգլերեն). Վերցված է 2024-07-15-ին.
  14. «Uzbekistan's new constitution: More for Mirziyoyev, less for Karakalpakstan». eurasianet.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2 July 2022-ին. Վերցված է 1 July 2022-ին.
  15. «Жители Узбекистана вышли на митинги после конституционной реформы». www.kommersant.ru (ռուսերեն). 1 July 2022. Արխիվացված օրիգինալից 1 July 2022-ին. Վերցված է 1 July 2022-ին.
  16. «Uzbekistan scraps plans to curb Karakalpak autonomy after protest». Reuters (անգլերեն). 2 July 2022. Արխիվացված օրիգինալից 2 July 2022-ին. Վերցված է 2 July 2022-ին.
  17. «O'zbekistonda eng ko'p aholi qaysi viloyatda yashaydi?». Qalampir.uz (ուզբեկերեն). Արխիվացված օրիգինալից 5 July 2022-ին. Վերցված է 10 February 2022-ին.
  18. «Urban and rural population by district» (PDF) (Kara-Kalpak). Karakalpakstan Republic department of statistics. Արխիվացված օրիգինալից 5 July 2022-ին. Վերցված է 9 February 2022-ին.
  19. Birgit Schlyter (2012). «Language Policy and Language Development in Multilingual Uzbekistan». In Schiffman, Harold (ed.). Language Policy and Language Conflict in Afghanistan and Its Neighbors. Brill. էջ 191. ISBN 978-90-04-21765-2.
  20. Karakalpakstan: Uzbekistan's latent conflict Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine, 6 January 2012
  21. Pearce, Fred (2007). When the Rivers Run Dry: Water, the Defining Crisis of the Twenty-first Century. Beacon Press. էջ 211. ISBN 978-0-8070-8573-8. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 28 November 2020-ին.
  22. «Pressure on Karakalpakstan journalist wrongly accused of spreading false information | RSF». rsf.org (անգլերեն). 2020-08-03. Վերցված է 2024-04-28-ին.
  23. «Uzbekistan: Arbitrary Summoning And Intimidation Of Women Journalists Over Absurd Claims Is Unacceptable». Coalition For Women in Journalism (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-28-ին.
  24. «Uzbekistan: Keeping the Karakalpak Language Alive». ecoi.net. May 17, 2019. Արխիվացված է օրիգինալից February 15, 2023-ին. Վերցված է February 11, 2024-ին.

Կատեգորիա:Ինքնավար հանրապետություններ Կատեգորիա:Ուզբեկստանի մարզեր
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found