Կարակալպակերեն, կարակալպակների լեզուն։ Պատկանում է թուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Կարակալպակյան Հանրապետությունում, մասամբ Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում և Աֆղանստանում։ Խոսողների թիվը՝ 583 410 (2010[3])։ Ներկայանում է հյուսիսարևելյան և հարավարևմտյան բարբառներով։ Թյուրքական չ և շ և ս փոփոխությունը, որ բնորոշ է կարակալպակերենին, նրան մերձեցնում է նողայերենին և ղազախերենին։ Գրական կարակալպակերենը ձևավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո։ Գրությունը մինչև 1928 թվականը՝ արաբագիր, 1928-1940 թվականներին՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 295)։