Jump to content

Նենսի Սփերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սփերո Նենսիից)
Նենսի Սփերո
ԿեղծանունSpero, Nenci[1]
Ծնվել էօգոստոսի 24, 1926(1926-08-24)[2][3][4][…]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[5][6]
Վախճանվել էհոկտեմբերի 18, 2009(2009-10-18)[7][8][9][…] (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և New Trier High School?
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ, վիզուալ արտիստ, կանանց իրավունքների պաշտպան, ինստալյացիոն արտիստ և արվեստագետ
Ոճֆեմինիստական արվեստ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներArtemis, Acrobats, Divas and Dancers?[10]
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և The Monster Roster?
ԱմուսինLeon Golub?

Նենսի Սփերո (անգլ.՝ Nancy Spero, օգոստոսի 24, 1926(1926-08-24)[2][3][4][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[5][6] - հոկտեմբերի 18, 2009(2009-10-18)[7][8][9][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Չիկագոյում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր 1927 թվականին։ Ավարտել է Չիկագոյի արվեստի ինստիտուտին կից գեղարվեստի դպրոցը (1949), որտեղ ծանոթացել է Լեոն Գոլուբի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Ուսումը շարունակել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և Անդրե Լոտի մասնավոր արհեստանոցում։ 1950 թվականին վերադարձել է ԱՄՆ։

1956-1957 թվականներին ամուսնու հետ աշխատել է Իտալիայում, որտեղ զբաղվել է հռոմեական որմնանկարներով և էտրուսկների արվեստով, 1959-1964 թվականներին եղել են Փարիզում, որտեղ 1962, 1964 և 1968 թվականներին անցկացվել են նրա անհատական ցուցահանդեսները։

Եղել է կանանց արվեստների՝ A.I.R.-ի (Artists in Residence) պատկերասրահի առաջին համահիմնադիրը[11]։

Ավելի ուշ նրա ցուցահանդեսներն են անցկացվել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում, Կորտրեյքում, Մալմյոյում, Բարսելոնայում, Սանտյագո դե Կոմպոստելում, Լոնդոնում, Բիրմինգհեմում, Հիրոսիմայում, Կանադայի ազգային պատկերասրահում, Պոմպիդու կենտրոնում և այլն։

Նենսի Սփերոն մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 18-ին սրտի անբավարարությունից։ Նա թաղված է Բրուքլինի Գրին Վուդ գերեզմանատանը։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել որպես հակապատերազմական, իրավապաշտպան և ֆեմինիստական շարժման գործիչ։ Զբաղվել է նաև որմնանկարչությամբ և ինստալյացիաներով։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nancy Spero/ Jon Bird a.o., ed. London: Phaidon, 1996
  • Bird J. Otherworlds: the art of Nancy Spero and Kiki Smith. London: Reaktion, 2003
  • Nancy Spero/ Hans Ulrich Obrist, Molly Nesbit, eds. Köln: König, 2008
  • Nancy Spero// Cristiana Perrella, Alessandra Mammi, Achille Bonito Oliva. Milano: Charta, 2009
  • Nancy Spero: the work/ Cristopher Lyon, ed. Munich; London; New York: Prestel, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115969008
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Nancy Spero — 2008.
  4. 4,0 4,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  7. 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2009/10/20/arts/design/20spero.html
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Nancy Spero (նիդերլ.)
  10. https://new.mta.info/agency/arts-design/collection/artemis-acrobats-divas-and-dancers
  11. Толстова А. Женская доля в искусстве // Коммерсантъ-Online. — 2011. — 4 апр.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]