Ստեփան Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Թումանյան
հայ․՝ Ստեփան Լևոնի Թումանյան
Ծնվել էմարտի 26, 1921(1921-03-26)
ԾննդավայրԲերդ
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1969)
Մասնագիտությունպետական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Լենինի շքանշան Լենինի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Մուրճ և մանգաղ» մեդալ

Ստեփան Լևոնի Թումանյան (մարտի 26, 1921(1921-03-26), Բերդ - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971), ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1943)։ Եղել է Երևանի Ս. Կիրովի անվան քիմկոմբինատի տնօրեն (1954-1957, 1961-1971), ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ (1957-1959), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ (1959-1961), ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ (1971-1973), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ։ 1977 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՀԽՍՀ 4-9 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 237 CC-BY-SA-icon-80x15.png