Jump to content

Մշակույթի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:43, 30 Հունիսի 2024 տարբերակ, Minaa1616 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մշակույթի փիլիսոփայություն, փիլիսոփայության ճյուղ, որը ուսումնասիրում է մշակույթի էությունը և իմաստը։

Վաղ ժամանակակից տրամասություններ

Գերմանական ռոմանտիզմ

Յոհան Գոթֆրիդ Հերդերը ուշադրություն է հրավիրել ազգային մշակույթների վրա։

Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը (1724–1804) ձևակերպել է «լուսավորության» ինդիվիդուալիստական սահմանումը, որը նման է bildung հասկացությանը․ «Լուսավորությունը մարդու՝ ինքնաբավ լինելու անհասունությունից դուրս գալն է»[1]։ Նա ասել է, որ այս անհասունությունը գալիս է ոչ թե հասկանալու կարողության պակասից, այլ ազատ մտածելու համարձակության պակասից։ Այս մտավոր վախկոտությանը դեմ Կանտը հորդորել է․ «Sapere aude», որը նշանակում է «Համարձակվե՛ք լինել իմաստուն»։ Ի պատասխան Կանտի՝ գերմանացի մի շարք գիտնականներ, որոնցից է Յոհան Գոթֆրիդ Հերդերը (1744–1803), պնդել է, որ մարդկային ստեղծագործականությունը, որը անհրաժեշտորեն ընդունում է անկանխատեսելի և բավականին բազմազան ձևեր, նույնքան կարևոր է, որքան մարդկային ռացիոնալությունը և բանականությունը։ Ավելին՝ Հերդերը առաջարկել է bildung–ի հավաքական ձևը․ «Հերդերի համար Bildung–ը այն փորձառությունների ընդհանրացումն է, որը ժողովրդի համար ապահովում է համահունչ ինքնություն և ընդհանուր ճակատագրի զգացում»[2]։

Ադոլֆ Բաստիանը ստեղծել է մշակույթի համընդհանուր մոդել։

1795 թվականին փիլիսոփա և լեզվաբան Վիլհելմ Հումբոլդտը (1767–1835) կոչ է արել ստեղծել մարդաբանություն, որը կհամախմբի Կանտի և Հերդերի գաղափարները: Ռոմանտիզմի դարաշրջանում Գերմանիայի գիտնականները՝ հատկապես նրանք, որոնք մտահոգված են եղել ազգային շարժումներով, որոնցից էին տարբեր իշխանությունների միջև ծավալած ազգայնական պայքարը «Գերմանիա» ստեղծելու համար, և ազգային փոքրամասնությունների ազգայնական պայքարը Ավստրո–Հունգարական կայսրության դեմ, մշակել են մշակույթի ավելի ընդգրկուն պատկերացում՝ «աշխարհայացք» (Weltanschauung)։ Համաձայն այս մտքի դպրոցի՝ յուրաքանչյուր էթնիկ խումբ ունի իրեն հատուկ աշխարհայացք, որը տարբերվում է մյուս խմբերի աշխարահայացքից։ Լինելով ավելի ընդգրկուն քան նախկին տեսակետները՝ մշակույթի այս մոտեցումը դեռ թույլ էր տալիս տարբերակել մշակույթները որպես «քաղաքակիրթ» և «նախնական» կամ «տոհմական»։

1860 թվականին Ադոլֆ Բաստիանը (1826–1905) խոսել է «մարդկության հոգեկան միասնության» մասին։ Նա առաջարկել է մի տարբերակ, որի համաձայն մարդկային բոլոր հասարակությունների գիտական համեմատությունը ցույց կտա, որ տարբեր աշխարհայացքները կազմված են եղել նույն հիմնական տարրերից։ Ըստ Բաստիանի՝ մարդկային բոլոր հասարակությունները կիսում են «տարրական գաղափարների» մի շարք (Elementargedanken)։ Տարբեր մշակույթները կամ տարբեր «ժողովրդական գաղափարները» (Völkergedanken) տարրական գաղափարների տեղական ձևափոխումներ են[3]։ Այս տեսակետը ճանապարհ է հարթել մշակույթի ժամանակակից ըմբռնման համար։

Անգլիական ռոմանտիզմ

Բրիտանացի բանաստեղծ և քննադատ Մեթյու Առնոլդը մշակույթը դիտարկել է որպես հումանիստական իդեալի մշակում։

19–րդ դարում անգլիացի բանաստեղծ և էսսեիստ Մեթյու Առնոլդը օգտագործել է մշակույթ բառը՝ նկատի ունենալով անհատական մարդկային կատարելագործման իդեալը՝ «լավագույնը, որը աշխարհում երբևէ ասվել և մտածվել է»[4]։ Մշակույթի այս հայեցակարգը համեմատելի է գերմանական «bildung» հայեցակարգի հետ, համաձայն որի՝ «․․․մշակույթը մեր ամբողջական կատարելության ձգտումն է՝ հասկանալու այն ամենը, որը մեզ ամենաշատն է հուզում՝ լավագունը, որը աշխարհում երբևէ ասվել և մտածվել է»[4]։

Գործնականում մշակույթը որպես այդպիսին վերաբերել է վերնախավի իդեալ և ասոցացվել է արվեստի, դասական երաժշտության և բարձրաճաշակ խոհանոցի հետ[5]։ Քանի որ այս ամենը կապված է եղել քաղաքային կյանքի հետ, «մշակույթ» հասկացությունը նույնացվել է «քաղաքակրթության» հետ (լատին․՝ civitas՝ քաղաք)։

Ռոմանտիկական շարժման մյուս կողմը եղել է բանահյուսության հանդեպ մեծացած հետաքրքրությունը, որը հանգեցրել է մշակույթի բացահայտմանը բացի վերնախավից նաև մյուս բնակիչների մոտ։ Այս տարբերությունը հաճախ բնութագրվում է բարձր մշակույթի, մասնավորապես իշխող սոցիալական խմբի և ցածր մշակույթի միջև։ Այլ բառերով 18–րդ դարում և 19–րդ դարի սկզբին Եվրոպայում զարգացած մշակույթի գաղափարը արտացոլել է այստեղ իշխող սոցիալական անհավասարությունը[6]։

Մեթյու Առնոլդը մշակույթը հակադրել է անարխիային։ Այլ եվրոպացիները, հետևելով փիլիսոփաներ Թոմաս Հոբսին և Ժան-Ժակ Ռուսոյին, մշակույթը հակադրել են «բնության վիճակին»։ Ըստ Հոբսի և Ռուսոյի՝ բնիկ ամերիկացիները, որոնց 16–րդ դարից սկսած նվաճել են եվրոպացիները, ապրել են բնական վիճակում։ Այս հակադրությունը արտահայտվել է «քաղաքակիրթի» և «ոչ քաղաքակիրթի» միջև տարված հակադրության շնորհիվ։

Բրիտանացի մարդաբան Էդվարդ Թեյլորը եղել է անգլախոս առաջին գիտնականներից, որը օգտագործել է մշակույթ տերմինը համընդհանուր և ներառական իմաստով:

19–րդ դարի այլ քննադատներ, հետևելով Ռուսոյին, ընդունել են բարձր և ցածր մշակույթի տարբերակումը, սակայն բարձր մշակույթի կատարելագործումը համարել են անբնական զարգացում, որը խեղաթյուրում է մարդկանց էական բնույթը։ 1870 թվականին մարդաբան Էդվարդ Թեյլորը (1832–1917) կիրառել է մշակույթի ավելի բարձր և ցածր գաղափարներ՝ առաջարկելով կրոնի էվոլյուցիայի տեսությունը։ Համաձայն այս տեսության՝ կրոնը զարգանում է բազմաստվածությունից դեպի միաստվածության[7]։ Ընթացքում նա վերաիմաստավորել է մշակույթը՝ որպես մարդկային բոլոր հասարակություններին բնորոշ գործունեության բազմազանություն։ Հենց այս տեսակետն էլ ճանապարհ է հարթել մշակույթի ժամանակակից ըմբռնման համար։

Ծանոթագրություններ

  1. Immanuel Kant 1784 "Answering the Question: What is Enlightenment?" (German: "Beantwortung der Frage: Was ist Aufklärung?") Berlinische Monatsschrift, December (Berlin Monthly)
  2. Michael Eldridge, "The German Bildung Tradition" UNC Charlotte Արխիվացված 2009-01-23 Wayback Machine
  3. "Adolf Bastian", Today in Science History; "Adolf Bastian", Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Arnold, Matthew. 1869. Culture and Anarchy.
  5. Williams (1983), p.90. Cited in Shuker, Roy (1994). Understanding Popular Music, p.5. 0-415-10723-7. argues that contemporary definitions of culture fall into three possibilities or mixture of the following three:
    • "a general process of intellectual, spiritual, and aesthetic development"
    • "a particular way of life, whether of a people, period, or a group"
    • "the works and practices of intellectual and especially artistic activity".
  6. Bakhtin 1981, p.4
  7. McClenon, pp.528-529

Աղբյուրներ